Շրջաբերական նամակ դեկտեմբեր 2005 - Միսիոներական գործի 40 տարիները
ՔԱՌԱՍՈւՆ ՏԱՐ ՝ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾ
Font Face
Line Height
Paragraph Gap
Font Size
Թե՛ Մովսեսի՝ Հին Կտակարանի ամենամեծ մարգարեի, թե՛ Դավթի՝ Իսրայելի առանձնահատուկ կերպով օծված և օրհնված թագավորի կյանքում եղել է քառասուն տարի տևող ժամանակահատված, որը Աստծո կամքին համապատասխանող ժամանակաշրջան էր Իր ծառաների և Իր ժողովրդի համար: Այն, ինչ ըստ Աստծո փրկության ծրագրի կատարվում է Իսրայելի, ինչպես նաև Եկեղեցու հետ, որոշված է եղել նախօրոք: Նույնը վերաբերում է բոլոր նրանց, ովքեր մասնակից են դրանց: Այդպես է միշտ կատարվում Հռոմ.11:7 համարում գրված խոսքը՝ «… սակայն ընտրյալները հասան…»:
Արդեն աշխարհի ստեղծումից առաջ, սկզբից առաջ, երբ դեռ ժամանակը չէր սկսվել, Աստված հաստատել էր Իր փրկության ծրագիրն ամբողջությամբ: Նա լավ գիտեր, որ Իր պատկերով ստեղծված առաջին որդին՝ Ադամը, իր մարմնեղեն մարմնում պետք է ընկներ: Դրա համար անհրաժեշտ էր, որ Միածին Որդին՝ որպես վերջին Ադամ, հայտնվեր մարմնեղեն մարմնով: Դա անհրաժեշտ էր մեզ մեղքից և մահից ազատելու համար, որովհետև մահը փոխանցվեց բոլոր մարդկանց մեղքի մեջ անկման ժամանակ: Ադամը ստեղծված էր Աստծո պատկերով (Ծննդ. 1:27, 5:1), իսկ Քրիստոսը Աստծո պատկերն էր (2 Կորնթ. 4:3-6, Եբր.1:3):
Բոլորին հայտնի է, որ Ավետարանը նորից սկսվեց քարոզվել վերջին հինգ հարյուր տարիների ընթացքում, Ռեֆորմացիայի պոռթկումից ի վեր: Տարբեր արթնությունները, որոնք եղան այդ ժամանակից ի վեր, ամեն անգամ նոր սկիզբ էին հանդիսանում և յուրաքանչյուրը նպաստում էր հաջորդ արթնության պատրաստվելուն: Մոտ հարյուր տարի առաջ մեկ անգամ ևս նոր սկիզբ եղավ՝ Պենտեկոստեի մեծ արթնությունը, որում Աստծո Հոգին գործում էր զորավոր ձևով: Մոտ վաթսուն տարի առաջ Աստված, գերբնական ձևով կանչելով Ուիլյամ Բրանհամին, 1946 թվականի մայիսի յոթին դրեց նոր սկիզբ: Դրանից հետո սկսվեց բոլոր ժամանակների փրկության և բժշկության ամենամեծ արթնությունը, որը շարունակվեց տարբեր շարժումներում, այն բանից հետո, երբ Աստծո մարդը տուն վերադարձավ 1965 թվականի դեկտեմբերի 24-ին:
Քանի որ Աստծո շնորհքով ես անձնական մասնակցություն եմ ունեցել այն բանին, ինչ Աստված խոստացել է այս ժամանակի համար և հիմա կատարում է, կուզենայի լուսաբանել այն քառասուն տարիները, որոնք կապված են աստվածային փրկության պատմության հետ: Երախտագիտությամբ լեցուն ենք նայում այն բաներին, ինչ մեր հավատարիմ Տերը կատարել է այս ժամանակահատվածում Իր ժողովրդի մեջ, և որն իր մեջ ընդգրկում է նաև իմ կյանքի պատմությունը: Նրանք, ովքեր ավելի ուշ են միացել, իրավունք ունեն իմանալու, թե ինչպիսին է եղել նոր սկիզբը, ինչպես, որ իրավունք ունեն իմանալու, թե ինչպիսին է լինելու հրաշալի շարունակությունը: Տասը տարի շարունակ անձնական հաղորդակցություն եմ ունեցել Բրանհամ եղբոր հետ, և քաջատեղյակ եմ նրա կանչին և նրա ստացած հանձնարարությանը: Նա պատմության մեջ մտավ որպես Աստծո մարդ, և Խոսքի վրա հիմնված նրա պատգամը, եթե նույնիսկ հանդիպում է հակառակության, նախորդում է Քրիստոսի երկրորդ գալստին, ինչպես ասվել էր 1933 թվականի հունիսի 11-ին: Եթե ես պատմում եմ, թե ինչպես է Տերն առաջնորդել և հիշատակում եմ որոշ փորձառություններ, դա անում եմ միայն նրա համար, որ բոլորն իմանան, որ Աստված գործել է նաև մեր ժամանակներում:
Նախ, ես մեծ առանձնաշնորհում ունեցա 1965 թվականի օգոստոսի 13-ից մինչև 19-ը մասնակցելու Կարլսրուե քաղաքում տեղի ունեցած նրա հավաքույթներին: Դա մի առանձնահատուկ փորձառություն էր, և ես առաջին իսկ օրվանից համոզված էի, որ ոչ ոք չի կարող կատարել այն գործերը, որոնք կատարվում էին այնտեղ, եթե Աստված նրա հետ չլինի և չկատարի դրանք: Իսկապես կույրերը վայրկենապես տեսողություն էին ստանում, անդամալույծները՝ քայլում, հիվանդները՝ բժշկվում և այլն: Ես ապրեցի այնպիսի օրեր, ինչպիսիք եղել են Աստվածաշնչի և առաքյալների ժամանակներում, իմ ականջներով լսեցի և իմ աչքերով տեսա այն, ինչ նրանք էին լսել և տեսել: Ի~նչ օրհնության ժամանակ էր: Ես ինքս քարոզում էի 1953 թվականից, բայց այս հավաքույթներում տեսնում էի, թե ինչպես է Հիսուս Քրիստոսը ամեն երեկո հաստատում, որ Ինքը նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Եվ ես ուզում էի իմանալ, թե ինչպես է հավատում և ինչ է սովորեցնում այդ մարդը, որովհետև պարզ տեսնում էի, որ Աստված նրա հետ էր:
Ես գիտեի, թե ինչքան տարբեր ձևերով էին մարդիկ հավատում և սովորեցնում, բայց սրտումս դրված էր սովորել և ճանաչել «ճշմարիտ Ավետարանը» և «ճշմարիտ վարդապետությունը», որն Աստված այնքան զորավոր ձևով հաստատում էր իմ աչքերի առջև: Այդ մեծ փափագով ես մասնակցեցի «Voice of healing»-ի մեծ կոնֆերանսին, որը տեղի ունեցավ Միացյալ Նահանգների Տեխաս նահանգի Դալաս քաղաքում, որը կազմակերպել էր Գորդոն Լինդսեյը 1958 թվականի հունիսի 6-ից 15-ը: Առավոտվա և կեսօրի հավաքույթներին հայտնի ավետարանիչներն էին խոսում, իսկ երեկոյան հավաքույթներին Բրանհամ եղբայրն էր հիմնական քարոզիչը: Այդպիսով ես ունեցա հնարավորություն համեմատություն կատարելու, թեև երեք օրը ինձ բավական էր պարզ տեսնելու համար:
Ինչպես, որ Տերը, որպես մարդու Որդի, տեսիլքով տեսնում էր, թե ինչ էր կատարվելու՝ «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. Որդին իրենից չի կարող ոչինչ անել, եթե չտեսնի Հորն անելիս…» (Հովհ.5:19), այնպես էլ Բրանհամ եղբայրը տեսիլքով տեսնում էր այն բաները, ինչ վերաբերում էին այն մարդուն, ում համար աղոթում էր: Երբ տեսիլքում տեսնում էր, որ այդ մարդը բժշկված է, անկախ նրանից, թե ինչ հիվանդությունից էր նա տառապում, աստվածային իշխանությամբ ասում էր. «Եղի՛ր բժշկված, առողջացիր Նազովրեցի Տեր Հիսուս Քրիստոսի անունով: Քո հավատքը քեզ բժշկեց»: Եվ դա կատարվում էր նույն պահին: Այդ եզակի ծառայության միջոցով բառացիորեն կատարվում էր այն, ինչ գրված էր Հովհ.14:12 համարում. «Ինձ հավատացողը կանի այն գործերը, որ ես եմ անում…»: Միլիոնավոր մարդիկ այդ տեսել են քսան տարիների ընթացքում 1946-1965 թվականներին: Դա չեն կարող ժխտել, այլ միայն մերժել: Այն, ինչ Բրանհամ եղբորը տարբերում է մյուս ավետարանիչներից, դա Աստծո կողմից հաստատված ծառայությունն Է:
Դալասում տեղի ունեցած մի երեկոյան հավաքույթից առաջ ես ուզում էի խոսել Բրանհամ եղբոր հետ, և ասացի նրան. «Բրանհամ եղբայր, ես ճանաչում եմ, որ դու Աստծուց ուղարկված մարդ ես, և տեսնում եմ քո և մյուս ավետարանիչների միջև եղած տարբերությունը: Ուզում եմ իմանալ, թե ինչպես ես հավատում և սովորեցնում»: Այն ժամանակ ես «պատգամի» մասին գաղափար չունեի: Նա պատասխանեց. «Գնա Լեո Մերսիեի մոտ. նա է ձայնագրում քարոզները: Խնդրիր քեզ տալ դրանցից մի քանիսը»: Վերջում նա ինձ ասաց. «Ֆրանկ եղբայր, դու այս պատգամով կվերադառնաս Գերմանիա»: Հաջորդ օրը ես գնացի Մերսիե եղբոր մոտ, և նա ինձ տվեց հինգ ձայնագրված քարոզ: Նա ինձ ասաց. «Ֆրանկ եղբայր, եթե քարոզները լսելուց հետո էլի կուզենաս, հայտնիր մեզ»: Ես պատասխանեցի. «Ահա իմ հասցեն. ուղարկիր ինձ Բրանհամ եղբոր բոլոր քարոզները»: Այսպես, 1958 թվականից ես ստացել եմ բոլոր քարոզները, որոնք Բրանհամ եղբայրը քարոզել է Միացյալ Նահանգներում:
Կոչումը, որ ես ստացա 1962 թվականի ապրիլի երկուսին, ծանոթ է բոլոր նրանց, ովքեր տեղյակ են վերջին ժամանակների պատգամից: Նրանք նույնիսկ գիտեն, որ Բրանհամ եղբայրը հաստատեց այդ 1962 թվականի դեկտեմբերի երեքին Բենքս Վուդ և Ֆրեդ Սոտման եղբայների ներկայությամբ, որոնք դեռ ապրում են, և Աստված Ինքը հաստատել է դրա ճշմարտացիությունը վերջին քառասուն տարիների ընթացքում:
Զրույցի վերջում Բրանհամ եղբայրն ասաց. «Կերակուրը, որը պետք է հավաքես, մեր ժամանակների համար խոստացված և բացահայտված Խոսքն է: Բայց սպասիր, մինչև ստանաս մնացած կերակուրը»: Ես պետք է ասեմ, որ մինչ այդ նրա տված պատասխաններից այդ մասն ինձ համար մնում էր անհասկանալի: Ես կարծում էի, որ դրանով իմ ժամանակը եկել է: Ինձ տխրեցրեց այն, որ պետք է էլի սպասեմ: Հետագայում ինձ համար պարզ դարձավ, որ սպասելը վերաբերում էր երկրորդ մասին, այսինքն՝ կերակրի բաժանմանը, որը Բրանհամ եղբայրը պետք է հավաքեր, բայց չէր վերաբերում առաջին մասին, այսինքն՝ քաղաքից քաղաք գնալուն և Աստծո Խոսքը քարոզելուն:
Զրույցը շարունակվում էր: Հետո հանկարծ Բրանհամ եղբայրը լռեց, և անսպասելիորեն ասաց. «Ֆրանկ եղբայր, Երուսաղեմ կատարած Պողոսի ճանապարհորդության մասին չպետք է մտահոգվես. դա Աստծո կամքով էր»: Դա ինձ մտահոգել էր բազում տարիներ, և ես չէի կարողանում հասկանալ, թե ինչու Պողոսը մտավ Երուսաղեմի տաճար, ուխտ արեց և օրենքի համաձայն վճարեց իր և իր հետ գտնվողների համար և այլն (Գործք 21-րդ գլուխ), որովհետև դա հակասում էր այն բանին, ինչ նա ապրում և քարոզում էր: Շատ տարիներ առաջ ես մի օր ասել էի. «Պողոս, հենց քեզ երկնքում տեսնեմ, սրա մասին կհարցնեմ»: Բրանհամ եղբոր հետ զրույցի ժամանակ բոլորովին չէի մտածել այդ մասին: Մինչդեռ Աստված, որ ամեն բան գիտի, այն հայտնել էր Իր մարգարեին: Զրույցի ժամանակ Բրանհամ եղբայրը նաև ասաց, որ Աստծո կամքով Դեյվիդ Դյուպլեսսիի հետ գալու է Գերմանիա, ինչը, ցավոք սրտի, չիրականացավ:
Գերմանիայի վերաբերյալ ինձ վաղուց անհանգստացնում էր մի հարց. արդյոք անեծք կար Գերմանիայի վրա երրորդ Ռեյխի ժամանակ 6 միլիոն հրեաների կոտորածի պատճառով, ինչպես այդ հաստատում էին պատերազմից հետո պետական և անկախ եկեղեցիներում: Ես նրան հարցրի այդ մասին, և նա անմիջապես պատասխանեց. «Ո՛չ, Գերմանիայի վրա անեծք չկա: Աստված դատաստանի կկանչի միայն նրանց, ովքեր պատասխանատու են դրա համար, ովքեր արել են այդ»: Նաև ուզում էի Բրանհամ եղբորից իմանալ, թե արդյոք ես էլ կարող եմ աղոթել հիվանդների համար: Նորից նա անմիջական պատասխան տվեց. «Ֆրանկ եղբայր, Աստված քեզ կանչել է, և բոլոր նրանք, ովքեր կանչվել են Ավետարանը քարոզելու, կանչվել են նաև հիվանդների համար աղոթելու: Դա էլ է ավետարանչական պատվերի մեջ մտնում»:
Հետո Բրանհամ եղբայրն ինձ հարցրեց, թե արդյոք կարող եմ իր փոխարեն խոսել «Լրիվ Ավետարանի գործարարների» հավաքույթում, որը տեղի էր ունենալու Լոս Անջելեսում: Հունվարի սկզբին ընտանիքով պետք է տեղափոխվեր Թուսոն, դրա համար չէր կարող ճամփորդություն կատարել Լոս Անջելեսում: Նա զանգահարեց Դեմոս Շաքարյանին և նրան տեղեկացրեց, և այդպիսով 1962 թվականի դեկտեմբերի տասին ես գլխավոր քարոզիչն էի «Կլիֆտոնի սրճարանում»: Բրանհամ եղբայրը ինձ ասաց նաև Հենրի Մարտինի մասին, որը Էդմոնտոնից էր, որը նույնպես, ինչպես մեզ մոտ՝ Գերմանիայում, գերմանախոս մարդկանցից բաղկացած մի փոքր խմբի հետ լսում էր ձայնագրված քարոզները: Այդպես ես Լոս Անջելեսից ճանապարհս շարունակեցի և գնացի Կանադա, և Մարտին եղբայրը ինձ տարավ գերմանախոս եղբայրների և քույրերի տուն: Հետո այդ հանդիպման շնորհիվ հնարավորություն ստեղծվեց հրատարակել մեր գրքույկները անգլերեն լեզվով և տարածել աշխարհով մեկ: