---
type: BookChapter
work_id: '475'
book_url: https://nasa.misia.sk/books/1582
book_markdown_url: https://nasa.misia.sk/books/1582.md
language: am
position: 7
canonical_url: https://nasa.misia.sk/book_chapters/3643
markdown_url: https://nasa.misia.sk/book_chapters/3643.md
markdown_source: converted
updated_at: '2019-09-28T22:17:58Z'
translations:
  am: https://nasa.misia.sk/book_chapters/3643.md
  en: https://nasa.misia.sk/book_chapters/3697.md
---

# Շրջաբերական նամակ դեկտեմբեր 2005 - Միսիոներական գործի 40 տարիները

## ԱՄՓՈՓՈւՄ

Տեսնելուց հետո, թե Աստված ինչ է արել մեր ժամանակներում մենք վստահությամբ նայում ենք Անտեսանելիին, կարծես թե տեսնում ենք Նրան (Եբր. 11:27), որովհետև գիտենք, որ Նա կկատարի Իր խոստումներից յուրաքանչյուրը (Հռոմ. 4:13-25): Այն ամենը, ինչ Աստծո շնորհքով կատարվեց Աստծո Թագավորությունում, հատկապես վերջին քառասուն տարիների ընթացքում, գերազանցեց մեր բոլոր սպասումները: Իրականում դա նախապայման էր այն բաների, ինչ կատարվելու են հաջորդ ժամանակահատվածում: Աստծո Խոսքը քարոզվել է աշխարհով մեկ հավաքույթների, գրքերի, գրքույկների, հեռուսատահաղորդումների միջոցով: Գերմաներեն լեզվով ունենք Բրանհամ եղբոր մոտ 200 քարոզներ, որոնք անընդհատ պետք է վերահրատարակվեն: Ամեն ամիս առաջին շաբաթ-կիրակին քարոզներ են լինում այստեղ՝ միսիոներական կենտրոնում, որոնք ուղարկվում են աշխարհով մեկ՝ ծառայության մեջ գտնվող եղբայրներին, որոնք էլ իրենց հերթին փոխանցում են այն, ինչ ստացել են:

Երբ ես 1966 թվականին ինձ ամբողջությամբ դրեցի Տիրոջ տրամադրության տակ, արցունքով ուխտ արեցի երկնքի Աստծուն և գիտակցաբար ին կյանքը նվիրեցի Նրա ծառայությանը: Նաև ես ասացի. «Հավատարիմ Տե՛ր, այնպես արա, որ ես Քո Խոսքը քարոզեմ այնպես, որ բոլոր լսողները հավատացյալ դառնան և փրկվեն: Մի՛ թույլ տուր, որ ասեմ այնպիսի բան, որը չի կարող մնալ Քո առջև: Դու հոգ տար Քո Եկեղեցու և Քո գործի համար նաև նյութական տեսանկյունից, որովհետև ես երբեք չեմ խոսելու փողի մասին»:

Փառք Աստծուն, մինչև այսօր կարողացել ենք աշխարհով մեկ ամեն ինչ ուղարկել ձրի և կարիք չենք ունեցել որևէ բան վաճառելու: Մեզ համար կարևոր է աստվածային պատգամը տանել մինչև երկրի ծայրերը: Միսիոներական ճամփորդությունների, հրատարակությունների և առաքումների բոլոր ծախսերը, ինչպես նաև միսիոներական կենտրոնի բոլոր աշխատողների աշխատավարձերը և հեռուստահաղորդումների բոլոր ծախսերը փակվում են ձեր ընծաների միջոցով:

Այդ առթիվ հատկապես շնորհակալություն եմ հայտնում ձեզ, որ բնակվում եք գերմանախոս երկրներում, որովհետև հենց սկզբից Գերմանիայի, Ավստրիայի և Շվեյցարիայի եղբայրներն ու քույրերն են աջակցել գործին: Հետագայում նրանց միացան մարդիկ տարբեր երկրներից: Դուք, որ ձեր սրտում եք կրում Աստծո գործը և հոգ եք տանում, որ բարի լուրի պատգամաբերների ոտքերը կարողանան տանել Խոսքը (Ես. 52:7, Հռոմ.10:15), թող Աստված առատորեն վարձահատույց լինի ձեզ:

Չգիտենք՝ դեռ ինչքան ժամանակ է մեզ մնում: Անշուշտ, շատ քիչ: Զգաստ լինենք, գնենք ժամանակը և պատրաստ լինենք գործելու քանի դեռ ցերեկ է, որովհետև գիշեր կգա, որում ոչ ոք չի կարող աշխատել:

Եղեք օրհնված և մնացեք Տիրոջ շնորհքի մեջ նազովրեցի Տեր Հիսուս Քրիստոսի Անունով: Թող 2006 թվականը հոբելյանական տարի լինի, որում բոլորը վերադառնում են իրենց սկզբնական հոգևոր ժառանգությանը: Ձեր ամենօրյա աղոթքներում հիշեք իմ մասին, ողջ գործի և բոլոր եղբայրների մասին:

Գործելով Աստծո հանձնարարությամբ՝

Brother Frank


## Chapter navigation

- [Previous chapter](https://nasa.misia.sk/book_chapters/3642.md)
- [Book contents](https://nasa.misia.sk/books/1582.md)

## Available translations

- [հայերեն (armenian)](https://nasa.misia.sk/book_chapters/3643.md)
- [English](https://nasa.misia.sk/book_chapters/3697.md)

## Source

- [Canonical HTML page](https://nasa.misia.sk/book_chapters/3643)
- [Markdown representation](https://nasa.misia.sk/book_chapters/3643.md)
