---
type: BookChapter
work_id: '1006'
book_url: https://nasa.misia.sk/books/3056
book_markdown_url: https://nasa.misia.sk/books/3056.md
language: am
position: 3
canonical_url: https://nasa.misia.sk/book_chapters/8834
markdown_url: https://nasa.misia.sk/book_chapters/8834.md
markdown_source: converted
translations:
  am: https://nasa.misia.sk/book_chapters/8834.md
  bg: https://nasa.misia.sk/book_chapters/4180.md
  fr: https://nasa.misia.sk/book_chapters/1653.md
  sk: https://nasa.misia.sk/book_chapters/1598.md
  th: https://nasa.misia.sk/book_chapters/1873.md
---

# Աստվածաշունչը՝ աշխարհի ամենից շատ կարդացված Գիրքը

## Իսկապես հավատացողն ընդունում է Աստծո հաստատված Խոսքը

Իսկապես հավատացողն ընդունում է Աստծո հաստատված Խոսքը Մենք հարցեր ենք տալիս, և Աստված մեզ պատասխանում է Իր սեփական Խոսքով: Ի՞նչ է ուզում Աստված մեզ ասել Հին Կտակարանի միջոցով: Ի՞նչ է ուզում Աստված մեզ ասել Նոր Կտակարանի միջոցով: Ո՞րն է իսկական հավատքը և ո՞րն է կեղծված հավատքը: Արդյո՞ք հաստատված քրիստոնեությունը կամ բազում եկեղեցիները ներկայացնում են Հիսուս Քրիստոսի Եկեղեցին: Այս բաներով հետաքրքրվողները գիտեն, որ Հին Կտակարանում տրվել են խոստումներ, որոնք իրականացել են փրկության ժամանակաշրջանում, Նոր Կտակարանում: Նաև հայտնի է, որ քրիստոնյաների շրջանում Սուրբ Գրքում գրվածները տարբեր կերպ են մեկնաբանվում: Սկսած Աստվածաշնչի առաջին համարից մինչև վերջին համարը: Այստեղ պետք է ցույց տրվի, որ Աստված միայն Իր բնօրինակ, սկզբնական Խոսքի մեջ է և միայն Իր Խոսքի միջոցով է մեզ հետ խոսում, ինչպես նաև այն, թե ինչպես է թշնամին՝ Աստծո հակառակորդը ներս սողոսկում և մեկնությունների միջոցով մոլորեցնում է մարդկանց կրոնական ձևով: Սատանան առաջինն է, որ աղավաղել է Աստծո Խոսքը՝ կանգնելով Եվայի առջև Ծննդոց 3-րդ գլխում գրված փաստարկով. ՙԱստված իրո՞ք ասաց...՚, կասկած ցանեց և տարավ առաջին մեղքին՝ Աստծո հետ բաժանմանը: Նա շարունակ կասկածի է ենթարկում Աստծո ասածը և տալիս է իր սեփական մեկնությունը: Նա ազդեցություն է թողնում ամեն տեղ, որտեղ կարողանում է, նաև աստվածաբանական ամբիոններում և սնուցում է հետաքրքրասեր և գիտության ծարավ մարդկանց մտքերը, որոնք հոժարությամբ ուտում են գիտության ծառից, եթե նույնիսկ դա իրենց մահվան է տանում:


## Chapter navigation

- [Previous chapter](https://nasa.misia.sk/book_chapters/8833.md)
- [Book contents](https://nasa.misia.sk/books/3056.md)
- [Next chapter](https://nasa.misia.sk/book_chapters/8835.md)

## Available translations

- [հայերեն (armenian)](https://nasa.misia.sk/book_chapters/8834.md)
- [български език](https://nasa.misia.sk/book_chapters/4180.md)
- [Français](https://nasa.misia.sk/book_chapters/1653.md)
- [Slovensky](https://nasa.misia.sk/book_chapters/1598.md)
- [ไทย (Thai)](https://nasa.misia.sk/book_chapters/1873.md)

## Source

- [Canonical HTML page](https://nasa.misia.sk/book_chapters/8834)
- [Markdown representation](https://nasa.misia.sk/book_chapters/8834.md)
