---
type: BookChapter
work_id: '1006'
book_url: https://nasa.misia.sk/books/3056
book_markdown_url: https://nasa.misia.sk/books/3056.md
language: am
position: 13
canonical_url: https://nasa.misia.sk/book_chapters/8844
markdown_url: https://nasa.misia.sk/book_chapters/8844.md
markdown_source: converted
translations:
  am: https://nasa.misia.sk/book_chapters/8844.md
  bg: https://nasa.misia.sk/book_chapters/4190.md
  fr: https://nasa.misia.sk/book_chapters/1663.md
  sk: https://nasa.misia.sk/book_chapters/1608.md
  th: https://nasa.misia.sk/book_chapters/1883.md
---

# Աստվածաշունչը՝ աշխարհի ամենից շատ կարդացված Գիրքը

## Ինչ-որ մեկը պետք է ասի այդ

Ինչ-որ մեկը պետք է ասի այդ Հայտնի է, որ կրոններն իրենց իշխանության տակ են վերցրել ամբողջ ժողովուրդներ և երկրներ. այստեղ՝ քրիստոնեությունը, այնտեղ՝ իսլամը, մեկ ուրիշ տեղ՝ հինդուիզմը կամ բուդդիզմը: Այդպիսով Եվրոպայի հարավը՝ Իտալիայից մինչև Իսպանիա և Պորտուգալիա կաթոլիկության իշխանության տակ է, իսկ հյուսիսում, մինչև Շվեդիա, Նորվեգիա և Ֆինլանդիա, մեծամասնությունը բողոքականներ են: Եթե նայում ենք հյուսիսային Ամերիկային, տեսնում ենք, որ ԱՄՆ-ը և Կանադան բողոքական ազդեցության տակ են, մինչդեռ հարավային և կենտրոնական Ամերիկան՝ կաթոլիկության: Հնդկաստանում հիմնականում հինդուիզմն է, ողջ Միջին արևելքում՝ իսլամը, իսկ Ասիայում մեծ մասամբ բուդդիզմն է: Բոլոր այս կրոններն ունեն մի ընդհանուր բան՝ ունեն խոստումներ, որոնք Աստծուց չեն, հետևաբար մարդկանց չեն կապում Աստծո հետ: Դրա համար պետք է հստակորեն ասել. Աստծո փրկությունը որևէ եկեղեցու կամ կրոնի մեջ չէ, այլ միայն Հիսուս Քրիստոսի: Երկնքին և դրախտին վերաբերող բոլոր մարդկային խոստումները Աստծո հետ ոչ մի կապ չունեն: Միայն կա Մեկը, այսինքն՝ մեր Փրկիչը, ով կարող է ասել. ՙՃշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. դու այսօր Ինձ հետ դրախտում կլինես՚ (Ղուկաս 23:43): Այսպես կոչված քրիստոնեական եկեղեցիներից ոչ մեկը, լինի դա կաթոլիկ, ուղղափառ, անգլիկան, լյութերական, կալվինական, ղպտիական կամ մեկ ուրիշը, Փրկչի՝ Քրիստոսի կողմից հիմնված Եկեղեցին չեն: Այսպես, օրինակ, պապն, անկասկած, Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդն է, պատրիարքը ուղղափառ եկեղեցու առաջնորդն է, բայց նրանք Հիսուս Քրիստոսի Եկեղեցու առաջնորդը չեն: Քենթերբերիի արքեպիսկոպոսն, անկասկած, անգլիկան եկեղեցու առաջնորդն է, բայց Հիսուս Քրիստոսի Եկեղեցու առաջնորդը չէ: Դա վերաբերում է բոլոր քրիստոնեական դավանանքներին, որոնք չնայած իրենց տարբերություններին, մեկ ընդհանուր բան ունեն Հռոմի եկեղեցու հետ՝ նիկիականքաղկեդոնյան հավատո հանգանակը: Վիքիպեդիա հանրագիտարանի համաձայն ՙԵկեղեցիների համաշխարհային էկումենիկ խորհրդում՚ բողոքական համայնքի անդամ լինելու առաջին պայմանը ՙեռամեկ Աստծո հանդեպ հավատքի դավանանքն է, Սուրբ Գրքի համաձայն, ինչպես դա արտահայտված է Սուրբ Գրքում և նիկիական-քաղկեդոնյան հավատո հանգանակում՚: Բայց դա կենդանի Աստծո Եկեղեցու հավատքի դավանանքը չէ: Հիսուս Քրիստոսի Եկեղեցին հավատում է միակ Աստծուն, ինչպես իրականում վկայում է Աստվածաշունչը: Այդ Եկեղեցին բոլոր ժամանակներում բաղկացած է բոլոր երկրների, ազգերի, ցեղերի և լեզուների աստվածաշնչյան հավատացյալներից: Տերն Ինքն ասաց. ՙԻմ թագավորությունն այս աշխարհից չէ...՚: Կենդանի Աստծո Եկեղեցին ճանաչված պետության կողմից ճանաչված կրոն չէ, այլ կազմում է Տիրոջ Մարմինը, ինչպես գրված է. ՙԱրդ դուք Քրիստոսի մարմինն եք և մեկ առ մեկ՝ Նրա անդամները՚ (1 Կորնթ.12:27): Հիսուս Քրիստոսն է փրկագնվածների ճշմարիտ Եկեղեցու Առաջնորդը (Եփես. 4:15), և Աստվածաշունչը, որպես Աստծո Խոսքը, այդ Եկեղեցու միակ հեղինակությունն է:


## Chapter navigation

- [Previous chapter](https://nasa.misia.sk/book_chapters/8843.md)
- [Book contents](https://nasa.misia.sk/books/3056.md)
- [Next chapter](https://nasa.misia.sk/book_chapters/8845.md)

## Available translations

- [հայերեն (armenian)](https://nasa.misia.sk/book_chapters/8844.md)
- [български език](https://nasa.misia.sk/book_chapters/4190.md)
- [Français](https://nasa.misia.sk/book_chapters/1663.md)
- [Slovensky](https://nasa.misia.sk/book_chapters/1608.md)
- [ไทย (Thai)](https://nasa.misia.sk/book_chapters/1883.md)

## Source

- [Canonical HTML page](https://nasa.misia.sk/book_chapters/8844)
- [Markdown representation](https://nasa.misia.sk/book_chapters/8844.md)
