---
type: BookChapter
work_id: '1006'
book_url: https://nasa.misia.sk/books/3056
book_markdown_url: https://nasa.misia.sk/books/3056.md
language: am
position: 16
canonical_url: https://nasa.misia.sk/book_chapters/8847
markdown_url: https://nasa.misia.sk/book_chapters/8847.md
markdown_source: converted
translations:
  am: https://nasa.misia.sk/book_chapters/8847.md
  bg: https://nasa.misia.sk/book_chapters/4193.md
  fr: https://nasa.misia.sk/book_chapters/1666.md
  sk: https://nasa.misia.sk/book_chapters/1611.md
  th: https://nasa.misia.sk/book_chapters/1886.md
---

# Աստվածաշունչը՝ աշխարհի ամենից շատ կարդացված Գիրքը

## Սրա վերաբերյալ չի կարելի լռել

Սրա վերաբերյալ չի կարելի լռել ՙՃշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ՙՈվ որ ընդունի նրան, ում ես կուղարկեմ, ինձ է ընդունում, իսկ ինձ ընդունողը ինձ ուղարկողին է ընդունում՚ (Հովհ.13:20): Ինչպես Աստված Ինքը կանչեց և ուղարկեց Աբրահամին, Մովսեսին և մարգարեներին, նույն կերպ ուղարկեց նաև Հովհաննես Մկրտչին, նաև անձամբ կանչեց Պողոսին և նրան հատուկ հանձնարարություն տվեց, որը փրկության ծրագրի մաս էր կազմում ողջ Եկեղեցու համար: Նույն Աստվածը խոստացավ, որ ուղարկելու է Եղիայի նման մի մարգարե, քանի դեռ չի վերջացել փրկության օրը և սկսվել Տիրոջ օրը (Մաղաքիա 4:5): Կատարվեց այս խոստումը շնորհքի ժամանակաշրջանի վերջին հատվածի համար, որում մենք ապրում ենք, քանի դեռ արևը՝ խավար, և լուսինը արյուն չի դարձել (Հովել 2:31, Գործք 2:20, Հայտն. 6:12): 1933 թվականի հունիսի 11-ին, երբ մկրտական քարոզիչ Ուիլյամ Մ. Բրանհամը մկրտում էր մոտ երեք հարյուր հոգու Օհայո գետում, ԱՄՆ-ի Ինդիանա նահանգի Ջեֆերսոնվիլ քաղաքում ավետարանչությունից հետո, ինչ-որ գերբնական բան կատարվեց: Ժամը երկուսի կողմերը, երբ նա մկրտում էր տասնյոթերորդ մարդուն, մի գերբնական լույս, որը տեսանելի էր գետի ափին կանգնած հազարավոր ներկաների համար, կանգնեց Աստծո մարդու գլխավերևում, մի քանի մետր բարձրության վրա, և լսվեցին այս անգլերեն խոսքերը. ՙԻնչպես Հովհաննես Մկրտիչն ուղարկվեց Քրիստոսի առաջին գալստից առաջ, քեզ տրված պատգամն էլ կնախորդի Քրիստոսի երկրորդ գալստին՚: ԱՄՆ-ում և Կանադայում ՙԱսոշիեյթիդ փրեսը՚ հաղորդեց այդ մասին: Բոլորին հայտնի է, որ Ուիլյամ Բրանհամը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, հատկապես 1946 թվականի մայիսից Աստծո կողմից օգտագործվել է արթնության և բժշկության շարժման մեջ: Աստծո մարդու՝ Ուիլյամ Բրանհամի ծառայության միջոցով Տերն Ինքը Իր ժողովրդին վերադարձրեց աստվածաշնչյան ճշմարտությանը՝ աստվածության, մկրտության, Տերունական ընթրիքի և այլ ուսմունքների վերաբերյալ: Աստծո ողջ խորհուրդը քարոզվել է, և մաքուր աստվածաշնչյան պատգամը հնչել է ողջ աշխարհում, կանչելու համար ճշմարիտ հավատացյալներին, որ դուրս գան, զատվեն և պատրաստվեն Քրիստոսի վերադարձի փառավոր օրվան (Հովհ. 14:1-3, 2 Կորնթ. 6:14-18, 1 Թես. 4:13-18): Ինչպես Եղիան վերցրեց 12 քար՝ Իսրայելի 12 ցեղերին համապատասխան, նորոգեց Աստծո զոհասեղանը և հավաքեց Աստծո ժողովրդին, որ որոշում կայացնեն Կարմեղոս լեռան վրա (1 Թագ. 18:17-40), այնպես էլ մեր ժամանակներում, փրկության պատմության այս կարևոր ժամանակաշրջանում, տասներկու առաքյալների վարդապետությունը դրվել է աշտանակի վրա, Հիսուս Քրիստոսի Եկեղեցին վերականգնվել է առաքյալների սկզբնական հիմքի վրա, և յուրաքանչյուրին կոչ է արվում որոշում ընդունելու. ՙԴուք մինչև ե՞րբ եք կաղալու երկու մտքի վրա. եթե Տերն Աստված է, Նրան հետևեցեք, իսկ եթե Բահաղն է աստված, գնացեք նրա հետևից՚ (3 Թագ. 18:21):


## Chapter navigation

- [Previous chapter](https://nasa.misia.sk/book_chapters/8846.md)
- [Book contents](https://nasa.misia.sk/books/3056.md)
- [Next chapter](https://nasa.misia.sk/book_chapters/8848.md)

## Available translations

- [հայերեն (armenian)](https://nasa.misia.sk/book_chapters/8847.md)
- [български език](https://nasa.misia.sk/book_chapters/4193.md)
- [Français](https://nasa.misia.sk/book_chapters/1666.md)
- [Slovensky](https://nasa.misia.sk/book_chapters/1611.md)
- [ไทย (Thai)](https://nasa.misia.sk/book_chapters/1886.md)

## Source

- [Canonical HTML page](https://nasa.misia.sk/book_chapters/8847)
- [Markdown representation](https://nasa.misia.sk/book_chapters/8847.md)
