---
type: BookChapter
work_id: '890'
book_url: https://nasa.misia.sk/books/3057
book_markdown_url: https://nasa.misia.sk/books/3057.md
language: am
position: 2
canonical_url: https://nasa.misia.sk/book_chapters/8851
markdown_url: https://nasa.misia.sk/book_chapters/8851.md
markdown_source: converted
translations:
  am: https://nasa.misia.sk/book_chapters/8851.md
  de: https://nasa.misia.sk/book_chapters/1464.md
  sk: https://nasa.misia.sk/book_chapters/1194.md
---

# Աստված և Նրա ծրագիրը մարդկության համար

## ԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

ԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸՀրեական, քրիստոնեական և մուսուլմանական կրոնները համարվում

են միաստվածային. դա նշանակում է, որ այդ կրոնների ներկայացուցիչ- ները հավատում են, որ միայն մեկ Աստված կա: Մինչդեռ Աստծո մասին նրանց հասկացողությունները լիովին տարբերվում են, նրանց ուսմունքնե- րը և հույսերը կատարելապես հակասում են իրար: Ինչպե՞ս կարողացան նրանք հասնել այդքան տարբեր զարգացումնե- րի, երբ ելակետը պետք է, որ նույնը լիներ: Արդյո՞ք Աստված հստակորեն չի խոսել: Արդյո՞ք հուդայականությունը, որպես Աստծո վկայության կրող, չի ճանաչել Աստծո հայտնությունը: Արդյո՞ք քրիստոնյաները սխալ են հաս- կացել այդ հայտնությունը և արդյո՞ք մուսուլմանները լիովին մերժել են այն: Աստված համապարփակ վկայություն է տվել Ինքն Իր մասին: Մինչդեռ պետք է հստակ տարբերակում դնել Աստծո` բոլոր մարգարեների միջոցով կատարյալ ներդաշնակությամբ տրված սուրբգրային վկայության և այն բանի միջև, ինչ դարձրել են Աստծո Խոսքը այս աշխարհի դպիրներն ու իմաստունները: Միայն այն, ինչ Աստված ասել է Իր Խոսքում, արժեք ունի ճշմարիտ հավատացյալի համար: Այն, ինչ մարդիկ են ասում Աստծո և Իր

Խոսքի մասին, միայն պատճառ է դարձել տարբեր կրոնների ստեղծման: Բայց Աստված ուզում է մեզ ներկայանալ այնպես, ինչպես Նա կա: Ես. 43:10?11 համարներում ասվում է. «Իմ վկաներս դուք էք», կ?ըսէ Տէրը, նաեւ Իմ ընտրած ծառաս, որպէս զի գիտնաք ու Ինծի հաւատաք եւ հասկնաք թէ Ես եմ: Ինծմէ առաջ Աստուած չեղաւ ու Ինծմէ ետքն ալ պիտի չըլլայ: Տէրը Ե՛ս եմ, Ե՛ս եմ եւ Ինծմէ ուրիշ Փրկիչ չկայ»: Ճշմա- րիտ վկան պետք է տեսած և լսած լինի որևէ բան, նա պետք է ներկա եղած լինի այն ժամանակ, երբ այն բանը, որի մասին նա վկայում է, կատարվել է: Աստծո Խոսքը գալիս էր մարգարեների մոտ, Աստված նրանց օգտագոր- ծում էր, որ վկայեն այն մասին, ինչ տեսել են, լսել ու ապրել: Իսրայելի ժո- ղովուրդը, որպես միասնություն, կոչված է ծառա և վկա լինելու: Աբրահա- մի, Իսահակի և Հակոբի միջոցով նա ընտրվեց տանելու այն վկայությունը, որ Աստված արեց Ինքն Իր մասին: Այդ վկայությունը հավատքի ամենասր- բազան վկայությունն էր: Եկեղեցու առաջադրանքն է վկայել Աստծո վկա- յության և ամենամեծ խորհուրդների իրականացման մասին: Հովհաննես Մկրտչի մասին գրված է Հովհ. 1:6?8 համարներում. «Աստ- ծո կողմից մի մարդ ուղարկվեց, անունը՝ Հովհաննես: Սա վկայության համար եկավ, որ այն Լույսի մասին վկայի, որ բոլորը նրա միջոցով հավատան: Նա Լույսը չէր, այլ եկել էր, որ Լույսի համար վկայեր»: Ամենավստահելի վկան Ինքը՝ Տերն էր, որովհետև կարող էր ասել. «Վերևից եկողն ամենից վեր է, իսկ երկրից եկողը երկրից է ու երկրից է խոսում. երկնքից եկողն ամենից վեր է: Ինչ որ Նա տեսել ու լսել է, այն է վկայում, և Նրա վկայությունը ոչ ոք չի ընդունում: Նրա վկայությունն ընդունողը կնքեց, որ Աստված ճշմարիտ է…» (Հովհ. 3:31?33) : Գրեթե նույն խոսքերը, որ ասվել են Ես. 43?րդ գլխում, ուղղված են առաքյալներին, որոնք տեսել ու լսել են բաներ, որոնք կատարվել են այն ժամանակներում. «…և Իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում, Սամարիայում և մինչև աշխարհի ծայրերը» (Գործք 1:8): Առաքյալները նաև առանձին հաստատեցին այդ փաստերը: Հովհան- նեսը գրում է 1 Յովհ. 1:1?3 համարներում. «Այն, որ սկզբից էր, որ լսե- ցինք և մեր աչքերով տեսանք, որին նայեցինք և մեր ձեռքերը շոշափե- ցին՝ Կյանքի Բանի մասին… այն, ինչ տեսանք ու լսեցինք, պատմում ենք ձեզ»: Պետրոսն ասում է 2 Պետր. 1:16 համարում. «… այլ Նրա մե- ծափառությանը ականատես լինելով»: Հին և Նոր Կտակարանների միջև եղած ներդաշնակությունը, ինչպես նաև մարգարեների և առաքյալների կատարյալ միաբանությունը պետք է զարմացներ բոլորին: Միշտ նույն և ճշմարիտ Աստվածն է խոսում և գոր- ծում: Հովհաննեսն ասում է Հովհ. 1:2 համարում. «… որ վկայեց Աստծո

Խոսքը և Հիսուս Քրիստոսի վկայությունը, ինչ որ տեսավ»: Մարգարե- ներն ու առաքյալները չեն ասել. «Կարծում եմ, որ… ենթադրում եմ, որ… հնարավոր է, որ… »: Նրանց խոսքերում և վկայություններում կա բացար- ձակ վստահություն, որովհետև լսեցին, տեսան և այդ բաներին հաղորդ եղան: Այս շարադրանքի մեջ մենք չենք քննելու այն, ինչ գիտնական աստվա- ծաբաններն ասել են, գրել կամ մեկնել: Այլ մենք պետք է քննենք միայն Սուրբ Գիրքը, որը միակ ճշմարիտ հիմքն է: Այն պնդումը, որ ոչ ոք չի կա- րող հասկանալ Աստվածաշունչը, ճիշտ չէ: Ճիշտ հակառակը, 1 Կորնթ. 2:14 համարը ճշմարիտ է, որն ասում է. «Բայց շնչավոր մարդը չի ընդունում այն, ինչ Աստծո Հոգուց է, որովհետև սրանք նրա համար հիմարություն են, և չի էլ կարող իմանալ, որովհետև հոգևոր կերպով են քննվում»: Ճշմարիտ հավատացյալները Հոգով առաջնորդվում են Խոսքի ողջ ճշմարտության մեջ ըստ Հովհ. 16:13 համարի, որն ասում է. «Սակայն երբ Նա՝ Ճշմարտության Հոգին գա, Նա ձեզ ամեն Ճշմարտության մեջ կա- ռաջնորդի… »: Հռովմ. 8:14 համարում գրվածը հիմա էլ ուժի մեջ է. «Որովհետև նրանք, ովքեր Աստծո Հոգով են առաջնորդվում, նրանք Աստծո որդիներ են»: Մարդկային հոգին մուտք չունի այդ գերբնական ոլորտում: 1 Կորնթ. 2:10 համարում Պողոսը գրում է. «Բայց Աստված մեզ Իր Հոգով հայտնեց, որովհետև Հոգին բոլոր բաները քննում է, Աստծո խորքն էլ»: Աստծո Խոսքի միջոցով Աստծո խորհրդավոր և ծածուկ իմաս- տությունը հայտնվել է մեզ (1 Կորնթ. 2:7): Ողջ հավիտենության մեջ Աստված, որ էությամբ Հոգի է (Հովհ. 4:24), ծածկված էր Իր սկզբնական լեցունության մեջ: 1 Տիմ. 6:16 համարում գր- ված է. «Որ միայն Նա անմահություն ունի՝ անմատույց լույսի մեջ բնակված, որ մարդկանցից ոչ ոք չտեսավ ու ոչ էլ կարող է տեսնել»: Հավիտենությունը երբեք սկիզբ չի ունեցել և այդ պատճառով վերջ էլ չի ու- նենա: Միայն այն ժամանակ, երբ Աստված դուրս եկավ հավիտենությունից, սկսվեց ժամանակը: Այդ պահը Աստվածաշնչի մեջ կոչվում է «սկզբում»: Սկզբում Աստված դուրս եկավ Իր սկզբնական անտեսանելի լեցունությու- նից և ընդունեց տեսանելի կերպարանք հոգևոր մարմնի մեջ: Ծննդոց 1:1 համարում գրված է. «Սկզբում Աստված ստեղծեց երկինքներն ու երկի- րը»: Աստված նախ ստեղծեց երկինքը և այն ամենը, ինչ դրա մեջ կա, հե- տո ստեղծեց երկիրն ու ծովը և այն ամենը, ինչ դրանց մեջ կա: Առաջ այս մոլորակը դատարկ և ամայի էր. երկրի վրա չկար ո՛չ մի լույս ո՛չ մի կյանք: Խավարը ծածկում էր անդունդները: Այնժամ Աստված ասաց ամենակարող Խոսքը. «Թող լույս լինի»: «Եվ լույս եղավ»: Ամեն բան սկսեց գոյություն ունենալ Իր ասված Խոսքի զորությամբ, քանզի Իր Խոսքը մեծ արարչագոր- ծական զորություն ունի (Եբր. 11:3): Տիեզերքի մեծությունը զորավոր կեր- պով վկայում է Իր Արարչի մեծության մասին: Ոչ ոք չպետք է փորձի Աստծուն հասկանալ Իր սեփական մտքով, ոչ էլ փորձի Նրան բնորոշել մարդկային հասկացողության ձևակերպումնե- րով: Նա բառացիորեն վեր է ամեն մտքից ու հասկացողությունից: 3 Թագ. 8:27 համարում գրված է. «Ահա երկինք ու երկինքներու երկինքը Քեզ չեն կրնար պարունակել»: Ես. 66:1 համարում կարդում ենք. «Երկինք Իմ աթոռս է ու երկիր Իմ ոտքերուս պատվանդանն է»: Ամենակալը լց- նում է ողջ տիեզերքը, Նա ներկա է ամենուր: Նա թաքնված, անծանոթ և անանուն Աստված չէ, այլ հակառակը, հենց սկզբից Նա մարդկանց ներկա- յացել է տարբեր ձևերով: Հին Կտակարանում առաջին հերթին հանդիպում ենք Էլոհիմ անվանը, որը մեր Աստվածաշնչերի մեջ թարգմանված է «Աստված» բառով: Էլոհիմ անունը պարունակում է բոլոր այն հատկությունները, որոնցով Աստված հայտնվել է որպես Արարիչ, Պահապան, Փրկիչ և այսպես շարունակ: Էլ, Էլահ կամ Էլոհիմ անունները նշանակում են «Աստված»: Ծննդոց 14:18 համարում Աստված հայտնվում է Էլ Էլյոն անվամբ, որը նշանակում է «Բարձրյալ Աստված»: Տեր Աստվածը Աբրահամին հայտնվեց Էլ Շադայ անվամբ (Ծննդոց17:1): Այս անունը նկարագրում է Աստծուն, որպես Մեկի, որը հոգ է տանում, զորացնում է, որը լիովին բավարար է: Միայն Հոբի գրքում այս անունը կրկնվում է 31 անգամ: Ծննդոց 21:33 համարում գտնում ենք եբրայական Էլ Օլամ անունը, որը նշանակում է «Հավիտենա- կան Աստված» և Ես. 9:6 համարում գտնում ենք Էլ Գիբբոր անունը, որը նշանակում է «Հզոր Աստված»: Այս վերջին բնորոշումը հատկապես կարևոր նշանակություն ունի, որովհետև Փրկչի վերաբերյալ խոստման մաս է կազմում և Նրա աստվա- ծության անհերքելի փաստն է: «Վասն զի մեզի մանուկ մը ծնաւ, մեզի որդի մը տրուեցաւ եւ իշխանութիւնը Անոր ուսին վրայ պիտի ըլլայ: Անոր անունը պիտի կոչուի Սքանչելի, Խորհրդակից, Հզոր Աստուած (եբր.՝ Էլ Գիբոր), Յաւիտենականութեան Հայր, Խաղաղության Իշխան»: Ինչպես ավելի ուշ կտեսնենք, Աստծո և մարգարեների վկայությունը նույնն է և ասում է այն մասին,որ Աստված Ինքը ուզում էր գալ և դառնալ «Էմմա- նուել», որը նշանակում է «Աստված մեզ հետ» (Ես. 7:14, Մատթ. 1:22,23): Էլոհիմ անվան հետ կապված օգտագործվում է նաև Յահվե (եբր.՝ JHWH) անունը: Յահվե նշանակում է «Նա, որ հավիտյան է», «Նա, որ ինքն իրենով գոյություն ունի» և այս բառը մեր Աստվածաշնչերում թարգմանված է «Տեր» բառով:

Ծննդոց առաջին գլխում հանդիպում ենք միայն Էլոհիմ անվանը: Այնտեղ պատմվում է, որ Աստված մարդուն ստեղծեց Իր պատկերով, այսինքն՝ հոգևոր մարմնի մեջ: Ծննդոց 2:5 համարում առաջին անգամ տեսնում ենք «Տեր Աստված» անվանումը: Այդ անվանումը կապված է մարմնավոր մարմ- նի մեջ հողից ստեղծված մարդկանց հետ: Բայց միայն Մովսեսի ժամանակներում, երբ Աստված իրոք Փրկիչ դար- ձավ, Նա ճանաչել տվեց այդ Անունը և բացահայտեց դրա նշանակությու- նը. «Եւ Աստուած շարունակեց ու ըսաւ Մովսէսին. «Ես եմ Տէրը (Յահ- վե), որ Աբրահամին, Իսահակին ու Յակոբին ամենակարող Աստուծոյ (Էլ Շադայ) Անունով երեւցայ, բայց Իմ Եհովա (Էլոհիմ? Յահվե) անու- նովս անոնց չյայտնուեցայ» (Ելից 6:2,3): Մովսես մարգարեն գիտեր, որ Էլոհիմը հայտնվեց տեսանելի կերպարանքով Յահվե Անվամբ և, երբ նա գրեց Թորան՝ Աստվածաշնչի առաջին հինգ գրքերը, Նա միշտ ընտրել է ճիշտ բառը Աստծուն ներկայացնելու համար: Ծննդոց 15:13?16 համարնե- րում Աբրահամին արված խոստումի համաձայն Իսրայելը փրկ- վեց(Ելից3:12): Ահա թե ինչու Յահվե անունը կապված է Իսրայելի ազա- տագրման հետ: Յահվեն Տեր Աստծո ուխտի հետ կապված անունն է: Այդ Անունով պետք է օրհնվեր Իսրայելը (Թվոց 6:22?27): Այնպես, ինչպես Էլոհիմ անունը ունի տարբեր անվանումներ, որոնք համապատասխանում են Աստծո բազմազան հատկություններին, այնպես էլ Յահվե անունը: Յահվե?Յիրե՝ «Տերը կտեսնի, կհոգա» (Ծննդոց 22:7?14), Յահվե? Ռաֆա՝ «Տերն է ինձ բժշկում» (Ելից 15:26), Յահ- վե?Նիսսի՝ «Տերն է իմ դրոշը» (Ելից17: 8?15), Յահվե? Շալոմ՝«Տերը՝ մեր Խաղաղությունը» (Դատ. 6:24), Յահվե?Թսիդկենու՝ «Տերը՝ մեր Արդարու- թյունը» (Երեմ. 23:6), Յահվե?Շամմահ՝ «Տերն այստեղ է» (Եզեկ. 48:35), Յահվե?Սաբաովթ՝ «Զորաց Տեր» (1 Թագ. 1:3): Եթե միացնենք այս յոթ ան- վանումները, որոնցով արտահայտվում են ՏԵր Աստծո հատկությունները, կստանանք համապարփակ պատկերացում Նրա մասին: Մինչև այսօր Իսրայելի ժողովուրդը իր աղոթքներում օգտագործում է միայն Ադոնայ և Էլոհիմ անունները: Սրանով նրանք վկայակոչում են Ամովս 6:10 համարում գրված խոսքը, որտեղ ասվում է. «Այն ատեն … պի- տի ըսէ. «Լուռ կեցիր, քանզի Տէրոջը անունը (Յահվե) պետք չէ յիշ- ենք»: Ադոնայ նշանակում է «Տեր, Տիրակալ, Գերիշխան»: Նոր Կտակարա- նում բազմիցս այդպես են կոչել Քրիստոսին, օրինակ Հովհ. 13:13, Ղուկաս 6:46 և այլ համարներում: Բայց Ադոնայ անվան հետ կապակցություններ չկան, ինչպես Էլոհիմ և Յահվե անունների հետ: Ելից 4:10 համարի բնագիր տեքստում գրված է. «Մովսէս ըսաւ Տէրոջը (Յահվե) . «Ոհ, Տէր իմ (Ադո- նայ), ես ճարտարախոս չեմ»: Մովսեսը լիովին գիտակցում էր, որ Աստված իրեն ընտրել էր ծառայության համար: Ահա թե ինչու նա Տիրոջը դի- մում է՝ Նրան կոչելով Ադոնայ: Այս արտահայտությունը նկարագրում է հա- րաբերությունը Տիրոջ, Տիրակալի և նրանց միջև, ովքեր կատարում են Նրա պատվիրանները և այն կարգադրությունները, որ նրանց վստահում է: Ոչ թե Յահվեն հայտնվեց որպես Էլոհիմ, այլ Էլոհիմը հայտնվեց որպես Յահվե: Այսպես էր Նա վարվում և քայլում, խոսում և գործում ողջ Հին Կտա- կարանի ժամանակաշրջանում: Ամենակարող Աստված մեզ հայտնվում է որպես Տեր: Դա մեծ նշանակություն ունի Նոր Կտակարանում Նրա հայտնության համար: Որդին չի հայտնվում որպես Հայր, այլ հակա- ռակը, Հայրն է հայտնվում Որդու մեջ: Սա է Աստծո հայտնությունը: Ոչ մի առաքյալ կամ մարգարե չի հավատացել, թե Աստվածությունը բաղկացած է մի քանի անձերից: Ճիշտ հակառակը, նրանք միշտ շեշտը դրել են այն փաստի վրա, որ միայն մեկ Աստված կա: Նա է գրել տվել Մով- սեսի միջոցով. «Ով Իսրայէլ, մտիկ ըրէ. մեր Տէր Աստուածը միմիայն Տէր է: Քու Տէր Աստուածդ բոլոր սրտովդ, բոլոր հոգիովդ ու բոլոր զօրու- թիւնովդ սիրէ» (2 Օրինաց 6:4,5): 2 Օրինաց 4:35?39 համարները հստակ վկայություն են տալիս. «Ասի- կա քեզի ցուցուեցաւ, որպէս զի գիտնաս թէ Եհովան Ինք միայն Աստու- ած է, Անկէ ուրիշ Աստուած չկայ: Քեզ խրատելու համար Իր ձայնը երկնքէն լսել տուաւ քեզի ու երկրի վրայ Իր մեծ կրակը քեզի ցուցուց ու Անոր խօսքերը կրակին մէջէն լսեցիր… Այսօր գիտցիր ու սրտիդ մէ- ջը դիր, թէ վերը երկնքի մէջ ու վարը երկրի վրա Եհովան Ինք միայն Աս- տուած է, ուրիշ մը չկայ»: Միայն մեկ Աստված կա, մինչդեռ Նա կարող է հայտնվել երկրի վրա և միաժամանակ լինել երկնքում: Նա կարող է հնչեց- նել Իր ձայնը երկնքում, իսկ Ինքը, չնայած դրան, գտնվել Սինա լեռան վրա: Նէեմիայ 9:13 համարում կարդում ենք. «Նաեւ Սինա լերանը վրայ իջար ու անոնց հետ երկնքէն խօսեցար եւ անոնց ուղիղ դատաստան- ներ, ճշմարիտ օրէնքներ, բարի կանոններ ու պատուիրաններ տուիր»: Սուրբգրային այս հատվածները վերաբերում են այն իրադարձություննե- րին, որոնք տեղի ունեցան, երբ օրենքը տրվեց: Տերը իջել էր լեռան վրա, կրակի մեջ և նրանց հետ խոսում էր զորավոր ձայնով: Ժողովուրդը այդ իրադարձությունների ականատեսն էր և վախեցավ. «Բոլոր ժողովուրդը կը լսէին որոտումները, ու կայծակները ու փողին ձայնը ու կը տեսնե- ին լերանը մխալը: Ժողովուրդը վախցաւ, ետ քաշուեցաւ ու հեռուն կայնեցաւ: Եւ ըսին Մովսէսին. «Դուն խօսէ մեզի հետ ու մտիկ ընենք. բայց Աստուած թող չխօսի մեզի հետ, որպէս զի չմեռնինք» (Ելից 20:18,19):


## Chapter navigation

- [Previous chapter](https://nasa.misia.sk/book_chapters/8850.md)
- [Book contents](https://nasa.misia.sk/books/3057.md)
- [Next chapter](https://nasa.misia.sk/book_chapters/8852.md)

## Available translations

- [հայերեն (armenian)](https://nasa.misia.sk/book_chapters/8851.md)
- [Deutsch](https://nasa.misia.sk/book_chapters/1464.md)
- [Slovensky](https://nasa.misia.sk/book_chapters/1194.md)

## Source

- [Canonical HTML page](https://nasa.misia.sk/book_chapters/8851)
- [Markdown representation](https://nasa.misia.sk/book_chapters/8851.md)
