---
type: BookChapter
work_id: '890'
book_url: https://nasa.misia.sk/books/3057
book_markdown_url: https://nasa.misia.sk/books/3057.md
language: am
position: 3
canonical_url: https://nasa.misia.sk/book_chapters/8852
markdown_url: https://nasa.misia.sk/book_chapters/8852.md
markdown_source: converted
translations:
  am: https://nasa.misia.sk/book_chapters/8852.md
  de: https://nasa.misia.sk/book_chapters/1465.md
  sk: https://nasa.misia.sk/book_chapters/1195.md
---

# Աստված և Նրա ծրագիրը մարդկության համար

## ՏԵՐԸ ՀՐԵՇՏԱԿԻ ԿԵՐՊԱՐԱՆՔՈՎ

ՏԵՐԸ ՀՐԵՇՏԱԿԻ ԿԵՐՊԱՐԱՆՔՈՎ

Մեզ հայտնի է, որ Մովսեսին հայտնվեց Տիրոջ հրեշտակը կրակի բոցով, և Նրա ձայնը հնչում էր մորենու միջից (Ելից3:2): 4?րդ համարից սկսած կարդում ենք. «Տէրը (Յահվե) տեսաւ որ անիկա տեսնելու եկաւ. Աստու- ած (Էլոհիմ) մորենիին մէջէն կանչեց անոր ու ըսաւ. «Մովսէս, Մովսէս» եւ անիկա ըսաւ. «Ահա հոս եմ»: Աստուած ըսաւ. «Հոս մի մօտենար. կօշիկներդ հանէ քու ոտքերէդ, վասն զի այն տեղը՝ որուն վրայ կայներ ես, սուրբ երկիր է»: Նաեւ ըսաւ անոր. «Ես եմ քու Հօրդ Աստուածը, Աբ- րահամին Աստուածը, Իսահակին Աստուածը ու Յակոբին Աստուածը»: Մովսէս իր երեսը ծածկեց, վասն զի Աստուծոյ նայելու վախցաւ»: Այս- տեղ խոսվում է Աստծո, Տիրոջ և Տիրոջ հրեշտակի մասին: Մինչդեռ խոս- քը երեք տարբեր անձնավորությունների մասին չէ, այլ միակ և նույն Անձ- նավորության երեք տարբեր անվանումների: «Տիրոջ հրեշտակը» Աստծո տեսանելի հայտնությունն է հրեշտակի կերպարանքով: Այսպես էր Նա քայ- լում Եդեմի պարտեզում և խոսում Ադամի և Եվայի հետ, այսպես Նա հան- դիպեց Աբրահամին Ծննդոց 18?րդ գլխում, երբ նրան այցելեց երկու հրեշ- տակների հետ: Դրա մասին բառացիորեն այսպես է գրված: «Տէրը(Յահվե) երեւցաւ Աբրահամին Մամբրէի կաղնիներուն մէջ, երբ անիկա օրուան տաք ատենը դուռը նստեր էր» (Ծննդ. 18:1): Աբրահամը նույնիսկ լվաց Տիրոջ ոտքերը և ճաշ պատրաստել տվեց Իր պատվավոր հյուրերի համար: Երկու հրեշտակները, որոնք նույնպես մարդկային կերպարանք ունեին, գնացին Սոդոմ (Ծննդոց19:1), բայց Տերը մնաց Աբրահամի մոտ և երկար զրույց ունեցավ նրա հետ: Ելից 33:9 և 11 համարներում կարդում ենք. «Մովսէս խորանը մտա- ծին պէս ամպի սիւնը կ?իջներ ու խորանին դուռը կը կայներ եւ Տէրը Մովսէսին հետ կը խօսէր… Տէրը կը խօսէր Մովսէսին հետ դէմ առ դէմ ինչպէս մարդ մը իր բարեկամին հետ կը խօսէր»: Մովսեսը առանձնա- հատուկ խնդրանքներ արեց՝ ասելով. «Ուստի հիմա կ?աղաչեմ. եթէ Քու առջեւդ շնորհք գտայ, ինծի ցուցուր ուրեմն Քու ճամբադ՝ որպես զի ճանչնամ Քեզ, այնպէս որ Քու առջեւդ շնորհք գտնեմ ու միտքդ բեր որ այս ազգը Քու ժողովուրդդ է»: Անիկա ըսաւ. «Իմ ներկայութիւնս քեզի հետ պիտի երթայ ու քեզ պիտի հանգստացնեմ»: Եւ Մովսէս ըսաւ անոր. «Եթե Քու ներկայութիւնդ մեզի հետ չ?երթայ, մեզ այս տեղէն մի՛ հաներ» (Ելից 33:13?15): Ելից 23:20,21 համարներում Տերն ասաց. «Ահա Քու առջեւդ հրեշտակ մը կը ղրկեմ, որ ճամբան քեզ պահպանէ ու Իմ պատրաստած տեղս տանի քեզ: Զգուշութեամբ անոր խոսքին մտիկ ըրէ, անոր անհնազանդ

մի՛ ըլլար, վասն զի անիկա ձեր յանցանքը պիտի չներէ, քանզի Իմ անունս անոր վրայ է (գերմ. ՝«Ես անձամբ նրա մեջ եմ»): Արտաքինից մար- դիկ հրեշտակ էին տեսնում, բայց այդ հրեշտակի կերպարանքի մեջ ան- ձամբ ներկա էր Տեր Աստվածը, ինչպես Ինքն ասաց: Մարգարեական խոսքում, երբ Տերը հայտնվում է տեսանելի ձևով, Նա նաև կոչվում է «Իր ներկայության հրեշտակը»: Եսայեայ 63:9 համարում գր- ված է. «Անոնց բոլոր նեղութիւններուն ատենը նեղութիւն քաշեց, Իր ներկայութեան հրեշտակը զանոնք ազատեց, Իր սիրովն ու գթութիւնո- վը զանոնք փրկեց: Զանոնք վերցուց ու անցեալ օրերուն մեջ զանոնք կրեց»: Հին Կտակարանի վերջին մարգարեկան գրքում՝ Մաղաք. 3:1 հա- մարում ասվում է. «… ուխտին հրեշտակը, որուն կը հաւնիք, յանկարծ Իր տաճարը պիտի գայ: Ահա կ?ուգայ, կ?ըսէ զօրքերու Տէրը»: Այն փաստը, որ Հին Կտակարանում Աստված հայտնվում էր հրեշտակի տեսանելի կերպարանքով, շատ կարևոր նշանակություն ունի մարդկային կերպարանքով Նրա անձնական հայտնության համար: Այն, ինչ կատար- վեց Հակոբի՝ 12 ցեղերի հոր հետ, նույնպես կարող է մեզ ծառայել որպես վկայություն: Նրա մասին գրված է. «… եւ իր ուժովը Աստուծոյ հետ ըմբ- շամարտեցաւ: Հրեշտակին հետ ըմբշամարտեցաւ ու յաղթեց, լացաւ ու անկէ շնորհք խնդրեց: Բեթէլի մէջ Աստուծոյ հետ հանդիպեցաւ: Աս- տուած հոն անոր հետ խօսեցաւ, այսինքն զօրքերու Տէր Աստուածը որուն անունը Եհովա է» (Ովսէ 12:4?6): Այս հատվածում նորից խոսվում է Հրեշտակի, Աստծո և Տիրոջ մասին, բայց խոսքը այն Միակի մասին է, որ հայտնվում է տարբեր կերպերով և, չնայած դրան, միշտ մնում է նույնը: Այս իրադարձության մանրամասն նկարագրությունը գտնում ենք Ծնն- դոց 32?րդ գլխում, 24?րդ համարից սկսած: Հրեշտակն այստեղ նկարագր- ված է որպես մի մարդ, որը գոտեմարտեց Հակոբի հետ և ուժգին խփեց նրա ազդրին. «Յակոբ մինակ մնաց ու մարդ մը կը գոտեմարտեր անոր հետ մինչեւ արշալոյս եւ երբ մարդը տեսաւ թէ անոր չյաղթեց, անոր զիստին ամոլաջիլին դպաւ եւ անոր հետ գոտեմարտին ատենը Յակո- բին զստին ամոլաջիլը խախտեցաւ: Եւ մարդը ըսաւ. «Թող տուր զիս քանզի արշալոյսը երեւցաւ»: Յակոբ ըսաւ. «Չեմ թողուր քեզ, մինչեւ որ զիս չօրհնես»: Անիկա ըսաւ իրեն. «Ի՞նչ է անունդ»: Ան ալ ըսաւ. «Յակոբ է»: Անիկա ըսաւ. «Ալ անգամ մըն ալ քու անունդ Յակոբ չը- սուի, հապա Իսրայէլ (Աստուծոյ հետ մարտնչող), վասն զի Աստուծոյ հետ ու մարդոց հետ մարտնչեցար եւ յաղթեցիր»: Եւ Յակոբ հարցուց ու ըսաւ «Շնորհք ըրէ, անունդ ըսէ ինծի»: Անիկա ըսաւ. «Ինչո՞ւ Իմ անունս կը հարցնես եւ հոն օրհնեց զանիկա: Յակոբ այն տեղին անունը Փանուէլ(Աստուծոյ երեսը) դրաւ. քանզի ըսաւ. «Աստուած դէմ առ դէմ տեսայ ու իմ անձս ողջ մնաց»: Այս իրադարձությունը չափազանց մարդկային է թվում: Մինչդեռ հենց դրանում է կայանում Ամենակարողի մեծությունն ու վեհությունը, ով, Ամե- նագո լինելով հանդերձ, կամեցավ մարդկանց հայտնվել իրենց հասկանա- լի ձևով: Մահից առաջ Հակոբը օրհնեց Հովսեփի երկու որդիներին ձեռքե- րը խաչելով և ասաց. «Այն Աստուածը, որուն առջեւ իմ հայրերս Աբրա- համն ու Իսահակը քալեցին, այն Աստուածը, որ ծնած ատենէս մինչեւ հիմա զիս կերակրեց, այն Հրեշտակը, որ զիս ամէն տեսակ չարիքներէ ազատեց, օրհնէ այս տղաքները եւ իմ անունս ու իմ հայրերուս Աբրա- համին ու Իսահակին անունը անոնց վրայ կանչուի ու երկրին մէջտեղը խիստ շատնան» (Ծննդ. 48:15,16): Ելից 24?րդ գլխի 9?րդ համարից սկսած կարդում ենք. «Այն ատեն Մովսէս ու Ահարոն, Նադաբ ու Աբիուդ եւ Իսրայէլի ծերերէն եօթանա- սուն հոգի ելան եւ Իսրայէլի Աստուածը տեսան ու Անոր ոտքերուն տակ շափիւղայով սալարկուածի պէս էր եւ պայծառութեամբ ՝ բուն երկնքին պէս: Իսրայէլի որդիներէն ընտրեալներուն վրայ իր ձեռքը չերկնցուց եւ Աստուած տեսան ու կերան ու խմեցին»: Ոչ ոք չէր կարող Աստծուն տեսնել որպես Հոգու Իր սկզբնական լեցունության մեջ: Նրան հնարավոր եղավ տեսնել միայն այն ժամանակ, երբ մտավ Իր հոգևոր մարմնի մեջ: 70 ծերերը և ուրիշները Նրան տեսան Իր փառքի մեջ: Եզեկի- ել մարգարեն այս մասին պատմում է առաջին գլխի 26?րդ համարում. «Եւ անոնց գլխուն վրայի հաստատութիւնէն վեր, շափիւղայ քարի երեւույ- թով աթոռի նմանութիւն մը կար: Այն աթոռի նմանութեանը վրայ մար- դու կերպարանքով նմանութիւն մը կար»: Սուրբ Գրքում ոչ մի հատված չկա, որտեղ նշված լինի, որ գահի վրա տեսան երեք անձերի: Ոչ էլ Աստվա- ծաշնչի մեջ հանդիպում ենք «եռամեկ Աստված» կամ «երրորդություն» ար- տահայտությունները: Ոչ մի մարգարե կամ առաքյալ սուրբգրային ոչ մի հատված չի մեկնաբանել այն իմաստով, որ Աստված բաղկացած է մի քա- նի անձից:


## Chapter navigation

- [Previous chapter](https://nasa.misia.sk/book_chapters/8851.md)
- [Book contents](https://nasa.misia.sk/books/3057.md)
- [Next chapter](https://nasa.misia.sk/book_chapters/8853.md)

## Available translations

- [հայերեն (armenian)](https://nasa.misia.sk/book_chapters/8852.md)
- [Deutsch](https://nasa.misia.sk/book_chapters/1465.md)
- [Slovensky](https://nasa.misia.sk/book_chapters/1195.md)

## Source

- [Canonical HTML page](https://nasa.misia.sk/book_chapters/8852)
- [Markdown representation](https://nasa.misia.sk/book_chapters/8852.md)
