---
type: BookChapter
work_id: '890'
book_url: https://nasa.misia.sk/books/3057
book_markdown_url: https://nasa.misia.sk/books/3057.md
language: am
position: 4
canonical_url: https://nasa.misia.sk/book_chapters/8853
markdown_url: https://nasa.misia.sk/book_chapters/8853.md
markdown_source: converted
translations:
  am: https://nasa.misia.sk/book_chapters/8853.md
  de: https://nasa.misia.sk/book_chapters/1466.md
  sk: https://nasa.misia.sk/book_chapters/1196.md
---

# Աստված և Նրա ծրագիրը մարդկության համար

## ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Քիչ առաջ շարադրվածի լույսի տակ կարող ենք հասկանալ, թե ում հետ է խոսել Աստված արարչագործության ժամանակ, երբ ասաց. «Մեր պատ- կերին պէս … մարդ ընենք» (Ծննդոց1:26): Սուրբ Գիրքը դրան նույնպես հստակ և կտրուկ պատասխան է տալիս: Յոբ 38:4?7 համարներում Տերը

հայտնում է Իր ծառային. «Ո՞ւր էիր դուն՝ երբ ես երկրին հիմերը կը դնէի. ըսէ ինծի եթէ իմաստութիւն ունիս: Եթէ գիտես՝ ըսէ ո՞վ ըրաւ անոր չա- փերը, կամ թէ անոր վրայ լարը ո՞վ քաշեց: Անոր հիմերը ինչի՞ վրայ հաստատուած են, կամ թէ անոր անկիւնին քարը ո՞վ դրաւ, երբ առաւօտեան աստղերը մէկտեղ փառաբանութիւն կ?ընէին ու երբ Աս- տուծոյ բոլոր որդիները ցնծութեամբ կ?աղաղակէին»: Ավելի պարզ չէր կարող ասվել: Երբ Տեր Աստված ստեղծեց երկիրը, երկնային զորքերը մի- ասին երգում էին, և հրեշտակները ցնծութեամբ աղաղակում էին: Այսպի- սով, Աստված մենակ չէր. Նա չի խոսել Ինքն Իր հետ, ոչ էլ ուրիշ Աստծո հետ, որովհետև ուրիշը չկար: Այլ Նա խոսում էր Իրեն շրջապատող հրեշ- տակների հետ: Ծննդոց11:7 համարում Տերն ասաց. «Եկէք, իջնենք եւ անոնց լեզուն հոն խառնակենք, որպէս զի ոեւէ մէկը իր ընկերին լեզուն չհասկնայ»: 5?րդ համարում ասվել էր. «Տէրը իջաւ»: Ամեն անգամ Տիրոջը տեսել են երկնային զորքերով շրջապատված: Միքիա մարգարեն անում է հետևյալ վկայությունը. «Տէրը Իր աթոռին վրայ նստած տեսայ ու երկնքի բոլոր զօրքերը անոր աջ ու ձախ կողմը կայներ էին» (2 Մնաց. 18:18): Այստեղ նույնպես Տերը խոսել է Իրեն շրջապատող հրեշտակների հետ: Եսայի մարգարեն պատմում է նմանատիպ մի իրադարձության մասին. «… Տէրը տեսայ, որ բարձր ու վերացած աթոռի վրայ նստեր էր: Անոր քղանցքը տաճարը կը լցնէր: Վերի կողմը սերովբէները կը կենային անոր առջեւ որոնց ամէն մէկը վեց թեւ ուներ: Երկուքով երեսնին կը ծածկէին, երկուքով ոտքերնին կը ծածկէին ու երկուքով կը թռչէին: Եւ փոփոխակի կ?աղաղակէին ու կ?ըսէին. «Սո՛ւրբ, Սո՛ւրբ, Սո՛ւրբ է զօրքե- րու Տէրը. բոլոր երկիր Անոր փառքովը լեցուն է» (Ես. 6:1?3): Տարբերու- թյուն կա մարդկային կերպարանք ընդունող հրեշտակների և քերովբեների ու սերովբեների միջև: Այնտեղ քերովբեներն ու սերովբեները թռչում էին, մինչ հրեշտակները կանգնած էին Նրա առջև: 8?րդ համարում կարդում ենք. «Ո՞ւմ ղրկեմ եւ մեզի համար ո՞վ պիտի երթայ»: Այստեղ նույնպես Տերը խոսում էր ներկա եղող երկնային զորքերի հետ: Աստված հայտնվել է այն մարդկանց, ովքեր հավատում էին Իրեն: Նրանք ընդունում էին Նրա խոստումները և հստակ գիտություն ունեին Նրա վերաբերյալ: Ո՛չ Հին Կտակարանի մարգարեները ո՛չ էլ Նոր Կտակարանի առաքյալները երբեք Աստծո վերաբերյալ վիճաբանություն չեն ունեցել: Երրորդության վարդապետությունը առաջացավ միայն Քրիստոսից հետո երրորդ դարում, երբ հունական փիլիսոփայական ուղղությունները և բազ- մաստվածություն քարոզող հռոմեական գաղափարները ընդունվեցին քրիստոնյաների մեջ, և այդ գաղափարները ուսուցանվեցին և շարադրվեցին գիտակների կողմից՝ իրենց ավանդական պատկերացումների հիման վրա: Դրա վրա է հիմնված պաշտոնական կամ անկախ եկեղեցիների այժմյան աստվածաբանությունը. այն հիմնված չէ մարգարեների և առաքյալների սկզբնական վկայության վրա, ինչպես սխալմամբ կար- ծում են: Աստծո վերաբերյալ կեղծված գիտությունը համարում են ճիշտ, իսկ Աստծո մասին ճշմարիտ գիտությունը մերժվում է որպես կեղծիք: Աստ- ված այնպիսին չէ, ինչպիսին մենք Նրան պատկերացնում ենք, այլ այնպիսին, ինչպիսին Նա իրականում կա: Մարդիկ շատ աստվածներ են ստեղծում, բայց Տերը միշտ Աստված է մնում, «նույնն է երեկ, այսօր և հա- վիտյան» (Սաղմ. 102:26?28, Ես. 48:12, Եբր. 13:8): Աստված չի բազմացել, ոչ էլ փոխվել է: Ոչ մի հրեա երբեք չէր ընդունի երրորդության գաղափարը. դա պարզապես բացառվում է, որովհետև նման բան հնարավոր չէ գտնել ողջ Սուրբ Գրքի վկայության մեջ: Աստված մեզ ներկայանում է Իր բազմազանության մեջ, բայց ամեն անգամ Նրա հայտնության ձևերը կապված են Իր ծրագրի իրականացման հետ:


## Chapter navigation

- [Previous chapter](https://nasa.misia.sk/book_chapters/8852.md)
- [Book contents](https://nasa.misia.sk/books/3057.md)
- [Next chapter](https://nasa.misia.sk/book_chapters/8854.md)

## Available translations

- [հայերեն (armenian)](https://nasa.misia.sk/book_chapters/8853.md)
- [Deutsch](https://nasa.misia.sk/book_chapters/1466.md)
- [Slovensky](https://nasa.misia.sk/book_chapters/1196.md)

## Source

- [Canonical HTML page](https://nasa.misia.sk/book_chapters/8853)
- [Markdown representation](https://nasa.misia.sk/book_chapters/8853.md)
