---
type: BookChapter
work_id: '890'
book_url: https://nasa.misia.sk/books/3057
book_markdown_url: https://nasa.misia.sk/books/3057.md
language: am
position: 8
canonical_url: https://nasa.misia.sk/book_chapters/8857
markdown_url: https://nasa.misia.sk/book_chapters/8857.md
markdown_source: converted
translations:
  am: https://nasa.misia.sk/book_chapters/8857.md
  de: https://nasa.misia.sk/book_chapters/1470.md
  sk: https://nasa.misia.sk/book_chapters/1202.md
---

# Աստված և Նրա ծրագիրը մարդկության համար

## ԹԱԳԱՎՈՐԸ

ԹԱԳԱՎՈՐԸԱնշուշտ, Աստվածաշնչի յուրաքանչյուր ընթերցող գիտի, որ Հին Կտակարանում Տեր Աստվածը կոչվում է Թագավոր: Դավիթն աղաղակում է Սաղմ. 5:2 համարում. «Իմ կանչելուս ձայնին մտիկ ըրէ, ով իմ Թագաւ- որս ու Աստուածս, վասն զի ես Քեզի կ?աղաչեմ»: Երեմիա մարգարեն ասում է. «Սակայն Եհովան ճշմարիտ Աստուած է. Անիկա կենդանի Աս- տուած է և յաւիտենական Թագաւոր» (Երեմ. 10:10): Եսայի մարգարեն արտահայտվել է հետևյալ խոսքերով. «Տէրը՝ Իսրայէլի Թագաւորը և զօրքերու Տէրը, անոր Փրկիչը այսպէս կ?ըսէ» (Ես. 44:6): Զաք. 9:9 հա- մարում գտնում ենք հետևյալ խոսքերը. «Մեծապես ուրախացիր, ո՛վ Սի- օնի աղջիկ, ցնծութեամբ աղաղակէ, ով Երուսաղէմի աղջիկ. ահա քու Թագաւորդ քեզի կու գայ. Անիկա արդար ու Փրկիչ է, հեզ է ու իշու վրայ հեծած եւ իշու ձագի, ավանակի վրայ»: Սա մարգարեական խոստում է, որը բառացիորեն կատարվեց Նոր Կտակարանում: Այդ մասին կարդում ենք. Մատթ. 21:1?4 համարներում. «…այն ժամանակ Հիսուսը երկու աշակերտ ուղարկեց: Եվ նրանց ասաց. «Այն գյուղը գնացեք, որ ձեր առջևում է, և այնտեղ շուտով մի էշ կգտնեք կապած, հետն էլ մի ավանակ: Արձակեցեք, Ինձ մոտ բերեք: Եվ եթե մեկը ձեզ բան ասի, ասացեք, որ դրանք Տիրոջը պետք են, և նա շուտով դրանք կուղարկի: Բայց այս ամենը եղավ, որպեսզի մարգարե- ի միջոցով ասվածը կատարվի…»: Բազմությունը ցնծում էր, մարդիկ իրենց հագուստները փռում էին ճանապարհին, ծառերից ճյուղեր էին կտ- րում ճանապարհը զարդարելու համար և այդ ամենը անում էին, որովհետև Թագավորը մտնում էր Երուսաղեմ: Նրանք աղաղակում էին. «Օվսաննա՜ Դավթի Որդուն, օրհնյալ է Տիրոջ անունով եկողը, օվսաննա՜ բար- ձունքներում» (Մատթ. 21:9): Երբ Տերը ծնվեց, արևելքից իմաստուններ եկան Երուսաղեմ և հարց- րին. «Որտե՞ղ է հրեաների ծնված թագավորը, որովհետև մենք արևել- քում Նրա աստղը տեսանք և եկանք Նրան երկրպագելու» (Մատթ. 2:2): Ձերբակալվելուց հետո Տիրոջը հարցրին. «Դու հրեաների թագավո՞րն ես»: Հարցաքննությունից հետո Պիղատոսը եկավ այս եզրակացության. «Հապա ուրեմն դու թագավո՞ր ես»: Հիսուսը պատասխանեց. «Դու ես ասում, որ Ես Թագավոր եմ. և Ես նրա համար եմ ծնվել ու աշխարհ եկել, որ Ճշմարտության համար վկայեմ. ամեն ոք ով Ճշմարտությու- նից է, Իմ ձայնը լսում է» (Հովհ. 18:33,37): Հին Կտակարանում Տեր Աստվածը կոչվում է Թագավոր, նույն կերպ, Նոր Կտակարանում Հիսուս Քրիստոսը նկարագրված է որպես Թագավոր:

Պողոսը սա ամփոփում է հետևյալ խոսքերով. «Բայց հավիտենական Թագավորին՝ այն անեղծին ու աներևույթին, այն միակ Աստծուն պա- տիվ ու փառք հավիտյանս հավիտենից. ամեն» (1 Տիմ. 1:17): Ո~հ, Աստ- ծո իմաստության և գիտության ինչպիսի~ խորություն: Միայն հայտնության միջոցով կարող ենք տեսնել այն բազմազանությունը, որով Աստված հայտնվել է մեզ: Միայն նա, ով Աստվածաշնչի համաձայն հավատում է, որ Աստված բացահայտվել է Քրիստոսի մեջ, կարող է բոլոր սուրբգրա- յին հատվածները բերել ընդհանուր հայտարարի: Երկրի վրա թագավորության հաստատումը դեռ գալիքում է: Բայց այս իրադարձության մասին արդեն հաղորդվել է մարգարեական խոսքում: «Սաղմոս երգեցէք Աստուծոյ. սաղմոս երգեցէք մեր Թագաւորին. սաղ- մոս երգեցէք, վասն զի Աստուած Թագաւոր է բոլոր երկրի վրայ: Երգ երգեցէք անոր: Աստուած ազգերուն վրայ կը թագաւորէ: Աստուած կը նստի Իր սուրբ աթոռին վրայ» (Սաղմ. 47:6?8): Այսպիսի խոսքեր գտնում ենք նաև Սաղմ. 96:9?11 համարներում. «Սուրբ հանդեսով՝ Տէրոջը երկր- պագութիւն ըրէ՛ք. վախցէ՛ք Անոր երեսէն, ո՛վ բոլոր երկիր: Հեթանոսնե- րուն մէջ ըսէք. «Տէրը կը թագաւորէ. աշխարհն ալ հաստատած է որ- պէս զի չսասանի. Անիկա պիտի դատէ ժողովուրդները ուղղութիւ- նով»: Երկինք թող ուրախանայ ու երկիր ցնծայ …» : Հայտն. 11:17 համարում նույնպես նույն իրադարձության մասին է խոս- վում. «Գոհանում ենք Քեզանից, Տեր Աստված Ամենակալ, որ էիր, որ ես (և որ գալու ես), որ Քո մեծ զորությունն առար ու թագավորեցիր»: Մատթ. 25:31,32 համարներում ասվում է. «Եվ երբ Մարդու Որդին Իր փառքով գա, և բոլոր սուրբ հրեշտակներն էլ՝ Նրա հետ, այն ժամանակ Իր փառքի աթոռին կնստի: Եվ բոլոր ազգերը Նրա առաջ կհավաք- վեն»: Զաք. 14:9 համարում ասվում է. «Տէրը բոլոր երկրի վրայ թագաւ- որ պիտի ըլլայ. այն օրը Տէրը մեկ ու Անոր անունը մէկ պիտի ըլլայ»: Նույն համատեքստն է Հայտն. 15:3 համարում. «Մեծ ու զարմանալի են Քո գործերը, Տեր Աստված Ամենակալ, արդար ու ճշմարիտ են Քո ճա- նապարհները, ով սրբերի Թագավոր»: Սուրբգրային այս հատվածները պետք է բավական լինեին մեզ ցույց տալու համար, որ թե՛ մեկը, թե՛ մյուսը, ՏԵր Աստվածը և Տեր Հիսուս Քրիս- տոսը, երկուսն էլ նկարագրված են որպես Թագավոր: Եթե Յահվեն ու Յահ- շուան նույնը չլինեին, մենք երկու տարբեր թագավորներ կունենայինք:


## Chapter navigation

- [Previous chapter](https://nasa.misia.sk/book_chapters/8856.md)
- [Book contents](https://nasa.misia.sk/books/3057.md)
- [Next chapter](https://nasa.misia.sk/book_chapters/8858.md)

## Available translations

- [հայերեն (armenian)](https://nasa.misia.sk/book_chapters/8857.md)
- [Deutsch](https://nasa.misia.sk/book_chapters/1470.md)
- [Slovensky](https://nasa.misia.sk/book_chapters/1202.md)

## Source

- [Canonical HTML page](https://nasa.misia.sk/book_chapters/8857)
- [Markdown representation](https://nasa.misia.sk/book_chapters/8857.md)
