---
type: BookChapter
work_id: '890'
book_url: https://nasa.misia.sk/books/3057
book_markdown_url: https://nasa.misia.sk/books/3057.md
language: am
position: 9
canonical_url: https://nasa.misia.sk/book_chapters/8858
markdown_url: https://nasa.misia.sk/book_chapters/8858.md
markdown_source: converted
translations:
  am: https://nasa.misia.sk/book_chapters/8858.md
  de: https://nasa.misia.sk/book_chapters/1471.md
  sk: https://nasa.misia.sk/book_chapters/1200.md
---

# Աստված և Նրա ծրագիրը մարդկության համար

## ԴԱՏԱՎՈՐԸ

ԴԱՏԱՎՈՐԸ

Սուրբգրային շատ հատվածներ վկայում են, որ Աստված նաև Դատա- վոր է: Սաղմ. 7:11 համարն ասում է. «Աստուած արդար Դատաւոր է»: Սաղմ. 50:6 համարն ասում է . «Վասն զի Աստուած Ինք դատաւոր է»: Սաղմ. 58:11 համարն ասում է. «Իրաւցնէ Աստուած կայ, որ երկրի վրայ Դատաւոր է»: Ես. 33:22 համարում գրվածն առանձնապես ուսանելի է. «Քանզի մեր Դատաւորը Տէրն է, մեր օրէնսդիրը Տէրն է, մեր Թագաւո- րը Տէրն է. Անիկա մեզ պիտի ազատէ»: Նա, ով տվել է օրենքը, Իր օրեն- քի համաձայն էլ կդատի: Հակոբ առաքյալը նույն բանն ասում է Նոր Կտա- կարանում. «Մեկն է օրենսդիրը (և դատավորը), որ կարող է փրկել և կորստյան մատնել…» (Հակոբ 4:12): Երեմիա մարգարեն նույնպես հայ- տարարում է, որ Տերն է Դատավորը. «Սակայն, ո՛վ Տէր զօրութիւններու, արդա՛ր Դատաւոր…» (Երեմ. 11:20): Իր կյանքի վերջում Պողոսը կարող էր ասել. «Այսուհետև ինձ մնում է արդարության պսակը, որ Տերը՝ ար- դար Դատավորը կտա ինձ այն օրը… » (2 Տիմ. 4:8): Հովհ. 5:22 համա- րում գրված է. «Որովհետև Հայրը ոչ մեկի էլ չի դատում, այլ ամեն դա- տաստան Որդուն է տվել…»: Գործք 10?րդ գլխում Պետրոսը Կոռնելիոս հարյուրապետին և նրա տան մեջ գտնվողներին մի քանի խոսքով ներկայացնում է Աստծո փրկության ծրագիրը: Ըստ իր քարոզչության, Հիսուսն է Աստծուց սահմանված Դատա- վորը մեռածների և կենդանիների (հ. 42): Եբր. 12:23 համարում գրված է. «Բայց մոտեցել եք … երկնքում գրված անդրանիկների հանդեսին ու եկեղեցուն, բոլորի դատավոր Աստծուն…»: Այստեղ կրկին կարող եք հարցնել. ո՞վ է ուրեմն լինելու Դատավորը: Աստվա՞ծ, թե՞ Տեր Հիսուսը: Ան- շուշտ, Դատավորը մեկն է լինելու, այսինքն Նա, ով տվել է Օրենքը: Կոչում ենք Նրան Աստված թե Հայր, Տեր թե Որդի, նույնն է. խոսքը այն Միակի մա- սին է: Համեմատություններն ու զուգահեռները ցանկության դեպքում կա- րելի է շարունակել:


## Chapter navigation

- [Previous chapter](https://nasa.misia.sk/book_chapters/8857.md)
- [Book contents](https://nasa.misia.sk/books/3057.md)
- [Next chapter](https://nasa.misia.sk/book_chapters/8859.md)

## Available translations

- [հայերեն (armenian)](https://nasa.misia.sk/book_chapters/8858.md)
- [Deutsch](https://nasa.misia.sk/book_chapters/1471.md)
- [Slovensky](https://nasa.misia.sk/book_chapters/1200.md)

## Source

- [Canonical HTML page](https://nasa.misia.sk/book_chapters/8858)
- [Markdown representation](https://nasa.misia.sk/book_chapters/8858.md)
