---
type: BookChapter
work_id: '890'
book_url: https://nasa.misia.sk/books/3057
book_markdown_url: https://nasa.misia.sk/books/3057.md
language: am
position: 13
canonical_url: https://nasa.misia.sk/book_chapters/8862
markdown_url: https://nasa.misia.sk/book_chapters/8862.md
markdown_source: converted
translations:
  am: https://nasa.misia.sk/book_chapters/8862.md
  de: https://nasa.misia.sk/book_chapters/1475.md
  sk: https://nasa.misia.sk/book_chapters/1205.md
---

# Աստված և Նրա ծրագիրը մարդկության համար

## ՈՐԴՈՒ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

ՈՐԴՈՒ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Սաղմ. 2:7 համարում կարդում ենք. «Հրամանը պիտի պատմեմ: Տէրը ինծի ըսաւ. «Դուն Իմ որդիս ես. Ես այսօր քեզ ծնայ»: «Այսօր» բառը ոչ մի կապ չունի հավիտենության հետ, որովհետև հավիտենության մեջ ո՛չ այ- սօր կա, ո՛չ վաղը: Դա ժամանակի հասկացություն է: Հին Կտակարանում Աստծո ծրագիրը ապագայի համար է. դա մարգարեական ծրագիր է, որը սահմանվել է և որի իրագործումը կատարվում է Նոր Կտակարանում:

Այնուհետև Սաղմ. 2:8 համարում ասվում է. «Խնդրէ ինծմէ ու հեթա- նոսները Քեզի ժառանգութիւն պիտի տամ ու երկրի ծայրերը՝ քեզի ստացուածք»: Այս երկու համարներում խոսքը Որդու ծննդի մասին է, ում երկրի ժողովուրդները որպես ժառանգություն են տրվել: Ոչ մի մարդ չի փրկվի նրա համար, որ հավատում է, թե Աստված կա: Սատանան էլ է հա- վատում(Հակ. 2:19): Փրկարար հավատքն այն է, երբ հավատում ենք, որ միակ ճշմարիտ Աստված մեզ փրկեց Իր Որդու միջոցով: Ահա թե ինչու է գրված. «Հավատա Տեր Հիսուսին և կփրկվես դու և քո տունը» (Գործք16:31): Այս աստվածային իրականությունը լուսաբանված է Սաղմ. 2:12 համա- րում. «Որդին համբուրեցէք՝ որպէս զի չբարկանայ ու ճամբուն մէջ չկորսուիք, երբ Անոր բարկութիւնը քիչ մը բորբոքի: Երանի՜ այն ամե- նուն, որոնք Անոր կը յուսան»: Մենք չպետք է այս խոսքերն անտեսենք: Շատերը խոսում են Աստծո և երկնքում բնակվող սիրելի Հոր մասին, բայց չեն ճանաչում, որ Հայրը բացահայտվեց Որդու մեջ այստեղ՝ երկրի վրա, որպես Փրկիչ: Աստծո նկատմամբ միակ ճշմարիտ և փրկարար հավատ- քը Հիսուս Քրիստոսի նկատմամբ հավատքն է, որովհետև միայն Նրա- նով Աստված հանդիպեց մարդկությանը: Միայն Նրանով կարող ենք հանդիպել Աստծուն և գտնել փրկություն: Այդպես մենք պետք է հավա- տանք Նրան, քանի որ Նա այդպես հայտնվեց մարդկությանը՝ նրանց փր- կություն և երջանկություն տալու համար (Տիտ. 2:11?14): Մեր պատճառով է Աստված հաստատել Հայր?Որդի հարաբերու- թյունը, որպեսզի մենք դառնանք Աստծո որդիներն ու դուստրերը: 2 Թագ. 7:14 համարում կարդում ենք այս մարգարեությունը. «Ես Անոր հայր պի- տի ըլլամ ու Անիկա Ինծի որդի պիտի ըլլայ»: Այնուհետև կամուրջ գց- վեց Որդուց դեպի որդիները: Ովսէ 1:10 համարում կարդում ենք. «… այն- տեղ ուր անոնց ըսուեցաւ թէ ?Դուք իմ ժողովուրդս չէք?, հոն անոնք ?Կենդանի Աստուծոյն որդիները պիտի կոչուին?»: Պողոս առաքյալն ամփոփում է այս խոսքերը 2 Կորնթ. 6:17 համարում. «Դրա համար նրանց միջից դուրս գնացեք ու բաժանվեցեք,? ասում է Տերը,? և պիղծ բա- ների մի դիպչեք: Եվ Ես ձեզ կընդունեմ ու ձեզ հայր կլինեմ և դուք Ինձ որդիներ ու դուստրեր կլինեք,? ասում է Ամենակալ Տերը»: Եփես. 1:5 համարում առաքյալը հստակ ընդգծեց դրա իմաստն ու նպատակը. «Մեզ առաջուց սահմանեց, որ Հիսուս Քրիստոսի միջոցով Իրեն որդեգիր լի- նենք՝ Իր կամքի հաճությամբ»: Երկրի վրա կան մարդիկ, ովքեր հնա- զանդվում են Աստծո կամքին և գտնվում են Աստծո ծրագրի մեջ: Նրանք Քրիստոսի մեջ են, և Աստծո հաճությունը նրանց վրա է: Սաղմ. 89:26,27 համարներում Աստծո Որդու վերաբերյալ ասվում է.

«Անիկա Ինծի պիտի կանչէ՝ ‘Դուն ես իմ Հայրս, իմ Աստուածս ու փրկութեանս Վէմը’: Ես զանիկա անդրանիկ պիտի ընեմ՝ երկրի թա- գաւորներէն աւելի բարձր»: Իր մարմնեղեն մարմնով Աստծո Որդին տանջվեց և մահացավ Աստծո բոլոր որդիների և դուստրերի փոխարեն: Հարության միջոցով Նրա մահկանացու մարմինը անմահություն հագավ: Դրա վրա է հիմնված նաև մեր հարությունն ու փոխակերպումը: Այստեղ խոսքը վարդապետության, գիտության կամ վիճելի հարցերի մասին չէ, այլ աստվածային փրկության ծրագրի իրականացման, որը մեզ՝ մարդկային որդիներիս, Աստծո որդիներ է դարձնում: Սաղմ. 68:19,20 հա- մարներում գրված է. «Տէրը օրհնեալ ըլլայ օրէ օր. որ օրէ օր մեր վրայ բարերութեան բեռ կը դնե, Աստուած է մեր Փրկիչը (Սէլա): Աստուած մեզի փրկութեան Աստուած է, մեզ մահուանէն ազատողը Տէր Եհովան է»: Չկա մի մարդ, որ մահվան վրա իշխանություն ունենա, հակառակը՝ մա- հը իշխանություն ունի յուրաքանչյուր մարդու վրա: Մեր տեսած գերեզման- ները դրա լավագույն ապացույցն են: Բայց Տերն ասում է. «Զանոնք մա- հուանէ պիտի ազատեմ: Ըսէ՛, ո՛վ մահ, ո՞ւր է քու տանջանքդ, ըսէ՛ ո՛վ գերեզման, ո՞ւր է աւերումդ» (Ովսէ 13:14): Զաք. 9:11 համարում ասվում է, թե ինչպես պետք է կատարվի Հին Կտակարանի սրբերի ազատագրումը մահվան իշխանությունից: «Քեզի այս ըրի՝ Քու ուխտիդ արիւնովը, քու գերիներդ ջուր չունեցող գուբէն հանեցի»: Հին Կտակարանում արդեն կար Նոր Ուխտի խոստումը: Երեմիան գրում է 31?րդ գլխի 31?34 համարներում. «Ահա օրեր կու գան, կ?ըսէ Տէրը, երբ Իսրայէլին տանը հետ ու Յուդային տանը հետ նոր ուխտ պիտի ընեմ, ոչ թէ այն ուխտին պէս որ անոնց հայրերուն ըրի այն օրը երբ անոնց ձեռքէն բռնեցի ՝ զանոնք Եգիպտոսի երկրէն հանելու համար. քանզի անոնք Իմ ուխտս զանց ըրին, Ես ալ զանոնք մերժեցի, կ?ըսէ Տէրը. բայց այն օրերէն ետքը Իսրայէլի տանը հետ ընելիք ուխտս ասիկա է. «Իմ օրէնքս անոնց ներսիդին պիտի դնեմ ու զանիկա անոնց սրտին վրայ պիտի գրեմ: Ես անոնց Աստուած պիտի ըլլամ եւ անոնք ինծի ժողո- վուրդ պիտի ըլլան: Ու անկէ ետքը մարդ մը իր ընկերին ու ուրիշ մը իր եղբորը պիտի չսորվեցնէ՝ ըսելով. ‘Տէրը ճանչցիր’. հապա անոնց պզ- տիկէն մինչեւ մեծը ամէնքը զիս պիտի ճանչնան, վասն զի անոնց անօ- րէնութիւնը պիտի ներեմ ու ալ անոնց մեղքը պիտի չյիշեմ»: Սա կատարվեց այն ժամանակ, երբ մեր Տերը մեռավ և հաստատեց Նոր Ուխտը: Նա այդ մասին վկայել է Մատթ. 26:28 համարում. «Որով- հետև այս է նոր ուխտի իմ արյունը … »: Մատթ. 27:45?54 համարներում և մյուս ավետարաններում նույնպես նկարագրված է այդ զորավոր իրադարձությունը: Իր մահով Հիսուսը հաղթեց սատանային և դժոխքին: Իր հա- րությամբ Նա հաղթությամբ դուրս եկավ գերեզմանից: Պետրոսը փրկության այդ գործը ամփոփում է հետևյալ խոսքերով. «Որովհետև Քրիստոսն էլ մեկ անգամ մեղքերի համար չարչարվեց, այն Արդարը՝ անարդարների համար, որպեսզի մեզ Աստծուն մոտեց- նի, թեև Նա մարմնով մեռավ, բայց կենդանի եղավ Հոգով» (1 Պետր. 3:18): Նա ազատեց մահվան իշխանության տակ գտնվողներին և փրկագ- նեց դժոխքում գտնվողներին, ինչպես նկարագրված է Եբր. 2:14,15 համար- ներում. «Արդ որովհետև մանուկներն արյան ու մարմնի մասնակից եղան, Ինքն էլ միևնույն կերպով մասնակից եղավ նրանց, որպեսզի Իր մահով խափանի մահվան իշխանություն ունեցողին, այսինքն՝ սատա- նային, և ազատի նրանց, ովքեր մահվան ահից իրենց ամբողջ կյան- քում ծառայության մեջ էին բռնված»: Փրկագնման գործն ավարտելուց հետո Հիսուսը հարություն առավ եր- րորդ օրը և 40 օր հետո համբարձվեց երկինք: Այս իրադարձությունների վերաբերյալ Նոր Կտակարանի համապաստասխան հատվածները ծանոթ են բոլոր հավատացյալներին: Փրկության պատմության այս իրադարձու- թյունն արդեն հաղորդվել էր Հին Կտակարանում, օրինակ Սաղմ. 68:18 հա- մարում, որտեղ գրված է. «Բարձր տեղը ելար, գերիներին գերի ըրիր, պարգեւներ առիր մարդոց համար»: Սաղմ. 47:5 համարում կարդում ենք. «Աստուած ցնծութիւնով վեր ելաւ, Տէրը՝ փողի ձայնով»: Եփես. 4:10 համարը տեղեկություն է տալիս այդ մասին՝ ասելով, որ Նա, որ մեռավ, թաղվեց և իջավ գերեզման, հաղթությամբ հարություն առավ և բարձրա- ցավ երկինք. «Այն վայր իջնողը նույն Ինքն է, որ բոլոր երկինքներից բարձր եղավ, որ ամենը լցնի»: Այս գլուխը ուզում ենք ավարտել Պողոս առաքյալի վկայությամբ. «Որովհետև ես առաջուց ձեզ այն տվեցի, ինչ որ ես էլ ընդունեցի, թե Քրիստոսը մեր մեղքերի համար մեռավ՝ գրքերի համաձայն, և թաղվեց ու երրորդ օրը հարություն առավ՝ գրքերի համաձայն: Եվ թե երևաց Կե- փասին, հետո՝ այն տասներկուսին: Հետո միանգամից երևաց հինգ հարյուրից ավելի եղբայրների, որոնցից շատերը մինչև հիմա ապրում են, բայց մի քանիսն էլ ննջել են: Եվ հետո երևաց Հակոբին, հետո՝ բո- լոր առաքյալներին: Ամենից հետո, իբրև մի վիժածի, ինձ էլ երևաց» (1 Կորնթ. 15:3?8):


## Chapter navigation

- [Previous chapter](https://nasa.misia.sk/book_chapters/8861.md)
- [Book contents](https://nasa.misia.sk/books/3057.md)
- [Next chapter](https://nasa.misia.sk/book_chapters/8863.md)

## Available translations

- [հայերեն (armenian)](https://nasa.misia.sk/book_chapters/8862.md)
- [Deutsch](https://nasa.misia.sk/book_chapters/1475.md)
- [Slovensky](https://nasa.misia.sk/book_chapters/1205.md)

## Source

- [Canonical HTML page](https://nasa.misia.sk/book_chapters/8862)
- [Markdown representation](https://nasa.misia.sk/book_chapters/8862.md)
