---
type: BookChapter
work_id: '890'
book_url: https://nasa.misia.sk/books/3057
book_markdown_url: https://nasa.misia.sk/books/3057.md
language: am
position: 16
canonical_url: https://nasa.misia.sk/book_chapters/8865
markdown_url: https://nasa.misia.sk/book_chapters/8865.md
markdown_source: converted
translations:
  am: https://nasa.misia.sk/book_chapters/8865.md
  de: https://nasa.misia.sk/book_chapters/1478.md
  sk: https://nasa.misia.sk/book_chapters/1208.md
---

# Աստված և Նրա ծրագիրը մարդկության համար

## ՄԱՐԳԱՐԵՆ

ՄԱՐԳԱՐԵՆՈրպես մարգարե, Հիսուսը Իր առաջադրանքը պիտի կատարեր ճիշտ

այնպես, ինչպես մյուս բոլոր ոլորտներում: Գործք 3:22,23 համարներում Պետրոսը վկայակոչում է 2 Օրին. 18:18 համարում գրվածը և ասում է Հի- սուսի մասին. «Որովհետև Մովսեսը հայրերին ասաց. «Ձեր Տեր Աստ- վածը ձեր եղբայրների միջից ինձ նման մարգարե կհանի. ամեն բա- նում, ինչ որ ձեզ ասի, լսեցեք Նրան: Եվ այնպես կլինի, որ ամեն մարդ, ով այն մարգարեին չլսի, ժողովրդի միջից պիտի ջնջվի»: Որպես մար- դու Որդի, Հիսուսը մարգարեն էր: Այս հատվածում գտնում ենք լուրջ նա- խազգուշացում. «… և այնպես կլինի, որ ամեն մարդ, ով այն մարգարե- ին չլսի, ժողովրդի միջից պիտի ջնջվի»: Եթե լսում և հավատում ենք «ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ» խոսքին, դա կյանք է մեզ համար: Այլակերպության լեռան վրա հնչեց զորավոր ձայնը, որ դուրս էր գալիս գերբնական ամպի միջից. «Դա է Իմ սիրելի Որդին, որին Ես հավանել եմ. Նրան լսեցեք: Եվ աշակերտները լսելով՝ իրենց երեսների վրա ընկան ու շատ վախեցան» (Մատթ. 17:5,6): Նրանք տեսան իրենց Ուսուցչին՝ փառավորված Իր սկզբնական փառքով: Հենց այդպես տեսավ Հովհաննե- սը Տիրոջը Պատմոս կղզում, երբ հափշտակվեց Հոգով(Հայտն. 1:12?17): Նա, ով տեսնում է Հիսուսին այլակերպված, այսօր լսում է նույն խոսքը. «Նրան լսեցեք»: Այստեղ տեսնում ենք 2 Օրին. 18:18 և Գործք 3:20,21 հա- մարների միջև եղած կատարյալ ներդաշնակությունը: Որպես Աստված?Մարգարե, Հիսուսը քարոզեց Աստծո Խոսքը և կատա- րեց Աստծո կամքը: Հովհաննես Մկրտչին հարցրին. «Դու մարգարե՞ն ես»: Եվ նա պատասխանեց. «Ոչ» (Հովհ. 1:21): Հովհաննեսը մարգարե- ներից ամենամեծն էր: Նա կամուրջ էր գցել Հին և Նոր Կտակարանների միջև և ներկայացրել Քրիստոսին՝ Աստծո Գառին: Բայց նա այն Մարգարեն չէր, որի մասին մարգարեացել էր Մովսեսը: Դա Մեսիան էր, որ ընդգծեց փր- կության պատմության մարգարեական մասը և կատարեց Իր մարգարեա- կան ծառայությունը. «Բայց մարդիկ, երբ տեսան այդ հրաշքը, որ Հիսու- սը գործեց, իրար ասում էին. «Սա ճշմարտապես այն Մարգարեն է, որ աշխարհ էր գալու» (Հովհ. 6:14): Հովհ. 5:19 համարում գրված է. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ.

Որդին իրենից ոչինչ չի կարող անել, եթե չտեսնի Հորն անելիս, որով- հետև ինչ որ Նա անում է, հենց Որդին էլ այդ բանը Նրան նման է անում»: Այդպես Նա կատարելապես բացահայտեց Իր մարդեղությունը: Մենք այստեղ չենք տեսնում մի անօգնական Աստծո, որը խոսում է ավելի հզոր Աստծո հետ, այլ մարդու Որդին՝ Հիսուս Քրիստոսն է խոսում Աստծո հետ: Տիրոջ կողմից ուղարկված մարգարեները տեսանողներ էին: Հոգու ներշնչմամբ Աստծո կամքը հայտնվում էր նրանց. նրանք աստվածային տեսիլքներում տեսնում էին այն, ինչ Աստված կամենում էր նրանց հայտ- նել: Մարդու Որդին «Մարգարե»?ն էր և Նա տեսնում և լսում էր այն բանե- րը, ինչ պետք է աներ: Հիսուսը նաև ասաց. «Իմ կամքը չեմ փնտրում, այլ Ինձ ուղարկողի կամքը» (Հովհ. 5:30): Հին Կտակարանում գրված Սուրբ Գրքի Խոսքը՝ Սաղմ. 40:7 համարը, նույնպես Նրան է վերաբերում. «Այն ժա- մանակ ըսի թէ՝ «Ահա կու գամ ես. Գրքի տոմսի մէջ ինծի համար գրու- ած է. ով իմ Աստուածս, Քու կամքդ կատարելու փափաքեցայ … »: Այս խոսքը մեջբերված է Եբր. 10:7?9 համարներում: Այդ նույն հատվածի 10?րդ համարում գրված է այս բացատրությունը. «Որովհետև այն կամքով մենք սրբվեցինք Հիսուս Քրիստոսի մարմնի մեկ անգամ զոհվելով»: Ադամը չկարողացավ կատարել Աստծո կամքը: Բայց Հոգով ծնված Աստծո Որդին Իր հնազանդությամբ վերցրեց առաջին Ադամի անհնազանդությունը: Նա կատարեց Աստծո կատարյալ կամքը: Իր վրա վերցրեց մեր անեծքը, որ- պեսզի Աստծո օրհնությունը իջնի մեզ վրա: «Եվ ձեզ, որ մի ժամանակ մե- ռած էիք մեղքերի ու ձեր մարմնի անթլփատության մեջ, Իր հետ կեն- դանացրեց՝ մեր բոլոր մեղքերը ներելով» (Կողոս. 2:13):


## Chapter navigation

- [Previous chapter](https://nasa.misia.sk/book_chapters/8864.md)
- [Book contents](https://nasa.misia.sk/books/3057.md)
- [Next chapter](https://nasa.misia.sk/book_chapters/8866.md)

## Available translations

- [հայերեն (armenian)](https://nasa.misia.sk/book_chapters/8865.md)
- [Deutsch](https://nasa.misia.sk/book_chapters/1478.md)
- [Slovensky](https://nasa.misia.sk/book_chapters/1208.md)

## Source

- [Canonical HTML page](https://nasa.misia.sk/book_chapters/8865)
- [Markdown representation](https://nasa.misia.sk/book_chapters/8865.md)
