---
type: BookChapter
work_id: '289'
book_url: https://nasa.misia.sk/books/3058
book_markdown_url: https://nasa.misia.sk/books/3058.md
language: am
position: 5
canonical_url: https://nasa.misia.sk/book_chapters/8875
markdown_url: https://nasa.misia.sk/book_chapters/8875.md
markdown_source: converted
translations:
  am: https://nasa.misia.sk/book_chapters/8875.md
  cs: https://nasa.misia.sk/book_chapters/1129.md
  de: https://nasa.misia.sk/book_chapters/8314.md
---

# Սկզբում էր Խոսքը, ոչ թե մեկնությունը

## Ի՞ՆՉՆ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ՍՈՒՐԲ

Ի՞ՆՉՆ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ՍՈՒՐԲ

Քանի որ, որպես միսիոներ, 4 տասնամյակ շարունակ ճամփորդել եմ բոլոր մայրցամաքներում, գիտեմ, որ բոլոր կրոնների և մշակույթների ներ- կայացուցիչների համար շատ բաներ սուրբ են: Ոմանց համար «սուրբ կովն» է կամ «սուրբ սարը», մյուսների համար «սուրբ ջրերը» կամ «սուրբ տաճարը», «սուրբ ուխտավայրը» կամ «սուրբ մարգարեն», «սուրբ ավան- դույթները» և ուրիշ շատ բաներ: Բայց այս ամենը ի՞նչ կապ ունի Աստծո հետ: Բնականաբար, ոչ մի: Աստվածաշնչային հավատացյալների համար միայն Աստված է սուրբ, և այն ամենը, ինչ գալիս է Նրանից, ինչպես նաև սուրբ են նրանք, ովքեր սրբացվել են Նրա կողմից Ճշմարտության Խոսքով, Նրա միջոցով, Ով ասել է. «Սուրբ եղէք, վասն զի ես սուրբ եմ» (Ղեւտ.11:44, 19:2, Ա Պետր.1:16): Մարդու կամքով սրբացում չի կարող լի- նել, որովհետև գրված է. «Որովհետև այն կամքով մենք սրբվեցինք Հի- սուս Քրիստոսի մարմնի մեկ անգամ զոհվելով» (Եբր.10:10): Իրեն պատկանողների համար է Փրկիչն աղոթել. «Նրանց սուրբ արա Քո ճշ- մարտությամբ. Քո Խոսքը ճշմարտություն է» (Հովհ.17:17), և նրանց հա- մար է բարեխոսել քահանայապետական աղոթքում. «Եվ Ես նրանց հա- մար սրբացնում եմ Իմ անձը, որ նրանք էլ ճշմարտությամբ սրբված լի- նեն» (Հովհ.17:19): Նաև գրված է. «Բոլորի հետ հետամուտ եղեք խա- ղաղության և սրբության, առանց որի ոչ ոք Տիրոջը չի տեսնի» (Եբր.12:14): Անձնական արդարություն գործելով սրբանալն ինքնախաբե- ություն է: Քրիստոնեական աշխարհում ամեն եկեղեցու համար սուրբ է այն, ինչ ինքն է սուրբ համարում, և ամեն եկեղեցու համար առանձնապես սուրբ է այն, ինչին հավատում է, այն, ինչ սովորեցնում է, ինչպես նաև իր ավան- դույթները: Այդ պատճառով բոլորը հոգ են տանում իրենց սեփական վար- դապետության համար, որն իրենց համար սուրբ է, ինչպես հոգ են տանում աչքի բիբի համար և ցանկանում են մաքուր պահել այն: Նա, ով դիպչում է իրենց հավատամքին, որը նույնպես սուրբ է իրենց համար, անմիջապես կարող է դառնալ մահվան որդի: Հենց դա էլ պատահեց Յան Հուսին, երբ 1415 թվականի հուլիսի վեցին Կոնստանցայում տիեզերաժողովի հայրերի քրքջոցի տակ վառվեց խարույկի վրա: Միխել Սերվետուսը նույնպես դա- տապարտվեց Ժնևում 1553 թվականին և հրապարակավ այրվեց, որով- հետև մերժում էր Երրորդության վարդապետությունը: Աստծո ճշմարիտ ծառաներն օգտագործել են միայն Աստծո սպառազինությունը, որը նկա- րագրված է Եփես.6?րդ գլխում, և որին պատկանում է Հոգու սուրը, այ- սինքն՝ Աստծո Խոսքը: Ոչ մի անգամ Տիրոջ ծառաներից ոչ մեկը երկրային

իշխանություն չի կիրառել, այլ միայն քարոզել է Խոսքը և թույլ տվել, որ Աստված գործի: Միայն այն, ինչ Աստծուց է, կարող է տանել Նրա մոտ: Մի- այն Աստվածաշնչում գրվածն է կրում Աստծո ձեռագիրը: Սատանան՝ այս աշխարհի իշխանը, միշտ կարողացել է խառնաշփոթու- թյուն առաջացնել: Նա հաջողությամբ կարողացել է կրոնական կամ քաղա- քական ասպարեզներում պատասխանատվություն ունեցողներին ներկա- յացնել այս աշխարհի հարստությունները, որոնք նա նախօրոք առաջարկել էր Քրիստոսին, բայց Փրկիչը մերժել էր դրանք: Պետական եկեղեցու հիմնու- մից հետո փրկությունը կախված էր մի հաստատությունից և նրա պաշտոն- յաներից, ոչ թե Հիսուս Քրիստոսի հանդեպ անձնական հավատքից, ում մեջ միայն գտնվում է ճշմարիտ փրկությունը: Փրկություն տալու հավակնությու- նը քիչ թե շատ չափով տարածվում է բոլոր պետական կամ անկախ եկեղե- ցիների, ինչպես նաև բոլոր երկրներում գտնվող հարանվանությունների վրա: Ոչ միայն Հռոմի եկեղեցին, այլև մյուսները իրենց անդամներին փրկու- թյուն են երաշխավորում և տալիս իրենց ձևով: Կաթոլիկ եկեղեցին այս տե- սանկյունից «ազնիվ» է. նա ասում է մնացողներին, որ մահացածները քա- վում են իրենց մեղքերը քավարանում, չնայած եկեղեցական բոլոր խոր- հուրդներին, որոնք պետք է փրկեին նրանց: Սուրբ Գիրքը բնականաբար չի ճանաչում ո՛չ ինդուլգենցիաների, ո՛չ եկեղեցական խորհուրդների վարդապետությունը, ո՛չ էլ քավարանի գոյությունը: Սուրբ Գիրքը չի ճանաչում նաև հանգուցյալներին երանելի կամ սուրբ դարձնելու վարդապետությունը: Միայն ողջ եղող մարդիկ, ովքեր շնորհք են ընդունել և Հիսուս Քրիստոսով ստացել կատարյալ փրկություն, կոչվում են սրբեր և երանելիներ: Սկսած նրանցից, ում Տերը երանելի է ան- վանել Լեռան քարոզի ժամանակ, վերջացրած նրանցով, ում մասին գրված է Աստվածաշնչի վերջին գլխում՝ Հայտն.22:7 և 14 համարներում, Տերը երանելի է համարում միայն ողջ եղողներին և այն էլ միայն նրանց, ովքեր հավատացել են Իրեն այնպես, ինչպես Սուրբ Գիրքն է ասում (Հովհ.7:38): Շատ ուշագրավ է այն դեպքը, երբ Տերը երանելի համարեց Պետրոսին. «Երանի՜ քեզ, Սիմոն, Հովնանի որդի, որովհետև մարմինն ու արյունը չհայտնեցին քեզ, այլ Իմ Հայրը, որ երկնքում է» (Մատթ.16:17): Մարիամը երանելի հռչակվեց խոստումին հավատալու համար. «Եվ երանի նրան, ով հավատաց, որովհետև կկատարվեն այն բաները, որոնք Տիրոջ կողմից ասվել են իրեն» (Ղուկաս 1:45): Երանելի են Հիսու- սի ճշմարիտ աշակերտների աչքերն ու ականջները. «Բայց երանելի են ձեր աչքերը, որ տեսնում են, և ձեր ականջները, որ լսում են» (Մատթ.13:16): Աստվածաշնչի վերջին գլխի ներածության մեջ ասվում է. «Երանելի են այս մարգարեության խոսքերը կարդացողը և լսողները,

և սրա մեջ գրվածները պահողները, որովհետև ժամանակը մոտեցել է» (Հայտն.1:3): Հետո տեսնում ենք, որ երանելի են հռչակվում նրանք, ովքեր արդա- րացվել են և հասել կատարելության, և այդ երանության հռչակումը ներա- ռում է ամեն ինչ. «Երանելի և սուրբ է, ով բաժին ունի առաջին հարու- թյան մեջ» (Հայտն.20:6): Մարդկանց կողմից հռչակված երանություն- ները ոչ մի արժեք չունեն, որովհետև սուրբգրային հիմք չունեն: Այս կի- րառվող սովորությունը նույնպես պետք է դրվի մեղադրյալ աթոռին:


## Chapter navigation

- [Previous chapter](https://nasa.misia.sk/book_chapters/8874.md)
- [Book contents](https://nasa.misia.sk/books/3058.md)
- [Next chapter](https://nasa.misia.sk/book_chapters/8876.md)

## Available translations

- [հայերեն (armenian)](https://nasa.misia.sk/book_chapters/8875.md)
- [Česky](https://nasa.misia.sk/book_chapters/1129.md)
- [Deutsch](https://nasa.misia.sk/book_chapters/8314.md)

## Source

- [Canonical HTML page](https://nasa.misia.sk/book_chapters/8875)
- [Markdown representation](https://nasa.misia.sk/book_chapters/8875.md)
