---
type: BookChapter
work_id: '289'
book_url: https://nasa.misia.sk/books/3058
book_markdown_url: https://nasa.misia.sk/books/3058.md
language: am
position: 6
canonical_url: https://nasa.misia.sk/book_chapters/8876
markdown_url: https://nasa.misia.sk/book_chapters/8876.md
markdown_source: converted
translations:
  am: https://nasa.misia.sk/book_chapters/8876.md
  cs: https://nasa.misia.sk/book_chapters/1130.md
  de: https://nasa.misia.sk/book_chapters/8315.md
---

# Սկզբում էր Խոսքը, ոչ թե մեկնությունը

## ԽՈՐՀԵԼՈՒ ԱՌԻԹ

ԽՈՐՀԵԼՈՒ ԱՌԻԹՔրիստոսի մոտալուտ գալստի առջև կանգնած՝ անհրաժեշտ է առաջին

հերթին ճշմարտապես ճանաչել Աստծուն և հստակորեն ցույց տալ Նոր Կտակարանի եկեղեցու հիմնական ուսմունքները: Մեղքերի թողություն ստացած քրիստոնյաների սուրբգրային մկրտությունը, սուրբգրային ձևով Տերունական ընթրիքը՝ ի հիշատակ Աստծո հետ հաշտեցման, մինչև Տերը գա (1 Կորնթ.11:26), և ուրիշ շատ ուսմունքներ պետք է շտկվեն սուրբգրային ձևով: Բոլորը պետք է լինեն Բերիայի հավատացյալների նման ազնիվ (Գործք17:10?15), ովքեր ամեն օր քննում էին գրքերը՝ տեսնե- լու համար, թե ճիշտ է այն, ինչ ասվել է իրենց: Հավիտենական Աստված, որ Հիսուս Քրիստոսով անձամբ հայտնվեց մեզ, կարող է Իր Հոգով անհրա- ժեշտ հստակություն տալ յուրաքանչյուրին: Միայն Նա կարող է մեզ հանել մոլորությունից և Բաբելոնի անհույս խառնաշփոթությունից: Հավիտենապես ճշմարիտ չափանիշն այս է. «Արդ, թող Աստված ճշ- մարիտ լինի և ամեն մարդ՝ սուտ, ինչպես, որ գրված է. «Որպեսզի ար- դար լինես Քո խոսքերում և երբ դատես, հաղթող լինես» (Հռոմ.3:4):Մենք հաղթող ենք միայն այն դեպքում, երբ միայն Խոսքն է մեր վկայությունը և մենք լցված ենք Ճշմարտությամբ. «Որովհետև մեկ է Աստ- ված, որ արդարացնում է հավատով թլփատներին, չթլփատվածներին էլ նույն հավատի միջոցով» (Հռոմ.3:30): Աստված մեկ է, ինչպես գրված է, և անկախ մեր հասկացողությունից և մտածողությունից՝ Նա անըմբռնելի է մնում Իր բազմազան հայտնություն- ներում: «Բայց միթէ Աստուած իրաւցնէ երկրի վրայ պիտի բնակի՞: Ահա երկինք ու երկինքներու երկինքը քեզ չեն կրնար պարունակել» (3 Թագ.8:27): Հենց սկզբից Նա կարող էր քայլել տեսանելի կերպարանքով, Իր ամենակարող Խոսքով կարող էր ամեն բան գոյության բերել և միաժա- մանակ Հոգով շրջում էր անդունդի վրա՝ կյանք բերելով: Աստված միաժամանակ կարող է լինել երկնքում և երկրի վրա, այո՛, կարող է լինել ամենու- րեք: Նա կարող է լինել մարմնավոր կերպարանքով և միաժամանակ որպես Հոգի սավառնել երկրի վրա, որովհետև Նա Հոգի է. «Ասիկա քեզի ցուցուե- ցաւ, որպէս զի գիտնաս թէ Եհովան՝ ինք միայն Աստուած է, Անկէ ուրիշ Աստուած չկայ: Քեզ խրատելու համար Իր ձայնը երկնքէն լսել տուաւ քեզի ու երկրի վրայ Իր մեծ կրակը քեզի ցուցուց ու Անոր խոսքերը կրակին մէջեն լսեցիր… Այսօր գիտցիր ու սրտիդ մէջը դիր, թէ վերը երկնքի մէջ ու վարը երկրի վրայ Եհովան՝ Ինք միայն Աստուած է, ուրիշ մը չկայ» (2 Օրին. 4:35, 36, 39): Նա կարող է նստած լինել գահի վրա, կրակով իջնել Սինա լեռան վրա և միաժամանակ խոսել Մովսեսի հետ դեմ առ դեմ և Իր ձայնը հնչեցնել երկնքից. «Նաեւ Սինա լերանը վրայ իջար ու անոնց հետ երկնքէն խօսեցար…» (Նէեմ.9:13): Նա կարող է լինել գա- հի վրա և միաժամանակ ներկա լինել ամպի և կրակի սյունի մեջ՝ 40 տարի- ների ընթացքում Իսրայելին անձամբ առաջնորդելու համար: «Տէրը անոնց առջեւէն կ՛երթար ցորեկը ամպի սիւնով՝ անոնց ճամբայ ցուց- նելու համար ու գիշերը՝ կրակի սիւնով՝ անոնց լոյս տալու համար, որ- պէս զի ցորեկ ու գիշեր երթան: Ցորեկը ամպի սիւնը ու գիշերը կրակի սիւնը ժողովուրդին առջեւէն չպակսեցաւ» (Ելից 13:20,21): Տեր Աստ- ված կարող է անձամբ հայտնվել բազմազանությամբ՝ առանց մեկ ուրիշ անձ դառնալու: Նա Արարիչ է, Պահապան, Թագավոր, Փրկիչ, Դատավոր և ավելին, բայց միշտ մնում է նույնը: «Աստված Հոգի է, ու նրան երկրպագողները պիտի հոգով ու ճշմար- տությամբ երկրպագեն» (Հովհ.4:24) : Աստված մեկ է. «Բայց մեկի դեպքում միջնորդ չի լինում, իսկ Աստ- ված մեկ է» (Գաղատ. 3:20): «Որովհետև մեկ Աստված կա ու մեկ միջ- նորդ Աստծո և մարդկանց միջև՝ Քրիստոս Հիսուս մարդը» (1 Տիմ. 2:5): Ո՞վ է այն մարդը, որ դեռ համարձակվում է խոսել երեք Անձնավորություն- ների մասին լսելուց հետո այն ճշմարիտ վկայությունը, որ Աստված ՄԵԿ է: Նա միակն է, Անտեսանելին. «Բայց հավիտենական Թագավորին՝ այն անեղծին ու աներևույթին, այն միակ Աստծուն պատիվ ու փառք հավիտյանս հավիտենից, ամեն» (1 Տիմ.1:17): Այսքան ապրզ վկայու- թյուններից հետո ո՞վ է համարձակվում արտասանել «Երրորդու- թյուն» բառը, երբ Սուրբ Գիրքը խոսում է «միակ Աստծո» մասին: «Այն մեկ իմաստուն Աստծուն և մեր Փրկչին, մեր Տեր Հիսուս Քրիս- տոսով փառք և մեծություն, զորություն և իշխանություն բոլոր դարե- րից առաջ և այժմ ու բոլոր հավիտյաններում: Ամեն» (Հուդա հ. 25): Այո՛, մենք համաձայն ենք առաքյալի ճշմարիտ վկայության հետ, որ «միակ Աստված» Հիսուս Քրիտոսի միջոցով մեր Փրկիչը դարձավ: Ամե՛ն, ամե՛ն:

«Եվ սա է այն ավետիսը, որ Նրանից լսեցինք ու ձեզ ենք պատմում, թե Աստված լույս է, և Նրա մեջ ոչ մի խավար չկա: Եթե ասենք, որ հա- ղորդություն ունենք Նրա հետ, բայց խավարի մեջ ման գանք, սուտ ենք ասում և ճշմարտությունը չենք կատարում» (1 Հովհ.1:5,6): Միայն նա, ով ճշմարտապես քայլում է Խոսքի լույսի մեջ, կարող է ճշմարիտ հաղոր- դակցություն ունենալ Աստծո հետ: Աստված միակ Հզորն է, որ ունի անմահություն. «Որ իր ժամանակին ցույց կտա Երանելին ու միակ Հզորը, թագավորների Թագավորը ու տերե- րի Տերը, որ միայն Նա անմահություն ունի՝ անմատույց լույսի մեջ բնակված, որը մարդկանցից ոչ ոք չտեսավ ու ոչ էլ կարող է տեսնել: Նրան լինի պատիվ ու զորություն հավիտյանս: Ամեն» (1 Տիմ. 6:15,16): Այո՛ և ամե՛ն:


## Chapter navigation

- [Previous chapter](https://nasa.misia.sk/book_chapters/8875.md)
- [Book contents](https://nasa.misia.sk/books/3058.md)
- [Next chapter](https://nasa.misia.sk/book_chapters/8877.md)

## Available translations

- [հայերեն (armenian)](https://nasa.misia.sk/book_chapters/8876.md)
- [Česky](https://nasa.misia.sk/book_chapters/1130.md)
- [Deutsch](https://nasa.misia.sk/book_chapters/8315.md)

## Source

- [Canonical HTML page](https://nasa.misia.sk/book_chapters/8876)
- [Markdown representation](https://nasa.misia.sk/book_chapters/8876.md)
