---
type: BookChapter
work_id: '289'
book_url: https://nasa.misia.sk/books/3058
book_markdown_url: https://nasa.misia.sk/books/3058.md
language: am
position: 10
canonical_url: https://nasa.misia.sk/book_chapters/8880
markdown_url: https://nasa.misia.sk/book_chapters/8880.md
markdown_source: converted
translations:
  am: https://nasa.misia.sk/book_chapters/8880.md
  cs: https://nasa.misia.sk/book_chapters/1134.md
  de: https://nasa.misia.sk/book_chapters/8319.md
---

# Սկզբում էր Խոսքը, ոչ թե մեկնությունը

## ԵՍ ԿԿԱՌՈՒՑԵՄ ԻՄ ԵԿԵՂԵՑԻՆ

ԵՍ ԿԿԱՌՈՒՑԵՄ ԻՄ ԵԿԵՂԵՑԻՆ

Քրիստոսը միայն մեկ եկեղեցի ունի, որը Ինքն է գնել: Նա նրան կանչում է բոլոր ժողովուրդներից, ցեղերից և լեզուներից և Ինքն է միացնում այդ եկեղեցին Իր հետ: Փրկիչն ասում է. «…Ես կկառուցեմ իմ եկեղեցին» (Մատթ.16:16?18): Նա է կատարելության տանում Իր եկեղեցին, որը Իր սե- փականությունն է, Իր վերադարձի փառավոր օրվա համար (Փիլիպ.1:6 և այլ համարներ): «…Որպեսզի եկեղեցին Իր առաջ փառավոր կանգնեց- նի, որ որ մի արատ կամ խորշոմություն կամ ուրիշ բաներ չունենա, որ սուրբ ու անարատ լինի» (Եփես. 5:27): Սա է մարդկության պատմության մեջ եղած ամենակարևոր ժամանա- կաշրջաններից մեկը: Այժմ հավիտենական Ավետարանը քարոզվում է որ- պես վկայություն բոլոր ազգերին(Մատթ. 24:14, Հայտն.14:6): Միաժամա- նակ հնչում է դուրս գալու կոչը բոլոր նրանց համար, ովքեր պատկանում են Տիրոջ ճշմարիտ եկեղեցուն: Նա Ինքն է կանչում բոլոր Իրեն պատկա- նողներին՝ ասելով. «Դրա համար նրանց միջից դուրս գնացեք ու բա- ժանվեցեք,? ասում է Տերը,? և պիղծ բաների մի՛ դիպչեք: Եվ Ես ձեզ կընդունեմ…» (2 Կորնթ. 6:14?18, Հայտն. 18:4): Բնականաբար այս հրա- վերը կընդունեն միայն նրանք, ովքեր իրոք ուզում են պատրաստվել և լի- նել Հարս?Եկեղեցու անդամների շարքում: Եկեղեցու մեջ հաստատված են ծառայություններ տարբեր առաջադրանքների համար, ինչպես գրված է. «Աստված ոմանց եկեղեցում դրեց, նախ՝ առաքյալներին, երկրորդ՝ մարգարեներին, երրորդ՝ ուսուցանողներին…» (2 Կորնթ. 12:28, Եփես. 4:11?16 և այլ համարներ): Այդպիսի ծառայողներ չեն պատրաստ- վում աստվածաշնչյան դպրոցում կամ քարոզիչների ճեմարանում, այլ Աստծո կողմից, երբ Տերն Ինքն է անձամբ կանչել նրանց ծառայության: Առաքյալը գրում է նրանց մասին, ովքեր աստվածային կոչման պատճառով սահմանված են հռչակելու երկնքի թագավորության խորհուրդները. «Թող ամեն մարդ մեզ այդպես համարի, ինչպես Քրիստոսի սպասա- վորներ և Աստծո խորհուրդների տնտեսներ: Արդ, տնտեսներից այն է պահանջվում, որ յուրաքանչյուրը հավատարիմ լինի» (2 Կորնթ. 4:1,2): Այդ պատճառով մեղադրանք պետք է բարձրանա այն բոլոր բաների դեմ, որոնք սուրբգրային չեն և շարունակվում են տարածվել: Դրանք պետք է հայտնաբերվեն և համեմատվեն Աստծո Խոսքի հետ: Եկեղեցու պատմության ընթացքում Աստծո խորհուրդը այնքան հստա- կորեն և կատարելապես հայտնված չէր, ինչպես հիմա: Ինչպես սկզբում էր՝ Քրիստոսի առաջին գալստից առաջ, այնպես էլ հիմա՝ Իր վերադարձից առաջ: Նախ եկավ խոստացված մարգարեն (Ես. 40:3, Մաղաք. 3:1), ինչ- պես գրված է չորս Ավետարաններում: Նա Աստծուց ուղարկված մարդ էր՝ Տիրոջ ճանապարհը պատրաստելու, բոլոր մարդկանց լուսավորող Լույսի մասին վկայելու: Հետո հայտնվեց խոստացված Փրկիչը, որին ներկայաց- րել էր Հովհաննես Մկրտիչը: Հիմա, ինչպես նախկինում, Տերը խոսում է Իրեն պատկանողների հետ: Նա ընդգրկում է ողջ Խոսքը՝ սկսած Մովսեսից, սաղմոսներից, մարգարենե- րից, վերջացրած Նոր Կտակարանով: Նա, ով հավատում է այն ամենին, ինչ Տերն է ասում Իր Խոսքի միջոցով, կստանա Խոսքի հայտնություն և կհաս- կանա այն (Ղուկաս 24:27?49): Նա, ով Խոսքին չի հավատում, Խոսքը նրան չի կարող հայտնվել: Միայն հավատքն է առաջնորդում Հոգուց տրված հայտնությանը: Տերը հարցրեց Իր աշակերտներին առակների իմաստը նրանց բացատրելուց առաջ. «Այդ բոլորն իմացա՞ք»: Նրան ասացին. «Այո՛, Տե՛ր»: Նա էլ ասաց նրանց. «Դրա համար ամեն դպիր, որ երկն- քի թագավորությանն է աշակերտել, նման է տանտեր մարդու, որ իր գանձից հին ու նոր բաներ է հանում» (Մատթ. 13:51,52): Տիրոջ կողմից հաստատված սպասավորը չի քարոզում միայն Ճշմար- տության մի մասը, այլ բառիս բուն իմաստով բերում է Աստծո ողջ խորհուր- դը: Աստծո ամեն ճշմարիտ սպասավորի բերանում Աստծո Խոսքն է, այն- պես, ինչպես այն դուրս է եկել Աստծո բերանից՝ մաքուր Ճշմարտությունը (3 Թագ. 17:24): Այժմ «կերակուր», «կամք», «Աստծո գործ» (գործ, որն ու- ղարկվել է Հարս? Եկեղեցու կատարելության համար) բառերը նորից կապ- ված են իրար հետ, ինչպես մի ժամանակ Փեսայի հետ: «Իմ կերակուրն այն է, որ Ինձ ուղարկողին կամքն անեմ և Նրա գործը կատարեմ» (Հովհ. 4:34): Այժմ մենք պետք է խորությամբ հասկանանք մեր Տիրոջ ասածը և ճա- շակենք այն. «Մարդ ոչ միայն հացով է ապրում, այլ այն ամեն խոսքով, որ Աստծո բերանից է դուրս գալիս» (Մատթ.4:4), որովհետև գրված է.

«Ահա օրեր կու գան, կ՛ըսէ ՏԷր Եհովան, երբ երկրի վրայ սով մը պիտի ղրկեմ, ոչ թէ հացի սով եւ ոչ թէ ջուրի ծարաւ, այլ Տէրոջը խօսքերը լսե- լու սովը» (Ամովս 8:11): Մենք պետք է նաև գիտակցենք, որ Խոսքի ամեն մեկնության մեջ փոխանցվում է օձի թույնը՝ հոգևոր մահը: Կարևորը Խոս- քի նշանակությունն է, որում հայտնվում է Աստծո կամքը: Նաև շատ կարևոր է իմանալ, թե ինչ է Տերը նախօրոք ասում, ինչ է նախորդելու Փե- սայի գալստյանը, ինչ ծառայություն պետք է կատարվի այդ օրը: Առաջին հերթին խոսքը Եղիա մարգարեի խոստացված ծառայության մասին է, որի միջոցով Աստծո ողջ Խոսքը և շնորհքի ժամանակի ավարտից առաջ պատ- մության վերջին մասի վերաբերյալ Նրա կամքը հայտնի են դառնում: «Իրոք, առաջ Եղիան է գալու և ամեն ինչ վերահաստատելու է» (Մատթ. 17:11): Նաև խոսքը վարդապետության ծառայության մասին է, որը նույնպես այս ժամանակի համար է, և որը Տերը այսպես է նկարագրել. «Ու- րեմն ո՞վ է այն հավատարիմ ու իմաստուն ծառան, որի տերը նրան իր ծառաների վրա դրեց, որ նրանց ուտելիքը ժամանակին տա… ճշմա- րիտ եմ ասում ձեզ, որ նրան իր ողջ ունեցվածքի վրա կդնի» (Մատթ. 24:45?47): Այսպիսով՝ կարող ենք տեսնել, թե ինչպես է իրականանում բո- լոր բաների վերականգնումը: Այսպես, մարգարեական ծառայությունը կապված է ուսուցման ծառայության հետ, որպեսզի ամեն ինչ վերադառնա իր նախնական վիճակին: Դատարկ խոսքերը ոչ մի օգուտ չեն տալիս ո՛չ խոսողին, ո՛չ էլ լսողնե- րին: Պողոսը մեզ զգուշացնում է. «Ոչ ոք թող ձեզ դատարկ խոսքերվ չխաբի…» (Եփես. 5:6): Մեր Փրկիչն Իր մասին ասում է. «Ահա գալիս եմ. գրքի տոմսի մեջ Իմ մասին գրված է, որ Քո կամքը կատարեմ, ով Աստ- ված» (Եբր. 10:7?10): Փրկվածների վերաբերյալ ասում է. «Եվ Իր ձեռքը դեպի Իր աշակերտները մեկնելով՝ ասաց. «Ահա Իմ մայրն ու եղբայր- ները: Որովհետև ով կատարում է Իմ Հոր կամքը, որ երկնքում է, նա է Իմ եղբայրը, քույրը և մայրը» (Մատթ.12:49,50): Նաև ասում է. «Որովհետև ձեզ համբերություն է պետք, որպեսզի Աստծո կամքը կատարելով՝ խոստումը ստանաք» (Եբր.10:36?39): Այժմ կարիք ունենք հոգևոր սննդի, որը մեզ կվերականգնի, որպեսզի կարողանանք կատարել Աստծո կամքը: Միայն աղոթել՝ ասելով՝ «թող Քո կամքը լինի», ոչ ոքի օգուտ չի տա: Ինչ- պես Գլխում՝ Քրիստոսի մեջ, այնպես էլ Քրիստոսի Մարմնի անդամների մեջ պետք է կատարվի Աստծո կամքը կատարելության ժամանակ:


## Chapter navigation

- [Previous chapter](https://nasa.misia.sk/book_chapters/8879.md)
- [Book contents](https://nasa.misia.sk/books/3058.md)
- [Next chapter](https://nasa.misia.sk/book_chapters/8881.md)

## Available translations

- [հայերեն (armenian)](https://nasa.misia.sk/book_chapters/8880.md)
- [Česky](https://nasa.misia.sk/book_chapters/1134.md)
- [Deutsch](https://nasa.misia.sk/book_chapters/8319.md)

## Source

- [Canonical HTML page](https://nasa.misia.sk/book_chapters/8880)
- [Markdown representation](https://nasa.misia.sk/book_chapters/8880.md)
