---
type: BookChapter
work_id: '289'
book_url: https://nasa.misia.sk/books/3058
book_markdown_url: https://nasa.misia.sk/books/3058.md
language: am
position: 15
canonical_url: https://nasa.misia.sk/book_chapters/8885
markdown_url: https://nasa.misia.sk/book_chapters/8885.md
markdown_source: converted
translations:
  am: https://nasa.misia.sk/book_chapters/8885.md
  cs: https://nasa.misia.sk/book_chapters/1139.md
  de: https://nasa.misia.sk/book_chapters/8324.md
---

# Սկզբում էր Խոսքը, ոչ թե մեկնությունը

## Ի՞ՆՉՆ Է ՀԱՎԱՏՔԻ ԱՐԺԱՆԻ

Ի՞ՆՉՆ Է ՀԱՎԱՏՔԻ ԱՐԺԱՆԻՄիայն Աստված և Իր Խոսքն են հավատքի արժանի: Աբրահամը հավատաց Աստծուն, և դա նրան արդարություն համարվեց (Հռոմ. 4?րդ գլուխ): Բոլոր ճշմարիտ հավատացյալները Աբրահամի հոգևոր սերնդից են (Գա- ղատ. 2?րդ գլուխ): Նրանք քայլում են հավատքի հետքերով, ինչպես գր- ված է: Աստծո վկայությունը հստակ է, առաքյալների և մարգարեների վկա- յությունը՝ նույնպես: Այժմ խոսքը մեր վկայության մասին է, այն պետք է ներ- դաշնակ լինի ողջ գրվածի հետ: Ուրացության մեջ եղող ողջ քրիստոնեու- թյունը, որը լքել է ճշմարիտ հավատքը, ստեղծել է իր սեփական կրոնը: Մի- ակ Աստծուն բաժանել են մի քանի Անձերի, որոնց պաշտում են առանձին- ?առանձին: Դրան հաջորդեց Մարիամի պաշտամունքը, որին համարում են «Աստծո մայր»՝ Theotokos` Աստվածածին (Ք. Հ. 431թ.): Ահա որքան լուրջ է այդ, և այստեղ են տարբերվում հոգիները, որովհետև գրված է. «Դրանով Աստծո Հոգին ճանաչեցեք. ամեն հոգի, որ խոստովանում է Հիսուս Քրիս- տոսին մարմնով եկած, Աստծուց է: Եվ ամեն հոգի, որ չի խոստովանում Հիսուս Քրիստոսին մարմնով եկած, Աստծուց չէ. դա նեռի հոգին է» (1 Հովհ. 4:2.3): Քանի որ եկեղեցական հայրերը Որդուն ձևակերպել են այս- պես՝ «Աստված՝ Աստծուց, Լույս՝ Լույսից», և դրել միակ ճշմարիտ Աստծո կողքին, Նրան դարձրել են երկրորդ հավիտենական Անձը և հայտարարել, որ Մարիամը «Աստծո մայրն» է: Ահա լիովին հակաքրիստոնեական մի դա- վանանք: Աստվածաշունչը չի ճանաչում մայր ունեցող Աստծո: Աստված կա հավիտյանս հավիտենից: Երբ Եղիսաբեթը լցվեց Սուրբ Հոգով, ասաց այն, ինչ ճշմարիտ է: Նա չասաց՝ «Աստծո մայրը գալիս է ինձ մոտ», այլ այն, ինչ գրված է Ճշմարտության Գրքի մեջ. «Այդ որտեղի՞ց էր, որ իմ Տիրոջ մայրն ինձ մոտ եկավ» (Ղուկ. 1:43): Հրեշտակն էլ չավետեց Աստծո ծնունդը, այլ Աստծո Որդու ծնունդը, Որը Տերն է: Որդին ծնվեց, Նա «Քրիստոսն» է, Մեսիան, մարմնի մեջ հայտնված «Աստծո Օծյալը»: Ոչ թե հավիտենական Որդին դարձավ մարմին՝մարդ, այլ Նա, ով սկզբում Խոսքն էր, Լոգոսը, մարմնեղեն մարմնով հայտնվեց որ- պես Որդի: Սա է աստվածային Ճշմարտությունը: Եկեղեցիների հավատո հանգանակը Հիսուս Քրիստոսի դավանությունը չէ. այն լիովին հակա- սուրբգրային է, հետևաբար՝ հակաքրիստոնեական: Ահա թե ինչու Որդու աստվածաշնչային դավանանքի վերաբերյալ գրված է. «Ամեն ոք, ով Որ- դուն ուրանում է, Հորն էլ չունի: Նա, ով դավանում է Որդուն (Սուրբ Գր- քի վկայության համաձայն), Հորն էլ ունի» (1 Հովհ.2:23): Հովհաննես առաքյալը նախազգուշացում է տվել հակաքրիստոսի դեմ, որը Հիսուսին չի ընդունում որպես մարմնով եկած Քրիստոս: Նա պնդում է, որ «Հոգու օծությունն» է մեզ սովորեցնում սուրբգրային ձևով, այսինքն՝ որ «…որ ամեն ստություն (նաև հավիտենական Որդու վերաբերյալ ասված սուտը) ճշմար- տությունից չէ» (1 Հովհ. 2:18?27): Սուրբ Գրքում ոչ մի տեղ չի վկայվում երկնքում Աստծո Որդու ծննդյան մասին, այլ Սուրբ Գիրքը այդ մասին հայտնում է Հին Կտակարանում, և երկրի վրա Նրա գալուստը մեզ ներկա- յացվում է միայն Նոր Կտակարանում: Երկնքում ստեղծված էր միայն ար- շալույսի որդին՝ Արուսյակը: Մինչդեռ նա գոռոզացավ, ընկավ և դարձավ հակառակորդ, այս աշխարհի աստվածը (Ես. 14:2?14, Եզեկ. 28: 11?17, 2 Կորնթ.4:4): Հակաքրիստոնեական ուսմունքից է առաջացել նաև Մարիամի մեծա- րանքը, որին համարում են «Միջնորդուհի», «Բարեխոս», մինչև անգամ «երկնքի Թագուհի»: Դրան հաջորդեցին «Անարատ հղացման», նրա «Վե- րափոխման» մասին դոգմաները և այսպես շարունակ: Եթե այդպիսի բա- ներ պատահած լինեին, առաքյալները այդ մասին կվկայեին, ինչպես պատմել են կույսին այցելելու և Հիսուս Քրիստոսի համբարձման մասին: Այսպիսով՝ այս բոլոր դոգմաները ոչ մի աստվածաշնչյան հիմք չունեն և չեն գալիս Քրիստոսից, որը եկեղեցու Գլուխն է, և այդ պատճառով իսկ, հակաք- րիստոնեական են: Քանի որ այդ մասին Սուրբ Գրքում ոչ մի վկայություն չկա, պետք է մերժել դրանք: Աստվածաշունչը որպես Միջնորդ և Բարեխոս ճանաչում է միայն Հի- սուս Քրիստոսին, որից բացի ուրիշ ոչ մի միջնորդ չկա: Միայն Նա է արքա- ների Արքան, կարիք չկա «երկնային Թագուհու» ո՛չ երկնքում, ո՛չ երկրի վրա: Նաև գրված է. «Ոչ ոք երկինք չի բարձրացել, բացի երկնքից իջնողից՝ Մարդու Որդուց, նրանից, որ երկնքում է» (Հովհ. 3:13): Ի՞նչն է արժանի հավատքի: Հավատանք Աստծո Խոսքի՞ն, թե՞ այն բաներին, ինչ հնարել են եկեղեցու իշխանները և պապերը ժամանակի ընթացքում: Նաև այն պատ- մությունը, որը խոսում է պապի «առաքելական հերթագայության» մասին՝ Պետրոսից սկսած, միայն կրոնական առասպել է: Ոչ Աստվածաշունչը կամ եկեղեցու պատմությունը չեն վկայում, որ Պետրոսը Հռոմ գնացած լինի: Մարիամի, ինչպես նաև սրբերի և նրանց պատկերների պաշտամունքի վերաբերյալ պետք է հարցնել. արդյո՞ք սա Աստծո պաշտամունք է, թե՞ կռապաշտություն, քանի որ կանչում և մեծարում են մեռածներին: Մարիա- մապաշտությունը և որևէ սրբին պատվելը խորթ է ողջ Աստվածաշնչին: Մա- րիամը, որ ներկա էր Պենտեկոստեի օրը, երբ նա էլ 120 հավատացյալների հետ լցվեց Սուրբ Հոգով, ինչն անհրաժեշտ է և կարևոր փրկության համար, այլևս ոչ մի անգամ չի հիշատակվում մինչև Նոր Կտակարանի վերջը: Որ- պես Աստծո կողմից այդ նպատակի համար ընտրված անոթ, կույսը պետք է ծներ Որդուն (Ես. 7:14): Դա էր իր միակ մեծ առաջադրանքը, որ նա պետք

է կատարեր: Մարիամը նույնպես ընկածների, մեղավոր մարդկության շար- քերում էր և նրա միջոցով ծնվեց Փրկիչը՝ մեղքի մեջ անկումից մեզ փրկե- լու համար: Ահա թե ինչու նա էլ Քրիստոսին ճանաչեց որպես Իր Փրկիչը. «Թող իմ անձը Տիրոջը փառավորի: Իմ հոգին ուրախացավ իմ Փրկիչ Աստ- ծով» (Ղուկաս 1:46,47): Հռոմի եկեղեցին իրոք փոխեց բոլոր սկզբնական վարդապետություննե- րը և մասամբ Հիսուսին վերաբերող ուսմունքները վերագրեց Մարիամին: Սատանան՝ որպես այս աշխարհի իշխանը, ամեն բան կործանեց եկեղեցու իշխանների միջոցով: Նա սկզբում կործանել էր արարչագործության աստ- վածային կարգը, հետո կործանեց փրկության աստվածային ծրագիրը, որ- պեսզի պաշտամունքը այլևս չտրվի Տեր Աստծուն, Արարչին և Փրկչին, այլ կրոնական քողի տակ՝ հենց իրեն: Այն, ինչ սուրբգրային չէ ուրացած քրիս- տոնեության մեջ, պետք է դրվի քննության՝ մեղադրյալի աթոռին: Եկեղեցու հայրերը, որոնք ոչ առաքյալներ էին, ոչ մարգարեներ, Աստծո և ուրիշ թեմաների վերաբերյալ հնարեցին մտահայեցական տեսություն- ներ, որոնք դարձան վարդապետություններ և հետագայում ընդունվեցին որպես հավատո հանգանակներ և դոգմաներ: Նրանք ակնհայտորեն չէին հասկացել փրկության համար Աստծո ծրագրի իրականացումը, որը հա- ղորդվել էր Հին Կտակարանում և իրականացավ Նորում. այսինքն, որ Աստ- ված պիտի մահից փրկեր մարդկությանը, որը մեղքի մեջ անկման պատճա- ռով հեռացել էր Իրենից, պիտի հաշտեցներ Իր հետ և տար հավիտենական կյանք: Ինչպես Ադամը ստեղծվեց որպես Աստծո որդի բնական ստեղծա- գործության սկզբում, այնպես էլ Քրիստոսը՝ Հոգուց ծնված Որդին Աստծո նոր ստեղծագործության սկիզբն է (Հայտն.3:14): «Որն աներևույթ Աստծո պատկերն է, բոլոր ստեղծվածներից առաջ ծնված» (Կողոս. 1:15,16): «Որովհետև նրանց, ում առաջուց ճանաչեց, առաջուց էլ սահմանեց Իր Որ- դու պատկերին կերպարանակից լինել, որպեսզի նա անդրանիկը լինի շատ եղբայրների մեջ» (Հռոմ.8:29): «Ուրեմն քանի որ մահը մարդով եղավ, մեռելների հարությունն էլ մարդով եղավ: Որովհետև ինչպես որ Ադամով բոլորը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով բոլորը կենդանանում են» (1 Կորնթ. 15:21,22): Ներքոհիշյալ բոլոր հատվածները վերաբերում են Աստծո բոլոր որդինե- րին և դուստրերին. «Ուրեմն եթե մեկը Քրիստոսի մեջ է, նոր ստեղծված է. հներն անցան, ահա ամեն բան նոր եղավ» (2 Կորնթ. 5:17): «Եվ ձեր մտքով ու հոգով նորոգվեք ու նոր մարդուն հագեք, որ Աստծո պատկերի պես է ստեղծված՝ ճշմարտության արդարությամբ ու սրբությամբ» (Եփես. 4:23): «Եվ ձեզ, որ մի ժամանակ մեռած էիք մեղքերի ու ձեր մարմնի անթլփատու- թյան մեջ, իր հետ կենդանացրեց՝ մեր բոլոր մեղքերը ներելով» (Կողոս.

2:13): «Նա կամենալով ծնեց մեզ ճշմարտության խոսքով, որ մենք նրա արարածների երախայրին լինենք» (Հակոբ 1:18): «Վերստին ծնված լի- նելով ոչ թե ապականության սերմից, այլ անապական սերմից, Աստծո կենդանի ու հավիտենական Խոսքով» (1 Պետր. 1:23): «Եվ ինչպես հողեղենի պատկերը հագանք, այնպես էլ երկնայինի պատկերը պիտի հագնենք» (1 Կորնթ.15:49): «Սակայն մենք բոլորս, բաց երեսով Տիրոջ փառքն ինչպես հայելու մեջ տեսնելով, նույն պատկերի նման կերպարանափոխվում ենք փառքից դեպի փառք, ինչպես որ Տի- րոջ Հոգուց» (2 Կորնթ. 3:18): Փրկիչը այստեղ՝ երկրի վրա, պիտի հայտնվեր մարմնեղեն մարմնով, որպեսզի երկրի վրա կատարեր ազատագրման գոր- ծը: Խաչի վրա նա աղաղակեց. «Կատարվեց»(Հովհ.19:30): «Որովհետև Աստված… ուղարկելով իր Որդուն մեղքի մարմնի նմանությամբ և մեղ- քի համար և մեղքին դատապարտեց այն մարմնի մեջ» (Հռոմ. 8:3): Ինչպես նախկինում Աստված հանձնարարություն էր տվել բոլոր մար- գարեներին, որոնցից էր նաև Հովհաննես Մկրտիչը, որ Աստծուց ուղարկ- ված մարդ էր (այնուամենայնիվ բոլոր նրանք այստեղ՝ երկրի վրա են ծն- վել), այնպես էլ ուղարկվեց Որդին. Նա ծնվեց երկրի վրա և ուղարկվեց: Աստվածաբանների մտածողության մեջ սարսափելի սխալն այն է, որ նրանք արդեն հավիտենությունից Որդուն դնում են Աստծո կողքին, թեև Պողոսը Գաղատ.4:4 համարում պարզ գրել է. «Բայց երբ ժամանակի լրու- մը եկավ, Աստված իր Որդուն ուղարկեց, որ կնոջից ծնվեց ու օրենքի ներ- քո եղավ»: «Ուստի պետք էր, որ նա եղբայրներին բոլորովին նմանվեր, որպեսզի ողորմած լիներ և հավատարիմ քահանայապետ Աստծո կողմից, որպեսզի ժողովրդի մեղքերը քավեր» (Եբր. 2:17): «Սիրելիներ, հիմա Աստծո որդիներ ենք, և տակավին հայտնված չէ, թե ինչ պիտի լինենք, բայց գիտենք, որ երբ նա հայտնվի, Նրա նման կլինենք, որովհետև կտեսնենք նրան, ինչպես որ է» (1 Հովհ. 3:2):


## Chapter navigation

- [Previous chapter](https://nasa.misia.sk/book_chapters/8884.md)
- [Book contents](https://nasa.misia.sk/books/3058.md)
- [Next chapter](https://nasa.misia.sk/book_chapters/8886.md)

## Available translations

- [հայերեն (armenian)](https://nasa.misia.sk/book_chapters/8885.md)
- [Česky](https://nasa.misia.sk/book_chapters/1139.md)
- [Deutsch](https://nasa.misia.sk/book_chapters/8324.md)

## Source

- [Canonical HTML page](https://nasa.misia.sk/book_chapters/8885)
- [Markdown representation](https://nasa.misia.sk/book_chapters/8885.md)
