---
type: BookChapter
work_id: '289'
book_url: https://nasa.misia.sk/books/3058
book_markdown_url: https://nasa.misia.sk/books/3058.md
language: am
position: 16
canonical_url: https://nasa.misia.sk/book_chapters/8886
markdown_url: https://nasa.misia.sk/book_chapters/8886.md
markdown_source: converted
translations:
  am: https://nasa.misia.sk/book_chapters/8886.md
  cs: https://nasa.misia.sk/book_chapters/1140.md
  de: https://nasa.misia.sk/book_chapters/8325.md
---

# Սկզբում էր Խոսքը, ոչ թե մեկնությունը

## ԺԱՄԱՆԱԿԸ ՄՈՏ Է

ԺԱՄԱՆԱԿԸ ՄՈՏ Է

Մեր ետևում մնացին շնորհքի ժամանակի երկու հազար տարիները, որոնք հայտնի են որպես «վերջին օրեր» (Գործք 2:17, Եբր. 1:1?2 և այլն) և մարդկությանը տրված են Աստծո կողմից Նոր Ուխտի ժամանակաշրջա- նում: Մեր առջևում է Հարս?Եկեղեցու հափշտակության փառավոր իրա- դարձությունը երկնքում հարսանեկան ընթրիքի համար (Մատթ. 25:1?10, 1 Կորնթ. 15?րդ գլուխ, 1 ԹԵս. 4:16?18, Հայտն.19:6?10): Փառքի մեջ հար- սանեկան Ընթրիքից հետո կմտնենք մարդկության պատմության յոթերորդ

հազարամյակը: Այստեղ չենք քննարկի Ադամից Աբրահամ տևած երկու հա- զարամյակների ժամանակաշրջանը, ոչ էլ Աբրահամից Քրիստոս տևած եր- կու հազարամյակների ժամանակաշրջանը, ոչ էլ Մեծ Նեղության ժամանա- կաշրջանը, որը Հարսի հափշտակության և Թագավորության սկզբի միջև ընկած ժամանակաշրջանն է: Այդ մասին արդեն խոսել ենք ուրիշ հրատա- րակություններում: «Տիրոջ օրը» նկարագրված է Հին և Նոր Կտակարաններում, տարբեր համատեքստերում. օրինակ՝ այն նկարագրվում է որպես բարկության և հա- տուցման օր (Ես. 13:6?16), խավարի օր՝ երկնքում և երկրի վրա նշաններով (Հովել 2?րդ գլուխ), օր, որ գալիս է գիշերվա գողի պես (1 Թես. 5:1?4), օր, երբ մարդկանց բոլոր գործերը կրակով կոչնչանան (2 Պետր. 3:1?10), և այսպես շարունակ: Տեր Հիսուսն այս իրադարձությունը կոչում է «հարու- թյան օր»: Հովհաննեսի ավետարանի 6?րդ գլխում հարության հետ կապ- ված, այդ օրը 4 անգամ հիշատակված է որպես «վերջին օր»: «Ինձ ուղար- կող Հոր կամքն այն է, որ այն ամենը, ինչ Նա Ինձ տվեց, նրանից չկորցնեմ, այլ վերջին օրը հարություն տամ նրան» (հհ. 39, 40, 44, 54): «Վերջին օր- վա» սկզբում առաջին հարությունն է, վերջին օրվա վերջում՝ երկրորդ հա- րությունը: «Եվ դեպի կյանքի հարությունը դուրս կգան նրանք, ովքեր բարի են գործել, իսկ նրանք, որ չար են արել՝ դեպի դատապարտու- թյան հարությունը» (Հովհ. 5:29): «Իսկ մնացյալ մեռելները չկենդանա- ցան, մինչև հազար տարին լրանա: Սա առաջին հարությունն է: Երանելի և սուրբ է, ով բաժին ունի առաջին հարության մեջ. սրանց վրա երկրորդ մահն իշխանություն չունի, այլ Աստծո և Քրիստոսի քահանաներ կլինեն և նրա հետ հազար տարի կթագավորեն» (Հայտն. 20:5,6): Դրանից հետո տեղի է ունենում վերջին դատաստանը, որը հայտնի է որպես «Սպիտակ Աթոռի դատաստան» (հհ.11?15): Հետո գալիս են նոր երկինքն ու նոր երկի- րը, և ժամանակը մտնում է հավիտենություն: Հիմա նույնպես մի ժամանակաշրջան մոտենում է իր ավարտին և կա- րող է վերջանալ ցանկացած պահի: Թեև ոչ ոք չգիտի ո՛չ օրը, ո՛չ ժամը, ժա- մանակների նշանները հստակ ցույց են տալիս, թե ուր ենք հասել: Թեև Քրիստոսի խոստացված վերադարձը վաղուց պետք է տեղի ունեցած լի- ներ, բայց եթե այն ուշանում է, միայն Աստծո համբերության պատճառով, ով սպասում է, որ վերջիններն էլ մտնեն Աստծո Թագավորության մեջ (2 Պետր.3:8): 2000 տարուց ի վեր քրիստոնյաները սպասում են Հիսուս Քրիս- տոսի խոստման իրագործմանը. «Գնում եմ ձեզ համար տեղ պատրաստե- լու: Եվ երբ գնամ ու ձեզ համար տեղ պատրաստեմ, նորից կգամ ու ձեզ Ինձ մոտ կվերցնեմ: Որպեսզի ուր որ Ես եմ, դուք էլ լինեք» (Հովհ. 14:1?3): Նախկինում երբեք չի եղել մի ժամանակաշրջան, երբ փրկության

պատմության այս մեծ իրադարձությանը ուղեկցող դեպքերը կատարվեն այնպիսի ճշգրիտ ձևով, ինչպես հիմա: Եթե նույնիսկ ծաղրողները, որոնց մասին նախօրոք ասվել էր վերջին ժամանակների համար, հարցնում են. «Ո՞ւր է Նրա գալստյան խոստումը»: Պետրոսը արդեն տվել է նաև այդ հար- ցի պատասխանը. «Բայց այս մեկն էլ ձեզանից թող ծածուկ չլինի, սիրելի- ներ, որ Տիրոջ մոտ մեկ օրը հազար տարվա պես է, և հազար տարին՝ ինչպես մեկ օր: Տերը խոստումը չի ուշացնի, ինչպես ոմանք կարծում են, թե ուշացնում է, բայց մեր նկատմամբ համբերող է լինում, որովհետև չի ցանկանում, որ կորչողներ լինեն, այլ, որ բոլորը ապաշխարության հաս- նեն» (2 Պետր.3:4,8,9): Տեր Հիսուսը բազմաթիվ անգամ ցույց է տվել, թե ինչ է կատարվելու Իր գալստից առաջ, օրինակ՝ Մատթ. 24?րդ գլխում, Մարկ. 13?րդ գլխում և Ղուկաս 17?րդ գլխում: Ի թիվս այլոց նշում է նաև, որ կլինի այնպես, ինչ- պես եղել է Նոյի ժամանակներում. այն ժամանակ կատարվեց Սեթի և Կա- յենի սերունդների ճակատագրական միախառնումը, Աստծո որդիների և մարդկանց դուստրերի միախառնումը (Ծննդ. 6?րդ գլուխ), որին վերջ տվեց ջրհեղեղը: Կլինի այնպես, ինչպես եղել է Սոդոմի և Գոմորի ժամա- նակներում, երբ բարոյականությունը իջել էր իր ամենացածր մակարդակին (Ծննդ. 19?րդ գլուխ): Աբրահամը այդ ժամանակվա մարգարեն էր, որին Տերը հայտնել էր, թե ինչ է կատարվելու (Ծննդ.18:17): Աստված ուղարկեց պատիժը, և երկնքից կրակ ու ծծումբ տեղաց: Այժմ, քանի դեռ աշխարհը չի մաքրվել Հայտնության գրքում գրված բարկության դատաստանով և կրա- կով, Աստված առաջարկում է շնորհք և փրկություն: Նախազգուշացումը նախորդում է դատաստանին: Ահա թե ինչու Տեր Հիսուսը վերջին ժամանակների համար խոստացել է ուղարկել Եղիա մարգարեին Մաղաք.4:5,6 համարներում նկարագրված Տիրոջ մեծ ու ահեղ օրից առաջ: Նա այդ շատ կարևոր էր համարում և հաս- տատեց Մատթ.17:11 և Մարկ.9:12 համարներում. «Իրոք, առաջ Եղիան է գալու և ամեն ինչ վերահաստատելու է»: Այս խոստումը նույնքան կարևոր է, որքան այն խոստումը, որը վերաբերում էր Քրիստոսի առաջին գալստից առաջ Հովհաննես Մկրտչի ծառայությանը, ով եկավ Եղիայի հո- գով և զորությամբ, որպեսզի Հին Կտակարանի հայրերի սրտերը դարձնի Նոր Կտակարանի զավակներին (Ղուկաս 1:17): Այժմ՝ Քրիստոսի վերադար- ձից առաջ, Հարս?Եկեղեցու պատրաստության հետ կապված, կատարվում է խոստման երկրորդ մասը, որը պետք է զավակների սրտերը դարձնի առաքելական հայրերին: Աստծո Խոսքի մեջ Նոր Կտակարանի եկեղե- ցուն խոստացվել է լրիվ վերականգնում և վերադարձ սկզբնական վի- ճակին:

Հարցն արդեն այն չէ, թե ինչ է կորել Աստծո եկեղեցում, և ինչ պետք է վերականգնվի Հիսուս Քրիստոսի վերադարձից առաջ: Մենք կանգնած ենք նոր ժամանակաշրջանի առջև: Այս ժամի պատվիրանը չէ խուճապի մատն- վել, այլ մտածել Քրիստոսի գալստին նախորդող Պատգամի մասին: Բոլո- րը պետք է լրջությամբ նայեն Խոսքի լույսի տակ արված այս շարադրան- քին: Ինչպես խոստացվել է, այն փաստը, որ կենդանի Աստծո եկեղեցում ամեն բան վերադառնալու է իր սկզբնական վիճակին, պատրաստության մաս է կազմում: Այսպես է գրված. «Որպեսզի Տիրոջ երեսից հանգստյան ժամանակները գան, և Նա ուղարկի նախապես ձեզ համար քարոզված Հիսուս Քրիստոսին, Որին երկինքը պետք է ընդունի, մինչև այն ամեն բաների հաստատման ժամանակները, որոնց մասին Աստված խոսեց Իր սուրբ մարգարեների բերանով սկզբից ի վեր» (Գործք 3:19?21): Նո- րաձև է դարձել «վերջին ժամանակների մարգարեության» մասին խոսելը, «բարգավաճման Ավետարան» քարոզելը և միաժամանակ եկեղեցու հա- մար արված աստվածաշնչյան խոստումների իրականացումը շրջանցելը: Հանդիսավոր արարողությունների ժամանակ կրկնվում է այն, ինչ եղել է Քրիստոսի առաջին գալստյան ժամանակ: Տերը լաց լինելով ասաց. «Եթե դու էլ այսօր իսկ իմանայիր քո խաղաղության մասին, բայց հիմա քո աչքերից ծածկված է» (Ղուկաս 19:42): Հիմա էլ կատարվում է այն, ինչ կա- տարվել է Տիրոջ օրերում, այն, ինչ կատարվել է միշտ: Նույնիսկ Աստվա- ծաշնչին հավատացող քրիստոնյաները գոհանում են Տիրոջից այն ամենի համար, ինչ Նա արել է, նայում են այն բաներին, ինչ նա պետք է անի, բայց շրջանցում են այն բաները, ինչ Նա անում է հիմա: Նա, ով հիմա չկարողանա գտնել ներդաշնակություն Աստծո վերջին գործողության հետ, պատրաստ չի լինի հափշտակությանը: Ենովքը՝ Ադա- մից հետո յոթերորդը, հափշտակվեց առանց մահ ճաշակելու: Նա խորհր- դապատկերն էր մեզ համար, որ ապրում ենք Եկեղեցու վերջին շրջանում, ում համար արված է այս խոստումը. «Ով որ հաղթում է, նրան իշխանու- թյուն կտամ, որ Ինձ հետ Իմ գահին նստի, ինչպես Ես էլ հաղթեցի և Իմ Հոր հետ Նրա գահին նստեցի» (Հայտն. 3:21): Ճշմարիտ հավատացյալները հի- մա սպասում են այն բանին, ինչի մասին Պողոսը գրել էր մի ժամանակ. «Ոչ թե բոլորս կննջենք, այլ բոլորս կփոխվենք» (1 Կորնթ. 15:51): Մինչդեռ մինչև մարմինների փոխվելը սրտերն ու կյանքը պիտի փոխվեն: Հին Ուխ- տում Տերը խոստացել էր հաստատել Նոր Ուխտ և Իր ժողովրդին տալ նոր սիրտ, նոր հոգի և նոր կյանք (Երեմ. 31:31?34, Եզեկ. 11:19, 18:31,32): Այս խոստումը հաստատվում է Նոր Կտակարանում (Մատթ. 26:26?29, Եբր. 8:6?13 և այլ համարներ): Ենովքի մասին կարդում ենք. «Հավատքով Ենով- քը փոխադրվեց, որ մահ չտեսնի, ու չէր գտնվում, որովհետև նրան Աստված

փոխադրեց, և իր փոխադրվելուց առաջ վկայվեց, որ Աստծուն հաճելի էր» (Եբր. 11:5): Եվ հիմա՝ մինչև հափշտակվելը, կարիք ունենք հափշ- տակության հավատքի և այն վստահության, որ Աստծո հաճությունը հանգչում է մեզ վրա: Վերստին ծնունդը և Սուրբ Հոգու բերած լույսը բավարար չեն առաջին հարության, մեր մարմինների վերափոխման և հափշտակության համար: Սուրբ Հոգու վերափոխող զորությունը պետք է ապրի մեր մահկանացու մարմիններում՝ կենդանացնելու համար (Հռոմ. 8:11): Նախ պետք է ունե- նանք Սուրբ Հոգով լցվելու փորձառությունը՝ որպես հաստատումն այն բա- նի, որ մենք Աստծո որդիներն ու դուստրերն ենք, ինչպես որ եղավ Աստծո Որդու կյանքում (Մատթ. 3?րդ գլուխ): «Եվ քանի որ դուք որդիներ եք, Աստ- ված ձեր սրտերի մեջ Իր Որդու Հոգին ուղարկեց, որ աղաղակում է՝ Աբբա՝ Հայր» (Գաղատ. 4:5): Հետո պետք է հասնենք այն վիճակին, որ ամբողջու- թյամբ առաջնորդվենք Հոգով. «Որովհետև ովքեր Աստծո Հոգով են առաջ- նորդվում, Աստծո որդիներ են» (Հռոմ. 8:14): Բոլոր մարգարեները, որոնց եկել է Աստծո Խոսքը, ներշնչվել և առաջ- նորդվել են Աստծո Հոգով: Եվ բոլոր նրանք, ովքեր հավատում են Խոսքին, ունենում են Սուրբ Հոգու նույն ներշնչումը և առաջնորդությունը և կնքվում են. «Նրանով դուք էլ հուսացիք, երբ ճշմարտության Խոսքը լսեցիք՝ ձեր փր- կության Ավետարանը, որին էլ երբ հավատացիք, խոստացված Սուրբ Հո- գով կնքվեցիք: Որը մեր ժառանգության գրավն է, մինչև ստացվածքի փր- կությունը՝ Նրա փառքի գովության համար» (Եփես.1:13,14): Այն ամենը, ինչ մեզ տրվել է փրկագնման միջոցով, անձամբ պետք է ճաշակենք Աստծո հետ հաղորդակցությամբ: Դրանց մաս են կազմում նաև Սուրբ Հոգով նորո- գումը և վերստին ծնունդը, ինչպես նաև Սուրբ Հոգու օծությունն ու մկրտու- թյունը, ինչպես նախկինում եղել է սկզբնական քրիստոնեության մեջ: Բոլոր նրանք, ովքեր ուզում են մնալ Աստծո առջև և հափշտակվել, ձգ- տում են քայլել Աստծո հետ: Բայց Աստծուն հաճելի կյանքը հնարավոր է միայն Իր Խոսքի և Իր կամքի հետ ներդաշնակության մեջ: Մնացյալ ամեն բան տեսություն է և ցնորք: Երկու անգամ Աստված երկնքից բարձրա- ձայն հայտնեց, որ Իր հաճությունը Աստծո Որդու մեջ է. մեկ անգամ մկր- տության ժամանակ, երբ Նա ասաց՝ «…որովհետև մեզ այդպես է վայել, որ ամեն արդարություն կատարենք» (հ.15 բ), մյուս անգամ Այլակերպության ժամանակ (Մատթ.17?րդ գլուխ): Այս անգամ Նա ավելացրեց. «Նրան լսեք»(հ.5բ): Միշտ երկրի վրա եղել են մարդիկ, որոնք նախասահմանված են եղել լինելու Աստծո որդիներն ու դուստրերը Իր կամքի հաճությամբ (Եփես.1:5 և այլ համարներ): Այդ նրանց է Աստված հայտնել Իր կամքի և Իր ծրագրի խորհուրդը (Եփես.1:9?14): Քրիստոսի վերադարձի հետ կապված

Պողոս առաքյալը գրում է ճշմարիտ հավատացյալներին. «Որովհետև Աստ- ված է, որ ձեր մեջ ներգործում է կամենալն էլ, անելն էլ Իր հաճության պես… որպեսզի Աստծո անբիծ ու անարատ զավակներ լինեք, առանց մե- ղադրանքի՝ այս կամակոր և խոտոր սերնդի մեջ» (Փիլիպ. 2:12?18): Մեզ վրա էլ պիտի հանգչի Աստծո հաճությունը, եթե ուզում ենք հափշտակվել: Պետք է շարունակենք քննել՝ իմանալու համար՝ հավատում ենք Սուրբ Գրքի ասածի՞ն (այնպես, ինչպես գրված է), թե՞ մարդկանց ասածներին: Նորից անդրադառնանք այն հարցին, այսինքն` այս ժամանակի համար մարգարեական խոստումին: Հովհաննես Մկրտիչը Մաղաք.3:1 համարում գրված խոստումի իրականացումն է, ինչպես վկայում են չորս ավետարան- ները: Նրա ծառայությունը կատարվել է 2 հազար տարի առաջ, փրկության օրվա սկզբում: Այժմ շնորհքի ժամանակը մոտենում է ավարտին, և Տիրոջ օրը մոտենում է, ահա թե ինչու Մաղաք.4:5 համարում գրված խոստումը պետք է կատարվեր: Ինչպես արդեն նշեցինք, Տերը շեշտը դնում է այդ առանձնահատուկ խոստման ճշմարտացիության վրա, որը նախկինում՝ Եղիայի հոգով եկած Հովհաննես Մկրտչի ծառայությունից հետո, դեռ ապագայում էր. «Իրոք, առաջ Եղիան է գալու և ամեն ինչ վերահաստա- տելու է» (Մատթ.17:11): Երբ Աստված կատարում է ինչ?որ առանձնահատուկ բան երկրի վրա, Նա անպայման հայտնում է Իր գաղտնիքը Իր ծառաներին՝ մարգարեներին (Ամովս 3:7): Այն ժամանակ կատարվում է Տիրոջ խոստումը. «Ով որ մար- գարեի անունով է մարգարե ընդունում, նա մարգարեի վարձ կստանա, և ով որ արդարի անունով է արդար ընդունում, արդարի վարձ կստանա» (Մատթ. 10:41) և անհրաժեշտ է, որ նախազգուշացում տրվի. «Իմ օծեալնե- րուս մի՛ դպչիք ու Իմ մարգարէներուս չարութիւն մի՛ ընեք» (2 Մնաց.16:22, Սաղմ.105:15): Մինչդեռ կան նաև մարդիկ, ովքեր քարկոծում են այն մար- գարեներին, որոնց Աստված ուղարկում է իրենց մոտ, մինչդեռ զարդարում են նրանց գերեզմանները, ովքեր տուն են կանչվել: Սակայն դատաստա- նից առաջ Տերը Իր պատգամաբերներին ուղարկում է Իր ժողովրդի մոտ: Ինչպես Եղիան հավաքեց Աստծո ողջ ժողովրդին, վերցրեց 12 քարերը՝ 12 ցեղերին համապաստասխան, նորից կառուցեց կործանված զոհասե- ղանը, զոհ մատուցեց, և Աստված պատասխանեց (3 Թագ. 18?րդ գլուխ), այնպես էլ հիմա «Եղիայի Պատգամի» միջոցով 12 առաքյալների վարդա- պետությունը պետք է վերականգնվի (Գործք 2:42, Եփես. 2:20), և ճշմարիտ հավատացյալները պետք է միաբանվեն, որպեսզի Աստված պատասխանի: Դժբախտաբար այն դրսևորումները, որոնք ի հայտ են գալիս փառաբա- նության աղաղակների և երաժշտության ազդեցիկ մթնոլորտում, կապ չու- նեն այն հանգստյան ժամանակների հետ, այլ դրանք կրոնական խաբուսիկ միջոցառումներ են, եթե նույնիսկ արվում են բարի մտադրություննե- րով: Հոգու վերջնական գործողությունը Նոր Կտակարանի եկեղեցում պետք է ուղեկցվի բոլոր բաների վերականգնումով: Եկեղեցին պետք է վե- րադառնա իր սկզբնական վիճակին, ինչպես մեզ հայտնում է խոստումը: Ինչպես Տերն է ասում, միշտ էլ կարող է պատահել, որ երկրպագությունն ու փառաբանությունը իզուր լինեն, որովհետև երկրպագողները պահում են մարդկանց պատվիրանները և ավանդական ուսմունքները՝ դրանով իսկ մերժելով Աստծո Խոսքը: Այս ամենը իր բնույթով ուղղված է Քրիստոսի դեմ: Ահա թե ինչու Տերն ասում է. «Սակայն զուր տեղն են պաշտում ինձ՝ այնպի- սի վարդապետություններ սովորեցնելով, որոնք մարդկանց պատվի- րաններ են: Եվ Աստծո Խոսքը անարգում եք ձեր ավանդույթով, որ ժա- ռանգել եք: Եվ սրա նման ուրիշ բաներ եք անում» (Մարկ.7:7,13): Այս գրքում շարադրված փաստերը կարդալուց հետո բոլորը պետք է որոշեն, թե տիեզերաժողովների հայրերը, եկեղեցական հայրերը և նրանց ներկայացուցիչները, բոլոր նրանք, ովքեր մեծ պատիվ են վայելում, դեռևս արժանի են մեծարանքի, թե՞ Աստծո տեսանկյունից բոլորը միասին մե- ղադրյալի աթոռին նստողների շարքերում են: Բոլորը պետք է նաև քննեն (բայց, խնդրում եմ, միայն սուրբգրային տեսանկյունից), թե արդյո՞ք բավա- րար է վերադանալ Ռեֆորմացիայի գործիչներին՝ ուսումնասիրելու համար նրանց սովորեցրած բաները, թե՞ պետք է հիմա վերադառնանք սկզբին, այն բաներին, ինչ սովորեցրել և կիրառել են Պետրոսը, Հովհաննեսը, Հա- կոբոսը և Պողոսը: Նաև բավարար չէ կրկնել այն, ինչ սովորեցրել են հայտ- նի մարդիկ անցած դարերում: Հաջորդ՝ վերջին համեմատությունը չի կարելի բաց թողնել, և որպեսզի ոչ ոք չխնայվի, պետք է նաև հարց տալ՝ արդյո՞ք պետք է հարցնել աշխար- հում հռչակված, հայտնի հեռուստաավետարանիչներին, թե ինչ վարդապե- տություն են պաշտպանում Աստվածության, մկրտության և այլ թեմաների վերաբերյալ: Ամեն հարցում պետք է ասվի. «Վերադարձեք Խոսքին և Աստծուն: Վերադարձեք այն բանին, ինչ եղել է սկզբում»: Սա կարևոր է ինչպես յուրաքանչյուր քարոզչի, այնպես էլ ողջ ժողովրդի համար: Այսպիսով՝ մեկ անգամ էլ թող պարզ ասվի. Նոր Կտակարանի սկզբում այն ժամանակի հայտնի մարդիկ՝ հուդայականության ավանդական վար- դապետները, չճանաչեցին շնորհքի աստվածային այցելությունը: Այսօրվա քրիստոնեության ներկայացուցիչները նրանց դատապարտում են որպես կեղծավորների և փարիսեցիների, բայց իրականում անում են նույն բանը, ինչ որ այն ժամանակվա վարդապետները: Այն ժամանակ նրանք չխոնարհ- վեցին Աստծո հզոր ձեռքի տակ, չկատարեցին Աստծո կամքը և չմկրտվե- ցին Հովհաննեսի մկրտությամբ. «Բայց փարիսեցիներն ու օրենսգետները անարգեցին Աստծո խորհուրդն իրենց անձերի մասին՝ նրանից չմկրտվելով» (Ղուկաս 7:30): Այսօր էլ կան շատ ավետարանիչներ և խարիզմատներ, ովքեր սովորեց- նում են մյուսներին, անցկացնում են իրենց հանդիսավոր կրոնական հա- վաքույթները և, իրենց կարծիքով, կարևոր դեր են խաղում Աստծո Թագա- վորության մեջ: Մինչդեռ նրանք չեն ճանաչում այն, ինչ Աստված անում է մեր ժամանակներում Իր փրկության ծրագրի համաձայն: Շնորհքի ժամանակի սկիզբն ազդարարող Հովհաննես Մկրտչի ծառա- յության միջոցով «ամեն մարմին Աստծո փրկությունը կտեսնի» (Ղուկաս 3:2?6) «որ բոլորը նրա միջոցով Աստծուն հավատան» (Հովհ.1:6?13): Հով- հաննեսն ինքը վկայում է Փրկչի մասին. «Եվ ես Նրան չգիտեի, այլ որ Նա հայտնի լինի Իսրայելին, նրա համար ես եկա ջրով մկրտելու» (Հովհ.1:31): Վերջին մարգարեի և նրա պատգամի միջոցով շնորհքի ժամանակի վերջն է սկսել, և նորից հարցը առաջին հերթին վերաբերում է մկրտությանը՝ Տեր Հիսուս Քրիստոսի անունով մկրտությանը, որն անհրաժեշտ է բոլոր նրանց համար, ովքեր ուզում են ներգրավվել Աստծո փրկության ծրագրում: Երբ Աստված գործում է փրկության ծրագիրը, և Աստծո Թագավորու- թյունում ճանապարհ է բացվում, այլևս ժամանակը չէ շարունակել գնալ սե- փական ճանապարհներով: Որպեսզի բոլորը հասկանան, թե ինչն է սուրբգրայինն ու առաքելականը, և որպեսզի ոչ ոք պատճառաբանություն չունենա, այստեղ մի օրինակ ենք տալիս Գործք 19?րդ գլխից: Երբ Պողոսը եկավ Եփեսոս, այնտեղ գտավ մի քանի հավատացյալների և նրանց հարցրեց. «Արդյոք Սուրբ Հոգին ընդունեցի՞ք, երբ հավատացիք» (հ.2): Զարմացած այն բանից, որ նրանք հավատացյալ էին և դեռ չէին ստա- ցել Սուրբ Հոգին, նորից հարցրեց. «Հապա ինչո՞վ մկրտվեցիք» Նրանք էլ ասացին. «Հովհաննեսի մկրտությամբ» (հ.3): Որպես Հովհաննեսի աշա- կերտներ՝ նրանք մկրտվել էին նույն մկրտությամբ, ինչով, որ մկրտվել էր Հիսուս Քրիստոսը: Մինչդեռ այդ պահին դա այլևս բավարար չէր: Փրկու- թյան գործը կատարվել էր, Նոր Ուխտը օրենքի ուժ էր ստացել, եկեղե- ցին հիմնվել էր, և այսուհետ ուժի մեջ էր այն, ինչ Պետրոսն ասել էր Աստծո կողմից առաքին քարոզի ժամանակ: Գրված է, որ առանց բանավեճ սկսե- լու նրանք լսեցին, թե ինչ ասաց Աստծո մարդը. «Եվ երբ լսեցին, Տեր Հի- սուսի անունով մկրտվեցին» (հ.5): Պետք է ևս մեկ անգամ շեշտը դնել այն փաստի վրա, որ կենդանի Աստ- ծո եկեղեցում ամեն ինչ պետք է լինի այնպես, ինչպես սկզբում էր: Ինչ վերաբերում է Ռեֆորմացիային և դրան հաջորդող արթնություններին, յու- րաքանչյուրն իր տեղն ուներ և իր ժամանակը: Առաջին համաշխարհային

պատերազմից առաջ՝ 20?րդ դարի սկզբում, Սուրբ Հոգու զորավոր ներգոր- ծություն եղավ ամբողջ աշխարհում: Երկրորդ համաշխարհային պատե- րազմից հետո Աստված շնորհեց բժշկության ամենազորավոր արթնությու- նը, որ պատահել էր առաքելական ժամանակներից հետո: Մինչդեռ հիմա է Աստծո շնորհքի այցելության ժամը այս վերջին ժամանակաշրջանում: Հի- սուս Քրիստոսի վերադարձից առաջ: Ներկա պահին այլևս կարևոր չէ, թե ինչ են սովորեցրել և կիրառել ինչ?որ ժամանակներում, այսօր անհրա- ժեշտ է այն Խոսքը, որ սկզբում էր և աստվածաշնչյան, աստվածային կարգ ու կանոնը, որոնք մեզ թողնվել են սուրբգրայի՛ն քրիստոնեու- թյունից: Նրանք, ովքեր այսօր մերժում են Տեր Հիսուս Քրիստոսի անունով մկր- տությունը, որը հաստատապես մաս է կազմում հիմնական, տարրական վարդապետության (Եբր. 6:2)՝ այն անվանելով հերետիկոսություն, իրենց անձերում անարգում են Աստծո խորհուրդը, որը, իրենց կարծիքով, քարո- զում են և որին հավատում են: Եթե նրանք չեն հետևում սկզբից ի վեր հաս- տատված աստվածաշնչյան վարդապետությունների տարրական ուսմուն- քին, այն բոլոր բաները, որոնք արել են Իր անունով, նրանց ոչ մի օգուտ չի տա (Մատթ. 7:21?27): Նրանք ստիպված կլինեն Տիրոջից լսել. «Ինձանից հեռացեք»:


## Chapter navigation

- [Previous chapter](https://nasa.misia.sk/book_chapters/8885.md)
- [Book contents](https://nasa.misia.sk/books/3058.md)
- [Next chapter](https://nasa.misia.sk/book_chapters/8887.md)

## Available translations

- [հայերեն (armenian)](https://nasa.misia.sk/book_chapters/8886.md)
- [Česky](https://nasa.misia.sk/book_chapters/1140.md)
- [Deutsch](https://nasa.misia.sk/book_chapters/8325.md)

## Source

- [Canonical HTML page](https://nasa.misia.sk/book_chapters/8886)
- [Markdown representation](https://nasa.misia.sk/book_chapters/8886.md)
