---
type: BookChapter
work_id: '289'
book_url: https://nasa.misia.sk/books/3058
book_markdown_url: https://nasa.misia.sk/books/3058.md
language: am
position: 17
canonical_url: https://nasa.misia.sk/book_chapters/8887
markdown_url: https://nasa.misia.sk/book_chapters/8887.md
markdown_source: converted
translations:
  am: https://nasa.misia.sk/book_chapters/8887.md
  de: https://nasa.misia.sk/book_chapters/8326.md
  fr: https://nasa.misia.sk/book_chapters/2312.md
---

# Սկզբում էր Խոսքը, ոչ թե մեկնությունը

## ԱՀԱ ՇՈՒՏՈՎ ԳԱԼԻՍ ԵՄ

ԱՀԱ ՇՈՒՏՈՎ ԳԱԼԻՍ ԵՄՄատթ. 25:6 համարում ասվում է. «Ահա Փեսան գալիս է. դուրս եկեք

նրան դիմավորելու», իսկ Աստվածաշնչի վերջին գրքի վերջին գլխի 12?րդ համարում գրված է. «Ահա շուտով գալիս եմ, և Իմ վարձը՝ Ինձ հետ»: Նույն գլխի 14?րդ համարում կարդում ենք. «Երանելի են Նրա պատվիրանները պահողները, որովհետև նրանցը կլինի կյանքի ծառի վրա իշխանությունը, և քաղաքի դռնով ներս կմտնեն»: Նրա հարությունն ու մարմնի վերափո- խումը մեր հարության և մեր մարմինների վերափոխման երաշխիքն են: Հայտն.19:7 համարում ասվում է. «Խնդանք և ուրախ լինենք և փառք տանք նրան, որ Գառան հարսանիքը եկավ, և Նրա կինը պատրաստեց իրեն»: Մատթ. 25:10 համարում ասվում է. «…փեսան եկավ. պատրաստները նրա հետ հարսանիքի խնջույքի մտան. դուռն էլ փակվեց»: Գրված է նաև. «Այն ժամանակ արտում երկու մարդ կլինեն. մեկը կվերցվի, իսկ մյուսը՝ կթողն- վի: Եվ մի ջրաղացում երկու կին աղալիս կլինեն. մեկը կվերցվի, իսկ մյու- սը՝ կթողնվի» (Մատթ. 24:40,41): Քրիստոսի վերադարձին նախորդող իրադարձությունների հետ կապված՝ Տերն ասում է. «Այդպես էլ դուք. երբ այս ամենը տեսնեք, իմացեք, որ մոտ է, դռներին է: Ճշմարիտ եմ ասում ձեզ. ՛՛Այս սերունդը չի անցնի, մինև որ այս ամենը չկատարվի» (Մատթ. 24:33,34): Ղուկասի Ավետարանի 21?րդ գլխում Տերը ուշադրությունը հրավիրեց ժամանակների նշանների վրա և հորդորեց Իրեն պատկանողներին. «Եվ երբ այս բաներն սկսեն լի- նել, վերև նայեցեք ու ձեր գլուխները բարձրացրեք, որովհետև ձեր փր- կությունը մոտ է… այդպես էլ դուք, երբ այս բոլոր բաները կատարված տեսնեք, իմացեք, որ Աստծո արքայությունը մոտ է: Ուրեմն արթուն կա- ցեք ու ամեն ժամանակ աղոթեցեք, որ արժանի լինեք այն բոլոր բանե- րից փրկվելու, որ տեղի են ունենալու, և կանգնելու Մարդու Որդու առաջ» (հհ. 28, 31, 36): Ամեն ինչ կկատարվի, երբ ժամանակը գա: Փեսա- յի գալստյանը սպասող կույսերի ուղիղ կեսը պատրաստ էին, մնացածը մնացին փակ դռան առջև և բախեցին դուռը: Բայց շատ ուշ էր, անդառնա- լիորեն ուշ: Աստվածաշնչյան հավատացյալները չպետք է ոչ մի դեպքում անհոգ լինեն՝ մտածելով՝ «Դե, մի բան կլինի»: Նրանք, ովքեր պատկանում են Հարս?Եկեղեցուն, ընդունում են այս ժա- մանակի համար Փեսայի խոստումի Խոսքը, որովհետև նրանք խոստումի զավակներ են (Հռոմ.9:8, Գաղատ.4:28): Նրանք լցված են խոստացված Սուրբ Հոգով (Գործք 2:33): Նրանք հասկանում են այն, ինչ գրված է Եփես.4:30 համարում. «Եվ մի՛ տրտմեցրեք Աստծո Սուրբ Հոգուն, որով կնք- վեցիք փրկության օրվա համար»: Ըստ Ես.8:16 համարի վկայությունը պետք է կապվեր, բայց օրենքը կնքվեր աշակերտների մեջ: Մենք պետք է իմանանք սուրբգրային այն չափանիշները, որոնք անհրաժեշտ են մեր պատրաստության և հափշտակության համար, որպեսզի կարողանանք Աստծո օգնությամբ կատարել դրա համար անհրաժեշտ պայմանները: Հի- մար կույսերը վերցրին լապտերները և լույս ունեին: Մինչդեռ իմաստուննե- րը նաև յուղ վերցրին իրենց ամաններում, որպեսզի Հոգու լեցունությունից նորից լցվեն, որպեսզի թույլ պատրույգը չհանգչի կեսգիշերային վճռական ժամին: Ողջ Սուրբ Գրքում յուղը Սուրբ Հոգու խորհրդապատկերն է: Յուղով օծումը միշտ կապված է եղել Աստծուն և Իր ծառայությանը ընծայվելու հետ: Թագավորներն ու քահանաները Աստծուն և ծառայությանը ընծայվել են յուղի օծման միջոցով: Հայտնությամբ տրված մարգարեական Խոսքը փայլում է այս կարևոր ժամանակաշրջանում որպես ճրագ խավարում և լույս է սփռում վերջին ժամանակների բոլոր իրադարձությունների վրա, բայց թույլ չի տալիս ոչ մի սեփական մեկնություն(2 Պետր.1:16?21): Այժմ մենք բառացիորեն ապ- րում ենք այն, ինչ գրված է Սաղմ.119:105 համարում. «Քու Խօսքդ իմ ոտ- քերուս ճրագ է ու իմ շաւիղներուս՝ լոյս»: Ինչպես Քրիստոսի առաջին

գալստյան ժամանակ, այնպես էլ հիմա աստվածաշնչյան մարգարեություն- ները պետք է ճանաչել և տեսնել իրենց իրագործման մեջ: Յուրաքանչյուր ընթերցողի համար հարցը սա է. մեր Տիրոջ ասած խոսքերից ո՞րն է մեզ վե- րաբերում: «Եթե դու էլ այսօր իսկ իմանայիր քո խաղաղության մա- սին», կամ «բայց հիմա քո աչքերից ծածկված է» (Ղուկաս 19:42), կամ էլ «Յուրայինների մեջ եկավ և յուրայինները Նրան չընդունեցին» (Հովհ.1:11): Թող Աստված պահի մեզ, որ մեզանից ոչ մեկի համար այս խոսքերը չկրկնվեն, այլ յուրաքանչյուր ընթերցողի շնորհի ասելու. «Բայց ովքեր նրան ընդունեցին, նրանց, որ հավատում են Նրա անվանը, իշխա- նություն տվեց նրանց Աստծո զավակներ լինելու» (Հովհ.1:12), նաև «…և հավատացին բոլոր նրանք, ովքեր սահմանված էին հավիտենական կյան- քի համար» (Գործք 13:46?49): Երանի նրան, ում վերաբերում են այս խոս- քերը. «Ով որ ականջ ունի, թող լսի ինչ, որ Հոգին ասում է եկեղեցիներին» (Հայտն. 2:17): Սա է այսօր կարևորը, որովհետև վերջում Հարսն ու Փեսան նույնն են ասում: «Ահա շուտով գալիս եմ» խոսքերին հաջորդում է կանչը. «Եվ Հոգին ու Հարսն ասում են. «Եկ»: Եվ լսողն էլ կասի. «Եկ» (Հայտն.22:17): Հիմա այդ ժամանակն է՝ «փրկության օրվա» երեկոյան ժա- մանակը: Աստված տվել է լույսը, կեսգիշերին հնչում է արթնության կոչը, և շուտով բացվում է հավիտենական Առավոտը: Պողոսը նորից կաղաղակեր. «Մարանաթա, շուտով եկ» (1 Կորնթ.16:22):


## Chapter navigation

- [Previous chapter](https://nasa.misia.sk/book_chapters/8886.md)
- [Book contents](https://nasa.misia.sk/books/3058.md)
- [Next chapter](https://nasa.misia.sk/book_chapters/8888.md)

## Available translations

- [հայերեն (armenian)](https://nasa.misia.sk/book_chapters/8887.md)
- [Deutsch](https://nasa.misia.sk/book_chapters/8326.md)
- [Français](https://nasa.misia.sk/book_chapters/2312.md)

## Source

- [Canonical HTML page](https://nasa.misia.sk/book_chapters/8887)
- [Markdown representation](https://nasa.misia.sk/book_chapters/8887.md)
