---
type: BookChapter
work_id: '289'
book_url: https://nasa.misia.sk/books/3058
book_markdown_url: https://nasa.misia.sk/books/3058.md
language: am
position: 18
canonical_url: https://nasa.misia.sk/book_chapters/8888
markdown_url: https://nasa.misia.sk/book_chapters/8888.md
markdown_source: converted
translations:
  am: https://nasa.misia.sk/book_chapters/8888.md
  de: https://nasa.misia.sk/book_chapters/8327.md
  fr: https://nasa.misia.sk/book_chapters/2313.md
---

# Սկզբում էր Խոսքը, ոչ թե մեկնությունը

## ՎԵՐՋԱԲԱՆ

ՎԵՐՋԱԲԱՆ

1949 թվականից ի վեր տեսել եմ Երկրորդ համաշխարհային պատե- րազմից հետո տեղի ունենցած արթնությունները: 50?ական թվականներից ի վեր ծանոթացել եմ աշխարհով մեկ հռչակված Միացյալ Նահանգների ավետարանիչների հետ, նույնիսկ նրանցից ոմանց թարգմանել եմ: Ինձ համար առանձնապես օրհնություն եղավ Աստծո մարդ Ուիլյամ Բրանհամը Միացյալ Նահանգներից, որի քարոզչությունը բոլոր մյուսների հետ համե- մատած, մաքուր սուրբգրային և առաքելական էր, ինչպես տեսնում էի Սուրբ Գրքի լույսի տակ: Ողջ աշխարհով տարածված այն սուտը, որին հա- վատում են, թե իբր Ուիլյամ Բրանհամը պատկանում էր «Jesus only»՝ «Հի- սուս միայն» հոգեգալստական շարժմանը, միայն նրա համար, որ այս շարժման հովիվներից մի քանիսը նրան հրավիրել էին հավաքույթներ անց- կացնելու, կարող է համեմատվել զրպարտության հետ: Ճշմարիտն այն է, որ 1932 թվականին հարավի մկրտական եկեղեցիների նույն հարանվանու- թյան մեջ, որին պատկանում էր նաև Բիլլի Գրեհեմը, նա ձեռնադրվեց դոկտոր Ռոյ Դեյվիսի կողմից: Այնուամենայնիվ, նրա կոչումն ու առաքելությու- նը իր առանձնահատուկ ծառայության հետ նրան սահմանել էին Աստծո ողջ ժողովրդի համար: Ինչպես բոլոր մարգարեները, որոնք «տեսանողներ» էին, Ուիլյամ Բրանհամը նույնպես տեսիլքներ էր տեսնում: Օրինակ՝ 1946 թվականի մա- յիսի յոթին՝ իր երկնային կոչումը ստանալուց կարճ ժամանակ անց, նա տե- սավ հասուն պտուղներով լցված մի ծառ: Մեկի վրա գրված էր «Trinity» (Եր- րորդություն), մյուսի վրա՝ «Oneness» (Միություն): Նա տեսավ, որ ինքը կանգնած էր երկու ծառերի միջև և ձեռքերով բռնեց երկու ծառերը ու այն- քան ուժեղ թափ տվեց, որ երկուսի պտուղներն էլ թափվեցին իր վրա: Ահա թե ինչու, երբ զրուցում էր «Assemblies of God»?ի (Աստծո եկեղեցիներ) ներկայացուցիչ հովիվ Նեսսի և «United pentecostal church» ?ի (Միացյալ հոգեգալստական եկեղեցի) ներկայացուցիչ հովիվ Սիշեմի հետ, որոնք ներկայացնում էին հոգեգալստական երկու մեծ ուղղությունները Միացյալ Նահանգներում, և յուրաքանչյուրն ասում էր, որ Բրանհամ եղբայրը իրենց հետ էր, նա ասաց, որ չէր կարող պատկանել նրանցից ոչ մեկին, որովհետև Աստված իրեն սահմանել էր Աստծո բոլոր զավակների համար, որոնք ցր- ված են բոլոր եկեղեցիներում և համայնքներում: Սրա վերաբերյալ պետք է ասենք, որ Աստծո մարդկանցից ոչ մեկը դեմ չէ մարդկանց, որոնք մեղավոր չեն, որ գտնվում են տարբեր կրոններում և հարանվանություններում, այլ դեմ են այն համակարգերին, որոնց մեջ նրանք գերի են պահվում: Նա, ով միակն էր բոլոր ավետարանիչների մեջ, որ կարող էր ցույց տալ Աստծո կողմից իր կանչվելու և հանձնարարություն ստանալու վայրը, օրը և ժամը, պետք է լռեր զրպարտությունների պատճառով, որպեսզի բոլոր մյուսները շարունակեն իրենց սեփական ծրագրերը: Բոլոր ավետարանիչ- ները, որոնք հայտնվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սկսված արթնության առաջին ալիքի ժամանակ, գիտեն և ընդունում են, որ Ուիլյամ Բրանհամը նա էր, ում Աստված օգտագործել էր սկսելու համար փրկության և բժշկության արթնությունը: Աշխարհը երբեք չէր լսի որևէ ավետարանչի մասին, եթե չլիներ Աստծո կողմից հաստատված այս ծառայությունը: Բոլոր նրանք, առանց բացառության, ովքեր հայտնվեցին 1940?ական, 1950?ական թվականների վերջում և 1960?ական թվականնե- րի սկզբում, որոշեցին մասնակցել այդ արթնությանը Ուիլյամ Բրանհամի հավաքույթների ժամանակ: Օրալ Ռոբերթսը, Թ. Լ. Օսբորնը, Գորդոն Լինդ- սեյը, Դեյվիդ Դյուպլեսսին, Դեմոս Շաքարյանը, տասից ավելի քարոզիչներ, մինչև Մորիս Սերուլլոն և Քեննեթ Ի. Հեյգինը, բոլորը նրա հավաքույթների ժամանակ տեսան Աստծո գերբնական զորության դրսևորումները: Բայց

արդյո՞ք հասկացան, թե Աստված ինչ էր մտադիր անել այդ եզակի ծառա- յության միջոցով: Եթե Տեր Հիսուսը այսօր քայլեր երկրի վրա, կաներ նույն բաները, ինչ որ արել էր Իր ժամանակ: Առաջին հերթին կարգ ու կանոն կհաստատեր Իր տաճարում, կտապալեր գրքերով ծանրաբեռնված մի քանի սեղաններ և մտրակով կվռնդեր վաճառողներին: Երկրորդ հերթին լույս սփռեր այն մար- դու ծառայության վրա, ով պետք է պատրաստեր Իր ճանապարհը: Ինչպես մի ժամանակ Հովհաննես Մկրտիչը ուղարկվեց մի պատգամով Քրիստոսի գալստից առաջ և պատրաստեց Տիրոջ ճանապարհը, այնպես էլ «Վերջին ժամանակների Պատգամը», որը պատրաստում է ճանապարհը, նա- խորդում է Քրիստոսի վերադարձին: Հովհաննես Մկրտչի մասին գրված է. «Հարսն ունեցողն է փեսա, բայց փեսայի բարեկամը, որ կանգնած է ու լսում է նրան, փեսայի ձայնի վրա ուրախանալով ուրախանում է…» (Հովհ.3:29): Հովհաննեսը Փեսայի ընկերն էր (հ.29), Աստծուց ուղարկված մի մարդ, ով ուներ այդ ժամի համար տրված Խոսքը, որն Աստծո ժողովր- դին բերված Պատգամ էր: Հիմա էլ ճիշտ նույն բանն է կատարվում: Աստ- ծուց ուղարկված մարդը Փեսայի Բարեկամն է և Նրա պատգամը բերում է Հարսին: Դա միայն Խոսքի ճշմարիտ աստվածային Պատգամն է, այն Խոս- քի, որ մնում է հավիտյան: Ուրեմն ի՞նչ, եթե դա ճիշտ է (իսկ դա ճիշտ է), որ հիմա՝ շնորհքի ժամանակի վերջում, մի աստվածային պատգամ է ուղղվել Ուիլյամ Բրանհամին այս խոսքերով. «Ինչպես Հովհաննես Մկրտիչը ու- ղարկվեց որպես սուրհանդակ Քրիստոսի առաջին գալստից առաջ, այնպես էլ քեզ տրված Պատգամը սուրհանդակ կդառնա Քրիստոսի երկրորդ գալստից առաջ»: Երբ Աստծո մարդը կրկնեց իրեն տրված հանձնարարության խոսքերը, ամեն թյուրիմացություն կանխելու համար պնդեց՝ ասելով. «Ես չեմ լինելու սուրհանդակը, այլ Պատգամը»: Այն պահին, երբ խոստացված մարգարեն հայտնվեց, Աստծո Թագավո- րություն ուժով են մտնում (Ղուկաս 16:16): Նույնը կրկնվում է հիմա, մեր ժամանակների համար խոստացված ծառայության միջոցով: Ինչպես Հով- հաննես Մկրտիչը տեսավ իր ծառայությունը Սուրբ Գրքում, այնպես էլ Ուիլ- յամ Բրանհամը՝ մեր ժամանակների համար ուղարկված Աստծո մարդը: Նրա միջոցով է Տերը բացահայտել Աստվածության, մկրտության, Տերու- նական ընթրիքի վերաբերյալ սկզբնական ուսմունքները և բոլոր խոր- հուրդները, որոնք թաքնված էին Սուրբ Գրքում. նաև այն, ինչ իրականում կատարվել է Եդեմի պարտեզում: Առաջին եկեղեցում եղած կարգ ու կանո- նը և գործերը նորից դրվեցին աշտանակի վրա: Մինչև նրա տուն գնալը՝ 1965 թվականը, ես իմ աչքերով տեսել և իմ ականջներով լսել եմ, թե ինչ է Աստված կատարել մեր ժամանակներում նրա ծառայության միջոցով, ինչպես Եվրոպայում, այնպես էլ Միացյալ Նահանգներում, բայց այստեղ չեմ կարող ավելին պատմել: Սրա վերաբերյալ անհրաժեշտ բաների մասին արդեն գրել եմ ուրիշ գրվածքներում: Իմ աչքերով տեսա այն նույն բանե- րը, որոնք կատարվել են աստվածաշնչյան ժամանակներում, և կարող եմ ասել, Եբր.13:8 և Հովհ.14:12 համարները հաստատվեցին: Արդյո՞ք նա այն մարգարեն էր, որ պիտի հայտնվեր Տիրոջ օրը դեռ չեկած: Խոսքի Պատգա- մը, որ նա բերում էր, ինչպես նաև կատարված գերբնական հայտնություն- ները խոսում են այդ մասին: Այս շարադրանքը հիմնականում նվիրվում է ողջ երկրի վրա եղող Աստ- ծո բոլոր սպասավորներին, որոնք պատասխանատվություն են կրում եկե- ղեցիներում, աստվածաշնչյան դպրոցներում և միսիոներական գործերում, որոնցից շատերին անձամբ ճանաչում եմ, բայց նաև բոլոր նրանց, ովքեր Աստծո կամքով առաջնորդվել են կարդալու արդիական թեմայով այս գր- վածքը: Այժմ բոլորը պետք է որոշեն, թե ում են ուզում հավատալ. ճշմարի՞տ, թե՞ սուտ վկաներին: Ես.43:10 համարում ասվում է. «Իմ վկաներս դուք եք, կ՛ը- սէ Տէրը…»: Տեր Հիսուսն ասում է առաքյալներին. «…և Իմ վկաներս կլի- նեք…» (Գործք 1:8): Հին և Նոր Կտակարաններում մենք լսել ենք Աստծո ճշ- մարիտ վկաներին, մեր Տիրոջ վկաներին կատարյալ համաձայնության մեջ: Դրա համար բացառվում է, որ Աստծո ճշմարիտ զավակը շարունակի հավատալ այն բանին, ինչ սովորեցնում են սուտ վկաները՝ եկեղեցու հայ- րերը և նրանց ներկայացուցիչները, որոնց ուսուցումը հակառակ է ճշմա- րիտ վկաների ուսուցմանը: Գրված է. «Ով որ Աստծուն չի հավատում, նա Աստծուն ստախոս արեց» (1 Հովհ. 5:10): Ոչ ոք չի կարող ծառայել երկու տերերի, Աստծո առաջ ոչ ոք չի կարող ճշմարիտ համարել այս երկուսը՝ Խոսքը և մեկնությունը: Այսուհետ ոչ ոք պատճառաբանություն չունի, և ես կարող եմ ասել Պողոսի պես. «Սրա համար այսօր վկայում եմ ձեզ, որ բո- լորիդ արյունից անպարտ եմ: Որովհետև ես Աստծո ողջ կամքը ձեզ հաղոր- դելուց հետ չքաշվեցի» (Գործք 20:26,27): Ներքոհիշյալ փորձառությունը որպես վկայություն հիշատակում եմ մի- այն նրա համար, որ բոլորը հասկանան այն պատասխանատվությունը, որ ինձ տրվել է աստվածային կանչի միջոցով: Ես՝ Էվալդ Ֆրանկս, 1962 թվականի ապրիլի երկուսին, արևածագին, Կրեֆելդում՝ Լուիզենստրասսի 160 բնակարանում, իմ ականջներով լսեցի Տիրոջ ամենակարող, ամեն բան թափանցող, հրամայողական ձայնը: Առավոտյան աղոթքից հետո կանգնած էի սենյակի մեջտեղում և նայում էի արևելքում գտնվող լուսամու- տին, երբ բառացիորեն պարզ երկնքից, աջ կողմից հնչեցին այս խոսքերը. «Իմ ծառա, այս քաղաքում քո ժամանակը լրացել է: Ես քեզ կուղարկեմ ուրիշ քաղաքներ Իմ խոսքը քարոզելու»: Այդ ձայնի զորության պատճառով ես թուլացա և ընկա ձախ կողքի՝ դեմքով դեպի գորգը: Այստեղ չեմ պատմելու ողջ կատարվածը, ոչ էլ կրկնելու եմ իմ կոչման և ինձ տրված հանձնարարության բոլոր խոսքերը, որովհետև արդեն պատմել եմ ուրիշ գրվածքներում: Միայն հավաստիացնում եմ, որ իմ վկայությունը նույնքան ճշմարիտ է, որքան այն վկայությունը, որ Պողոսն է անում Աստվածաշնչի մեջ իր կանչվելու և ուղարկվելու վերաբերյալ: Հավատարիմ լինելով երկ- նային կոչումին՝ իմ ծառայության բազմաթիվ տարիների ընթացքում ես քարոզել եմ միայն Աստծո բնօրինակ Խոսքը: Ես միշտ և միայն քարոզել եմ այն, ինչ Սուրբ Գրքից ինձ տրվել է Հոգու հայտնությամբ: Բնականաբար անցել եմ նաև հոգևոր աճով, առաջնորդվել եմ հայտնությունից հայտնու- թյուն, պարզությունից պարզություն: Այս գերբնական փորձառությունը հիշատակել եմ միայն նրա համար, որ բոլորը հասկանան, որ երկնային կոչման և ուղղակի հանձնարարություն ստանալու պատճառով ես Աստծո առաջ կրում եմ նույն պատասխանատ- վությունը, ինչ որ ուներ Պողոսը իր ժամանակ: Այն, ինչ նա ասում էր իր մա- սին, ինձ էլ է վերաբերում. «Ուրեմն հիմա մարդկա՞նց եմ հաճոյացնում, թե՞ Աստծուն, կամ ուզո՞ւմ եմ մարդկանց հաճելի լինել: Եթե տակավին մարդ- կանց հաճելի լինեի Քրիստոսի ծառա չէի լինի» (Գաղատ.1:10): Քանի որ այնքան խաբեություններ ու մոլորություններ են իշխում երկրի վրա, պետք է որ Աստծո Խոսքի ճշմարիտ ձայնը, կրոնական անապատում կանչողի ձայնը հնչի առանց զիջումների. «Որովհետև ամեն մարմին խոտի պես է, և մարդու ամեն փառք՝ խոտի ծաղկի պես. խոտը չորացավ, և նրա ծաղիկը թափվեց: Իսկ Տիրոջ Խոսքը մնում է հավիտյան, և սա այն խոսքն է, որ ձեզ ավետարանվեց» (1 Պետր.1:24,25): Մենք դեռևս ապրում ենք շնորհքի ժա- մանակաշրջանում, և շտկումը հնարավոր է: Վերջում ես պետք է նորից և միայն պնդեմ, որ ժամանակների նշանները հստակ ցույց են տալիս Քրիս- տոսի վերադարձի խոստումը, և արթնության աղաղակը պետք է հնչի զո- րությամբ. «Ահա Փեսան գալիս է. դուրս եկեք Նրան դիմավորելու» (Մատթ.25:6): Հավատարիմ Տերը կարճ ժամանակում իրական կդարձնի Իր վերադարձի խոստումը, և դա կլինի մեր օրերում: Թող ճշմարիտ հավա- տացյալների միջոցով կանչը հնչի ավելի ու ավելի ուժեղ. «Մարանաթա: Այո՛, ե՛կ, Տեր Հիսուս»: Շնորհք և խաղաղություն բոլոր նրանց, ովքեր կկարդան այս շա- րադրանքը, մեր սիրելի Տեր Հիսուս Քրիստոսի Անունով: Ամեն:

ՍԿԶԲՈՒՄ ԷՐ ԽՈՍՔԸ, ՈՉ ԹԵ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՂԱԴՐԱՆՔ ? ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ? ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է. ՖՐԱՆԿ

Հրատարակիչ՝ Շվեյցարիայի միսիոներական կենտրոն Էլ. փոստ. kelisa@kelisanet.org www.kelisanet.org

Հասցեն Երևանում` P.O. Box 68 375010 Yerevan 10 ARMENIA


## Chapter navigation

- [Previous chapter](https://nasa.misia.sk/book_chapters/8887.md)
- [Book contents](https://nasa.misia.sk/books/3058.md)

## Available translations

- [հայերեն (armenian)](https://nasa.misia.sk/book_chapters/8888.md)
- [Deutsch](https://nasa.misia.sk/book_chapters/8327.md)
- [Français](https://nasa.misia.sk/book_chapters/2313.md)

## Source

- [Canonical HTML page](https://nasa.misia.sk/book_chapters/8888)
- [Markdown representation](https://nasa.misia.sk/book_chapters/8888.md)
