---
type: BookChapter
work_id: '1511'
book_url: https://nasa.misia.sk/books/3060
book_markdown_url: https://nasa.misia.sk/books/3060.md
language: am
position: 1
canonical_url: https://nasa.misia.sk/book_chapters/8890
markdown_url: https://nasa.misia.sk/book_chapters/8890.md
markdown_source: converted
translations:
  am: https://nasa.misia.sk/book_chapters/8890.md
  sk: https://nasa.misia.sk/book_chapters/2578.md
---

# Շրջաբերական նամակ — Ապրիլ–մայիս 2019

## Շրջաբերական նամակ — Ապրիլ–մայիս 2019

՗Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան՘ Շրջաբերական նամակ Ապրիլ-մայիս Սրտանց ողջունում եմ ողջ աշխարհի բոլոր եղբայրներին և քույրերին մեր Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ և թանկագին Անունով, 2 Պետրոս 3:9 համարի խոսքերով. ՗Տերը խոստումը չի ուշացնի, ինչպես ոմանք կարծում են, թե ուշացնում է, բայց մեր նկատմամբ համբերող է լինում, որովհետև չի ցանկանում, որ կորչողներ լինեն, այլ որ բոլորն ապաշխարության հասնեն՘ (2 Պետր.3:9): Քրիստոսի խոստացված վերադարձն (Հովհ. 14:3) առաքյալների ժամանակվա գլխավոր թեման էր, այսօր նույնպես գլխավոր թեմա է բոլոր աստվածաշնչյան հավատացյալների համար: Երբ Տերը կանխասեց տաճարի կործանումը Մատթ. 24:1-3 համարներում, աշակերտները Նրան երեք հարց տվեցին. 1. Ե՞րբ է դա լինելու: 2. Ո՞րն է Քո գալստյան նշանը 3. Աշխարհի վերջը: 1 Կորնթ. 15-րդ գլխում առաքյալը գրել է թե՜ առաջին և թե՜ երկրորդ հարության մասին և ասել է. ՗Ինչպես Ադամով բոլորը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով բոլորը կկենդանանան՝ յուրաքանչյուրն՝ իր հերթին. նախ Քրիստոսը՝ առաջին պտուղը, հետո՝ Քրիստոսին պատկանողները՝ Նրա գալստյան ժամանակ: Ապա կգա վախճանը...՘ (1 Կորնթ. 15:22-24): Սուրբ Գիրքը նկարագրում է տարբեր գալուստներ, բայց Քրիստոսի մեկ վերադարձ: Գործք առաքելոց երրորդ գլխում շեշտը դրվում է այն բանի վրա, ինչը պետք է կատարվի մեզանից յուրաքանչյուրի հետ Հիսուս Քրիստոսի խոստացված վերադարձից առաջ. ՗Ուրեմն ապաշխարեցեք ու դարձի եկեք, որպեսզի ձեր մեղքերը ջնջվեն, որպեսզի Տիրոջ երեսից հանգստյան ժամանակները գան, և Նա ուղարկի նախապես ձեզ համար քարոզված Հիսուս Քրիստոսին...՘ (Գործք 3:19-20): Մեղքերի ամբողջական թողություն և Փրկագնման կատարյալ գործի հանդեպ հավատքով բացարձակ արդարացում պետք է ապրենք յուրաքանչյուրս անձամբ, որպեսզի Տերն ուղարկի հանգստյան ժամանակները: Արթնությունն ու հոգևոր հանգստությունը, որը սկզբում Տերը տվեց Իր ժողովրդին Սուրբ Հոգու հեղման միջոցով, մեզ խոստացված են Տիրոջ վերադարձից առաջ: ՗Ում երկինքը պետք է ընդունի, մինչև ամեն բաների հատուցման ժամանակները, որոնց մասին Աստված խոսեց Իր սուրբ մարգարեների բերանով աշխարհի սկզբից ի վեր՘ (Գործք 3:21): Հիսուս Քրիստոսի վերադարձը տեղի կունենա այն ժամանակ, երբ վերջում էլ կքարոզվի այն նույն պատգամը, որը քարոզվել է սկզբում: Ուրեմն խոսքը ոչ միայն Սուրբ Հոգու միջոցով արթնության և հանգստության ժամանակների մասին է, այլև Եկեղեցում պետք է կատարելապես վերականգնվի այն ամենը, ինչ եղել է առաջին Եկեղեցում, ինչպես վարդապետության մեջ, այնպես էլ կյանքի: Դասավորել սուրբգրային ձևով Հին Կտակարանի աստվածաշնչյան մարգարեություններում Աստծո փրկության ծրագրի վերաբերյալ ամեն բան կանխասվել է, թե՜ Իսրայելի, թե՜ Եկեղեցու, թե՜ ազգերի հետ կապված, նաև այն, ինչ պետք է լիներ Փրկչի առաջին գալստյան ժամանակ, ինչպես նաև վերադարձի ժամանակ և դրանից հետո: Ղուկաս 24-րդ գլխում հարուցյալ Տերը հայտնեց Իր աշակերտներին, որ կատարվել է ամեն բան, որ գրված էր օրենքում, սաղմոսներում և մարգարեների գրքերում: Հետո բացեց նրանց միտքը, որ հասկանան բոլոր այդ բաները: Այնպես էլ հիմա կատարվում է այն ամենը, ինչ գրված է Հին Կտակարանում և Նոր Կտակարանում այս ժամանակաշրջանի համար, և հավատարիմ Տերը բացել է նաև մեր միտքը, որ հասկանանք: Աստծո շնորհքով կարող ենք զանազանել, թե որ խոստումներն են իրականացել նախկինում, և որ խոստումներն են իրականանում մեր ժամանակաշրջանում: Օրինակ, Մատթ. 3:3-ում գտնում ենք հաստատումը այն բանի, որ Աստված Հովհաննեսի միջոցով իրականացրել է Եսայի 40:3-ում գրված խոստումը: Հովհաննեսի մասին է ասվել Եսայի մարգարեի գրքում. ՗Անապատի մեջ կանչողի ձայնը. ՗Պատրաստեցեք Տիրոջ ճանապարհը, և ուղիղ արեք ամայության մեջ շավիղը մեր Աստծո համար՘ (Ես.40:3): Քրիստոսի առաջին գալստյան ժամանակ Մաղաքիա 3:1-ի առաջին մասն իրականացավ Հովհաննես Մկրտչի ծառայության միջոցով. ՗Ահա ես ուղարկում եմ Իմ պատգամաբերին, որ ճանապարհ պատրաստի Իմ առջևից՘ (Մաղաք.3:1): Մեր Տերը դա հաստատեց Մատթ. 11:9, 10 համարներում. ՗Որովհետև սա նա է, որի համար գրված է. ՗Ահա Ես իմ հրեշտակին ուղարկում եմ Քո առջևից, որ Քո առաջ Քո ճանապարհը պատրաստի՘ (Մատթ.11:10): Երկրորդ մասը կիրականանա, երբ տաճարը վերակառուցվի. ՗Հանկարծակի է գալու իր տաճարի մոտ այն Տերը, որին դուք որոնում եք, և ուխտի հրեշտակը, որին դուք հավանում եք. ահա նա գալիս է,--- ասում է զորաց Տերը՘: Մատթ. 17-րդ գլխում կարդում ենք Իր երեք աշակերտների առջև մեր Փրկչի այլակերպության և Մովսեսի ու Եղիայի հայտնվելու մասին: Այնուհետև աշակերտները հարցրին մեր Տիրոջը. ՗Հապա դպիրներն ինչու՞ են ասում. ՗Առաջ Եղիան պետք է գա՘: Հիսուսն էլ պատասխան տվեց նրանց ու ասաց. ՗Իրոք, առաջ Եղիան է գալու և ամեն ինչ վերահաստատելու է՘: Բայց դրանից անմիջապես հետո ասաց. ՗Բայց ես ասում եմ ձեզ, որ Եղիան արդեն եկել է, և նրան չճանաչեցին, այլ ինչ որ ուզեցին, նրան արեցին: Այդպես էլ մարդու Որդին է նրանց կողմից չարչարվելու: Այն ժամանակ աշակերտները հասկացան, որ Հովհաննես Մկրտչի մասին ասաց իրենց՘ (Մատթ.17:10-13): Ղուկաս 1:17 համարի համաձայն Մաղաքիա մարգարեի միջոցով ասված խոստման առաջին մասն իրականացավ Հովհաննես Մկրտչի միջոցով. ՗Ինքն էլ Եղիայի հոգով ու զորությամբ նրա առաջից կգա, որպեսզի հայրերի սրտերը որդիներին դարձնի (Մաղաքիա 4:6ա), անհնազանդներին՝ արդարների իմաստության, որպեսզի Տիրոջ համար պատրաստ ժողովուրդ կազմի՘ (Ղուկաս 1:17): Հիսուսը լաց եղավ Երուսաղեմի վրա, որովհետև Իսրայելը՝ Իր ընտրյալ ժողովուրդը, չէր ճանաչել այն ժամանակը, որում Աստված Իր շնորհքով այցելեց իրենց, ոչ էլ այն, ինչ կատարվեց իրենց ժամանակաշրջանում Խոսքի համաձայն և ասաց. ՗Գոնե այս օրվա մեջ գիտենայիր, թե ինչում է քո խաղաղությունը, սակայն հիմա դա ծածկվեց քո աչքերից՘ (Ղուկաս 19:41, 42): Օրենսգետները Հովհաննեսի կողմից չմկրտվելով՝ մերժեցին Աստծո ծրագիրը (Ղուկաս 7:30): Հրեաները դեռ սպասում են Եղիայի գալուն, որովհետև օրենսգետները մինչև հիմա չեն հասկացել, որ խոստումն իրականացել է: Այդ պատճառով հրեական Զատկի ամեն տոնակատարության ժամանակ նրա համար պատրաստում են աթոռ և գինով բաժակ: Այնուամենայնիվ, երկու մարգարեներ են պատրաստված Իսրայելի ժողովրդի համար, որոնք հայտնվելու են Երուսաղեմում, ինչպես ցույց է տրված Զաքարիա չորրորդ գլխում, աշտանակի երկու կողմերում գտնվող ձիթենիների միջոցով (հ. 3): Մարգարեական խոսքում տրված բացատրությունը հետևյալն է. ՗Սրանք երկու օծյալներն են, որոնք կանգնում են ամբողջ երկրի Տիրոջ առաջ՘ (Զաքարիա 4:14): Մենք գտնում ենք այս խոսքի իրականացումը երկու մարգարեների ծառայության մեջ, որոնք մեզ հիշեցնում են Մովսեսին և Եղիային Հայտն. 11:4 համարում. ՗Սրանք են այն երկու ձիթենիները և երկու ճրագակալները, որոնք երկրի Տիրոջ առաջ կանգնած են՘: Գոհություն Աստծուն, որ մեզ շնորհել է աստվածաշնչյան ձևով դասավորել մարգարեությունը: Հովհաննես Մկրտչի առանձնահատուկ ծառայության միջոցով, որը խոստացվել էր Փրկչի առաջին գալստյան ժամանակ, Հին Կտակարանի հայրերը դարձան Նոր Կտակարանի զավակների հավատքին: Այդ ծառայությունը հարյուր տոկոսով Աստծո կամքի մեջ էր, Աստծո Խոսքի համաձայն էր և միայն այդ կերպ կարող էր պատրաստվել Տիրոջ համար պատրաստ ժողովուրդ Նրա առաջին գալստյան ժամանակ: Մաղաքիա 4:6-ի երկրորդ մասն իրականանում է հիմա, համաձայն այն բանի, ինչ մեր Տերն ասել է Մատթ. 17:11 և Մարկոս 9:12 համարներում: Եղիայի ծառայության նման ծառայությամբ Աստծո զավակների սրտերը վերադառնում են առաքելական հայրերի հավատքին: Հենց դա է վերջին պատգամի նպատակը, որ Տերն Իր վերադարձի ժամանակ տանի Իր համար պատրաստ ժողովրդի: Ոչ թե տեսություն, այլ իրականություն 3 Թագ. 18-րդ գլխում մեզ ասվում է, որ Եղիա մարգարեն Աստծո ժողովրդին հավաքեց Կարմեղոս լեռան վրա: Ի՞նչ արեց նա առաջին հերթին: Եղիան հավաքված ժողովրդին կոչ արեց ընտրություն կատարել. ՗Դուք մինչև ե՞րբ եք կաղալու երկու մտքի վրա. եթե Տերն Աստված է, Նրան հետևեցեք, իսկ եթե Բահաղն է աստված, գնացեք նրա հետևից՘ (3 Թագ. 18:21): Այնուհետև վերցրեց տասներկու քար և Տիրոջ համար զոհասեղան կառուցեց: Ի՞նչ է կատարվում Եղիայի ծառայության միջոցով մեր ժամանակներում: Տասներկու առաքյալների վարդապետությունը նորից դրվել է աշտանակին, ճշմարիտ հավատքի հիմքը նորից դրվել է, որպեսզի Եկեղեցում ամեն բան վերադառնա սկզբնական վիճակին և ամեն փորձառություն իրական լինի: Ճշմարիտ Եկեղեցին այսօր նույնպես կառուցված է ՗առաքյալների ու մարգարեների հիմքի վրա շինված, որի անկյունաքարը Քրիստոսն է՘ (Եփես.2:20): Այդ ժամանակ Տեր Աստված պատասխանեց, և աստվածային կրակը կլանեց ողջակեզն ու զոհասեղանը. ՗Եվ երեկոյան զոհի ժամանակն էր, երբ Եղիա մարգարեն մոտեցավ և ասաց. ՗Ո՜վ Եհովա, Աբրահամի, Իսահակի և Իսրայելի Աստվածը. թող այսօր իմացվի, որ Դու ես Աստված Իսրայելի մեջ, և ես Քո ծառան եմ, և թե ես Քո Խոսքով եմ արել այս բոլոր բաները: Պատասխան տուր ինձ, ով Տեր, պատասխան տուր ինձ որ այս ժողովուրդն իմանա, որ Դու Եհովադ ես Աստված և դու ետ կդարձնես նրանց սրտերը՘: Եվ Տիրոջ կրակն իջավ դեպի ցած, կլանեց ողջակեզը, փայտերը, քարերը, հողը և փոսի միջի ջուրն էլ լափեց (3 Թագ.18:36-38): Այնուհետև Եղիան ասաց Աքաաբին. ՗Ելիր, գնա կե՜ր և խմիր, որովհետև սաստիկ անձրևի ձայն է լսվում՘ (3 Թագ. 18:41): Այնուհետև ասվում է, որ տեղատարափ անձրև եկավ: Ի՞նչ է լինելու հիմա: Այն ժամանակ ժողովուրդը հավաքվեց, և նրանց սրտերը Աստված դարձրեց: Դա ուժի մեջ է նաև այսօր Տիրոջ պատվիրանի համաձայն. ՗Ինձ մոտ հավաքեցեք Իմ սրբերին, նրանց, որ զոհաբերությամբ ուխտ արեցին Ինձ հետ... և Ես Իմ խոսքերը լսել տամ նրանց...՘ (Սաղմոս 50:5, 2 Օրինաց 4:10): Հակոբ առաքյալը գրել է. ՗Եղիան մեզ պես մարդ էր՝ կրքին ենթակա, և ջերմեռանդ աղոթք արեց...՘ (Հակոբ 5:17): Հովհաննես Մկրտիչը մեզ նման մարդ էր: Բրանհամ եղբայրը մեզ նման մարդ էր: Կարևորը Աստծուց հանձնարարություն ստանալն է, ուղարկվելը: Մատթեոսը մեզ պատմում է ուղարկված մարգարեի ծառայության մասին. ՗Այդ ժամանակ նրա մոտ էին գնում Երուսաղեմից, ամբողջ Հրեաստանից ու Հորդանանի բոլոր կողմերից, և մկրտվում էին նրանից Հորդանանի մեջ՝ խոստովանելով իրենց մեղքերը՘ (Մատթ. 3:5, 6): Ժողովուրդը հավաքվում էր բազմությամբ: Քարոզչությանը հավատացողները զղջում էին, ապաշխարում, խոստովանում իրենց մեղքերը և մկրտվում: Այսօր էլ նույնն է. Աստծո ժողովուրդը գալիս է արևելքից և արևմուտքից, հյուսիսից և հարավից: Աստվածային պատգամին հավատացողները ապաշխարում են և մկրտվում Տեր Հիսուս Քրիստոսի Անունով: Այն ժամանակ մկրտողները լսեցին և հավատացին պատգամաբերի խոսքերին. ՗Ես ձեզ ապաշխարության համար ջրով եմ մկրտում, բայց իմ հետևից եկողն ինձանից զորավոր է, ես նրա կոշիկներն էլ վերցնելու արժանի չեմ, նա ձեզ կմկրտի Սուրբ Հոգով ու կրակով՘ (Մատթ.3:11): Պենտեկոստեի օրը նաև հավաքված հարյուր քսան հոգին ստացան Սուրբ Հոգու հեղումը, հետո երեք հազար հոգի էլ ավելացան, հետո էլ՝ շատ ուրիշները տարբեր վայրերում: Դա եղել է սկզբում և նույն բանը խոստացված է վերջի համար: Բոլոր նրանք, ովքեր հիմա իսկապես հավատում են և մկրտվել են, մասնակցելու են Սուրբ Հոգու հզոր հեղմանը, երբ առաջին ու վերջին անձրևները միաժամանակ թափվեն (Հակոբ 5:7): Ժամանակը մոտ է: Վերջին պատգամի միջոցով Աստված ամեն բան վերականգնել է և հաղթականորեն ավարտելու է Իր փրկագնման գործը Հարս-Եկեղեցու հետ: Պատգամը Քրիստոսի երկրորդ գալստից առաջ Որքան որ ճիշտ է, որ Տեր Աստված խոստացել է ուղարկել Եղիայի նման մարգարե Տիրոջ մեծ և ահեղ օրվանից առաջ (Մաղաքիա 4:6, Մատթ. 7:11), նույնքան ճիշտ է, որ այդ խոստումն իրականացել է մեր ժամանակաշրջանում: Ինչպես այն ժամանակ հոգևորապես կույր դպիրները չճանաչեցին Եսայի 40:3 և Մաղաքիա 3:1 համարներում արված խոստումների իրականացումը, այնպես էլ այսօր քրիստոնեության առաջնորդները չեն ճանաչում մեր ժամանակաշրջանի համար տրված կարևոր խոստման իրականացումը: Աստծո և Իր Խոսքի առջև մեծ ակնածանքով մենք հավատում ենք 1933 թվականի հունիսի 11-ին Ուիլյամ Բրանհամին տրված պատգամի վկայությանը: Նա, ով չի հարգում այն, ինչ Տերն անում է մեր ժամանակաշրջանում, անցնում է այն բանի կողքով, ինչ Տերը ներկայում անում է: 85 տարի է անցել 1933 թվականից հետո: Հունիսի 11-ին, ցերեկը, ժամը երկուսի կողմերը երբ երիտասարդ ավետարանիչ Ուիլյամ Բրանհամը մկրտում էր դարձի եկածներին, գերբնական ամպը տեսանելի կերպով իջավ Աստծո մարդու գլխավերևում, ներկաների աչքերի առջև, երբ նա կանգնած էր Օհայո գետում և պատրաստվում էր մկրտել տասնյոթերորդ մարդուն, բոլորին լսելի որոտի միջից նրան ասվեցին այս խոսքերը. ՗Ինչպես Հովհաննես Մկրտիչն ուղարկվեց որպես սուրհանդակ Քրիստոսի առաջին գալստից առաջ, այնպես էլ պատգամն է ուղարկված որպես սուրհանդակ Քրիստոսի երկրորդ գալստից առաջ՘: Այդպես պատմեց Բրանհամ եղբայրը 1963 թվականի հուլիսի 14-ին: 1963 թվականի դեկտեմբերի 29-ին նա ասաց իր քարոզում. ՗Հնարավոր է, որ ես չեմ անի դա, բայց այս պատգամը աշխարհին կներկայացնի Հիսուս Քրիստոսին: Որովհետև ինչպես Հովհաննես Մկրտիչն ուղարկվեց Քրիստոսի առաջին գալստից առաջ, այնպես էլ պատգամը կնախորդի Քրիստոսի երկրորդ գալստին... Ես գիտեմ, որ այդպես է լինելու: Պատգամը շարունակվելու է տարածվել՘: Եվ երրորդ մեջբերումը. ՗Մի ձայն ասում էր. ՗Ինչպես Հովհաննես Մկրտիչն ուղարկվեց Քրիստոսի առաջին գալստից առաջ, քեզ տրված պատգամն էլ կնախորդի Քրիստոսի երկրորդ գալստին՘: (Փետրվարի 19, 1965): Ամեն խոսք պետք է հիմնվի երկու կամ երեք վկաներով (2 Կորնթ. 13:1): Ահա թե ինչու մենք վերցրել ենք այս երեք մեջբերումները Բրանհամ եղբոր ասած տարբեր խոսքերից, որոնք վերաբերում են գերբնական ամպից լսված խոսքերին: Կարևոր է Աստծո կողմից տրված հանձնարարության խոսքերի ճշգրիտ լինելը, այսինքն՝ պատգամը պետք է բերվի միայն Սուրբ Գրքի վրա հիմնված: Եվս մեկ անգամ կրկնում ենք ամերիկյան, կեղծված տարբերակը, որտեղ չկա ՗պատգամ՘ բառը. ՗Ինչպես Հովհաննես Մկրտիչն ուղարկվեց Քրիստոսի առաջին գալստից առաջ, այնպես էլ դու կնախորդես Քրիստոսի երկրորդ գալստին՘: Բրանհամ եղբայրն ավելի քան ութսուն անգամ վկայակոչել է Հայտն. 22:18-21 համարները՝ շեշտելով, որ ոչ ոք իրավունք չունի որևէ բառ ավելացնելու կամ պակասեցնելու: Հին օձը Ծննդոց 3:1 համարում միայն մեկ բառ ավելացրեց այն խոսքերին, որը Տերը Աստված ասել էր Ծննդոց 2:16 համարում (Շատ թարգմանություններում այդպես է գրված: Ծան. թարգմ.): Եվ այդպես պատահեց սկզբնական մեղքը՝ անկումը: Նա, ով հավատում է կեղծված տարբերակին և վկայակոչում է այն, նույնքան խաբված է, որքան Եվան և խճճվում է փաստարկների մեջ Եվայի նման: Նրանց համար կատարվում է այն, ինչ Պողոսը գրել է 2 Կորնթ. 11-րդ գլխում ՗Սակայն վախենում եմ, որ ինչպես օձն իր խորամանկությամբ խաբեց Եվային, այնպես էլ ձեր մտքերը ապականվեն Քրիստոսում եղող պարզությունից՘ (հ. 3): 1965 թվականի դեկտեմբերի 24-ին Բրանհամ եղբոր մահով փրկության ծրագրում մի գլուխ փակվեց՝ այս ժամանակաշրջանին պատգամ բերելը: Նա բերեց պատգամը, բայց այն չտարավ որևէ այլ երկիր, էլ ուր մնաց թե՝ մինչև երկրի ծայրերը: Միայն Բրանհամ եղբոր մահից հետո բնօրինակ պատգամը տարածվեց աշխարհի բոլոր երկրներում և լեզուներում, ինչպես խոստացվել է 1933 թվականի հունիսի 11-ին տրված հանձնարարության երկրորդ մասում և ինչպես Բրանհամ եղբայրը մեզ թողել է որպես ՗ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ՘: Ինքնակոչ ՗պատգամի գիտակները՘ նստած են մարգարեի աթոռին և մեկը մյուսի հետևից մեկնություններ են ներկայացրել սխալ հասկացած մեջբերումներով: Դա սկսվեց այն վարդապետությամբ ըստ որի ամեն բան վերջանալու է 1977 թվականին, և դա մինչև այսօր շարունակվում է: Պետք է նշել, որ Աստվածաշնչում ոչ մի տեղ գրված չէ վրանային ծառայության մասին, որը մարգարեն պետք է իրականացնի իր հարությունից հետո, հափշտակությունից երեսուն օր առաջ: Աստծո Խոսքում ոչինչ գրված չէ յոթ որոտների վերաբերյալ տարբեր ուսմունքների մասին, ոչ էլ յոթ առանձնահատուկ մարդկանց մասին, որոնք խոսելու են որոտի ձայնով: Ոչ էլ Սուրբ Գրքում որևէ տեղ գրված է, որ երբ 1963 թվականին կնիքները բացվեցին, Գառնուկը հեռացավ շնորհաց աթոռից և եկավ փրկագնվածներին տանելու: Դա բացարձակապես ճիշտ չէ: Եկեղեցու յուրաքանչյուր շրջանում Տերն ունի Իր ընտրյալները, հաղթողներ, որոնք հավիտյան փառքի մեջ են լինելու: Այդպես է յոթ անգամ գրված Հայտնության 2-րդ և 3-րդ գլուխներում՝ Եկեղեցիներին ուղղված յոթ նամակներում: Ամեն: ՗Ով որ հաղթի...՘: Ամեն: Վերջին խոստումը պատկանում է մեզ. ՗Ով որ հաղթի, նրան իշխանություն կտամ, որ Ինձ հետ իմ գահին նստի, ինչպես ես էլ հաղթեցի և Իմ Հոր հետ Նրա գահին նստեցի՘ (Հայտն. 3:21): Ճիշտ չէ, որ Հայտն. 10-ն արդեն իրականացել է, և Տերն իջել է որպես Ուխտի Հրեշտակ՝ ծիածանով շրջապատված: Երբ Նա գա որպես Ուխտի Հրեշտակ, Իր ոտքերը կդնի ցամաքի և ծովի վրա՝ երդվելով, որ այլևս ժամանակ չի լինելու: Երբ դա կատարվի, կմնա երեքուկես տարի, ինչպես Դանիելը դա տեսավ և լսեց 12-րդ գլխի 7-րդ համարում. ՗... մի ժամանակ, ժամանակներ և կես՘: Գրված է, որ Նա կգա հրեաների համար որպես Ուխտի Հրեշտակ: Այդ ժամանակ կիրականանա այն, ինչ գրված է Մաղաքիա 3:1բ համարում. ՗.... հանկարծակի է գալու իր տաճարի մոտ այն Տերը, որին դուք որոնում եք, և ուխտի հրեշտակը, որին դուք հավանում եք. ահա նա գալիս է,--- ասում է զորաց Տերը՘ (Մաղաք.3:1): Աստծուց գոհանում ենք Իր Խոսքի պարզության համար և այն վստահության համար, որ Աստծո Խոսքում գրված ամեն խոստում իրականանալու է ճիշտ ժամանակին: Նրանք, ովքեր կեղծ տարբերակի համաձայն հավատում են, որ Բրանհամ եղբայրը նախորդել է Քրիստոսի երկրորդ գալստին, հավատում են իրենց սեփական մեկնություններին: Կեղծ ուսմունքների ցուցակը կարելի էր շարունակել: Մինչդեռ Պետրոսը՝ Աստծուց ստացած հեղինակությամբ գրել է, որ Սուրբ Գրքի ոչ մի մարգարեություն թույլ չի տալիս սեփական մեկնություն (2 Պետրոս 1:20): Ոչ մի ընտրյալ չի հավատա կեղծ վարդապետությանը: Նրանք, ովքեր ընտրվել են աշխարհի ստեղծումից առաջ, չեն կարող մոլորվել: Նրանք ընդունում են, որ պատգամն է նախորդում Քրիստոսի վերադարձին, ինչպես Տերն է ասել: Նրանք վերադարձել են Խոսքին և հավատում են միայն Խոսքում գրվածին: Ամեն: Աստվածաշնչյան ուղարկում Տերը մեզ ասել է, թե ինչն է կապված այդպես ուղարկվելու հետ. ՗... ինչպես Իմ Հայրն Ինձ ուղարկեց, Ես էլ ձեզ եմ ուղարկում՘ (Հովհ.20:21): Պողոսը նույնպես կարող էր վկայել, երբ պատմում էր իր կանչվելու մասին. ՗... Որպեզի քեզ ազատեմ այդ ժողովրդից ու հեթանոսներից, որոնց մեջ ուղարկում եմ քեզ՝ նրանց աչքերը բացելու, խավարից դեպի լույսը և սատանայի իշխանությունից դեպի Աստված դարձնելու համար, որպեսզի նրանք, ինձ հավատալով, մեղքերի թողություն և սրբերի հետ ժառանգություն ստանան՘ (Գործք 26:17- 18): Պողոսի հորդորը, որը նա ուղղեց իր գործընկեր Տիմոթեոսին, վերաբերում է նաև ինձ և Աստծո ամեն ծառային. ՗որ դու այս պատվիրանը անբիծ ու անհանդիմանելի պահես՝ մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայտնվելը՘ (1 Տիմ. 6:14): Նախ, Տերը պետք է հանձնարարություն տա, որը հետո պետք է իրագործվի: Պողոսն ուներ հանձնարարություն: Նա կարող էր վկայել իր կանչման օրը, ժամը և վայրը (Գործք 9, 22, 26): Մովսեսը նույնպես կարող էր այդ մասին վկայել: Հեսուն նույնպես կարող էր այդպիսի վկայություն տալ (Հեսու 1): Եսային պատմում է. ՗Եվ լսեցի Տիրոջ ձայնը, որ ասում էր. ՗Ո՞ւմ ուղարկեմ, և ո՞վ կգնա մեզ համար՘, և ես ասացի. ՗Ահա ես, ինձ ուղարկիր՘ (Եսայի 6:8): Աստծո բոլոր ճշմարիտ ծառաները կարող են վկայել Աստծուց ստացած հանձնարարության վերաբերյալ: Բրանհամ եղբայրը կարող էր վկայակոչել 1933 թվականի հունիսի 11-ը, 1946 թվականի մայիսի 7-ը, 1963 թվականի փետրվարի 28-ը, 1963 թվականի մարտի 17-24-ը, երբ Տերը նրան հատուկ հանձնարարություններ տվեց: Ես նույնպես կարող եմ անդրադառնալ այն փորձառություններին, որոնցում Տերն ինձ դիմել է՝ ինձ կոչելով ՗Իմ ծառա՘, սկսած 1962 թվականի ապրիլի 2-ից, կարող եմ նշել ժամն ու վայրը, նաև այն, ինչ Նա պատվիրել է ինձ զորավոր ձայնով: Աստծո շնորհքով ես հավատարմորեն կատարել եմ Աստծո տված բոլոր հանձնարարությունները. միայն շնորհքով, որն ուղեկցում է աստվածային ամեն հանձնարարությանը և կոչին: 2005 թվականի դեկտեմբերի շրջաբերական նամակում ես հիշատակել եմ մի քանի հանձնարարություններ և փորձառություններ, որոնք հավատարիմ Տերը շնորհել է ինձ: Այդպիսի բան չէր եղել Աստվածաշնչի ժամանակներից ի վեր: Բայց քանի որ մենք հասել ենք փրկության պատմության ամենակարևոր մասին, Տերը մեզ ցույց է տալիս, որ հոգում է Իր Եկեղեցու մասին: Հանձնարարությունը պետք է կատարվի անթերի կերպով, ինչպես գրել է Պողոսը: 1966 թվականի սեպտեմբերին ես ստորագրեցի իմ առաջին շրջաբերական նամակը այս խոսքերով՝ ՗Գործելով Աստծո հանձնարարությամբ՘: Այդպես է մնացել մինչև այսօր: Ոչ ոք չի կարող պատկերացնել, թե ինչ է նշանակում լսել Տիրոջ թափանցող ձայնը և Նրանից հանձնարարություն ստանալ: Աստված է որոշել ինձ ուղարկել աշխարհով մեկ որպես սուրբ և մաքուր պատգամը տանող: Այդ Նա է ինձ առաջնորդել, որ առանձնաշնորհում ունենամ անձամբ ճանաչելու Բրանհամ եղբորը տասը տարի շարունակ և մասնակցել իր հավաքույթներին Գերմանիայում և Միացյալ Նահանգներում: Ես վկա և ականատես եմ այն բանի, ինչ Աստված անում է մեր ժամանակաշրջանում: Ես երբեք չեմ մոռանա իմ առաջին հանդիպումը Բրանհամ եղբոր հետ, 1955 թվականի օգոստոսի 15-ին: Մինչև նրան ողջունելը նա ինձ ասաց. ՗Դու Ավետարանի քարոզիչ ես՘: Ես շատ պարզ հիշում եմ 1958 թվականի հունիսի 12-ը, երբ Տեխասի Դալաս քաղաքում նա ինձ ասաց. «Ֆրանկ եղբայր, դու այս պատգամով կվերադառնաս Գերմանիա»: Նույն անսխալական, մարգարեական պարգևով նա 1962 թվականի դեկտեմբերի երեքին կրկնեց հենց այն, ինչ Տերն ինձ ասել էր հանձնարարություն տալու ժամանակ և խոսքն ավարտեց այս խոսքերով. ՗Կերակուրը բաժանելու համար սպասիր, մինչև ստանաս մնացած կերակուրը՘: Նա ինձ խնդրեց իր փոխարեն խոսել Դեմոս Շաքարյանի հիմնած քրիստոնյա գործարարների խմբում, հաջորդ շաբաթ օրը 1962 թվականի դեկտեմբերի ութին, որովհետև նա տեսիլքի համաձայն պետք է պատրաստվեր մեկնել Արիզոնայի Թուսոն քաղաքը: Նաև ինձ խնդրեց իր փոխարեն խոսել դեկտեմբերի 9-ին՝ կիրակի օրը Էռնեսթ Հաթոնի եկեղեցում, Կալիֆորնիայի Օքլենդ քաղաքում: Նույնիսկ ինձ տվեց Պաուլասիր Լավրիի հասցեն, որը մասնակցել է իր հավաքույթներին Բոմբեյում և աստվածային բժշկությունը քարոզող հայտնի ավետարանիչ էր: Ես պետք է նրան դիմեի, եթե ցանկանայի մեկնել Հնդկաստան: Կարող էի շարունակել պատմել, թե ինչպես հավատարիմ Տերն ամեն բան հրաշալի ձևով առաջնորդեց հենց սկզբից: Նախասահմանությամբ և աստվածային առաջնորդությամբ, ինչպես ասվել էր Աստծո մարդուն, պատգամը տարածվեց աշխարհով մեկ, Քրիստոսի երկրորդ գալստից առաջ: Հավիտենական լրիվ Ավետարանը քարոզվել է բոլոր ազգերին որպես վկայություն՝ համաձայն Մատթ. 24:14 համարի համաձայն, իսկ հետո կգա վերջը: Դա նույնպես նշվել է վերջին ժամանակների նշանների մեջ: Մեր Տերն ասել է. ՗Եվ երբ այս բաներն սկսեն լինել, վերև նայեցեք ու ձեր գլուխները բարձրացրեք, որովհետև ձեր փրկությունը մոտ է՘ (Ղուկ.21:28): Որքան որ հաստատ է, որ գրված Խոսքն անսխալական է և անարատ, այնպես էլ Գառնուկի Հարսը, որը հիմա հավատում է Աստծո բացահայտված Խոսքին, անբիծ և անարատ է հանդիպելու Փեսային հափշտակության օրը: Պետք է բոլորի համար պարզ լինի, որ կեղծ ուսմունք քարոզող ոչ մի մարդ և մոլորվածներից ոչ մեկը չեն մասնակցելու հափշտակությանը: Աստված Իր կնիքը կարող է դնել միայն նրանց վրա, ովքեր լվացված են Արյունով և սրբացած Խոսքով (2 Կորնթ. 1:21,22): Ժամանակը մոտ է, ժամանակը եկել է: Եթե ևս մեկ անգամ նայենք ոչ հեռավոր անցյալին, հստակ պատկեր կունենանք ապագայի վերաբերյալ: Նրանք, ովքեր ճանաչում են Բրանհամ եղբոր ծառայությունը, ծանոթ են 1933-ից 1965 թվականների իրադարձություններին: Բայց ո՞վ է ճանաչել այն, ինչ Աստված արել է 1966 թվական թվականից ի վեր խոստացված կոչումի և ուղարկելու միջոցով: Անցած 53 տարիները եղել են պատգամի ճշմարիտ քարոզչության շարունակություն, որն իրականացել է Աստծո անմիջական հանձնարարությամբ ողջ աշխարհում: Եղել է երկու ժամանակաշրջան. առաջինը 1966-1979 թվականներին էր: Քառասուն տարի է անցել այն ժամանակվանից, երբ սատանան փորձեց կործանել ինձ և Եկեղեցին: Նախկինում չի եղել այնպիսի բան, որը կատարվում է հիմա: Խոսքը հասել է մինչև երկրի ծայրերը, և միլիոնավոր մարդիկ իմացել են, թե ինչ է անում Աստված մեր ժամանակներում: Տերն Իր խոստումը չի ուշացնում: Այլ սպասում է, որ ընտրյալների թիվը լրանա և վերջիններն էլ ավելանան: Ցավոք սրտի, վերջին քառասուն տարիների ընթացքում հայտնվեցին եղբայրներ, որոնք կոչում չեն ստացել: Նրանք բերում են իրենց սեփական ուսմունքները և աշակերտներին տանում են իրենց հետևից՝ օգտագործելով այս լոզունգը՝ ՗Մարգարեն ասաց՘: Այդպես բազմաթիվ քաղաքներում այսպես կոչված ՗պատգամի խմբեր՘ հայտնվեցին, որոնք հետևում են իրենց ղեկավարների սկզբունքներին: Մինչդեռ հավատարիմ Տերը կառուցում է միայն Իր Եկեղեցին: Ինձ կանչելու ժամանակ Նա ինձ պատվիրեց. «Իմ ծառա, մի՜ հիմնիր որևէ տեղական եկեղեցի և մի՜ հրատարակիր երգարան, որովհետև դա հարանվանության նշան է»: Որքան որ ճիշտ է, որ 1976 թվականի սեպտեմբերի 19-ին Նա ինձ ասաց. «Իմ ծառա, ըստ Մատթ.24:45-47 համարների Ես քեզ նշանակել եմ, որ կերակուր բաժանես ճիշտ ժամանակին», նույնքան ճիշտ է, որ կան հավատարիմ եղբայրներ տարբեր երկրներում և քաղաքներում, որոնք եկեղեցիներում նույն հոգևոր կերակուրն են բաժանում: Արդեն 53 տարի է, որ շարունակվում է ժամի պատգամի օրհնյալ քարոզչությունը և 40 տարի է, ինչ կեղծ եղբայրներ են հայտնվել, որ տարածեն իրենց մեկնությունները: Այժմ Աստծո բոլոր ճշմարիտ զավակները, որոնք ընկել էին կեղծ ազդեցության տակ 1979 թվականից, վերադառնում են բոլոր սխալ ուղղություններից: Պատգամը հասել է երկրի ծայրերը, մեր Փրկչի վերադարձը մոտ է: Կարող ենք բարձրաձայն և հստակ կանչել. ՗Ահա փեսան գալիս է, դուրս եկեք նրան դիմավորելու՘: Բրանհամ եղբայրը հաճախ ասել է. ՗Իրիկնաժամին լույս պիտի լինի՘. դա կատարվել է: Բայց հիմա մենք հասել ենք կեսգիշերային ժամանակին: Միայն պատրաստ եղողները կմտնեն հարսանիքի սրահը: Բրանհամ եղբայրը կատարել է իր հանձնարարությունը, ես կատարում եմ իմ հանձնարարությունը: Նա, որ ականջ ունի, լսելու է, և Աստված ընդունելու է նրան: Ամեն մարդ թող ինքն իրեն քննի ուղարկելու վերաբերյալ հարցում. ՗Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ՗Ով որ ընդունի նրան, ում ես կուղարկեմ, Ինձ է ընդունում, իսկ Ինձ ընդունողը Ինձ ուղարկողին է ընդունում՘ (Հովհ.13:20): Նրանք, ովքեր պնդում են, թե հավատում են պատգամին, թող նայեն իրենց քաղաքին և հարց տան. քանի՞ Աստծո Եկեղեցի կար Եփեսոսում, Կորնթոսում, Ֆիլադելֆիայում և Լավոդիկեում: Եթե այսօր նույն քաղաքում կան բազմաթիվ ՗պատգամի եկեղեցիներ՘, ուրեմն ինչ-որ բան այն չէ: Եկել է ժամանակը, որ դատաստանն սկսվի Աստծո տանից, ՗... որը կենդանի Աստծո եկեղեցին է, ճշմարտության սյունը և հաստատությունը՘ (1 Տիմ. 3:15): Մենք սպասում ենք աստվածաշնչյան արթնության, որում դրսևորվելու է Աստծո զորությունը: Թող սա լինի հոբելյանական տարի, լինի մի տարի, որում ազատություն է հռչակվելու բոլոր նրանց, ովքեր մոլորության մեջ են: Ժամանակը մոտ է, եկել է այն ժամանակը, երբ բոլոր ճշմարիտ հավատացյալները ամեն տեղ մեկ սիրտ և մեկ հոգի ունենան, ինչպես եղել է սկզբում: Տերը կանգնած է դռան մոտ և թակում է: Հետևյալ սուրբգրային համարները պետք է մեզ քաջալերեն և ամրացնեն մեր հավատքը. ՗Աստված հավատարիմ է, որ ձեզ հղված մեր խոսքն ՗այո՘ եղավ, ոչ թե՝ ՗ոչ....որովհետև որքան Աստծո խոստումներ, որ կան, նրա մեջ է ՗այո՘-ն, նրանում է ՗ամեն՘-ը. Աստծո փառքի համար մեզանով: Բայց մեզ ձեզ հետ հաստատողը և մեզ օծողը Աստուած է, որ մեզ կնքեց էլ ու Հոգու գրավը մեր սրտերի մեջ դրեց՘ (2 Կորնթ.1:18-22): ՗Պողոս՝ Աստծո կամքով Հիսուս Քրիստոսի առաքյալ, այն սրբերին, որ Եփեսոսում են և Քրիստոս Հիսուսին հավատացողներին, Աստծուց՝ մեր Հորից ու Տեր Հիսուս Քրիստոսից շնորհք և խաղաղություն ձեզ... Որպեսզի Իր փառքին գովություն լինենք մենք, որ առաջուց մեր հույսը Քրիստոսի վրա ենք դրել: Նրանով դուք էլ հուսացիք, երբ ճշմարտության Խոսքը լսեցիք՝ ձեր փրկության Ավետարանը, որին էլ երբ հավատացիք, խոստացված Սուրբ Հոգով կնքվեցիք: Որը մեր ժառանգության գրավն է, մինչև ստացվածքի փրկությունը՝ նրա փառքի գովության համար՘ (Եփես.1:1-14): Դա կիրականանա բոլոր նրանց մեջ, ովքեր պատկանում են Հարս-Եկեղեցուն: Եկեղեցին և միսիոներական կենտրոնը Սիրտս լցվում է գոհությամբ, երբ հետադարձ հայացք եմ գցում Տիրոջ ծառայության մեջ անցկացրած բազում տարիներին: Տեր Աստված տեսանելի կերպով օրհնել է հենց սկզբից, հոգ է տարել ամեն ինչի մասին: Այդպես մենք կարողացանք նշել մեր տեղական եկեղեցու վաթսուներորդ տարեդարձը, 2018 թվականի դեկտեմբերին: Հենց սկզբից արտասովոր փորձառություններ ունեցանք, որովհետև բոլոր ոլորտներում Տերը տվեց առաջադրանքներ և դրանք իրականացնելու համար շնորհք: Երբ ես վերադարձա Կրեֆելդ Բրանհամ եղբոր հուղարկավորությունից հետո 1966 թվականի ապրիլին, մի առանձնահատուկ նոր ժամանակաշրջան սկսվեց: Ամեն քաղաքում, որտեղ հավաքույթներ էի անցկացնում, հավատացյալները գալիս էին լսելու Աստծո Խոսքը: Լուսանկարում պատկերված է մկրտություն Կրեֆելդի ծայրամասում, փոքրիկ լճում, 1968 թվականին: Սկզբում հավաքվում էինք տներում, և երբ եկեղեցին մեծացավ, սկսեցինք դահլիճներ վարձել: Վերջապես 1974 թվականի Զատկին կարողացանք բացել 560 տեղանի մեր հավաքույթի վայրը: Նաև միսիոներական գործը զարգացավ աշխարհով մեկ միսիոներական ճամփորդությունների միջոցով: Հետո եկավ 1976 թվականի հուլիսի 18-ը, երբ Տերը զորավոր ձայնով ինձ ասաց. «Իմ ծառա, գնա հարևան հողամասը և հանձնիր այն Ինձ: Կառուցիր այնտեղ, որովհետև շատ երկրներից են մարդիկ գալու և մնալու տեղ պիտի ունենան՘: Բացի փոքր հողամասից, որտեղ կառուցված է մեր եկեղեցին, մենք կարողացանք նաև գնել հարևանությամբ գտնվող մեծ հողամասը, և հիմա ողջ հողամասը տասը հազար քառակուսի մետր է: 1978 թվականի Զատկին տեղի ունեցավ միսիոներական երկու մեծ շենքերի բացումը գրասենյակով և օթևաններով 1990 թվականին կառուցվեց վերջին շենքը՝ հրատարակչության տունը, որի կառուցումը անհրաժեշտ էր: Այնտեղ գտնվում են տպարանը և հավաքման ու կազմավորման և առաքման շենքերը: Աստված նաև հոգ տարավ, որ գրասենյակում և առաքման ծառայության մեջ քույրեր աշխատեն, իսկ եղբայրները՝ տպարանում և տեխնիկայի ոլորտում, որոնցից ոմանք եկել են հեռավոր երկրներից: Այդպիսով մեր գրականությունը, ինչպես նաև CD և DVD սկավառակներն ուղարկվում են տարբեր լեզուներով: Ամեն ամսվա առաջին շաբաթ-կիրակի եղող հավաքույթները համաժամանակյա թարգմանությամբ թարգմանվում են 14 լեզուներով և հեռարձակվում համացանցով: Տեխնիկայի բնագավառում հմուտ եղբայրները հոգ են տարել, որ մեր հավաքույթներին հետևեն տարբեր լեզուներով, ամբողջ աշխարհում: Ներկայումս մենք ունեցել ենք 7500 միացում 172 երկրներում: Այսպիսով մեր տրամադրության տակ կա ամեն բան, որն անհրաժեշտ է տեղական եկեղեցու համար և աշխարհով մեկ միսիոներական գործի համար: Նրանք, ովքեր ներգրավված են Աստծո գործի մեջ, ծառայում են Նրան նվիրվածությամբ, այնպես որ նույնիսկ ոչ գիտակ մարդիկ դարձել են պրոֆեսիոնալ: Աստված նաև հոգ է տարել քարոզչության մասին և աշխարհով մեկ դռներ է բացել՝ անկախ երկրների քաղաքական և կրոնական իրավիճակից: Բացի այդ բոլոր երկրների եկեղեցիներն ապահովված են անհրաժեշտ սարքերով, որպեսզի ճշմարիտ հավատացյալներն Աստծուն միանան բացառապես Սուրբ Գրքի վրա հիմնված քարոզչությամբ: Իրականում, այս ամենը եզակի հրաշք է, որի նման երկրի վրա որևէ այլ վայրում չկա: Աստծո Խոսքը քարոզվել է բոլոր ազգերին որպես վկայություն, ինչպես Տերը կանխասել էր: Մենք հիմա շատ մոտ ենք վերջին: Տերը կավարտի Իր փրկագնման գործը, ինչպես ավարտել է արարչության գործը և դա շատ լավը կլինի: Միայն Նա է արժանի մեր գոհությանը հավիտյան: Լուսանկարում իմ կողքին Լեոնարդ Ռուսս եղբայրն է եկեղեցու բացման ժամանակ 1974 թվականին: Այո, Ռուսս եղբայրն Աստծո սրտի համեմատ մարդ էր: Հիսուն տարուց ավելի միասին Տիրոջն ենք ծառայել: Այս առթիվ պետք է ևս մեկ անգամ նշեմ, որ հավատարիմ Տերը 1967 թվականին սեպտեմբերյան մի ուրբաթ երեկոյան ինձ բարձրաձայն պատվիրեց. ՗Իմ ծառա, երեց նշանակիր Լեոնարդ Ռուսսին և Պոլ Շմիդտին՘: Տիտոս 1:5 համարում Պողոսն իր գործընկերոջը պատվիրեց Կրետեի եկեղեցում երեցներ նշանակել: Կրեֆելդում Տերն ինձ պատվիրեց այդ անել և ասաց եղբայրների անուններն ու ազգանունները: Գոհություն Տիրոջը, որ Շմիդտ եղբայրը դեռ մեզ հետ է: Իսրայելը մարգարեության մեջ Ամենօրյա լուրերում անդադար լսում ենք, թե ինչպես են քննադատում և դատապարտում Իսրայելին: Իրանի սպառնալիքը հաղթել Իսրայելին եռօրյա պատերազմում ՗այնպես, որ իսրայելացիները բավականաչափ գերեզմաններ չգտնեն մեռելներին թաղելու համար՘, ինքնին խոսուն է: Դա մեզ հիշեցնում է Իսրայելի հետ կապված Աստծո խոստումները. ՗Եվ լինելու է՝ այն օրերին ես Երուսաղեմը ծանր քար եմ դարձնելու բոլոր ազգերի համար, բոլոր նրանով բեռնավորվողները պիտի կոտրվեն, և նրա հետ պիտի հավաքվեն երկրի բոլոր ազգերը՘ (Զաքարիա 12:3): ՗Երբ նրանց վերադարձնեմ ժողովուրդների միջից ու նրանց իրենց թշնամիների երկրներից հավաքեմ և շատ ազգերի աչքերի առաջ նրանց մեջ սրբացվեմ, այն ժամանակ նրանք կճանաչեն, թե Ես եմ նրանց Տեր Աստվածը, ով նրանց ազգերի մեջ գերի քշեց ու նրանց նորից իրենց երկիրը վերադարձրեց՝ նրանցից ոչ մեկին այնտեղ չթողնելով՘ (Եզեկիել 39:27, 28): ՗Եվ սուրբ երկրում Տերը ժառանգելու է Իր բաժին Հուդան ու նորից ընտրելու է Երուսաղեմը՘ (Զաքարիա 2:12): Նաև լսում ենք այն մասին, թե ինչ դեր է խաղում պապը Մերձավոր Արևելքում հակամարտության մեջ: Փետրվար ամսին Աբու Դաբի իր այցելության ժամանակ նա բազմիցս շեշտել է խաղաղության թեման և խոսել է Իսրայելի դեմ բռնության վերաբերյալ: Իր ելույթից հետո պապը և Ալ-Ազհարի մզկիթի գլխավոր իմամը, որը սուննի իսլամի ամենակարևոր ներկայացուցիչն է, միասնական հայտարարություն են ստորագրել հանուն ՗համաշխարհային խաղաղության՘: Ավելի ու ավելի պարզ է դառնում, որ Իսրայելի հետ խաղաղության պայմանագիրը հեռու չէ: Համաձայն Դանիել 9:27 համարի դա լինելու է յոթ տարվա պայմանագիր, որը կեսից խախտվելու է: Պողոսը գրել է. ՗Որովհետև երբ ասեն, թե խաղաղություն և ապահովություն է, այն ժամանակ նրանց վրա կորուստը կհասնի, ինչպես ցավը՝ հղիի վրա, ու նրանք չեն ազատվի՘ (1 Թես.5:3): Բայց դա լինելու է մեր ժամանակներից հետո: Բրանհամ եղբայրն ուզում էր Ավետարանը տանել Իսրայել, բայց Աստված թույլ չտվեց: Մեջբերում՝ ՗Ես մեծ առիթի եմ սպասում, որ մի օր գնամ Իսրայել՝ Ավետարանը քարոզելու: Վերջերս շատ մոտ էի, Եգիպտոսում էի և արդեն գնել էի տոմսը: Կես ժամից կարող էի այնտեղ լինել: Բայց որքան որ պարզ լսում եք իմ ձայնը, նույնքան պարզ Սուրբ Հոգին ասաց. ՗Դեռ հրեաների ժամանակը չի եկել՘: Իսրայելը փրկվելու է որպես ազգ: Ողջ ազգը կմիանա միանգամից: Աստված Իսրայելի հետ վարվում է որպես ազգի, մենք դա գիտենք: Ոչ թե անհատների հետ, այլ ազգի: Նա ինձ թույլ չտվեց այնտեղ գնալ՘: (1962, հուլիսի 8): Ո՜չ Բրանհամ եղբայրը, ո՜չ էլ որևէ այլ մեկը, սահմանված չեն Ավետարանը տանելու Իսրայել: Այդ ծառայությունը նախատեսված է երկու մարգարեների համար, ինչպես գրված է Հայտն. 11-ում և Զաքարա 4:14-ում: Նախ, Փրկիչը կավարտի Իր շնորհքի գործը բոլոր ազգերի ընտրյալների հետ և Իր Հարսին կտանի փառքի մեջ, հափշտակության ժամանակ, հարսանեկան ընթրիքի համար (1 Թես. 4:13-17, Հայտն. 19:5-9): Մեր առաջադրանքն է հնչեցնել վերջին կանչը՝ բերելով վերջին պատգամը Աստծո ժողովրդին երկրի բոլոր ազգերում: Բոլոր նրանք, ովքեր ծնված են Խոսքից և Աստծո Հոգուց, լսում են, հավատում և պատրաստվում և վերջում փառքով կբարձրանան հափշտակության օրը: Մենք ուրախանում ենք Իսրայելի հետ և հատկապես այն խոստումով, որ Խոսքը նորից դուրս է գալու Երուսաղեմից, Սիոն սարից. ՗Եկեք վեր գնանք Եհովայի սարը, Հակոբի Աստծո տունը, և նա կսովորեցնի մեզ իր ճանապարհները, և մենք կգնանք նրա շավիղներով, որովհետև Սիոնից դուրս է գալու օրենքը, և Տիրոջ Խոսքը՝ Երուսաղեմից՘ (Ես. 2:3) Թող հավատարիմ Տերն օրհնի բոլորիդ: Գործելով Աստծո հանձնարարությամբ՝ Լուսանկարում մեր խումբն է, որը 2018 թվականի մայիսի 17-ին այցելել է Քնեսեթ: 2019 թվականի հունվարի 21-ին ես նամակ եմ գրել վարչապետ Բենյամին Նեթանյահուին՝ հստակ նշելով Հին Կտակարանից ութ սուրբգրային հատվածներ, որոնցում գրվածները հիմա իրականանում են Իսրայելում:


## Chapter navigation

- [Book contents](https://nasa.misia.sk/books/3060.md)

## Available translations

- [հայերեն (armenian)](https://nasa.misia.sk/book_chapters/8890.md)
- [Slovensky](https://nasa.misia.sk/book_chapters/2578.md)

## Source

- [Canonical HTML page](https://nasa.misia.sk/book_chapters/8890)
- [Markdown representation](https://nasa.misia.sk/book_chapters/8890.md)
