---
type: BookChapter
work_id: '801'
book_url: https://nasa.misia.sk/books/3063
book_markdown_url: https://nasa.misia.sk/books/3063.md
language: am
position: 5
canonical_url: https://nasa.misia.sk/book_chapters/8897
markdown_url: https://nasa.misia.sk/book_chapters/8897.md
markdown_source: converted
translations:
  am: https://nasa.misia.sk/book_chapters/8897.md
  de: https://nasa.misia.sk/book_chapters/1453.md
---

# Հիսուս Քրիստոսի գալուստը

## Հրամայական կանչ (ազդարարում)

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԿԱՆՉ (ԱԶԴԱՐԱՐՈՒՄ)

I Թես. 4:15 համաձայն Տիրոջ գալստյան ժամանակ կատարվում է երեք բան. Նրա Ազդարարումը, Հրեշտակապետի ձայնը, Աստ- ծո փողը: Դա կկատարվի, երբ Տերը կիջնի երկնքից, որ Իրեններին Իր մոտ վերցնի: Հարսի հանդիպումը Փեսայի հետ կկայանա ոչ թե երկրի վրա, այլ օդում (I Թես. 4:16): Հովհաննու 11?ում կարող ենք կարդալ, թե ինչ կատարեց Նրա հրամայական կանչը իր երկրավոր ծառայության ժամանակ. «Եվ այս ասելով նա ձայնով աղաղակեց. Ղազարոս, դուրս եկ: Եվ մե- ռելը դուրս եկավ…» (Հովհ. 11:43?44): Երբ Տեր Հիսուսը հոգին արձակելուց առաջ մեծ ձայնով կան- չեց, «…տաճարի վարագույրն երկու ճղվեցավ…, երկիրը շարժվեց և քարերը պատառվեցան. Եվ գերեզմանները բացվեցան և շատ սուրբ ննջեցյալների մարմիններ հարություն առան» (Մատթ. 27:50?52): Հովհաննեսի 5:25?ում Նա ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, թե ժամանակ կգա և հիմա է, որ մեռելները Աստծո Որ- դու ձայնը կլսեն և լսողները կապրեն»: Մեր Տիրոջ հրամայական կանչը ամենակարող է: Ինչ Նա ասի` դա կկատարվի, ինչ հրամայի, դա կլինի: Նրա Խոսքը երբեք պա- րապ հետ չի դառնում, այն միշտ կատարում է այն, ինչի համար ուղարկված է: Նա կրում է տիեզերքը Իր զորության Խոսքով (Եբր. 1:3): I Թես. 4:15?ում հունարեն բառը ճիշտ թարգմանված է հայե- րեն ինչպես «հրաման»: Այդ հրամանը կլինի, երբ Տերը իջնի երկն- քից: Տիրոջ այդ հրամայական կանչով հարություն կառնեն Քրիս- տոսով մեռածները, որին կհետևի կենդանիների վերափոխումը: Այդպես փառավոր ձևով կբացահայտվի Տերերի Տիրոջ կամքը և հեղինակությունը, որը իշխանություն ունի կենաց և մահվան վրա: Եբր. 12:26 կա Իր Խոսքի զորության մի կառկառուն վկայու- թյուն. «Որի ձայնն այն ժամանակ երկիրը շարժեց, և հիմա խոս- տացել է և ասում է, թե մյուս անգամ ևս կշարժեմ ոչ միայն եր- կիրը այլ երկինքն էլ»: Մատթ. 25?ում կարդում ենք կեսգիշերային աղաղակի մասին, որը հնչում է Փեսայի գալուստից առաջ. «Ահա փեսան գալիս է, դուրս եկեք նրան դիմավորելու»: Խոսքը գնում է զորեղ կանչի մա- սին երկրի վրա, որպեսզի արթնացնի հոգևորապես քնածներին և ուշադրությունը դարձնի Տիրոջ գալստյան վրա: Այդ աղաղակից զարթնում են ինչպես իմաստունները, այնպես էլ հիմարները: «Այն ժամանակ ամեն կույսերը վեր կացան և իրանց լապտերը պատրաստեցին» (Մատթ. 25:7): Հիմարների յուղը չհերիքեց, այնպես որ նրանք չկարողացան մտնել հարսանիքի խնջույքին: Եթե համեմատենք հունարեն «աղաղակ» բառը մատթ. 25:6?ից I Թես. 4:15?ի «հրամանի» հետ, ապա դժվար չէ պարզել, որ դրանք բոլորովին տարբեր հասկացություններ են: «Աղաղակումը» դա իր ժամանակին լուրի կարևորությունն ու անհրաժեշտությունն է երկրի վրա հավատացյալներին: «Հրամանը» դա երկնքից իջնող Տիրոջ հրամայական կանչն է: Համաձայն Մատթ. 25?ի աղաղակը հնչում է ներկա ժամանա- կաշրջանում: Դա վերջին լուրն է, վերջին պատգամն է, որի միջո- ցով հավատացյալները արթնանում են, որպեսզի գնան կյանքի Խոսքի մոտ, թարմ մանանայի մոտ: Աստծո պատգամը դա ժամի Խոսքն է, որտեղ ամփոփված են այդ ժամանակաշրջանի համար բոլոր խոստումները: Միայն նա, ով իրոք հավատում է Սուրբ Գր- քին համաձայն և դրանով ամբողջովին բռնում է Աստծո կողմը, կապրի վերջից հետո: Քրիստոսի առաջին գալուստից առաջ եկած դեսպանի մասին գրված է. «Անապատում կանչողի ձայնը: …Մեկ ձայն ասում է… (Ես. 40:3?6): Ամեն մի Աստվածաշունչ կարդացող գիտի, որ այդ մարգարեական խոսքը կատարվեց Հովհաննես Մկրտչի ծառայու- թյան միջոցով: Հենց ինքը վկայեց. «Ես եմ անապատումը կանչո- ղի ձայնը. ուղղեցեք Տիրոջ ճանապարհը, ինչպես Եսայիա մարգա- րեն ասեց» (Հովհ. 1:23): Հիմա, Հիսուս Քրիստոսի գալուստից առաջ գալիս է բացա- հայտված Խոսքի ուղարկված լուրը, վստահված Լավոդիկեի եկե- ղեցու վերջին Հրեշտակին: Գալիս է կանչը, մարդիկ զարթնում են և մաքրում իրենց լապտերները: Իմաստուն կույսերը լցնում են իրենց անոթները յուղով: Նրանք ունեն Խոսքը և Հոգին: Նրանք հասկանում են, որ Աստված իր գործը մոտեցնում է ավարտին, նրանք լսում են հրատապ լուրը, այս ժամանակվա մարգարեական Խոսքը և պատրաստվում են այդ փառավոր օրվան: Հովհաննես Մկրտիչը նախորդում էր Քրիստոսի առաջին գա- լուստը: Նա ասաց: «Հարսն ունեցողն է փեսան, բայց փեսայի բա- րեկամը, որ կանգնած է և լսում է նրան, ուրախությունով ուրա- խանում է փեսայի ձայնի համար. արդ իմ այս ուրախությունը լց- ված է» (Հովհ. 3:29): Ճիշտ նույնպես էլ պետք է Հարսը հիմա մոտենա, որ Փեսայի ձայնը լսի, այսինքն Խոսքը իր բոլոր խոստում- ներով պետք է լինի հասկանալի: Ինչպես Քրիստոսի առաջին գա- լուստից առաջ ուղարկված էր մարգարեական լուր, այնպես էլ երկրորդ գալուստից առաջ հիմա գալիս է ուղարկված մարգարե- ական լուրը: Դա կանչ է՝ այս ժամի խոստացած Խոսքը, այս ժա- մանակաշրջանի լուրը, որի միջոցով բացվեցին Խոսքում ծածկված բոլոր գաղտնիքները: Այդ արթնությունը և պատրաստությունը, այդ կանչելը պետք է լինի Տիրոջ գալուստից առաջ: Հովհաննես առաքյալը տեսավ Հար- սին և գրեց. «Խնդանք և ուրախ լինենք և փառքը տանք նրան, որ եկավ Գառի հարսանիքը և նրա կինը պատրաստեց իրան» (Հայտ. 19:7):


## Chapter navigation

- [Previous chapter](https://nasa.misia.sk/book_chapters/8896.md)
- [Book contents](https://nasa.misia.sk/books/3063.md)
- [Next chapter](https://nasa.misia.sk/book_chapters/8898.md)

## Available translations

- [հայերեն (armenian)](https://nasa.misia.sk/book_chapters/8897.md)
- [Deutsch](https://nasa.misia.sk/book_chapters/1453.md)

## Source

- [Canonical HTML page](https://nasa.misia.sk/book_chapters/8897)
- [Markdown representation](https://nasa.misia.sk/book_chapters/8897.md)
