---
type: BookChapter
work_id: '801'
book_url: https://nasa.misia.sk/books/3063
book_markdown_url: https://nasa.misia.sk/books/3063.md
language: am
position: 6
canonical_url: https://nasa.misia.sk/book_chapters/8898
markdown_url: https://nasa.misia.sk/book_chapters/8898.md
markdown_source: converted
translations:
  am: https://nasa.misia.sk/book_chapters/8898.md
  de: https://nasa.misia.sk/book_chapters/1454.md
---

# Հիսուս Քրիստոսի գալուստը

## Հրեշտակապետի ձայնը

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԻ ՁԱՅՆԸՀրեշտակապետի ձայնի մասին հիշեցումը I Թես. 4:15?ում նույնպես ունի հատուկ նշանակություն: «Ամենը (հրեշտակները) սպա- սավոր հոգիներ են ուղարկված սպասավորություն անելու նրանց համար, որ փրկությունը պիտի ժառանգեն»,? գրված է Եբր. 1:14: Հափշտակության ժամանակ Փրկիչը կտանի փրկվածներին վերև, իսկ սատանան բոլոր իրեն հետևորդների հետ վայր կնետվի: Դա այն իրադարձությունն է, որ տեսել էր Հովհաննես Առաքյալը. «Եվ պատերազմ եղավ երկնքումը. Միքայելը և նրա հրեշտակները պա- տերազմեցին վիշապի դեմ. և պատերազմեց վիշապը և իր զորքե- րը. Եվ չկարողացան դեմ կենալ և ոչ էլ տեղ գտնվեցավ նրանց համար երկնքումը: Եվ վայր գցվեցավ մեծ վիշապը՝ այն առաջին օձը, որ բանսարկու և սատանա է կոչվում, այն բովանդակ աշ- խարհը մոլորեցնողը վայր գցվեցավ երկրի վրա և իր հրեշտակ- ներն էլ իրեն հետ վայր գցվեցան» (Հայտն. 12:7?9): Չէ որ մեր Փրկիչը արդեն մեկ և ընդմիշտ հաղթել է սատանա- յին և նրա զորքը: «Իշխանություններին և պետություններին մեր- կացնելով, հայտնապես խայտառակեց և նրանց հաղթանակեց իրանում» (Կող. 2:15): Նա նույնպես հաղթեց մահին ու դժողքին (I Կոր. 15:54?57), գերի առավ գերությունը (Եփ. 4:8) և երրորդ օրը հաղթանակով հարություն առավ: «Մի վախենար, ես եմ Առաջինը

և Վերջինը, Եվ կենդանին, և ես մեռած էի, և ահա կենդանի եմ հավիտեանս հավիտենից, ամեն, և ունիմ դժոխքի և մահի բանա- լիները» (Հայտ. 1:17?18): Բայց հին թշնամին դեռևս ելնում է հավատացյալների դեմ և զրպարտում է նրանց Աստծո առաջ: Դրա համար մնում է Քրիս- տոսը` Նոր Կտակարանի Միջնորդը, ինչպես Քահանայապետ, մեր բարեխոսը մինչև եկեղեցու լրանալը: Իսկ այն պահից, երբ փրկ- վածների թիվը լրանա և «առանց կեղտի և արատի» կկանգնեն Աստծո առջև, սատանան այլևս ոչինչ չի կարող անել Աստծո ընտրյալներին: Այն ժամանակ նա իր բոլոր համախոհների հետ վայր կնետվի: Ինչպես տեսանք Հայտ. 12:7?9, Միքայել հրեշտակապետի առա- ջադրանքը կլինի ձայնը բարձրացնել, որ պարտված թշնամուն ցույց տա իր տեղը: Դա նույն Միքայել հրեշտակապետն է, որը Մովսեսի մարմնի համար վիճում էր (Յուդա 9): Դա նույնպես ին- քը կլինի, որ իր ժամանակին կպաշտպանի Իսրայելի ժողովուրդը, ինչպես գրված է. «Եվ այն ժամանակ վեր կկենա այն մեծ իշխան Միքայելը, որ կանգնած է քո ժողովրդի որդկանց վրա« (Դան. 12:1): Ինձ համար անսպասելի չէր լինի եթե դա նույնպես լիներ նա, ով կկապի սատանային և վայր կգցի անդունդը Հազա- րամյա Թագավորությունից առաջ (Հայտ. 20:1?3): Ուսմունքը, որ Միքայել հրեշտակապետը Քրիստոսն է, անհեթեթ է: Ճշմարտու- թյունը այն է, որ Հին Կտակարանի Եհովան Նոր Կտակարանի Հիսուսն է, նույնն է երեկ, այսօր և հավիտյանս հավիտենից Տեր: Իսկ Միքայելը, կամ Գաբրիյելը անուն ունեն Նոր Կտակարանում, ինչպես ունեին և Հին Կտակարանում: Ուրիշ պատերազմ չի լինելու Գողգոթայի Հաղթողի և օդում դեռևս տիրող պարտված թշնամու զորքերի միջև (Եփ. 6:10?12): «Եվ այսուհետև սպասում է մինչև որ իր բոլոր թշնամիները իր ոտների պատվանդանը դրվին»(Եբր. 10:13): Փեսան իր գալուստին Իրեն կշնորհի միայն հարսին և ուրիշ ոչնչի: Եթե խոսքը գնում է փրկության պատմության և ծրագրի հայ- տարարությունների ու բացատրությունների մասին, հաճախ հիշա- տակվում է Գաբրիել Հրեշտակը (Դան. 8:16, Դան. 9:21): Նա ավե- տեց Հովհաննես Մկրտչի ծնունդը (Ղուկ. 1:19) Զաքարիային, նա էր, որ ավետեց Մարիամին մեր Տեր Հիսուս Քրիստոսի ծնունդը

(Ղուկ. 1:26): Պայքարի և վեճերի լուծման համար դրված է Միքա- յելը, հրեշտակների գերագույն իշխաններից մեկը: Հափշտակության ժամանակ մասնակիցներ կլինեն միայն նրանք, ովքեր պատկանում են հարսին: Գրված է. «Պատրաստ- ները մտան իր հետ հարսանյան խնջույքին»: Սատանան չի կա- րող մտնել դռնով, որովհետեվ Հիսուս Քրիստոսն է դուռը: Նա մտ- նում է ուրիշ կողմից, որովհետև գող է և ավազակ (Հովհ. 10:1) և հետո դուրս է շպրտվում: Մատթ. 22?ում պատմվում հարսանիքի խնջույքի մասին. «Բայց երբոր թագավորը մտավ որ բազմականներին մտիկ անե, այնտեղ մի մարդ տեսավ, հարսանիքի հանդերձ չհագած: Եվ նրան ասեց. Ընկեր, ինչպե՞ս մտար այստեղ, որ հարսանիքի հանդերձ չունիս: Եվ նա պապանձվեցավ: Այն ժամանակ թագավորն ասեց ծառա- ներին. Դրա ոտները և ձեռքերը կապեցեք. վեր առեք դրան դրսի խավարը գցեցեք …»: Ոմանք սայթաքում են «ընկեր» բառի վրա, բայց Հիսուսը իր մատնիչ Հուդային, որի մեջ էր մտել սատանան, նույնպես կոչեց. «Ընկեր, ինչո՞ւ համար եկար: (Մատթ. 26:50): Սա- տանան կարող է իր վրա առնել լույսի հրեշտակի կերպարանքը (II Կոր. 11:14), սակայն երբեք չի հագնի հարսանյաց զգեստ: Մի- այն հարսն է հագած լուսափայլ հարսանյաց զգեստը, սուրբերի արդարությունը (Հայտ. 19:8): Հաղթողների մասին ասված է. «Նրանք հաղթեցին նրան Գա- ռի արյունովը և իրանց վկայության խոսքովը և չսիրեցին իրանց հոգին միչև ի մահ» (Հայտ. 12:11): Աստծո ճշմարիտ որդիների իրական հետևումը բերում է իրենց Հիսուս Քրիստոսի հետքերին և բառացիորեն կատարվում է խոսքը. «Որովհետև մեզանից ոչ ով ինքն իրան համար չէ ապրում, և ոչ ով ինքն իրան համար չէ մեռ- նում: Որովհետև եթե ապրենք՝ Տիրոջ ենք ապրում և եթե մեռնենք՝ Տիրոջ ենք մեռնում» (Հռոմ. 14:7?8): Պողոսը և բոլոր Քրիստոսի հետ մեռածները կարող էին ասել. «Եվ կենդանի եմ ոչ թե այլևս ես, այլ Քրիստոս է կենդանի ինձանում» (Գաղ. 2:20): Բավական չէ դրա մասին քարոզել և խոսել, այլ պետք է դարձնել կյանք և իրականություն նրանց, ովքեր ցանկանում են մտնել Աստծո փառ- քի մեջ:


## Chapter navigation

- [Previous chapter](https://nasa.misia.sk/book_chapters/8897.md)
- [Book contents](https://nasa.misia.sk/books/3063.md)
- [Next chapter](https://nasa.misia.sk/book_chapters/8899.md)

## Available translations

- [հայերեն (armenian)](https://nasa.misia.sk/book_chapters/8898.md)
- [Deutsch](https://nasa.misia.sk/book_chapters/1454.md)

## Source

- [Canonical HTML page](https://nasa.misia.sk/book_chapters/8898)
- [Markdown representation](https://nasa.misia.sk/book_chapters/8898.md)
