---
type: BookChapter
work_id: '801'
book_url: https://nasa.misia.sk/books/3063
book_markdown_url: https://nasa.misia.sk/books/3063.md
language: am
position: 8
canonical_url: https://nasa.misia.sk/book_chapters/8900
markdown_url: https://nasa.misia.sk/book_chapters/8900.md
markdown_source: converted
translations:
  am: https://nasa.misia.sk/book_chapters/8900.md
  de: https://nasa.misia.sk/book_chapters/1456.md
---

# Հիսուս Քրիստոսի գալուստը

## Պայման

ՊԱՅՄԱՆ

Այդ բարձրագույն նպատակին հասնելու նախապայմանն է. «Եվ եթեՀիսուսին մեռլներից հարուցանողի Հոգին ձեզանում բնակ- ված է, ապա Քրիստոսին մեռելներից հարուցանողը ձեր մահկա- նացու մարմիններն էլ կկենդանացնե իր Հոգովը, որ ձեզանում բնակված է» (Հռոմ. 8:11): Այստեղ խոսքը գնում է ոչ թե Հոգով մկրտվելու մասին, այլ «ձեզանում բնակվածի»: «Եթե» բառը մեծ նշանակություն ունի: Եթե Հոգին և Նրա հետ զորությունը մեր մեջ հարատևում է, ապա կկատարվի, այլ կերպ չի կատարվի: Մեր Տի- րոջ խոսքի համաձայն հենց Իր գալուստից առաջ կլինեն սուտ քրիստոսներ, այսինքն«օծյալներ», որոնք ցույց են տալիս մեծ նշաններ և հրաշքներ, կատարում են «օծյալ» ծառայություն, բայց իրենց ուսմունքի հիմքում ունեն նույն արմատները, ինչ և սուտ մարգարեն (Մատթ. 24): Աստվածաշնչյան հավատքը միշտ խարսխված է համապա- տասխան խոստմունքներով, որոնք տրված են մեզ Խոսքում. «...որ- քան Աստծո խոստմունքներ որ կանն նրանում այոն և նրանում է ամենը Աստծո փառքի համար մեզանով» (II Կոր. 1:20): Իսկական աստվածաշնչյան հավատքը լինում է սուրբգրային ազդարարու- թյունից. «Ուրեմն հավատքը լսելուցն է, և լսելը Աստծո խոսքիցը» (Հռոմ. 10:17): Այդպես է փրկության, բժշկության և մյուս խոստ- մունքների հետ, և այդպես է և հափշտակության հավատքի հետ: Այն ելնում է ուղարկած հայտնված Խոսքի ազդարարումից, որը և առաջացնում է սպասում և հույս: «Հույսն էլ չէ ամաչեցնում, որով- հետև Աստծո սերը փռված է մեր սրտերի մեջ Սուրբ Հոգու ձեռո- վը` որ տրվեցավ մեզ» (Հռոմ. 5:5): «Հավատքն էլ հուսացած բա- ների հաստատությունը և չերևացող բաների ապացույցն է» (Եբր. 11:1): Խոսքը և Աստծո Հոգին միասին են գործում փրկվածների մեջ: Խոստմունքի Հոգին իջնում է նրանց վրա, որոնք ընդունել են խոստ- մունքի խոսքը: Անհրաժեշտ է, որ Մխիթարիչ Հոգին ապրի մեզ- նում, օծությունը բավարար չէ: Ինչպես Հոգին իջավ Առաջնեկ Քրիստոսի վրա (Մատթ. 3:16), Նրա մեջ գոյատևելով, և Նրա մար- մինը տաճար էր ծառայում Աստծո հոգու համար, այնպես էլ լի- նում և բոլորի հետ, ովքեր ունեն առաջնեկությունը: Նրանք ստանում են Հոգին, որպես առաջնեկության պարգև (Հռոմ. 8:23) (թարգ- մանություն գերմաներենից) փառքի համար, ինչի վրա հաճախ էր ցույց տալիս Պողոսը. «Բայց մենք ամենս` բաց երեսով Տիրոջ փառքն ինչպես հայելու մեջ տեսնելով նույն պատկերի նման կեր- պարանափոխվում ենք փառքից դեպի փառք, ինչպես թե Տիրոջ Հոգովը» (II Կոր. 3:18): Ով կցանկանա ապրել մահկանացու մարմնի վերափոխումը, նա պետք է իր մեջ ունենա անմահության աստվածային ուժը՝ նա պետք է լինի իրոք վերածնված և կնքված Սուրբ Հոգով: «Որ նրա- նում և դուք հուսացաք, երբոր ճշմարտության խոսքը լսեցիք՝ ձեր փրկության ավետարանը, որին էլ երբոր հավատացիք, խոստմուն- քի Սուրբ Հոգովը կնքվեցաք: Որ մեր ժառանգության գրավն է, մինչև ստացվածքի փրկությունը, նրա փառացը գովասանքի հա- մար» (Եփ. 1:13?14): Վերափոխումը սկսվում է կատարվել ոչ թե դրսից, այլ ներսից և գնում է դուրս: Սկզբից պետք է նորոգվի հոգին, որպեսզի բնա- կարան լինի Աստծո Հոգուն, հետո՝ եզրափակիչ փուլում մեր մեջ բնակվող Նրա Հոգին կկենդանացնի և մեր մահկանացու մարմին- ները: Սուրբ Հոգին Աստծո զորությունն է, որի միջոցով այդ իրա- կանում կատարվում է: Սուրբ Հոգու օծության (որը շատերը ունեն) և Հոգով կնքվելու (որը տրվում է միայն նրանց, ովքեր կապրեն մարմնի վերափոխու- մը) միջև կա մեծ տարբերություն: Աբրահամի օրինակով մենք տեսնում ենք, որ դա կապված է ընտրության հետ: Հավատքի հայ- րը ընտրվեց և ստացավ խոստմունք: Նա հավատում էր և հնա- զանդ էր Աստծուն: Դա իրեն արդարություն համարվեց: Դրանից հետո Աստված տվեց նրան հավատքով արդարության կնիքը՝ թլ- փատումը (Հռոմ. 4): Հոգով կնքվելը կարող են ապրել միայն նրանք, ովքեր, ինչպես Աբրահամը, կանչված են: Նրանք ընդունում են սրտի թլփաթու- թյուն և աստվածային սուբստանց, այսինքն խոստմունքի Խոսքը այդ ժամանակվա համար: Դրանով են նրանք արդարացել: Իսա- հակը, Աբրահամի խոստմունքի որդին, խոստմունքի իրականա- ցումն էր և հոր ամեն ինչի ժառանգորդը հավատքով: Պողոսը գրում է ճշմարիտ հավատացյալների մասին. «Իսկ մենք, եղբարք, Իսահակի պես խոստմունքի որդիք ենք» (Գաղ. 4:28). «Այսինքն,

ոչ թե մարմնի որդիքն են աստծո որդիք, այլ խոստման որդիքն են սերունդ համարվում» (Հռոմ. 9:8): Խոստմունքի խոսքը (Հռոմ. 9:6) Հոգու խոստմունքը (Գործ. 2:33) ընդունվում են խոստ- մունքի որդիներով: Դա որդեգրության հոգին է, որի միջոցով մենք դառնում ենք Աստծո որդիներ և դրանով Աստծո ժառանգորդներ և Քրիստոսի ժառանգակիցներ (Հռոմ. 8:15?17): Քանի որ Աստված ամեն ինչ գիտեր նախապես, Նա կարող էր նրանց, ովքեր կհավատան, նախասահմանել Իրեն որդիներ և դուստրեր հավիտենական կյանքի համար (Եփ. 1:5): Նրանք պետք է լինեն կերպարանակից Իր Որդու (Հռոմ. 8:28?30): Շատ հավատացյալներ ապրում են Հոգու օծությունը, կարող են պարծենալ մեծ գործերով, բայց այնուամենայնիվ գնում են իրենց ճանապարհներով և չեն ապրում Խոսքին համաձայն: Այդպիսի մարդիք անմիտ են, նրանք մնում են իրենց սովորույթների մեջ և անցնում են եկեղեցուն այդ ժամանակվա համար տրված խոստ- մունքի կողքով:Դրանով նրանք վկայում են, որ չեն կարող լինել Աստծո եզրափակիչ գործողության մասնակիցներ: Աստծո հետ կարող է գնալ միայն նա, ով ամբողջ սրտով հավատում է Գրքի խոսքերին և ճանաչում է ներկա ժամանակի խոստմունքը: Աստ- ծուն հաճելի կյանքը հնարավոր է միայն այնտեղ, որտեղ Խոսքի և Հոգու միջոցով կա լիակատար ներդաշնակություն Իր հետ: Պողոսը, որը խոսում է Աստծո որդիների հայտնության մասին, պարզ ցույց է տալիս, թե ինչ է անհրաժեշտ. «Որովհետև, որոնք որ Աստծո Հոգովն են վարվում, նրանք Աստծո որդիք են» (Հռոմ. 8:14): Հիսուսն ասաց, որ ճշմարտության Հոգին կառաջնո- րդի մեզ ամեն ճշմարտության և գալու բաները կպատմի մեզ (Հովհ. 16:13): Նրանց, ովքեր իրոք ինդունել են Սուրբ Հոգուն և հավատում են Խոսքին, նախազգուշացում. «Եվ մի տրտմեցնեք Աստծո Սուրբ Հոգին, որով կնքվեցաք փրկության օրվա համար» (Եփ. 4:30): Միայն նրանք են իսկապես լսում, թե ինչ է ասում Հո- գին եկեղեցիներին, և միայն հաղթողները կլինեն մասնակիցներ հարսանյաց խնջույքին: Այդ արդարները կմիացնեն իրենց ձայնե- րը. Ալելուիա, որովհետև Ամենակալ Տեր Աստվածը թագավորեց: Խնդանք և ուրախ լինենք և փառքը տանք նրան, որ եկավ Գա- ռի հարսանիքը և նրա կինը պատրաստեց իրան: Եվ տրվեցավ նրան, որ սպիտակ սուրբ և լուսափայլ բեհեզ հագնի (որովհետև

սուրբերի արդարությունն է): Եվ ասեց ինձ, Գրիր. Երանելի են Գառի հարսանիքի ընթրիքին կանչվածները. և ասեց ինձ. Սրանք Աստծո ճշմարիտ խոսքերն են» (Հայտ. 19:6?9):


## Chapter navigation

- [Previous chapter](https://nasa.misia.sk/book_chapters/8899.md)
- [Book contents](https://nasa.misia.sk/books/3063.md)
- [Next chapter](https://nasa.misia.sk/book_chapters/8901.md)

## Available translations

- [հայերեն (armenian)](https://nasa.misia.sk/book_chapters/8900.md)
- [Deutsch](https://nasa.misia.sk/book_chapters/1456.md)

## Source

- [Canonical HTML page](https://nasa.misia.sk/book_chapters/8900)
- [Markdown representation](https://nasa.misia.sk/book_chapters/8900.md)
