---
type: BookChapter
work_id: '801'
book_url: https://nasa.misia.sk/books/3063
book_markdown_url: https://nasa.misia.sk/books/3063.md
language: am
position: 9
canonical_url: https://nasa.misia.sk/book_chapters/8901
markdown_url: https://nasa.misia.sk/book_chapters/8901.md
markdown_source: converted
translations:
  am: https://nasa.misia.sk/book_chapters/8901.md
  de: https://nasa.misia.sk/book_chapters/1457.md
---

# Հիսուս Քրիստոսի գալուստը

## Ժամանակի ծրագիրը

ԺԱՄԱՆԱԿԻ ԾՐԱԳԻՐԸ

Դևի, վիշապի երկիր տապալելուց անմիջապես հետո կարդում ենք. «Սրա համար ուրախացեք, ով երկինք, և որ բնակված եք նրանում. վա՜յ երկրին և ծովին (և նրանցում բնակողներին), որ Բանսարկուն վայր իջավ ձեզ մոտ, որ մեծ բարկություն ունի, գի- տենալով, որ քիչ ժամանակ ունի» (Հայտ. 12:12): Անկասկած, այս- տեղ խոսքը գնում է հափշտակության և Հազարամյա Թագավո- րության սկզբի միջև ընկած փոքր ժամանակամիջոցի մասին: Ժա- մանակի այս հատվածում սատանան կթափի իր ամբողջ կատա- ղությունը նեռի միջոցով: Այն ժամանակ, հանդես գալով իր փո- խանորդ՝ անօրենի միջոցով, նա ակնհայտ կցուցաբերի իր էությու- նը: Այնուհետև, երբ նրան չհաջողվեց կուլ տալ հաղթողների խմ- բին, որոնք հասան «կատարյալ մարդ լինելուն Քրիստոսի կատար- յալ հասակի չափովը» (Եփ. 4:13) և դրա համար Հայտ. 12?ում ան- վանվեցին «արու զավակ», նա հարձակվում է եկեղեցու մնացոր- դի վրա: Նա է կինը, որը մի արու զավակ ծնեց, «…որ պիտի բո- լոր ազգերին երկաթե գավազանով հովվե» (Հայտ. 12:5): Այդ խոս- քը վերաբերում է ոչ միայն Քրիստոսին, այլև հանդիսանում է յո- թը խոստմունքներից մեկը, որ տրվեց հաղթողներին: «Եվ ով որ հաղթում է և իմ գործերը պահում մինչև վերջը, նրան իշխանու- թյուն կտամ ազգերի վրա. և նա կհովվի նրանց երկաթե գավա- զանով,…» (Հայտ. 2:26?27): Աստվածաշնչյան խորհրդանիշներում առաջին հերթին Իսրայե- լը Հին Կտակարանում, և հետո եկեղեցին անվանվում է «կին»: Հայտնությունը խոսում է երկու բոլորովին տարբեր եկեղեցիների մասին՝ Քրիստոսի եկեղեցու և նեռի եկեղեցու մասին: Ճշմարիտ եկեղեցու պատկերը մենք գտնում ենք Հայտ. 12?ում, մինչդեռ նե- ռի եկեղեցին նկարագրված է 17?րդ գլխում: Հովհաննեսը Հայտ. 12?ում տեսավ մի կին, արեգակն իր վրա առած: Դա նշանակում է, որ Հիսուս Քրիստոսը, ճշմարտության

արեգակը, լուսավորում է եկեղեցին: Ոտքերի տակի լուսինը նշա- նակում է, որ նա կանգնած է հիմքի վրա, այսինքն Հին Կտակա- րանի և մարգարեական Խոսքի: Ինչպես լուսինը արտացոլում է արևի լույսը, այնպես էլ Հին Կտակարանը ճշմարտության արևածագով և մարգարեությունների կատարվելով Նոր Կտակա- րանում լուսավորվում է և արտացոլում այդ լույսը: Կնոջ գլխի վրայի տասներկու աստղերի պսակը խորհրդանշում է տասներ- կու առաքյալների վարդապետության պսակը նորկտակարանյան եկեղեցու վրա (Գործ. 2:42): Բոլոր շրջաններում կային կանչվածներ և ընտյալներ: Հաղթող- ների խումբը կազմված է ընտրյալներից, մնացած եկեղեցին՝ կանչ- վածներից: Նրանք ևս մաքուր են ու սուրբ, և այդ է պատճառը, որ մեր Տիրոջ առակի մեջ նույնպես ներկայացված են կույսերով, թեև հիմար՝ հակառակ իմաստունների, որոնք մտան հարսանյաց խնջույքին (Մատթ. 25): Մնացյալ եկեղեցին սկզբից կխուսափի սատանայի հարձակու- մից և գերբնական ձևով կկերակրվի անապատում, ինչպես դա եղավ իր ժամանակին Իսրայելի հետ. «Եվ կինը փախավ անապա- տը, ուր Աստվածանից պատրաստված տեղ ուներ, որ այնտեղ կե- րակրեն նրան հազար երկուհարյուրվաթսուն օր: … Եվ այն կնկան երկու մեծ արծվի թև տրվեցավ, որ թռչի անապատն՝ իր տեղը, ուր որ կերակրվում է մի ժամանակ, և ժամանակներ, և կես ժամանակ օձի երեսից» (Հայտ. 12:6,14): Տրված է նույնիսկ ճշգրիտ ժամա- նակահատվածը, այսինքն՝ երեքուկես տարին, որում նա կպահ- պանվի և կկերակրվի: Անմիջապես դրանից հետո մենք տեսնում ենք երրորդ խումբը, որի վրա հարձակվում է սատանան. «Եվ վիշապը բարկացավ այն կնկա վրա և գնաց պատերազմ անելու նրա մյուս զավակների (նույն սերմից մյուսների) հետ, որ Աստծո պատվիրանքը պահում են և Հիսուս Քրիստոսի վկայությունն ունեն» (Հայտ. 12:17): Այս- տեղ, անկասկած, խոսքը գնում է 144 հազար իսրայելացիների մա- սին: Նրանք նույն սերմից են, միայն թե ուրիշ դիրք ունեն: Հայտ. 14?ում գրված է նրանց մասին. «Սրանք են, որ կանանց հետ չխառնակվեցան, որովհետև կույս են» (Հայտ. 14:4): Դա նշա- նակում է, որ նրանք երբեք չեն պատկանա որևէ քրիստոնեական եկեղեցու կան խմբավորման: Նրանք կկանչվեն միայն եկեղեցու?-

հարսի հափշտակումից հետո երկու վկաների ծառայության միջո- ցով: Նրանք կգան հավատքի և կկնքվեն մինչև բարկության դա- տաստանների սկսվելը (Հայտ. 7:1?8): Դանիէլ մարգարեն տեղեկություն ստացավ Աստծո ժամանակա- յին ծրագրի մասին Իսրայելի հետ: Ով այդ ժամանակաբաշխումը ճիշտ է հասկանում, նա կարող է ճիշտ դասավորել իրադարձու- թյունների ընթացքը հափշտակումի և Հազարամյա Թագավորու- թյան հիմնելու միջև: Դան. 9:24?27?ում խոսքը գնում է յոթանասուն յոթնյակի մասին, որտեղ յոթնյակը, մարգարեական նայելով նշա- նակում է 7 տարի: Ինչպես միանշանակ հետևում է 24 համարից, դա որոշված է Դանիյելի ժողովրդի, այսինքն Իսրայելի և սուրբ քաղաք Երուսաղեմի համար: Այնտեղ նշված է երեք ժամանակամիջոց. յոթ յոթնյակ, վաթսու- ներկու յոթնյակ, մեկ յոթնյակ: Ամենամեծ կարևորությունը ներկա- յացնում է այն փաստը, որ վաթսուներկու յոթնյակի և դրանց նա- խորդող յոթ յոթնյակի լրանալուց հետո Քրիստոսը (26 համ.) մա- հով կդատապարտվի: 27 համարում կարդում ենք. «Եվ նա (իշխա- նը, նեռը) պետք է զորացնե ուխտը շատերի համար մեկ յոթնյակ, և յոթնյակի կեսին պիտի դադարեցնի զոհը և պատարագը, և տա- ճարի ծայրի վրա ավերածի պղծությունը կլինի մինչև որ վերջնա- կան և նախասահմանյալ պատուհասը կթափվի ավերածի վրա»: Այն ժամանակվանից, երբ տրվեց Երուսաղեմի վերականգնման հրամանը (445 թ. Ք.ա.), մինչև Քրիստոսի մահը, անցել է ուղիղ 483 տարի, այսինքն 67 յոթնյակ, 69x7=483: Երբ կավարտվի շնորհքի ժամանակը ժողովուրդների համար և եկեղեցի?հարսը կհափշտակ- վի, այն ժամանակ Իսրայելի համար կսկսվի վերջին յոթնյակը: Այդ ժամանակի կեսը որոշված է երկու վկաների ծառայության համար, մյուս կեսը՝ մեծ նեղության ժամանակն է: Հայտ. 11?ի համաձայն այդ երկու մարգարեները կկատարեն իրենց ծառայությունը երեքուկես տարվա ընթացքում: Այդ ծառա- յության շնորհիվ կկանչվեն 144 հազարը Իսրայելի տասներկու ցե- ղերից և կկնքվեն, ինչպես շարադրվում է Հայտ. 7:3?8: Երրորդ հա- մարում գրված է. «Վնաս մի տաք ոչ երկրին, ոչ ծովին, և ոչ էլ ծառերին, մինչև որ մեր Աստծո ծառաների վրա կնիք դնենք նրանց ճակատներումը»: Դա նշանակում է, որ երեքուկես տարվա Աստծո դատաստանի և բարկության նեղությունը կարող է գալ 144

հազարի կնքելուց հետո միայն: Այն ժամանակ կկատարվի Զաքա- րիա մարգարեի ասածը, որ կթափվի Իսրայելի վրա շնորհքի և աղոթքի հոգին, «…և նրանք պիտի մտիկ տան ինձ, որին խաչե- ցին և սուգ պիտի անեն նրա վրա…»(Զաք. 12:10?11): Հրեաները չընդունեցին և չճանաչեցին իրենց Մեսսիային Նրա առաջին գալուստի ժամանակ (Հովհ. 1:11): Ինչպես Հովսեփը Հին Կտակարանում իր եղբայրներին բացվեց միայն նրանց երկրորդ գալուստի ժամանակ (Գործ. 7:13), այնպես էլ հրեաները կճանաչեն իրենց Մեսսիային երբոր Նա երկրորդ անգամ կգա նրանց մոտ: Հովսեփը իրեն կին վերցրեց հեթանոսներից և ամուսնացավ: Նա թողեց նրան պալատում և բացվեց եղբայրներին առանց ուրիշնե- րի ներկայության: «Դուրս հանեցեք բոլոր այդ մարդիկը իմ մոտից. և մոտը մարդ չկար երբոր Հովսեփն իրան ճանաչեցրեց իր եղբայր- ներին» (Ծնն. 45:1): Ճիշտ այդպես էլ Քրիստոսը ժողովուրդներից եկեղեցի?հարսին Իր մոտ, Գառի հարսանյաց խնջույքին վերցնելուց հետո կթողնի նրան երկնային պալատներում և Ինքը միայնակ, առանց որևէ ու- ղեկցության, կբացվի Իր եղբայրներին, երբոր կլրանա և կկնքվի թիվը: Դա Իր առաջին գալուստն է Նրա վերադարձից և եկեղե- ցու հափշտակումից հետո: Հովհաննեսը տեսել էր Իրեն այդ կա- պակցությամբ ինչպես Գառը, և Իր հետ 144 հազար Սիոն սարի վրա (Հայտ. 14): Սիոն սարը հանդիսանում է կենտրոնական կետ. որտեղից Աստծո գործունեությունը հայտնի է դառնում ամբողջ աշ- խարհին. «Եվ բնաջինջ է անելու այս սարի վրա երեսի ծածկոցը, որ ծածկում է բոլոր ժողովուրդներին, և այն վարագույրը, որ վա- րագուրված է բոլոր ազգերի վրա» (Ես. 25:7): Այն ժամանակ Իսրայելը կիմանա, որ իր հետ կապած Հին Ուխտը մնում է ուժի մեջ: Տեր Աստվածը, երբ տվեց նրանց օրեն- քը, իջավ Սինա լեռան վրա Հրեշտակի տեսքով երևելի ձևով: Դրա համար, երբ խոսքը գնում է Ուխտի մասին, Նա անվանված է «ուխտի հրեշտակ» (Մաղ. 3:1): Ստեփաննոսը նույնպես ասաց Գործ. 7:38?ում, երբ խոսում եր Մովսեսի մասին. «Սա է, որ եղավ ժողովրդի մեջ անապատումն այն հրեշտակի հետ, որի հետ Սի- նա սարումը խոսեց` և մեր հայրերի հետ. որ կենդանի պատգամ- ներ առավ, որ տա մեզ»: Նրանից հետո, երբ Տերը կբացվի Իր եղբայրներին, Նա, համաձայն Հայտ. 10?ի, կտիրի հողին և ծովին առաջին տիրոջ իրավուն- քով: Դա կլինի Իր երկրորդ գալուստը եկեղեցի?հարսի հափշտա- կումից հետո: «Եվ մի ուրիշ զորավոր հրեշտակ տեսա երկնքիցը վայր գալիս, և ամպ հագած և գլխին ծիածան. և նրա երեսը արե- գակի նման, և նրա ոտները կրակի սյունի պես» (Հայտ. 10:1): Ծի- ածանը Սուրբ Գրքում Ուխտի նշան է հանդիսանում (Ծնն. 9): Այդ գլխում յոթ անգամ ասվում է Ուխտի մասին և բազմաթիվ անգամ- ներ` ծիածանի, որպես Ուխտի նշան: Եզեկիել մարգարեն տեսավ Աստծուն գահի վրա: Նա հայտնում է. «…և պայծառություն նրա շուրջը: Ծիածանի կերպարանքի նման, որ լինում է ամպումը անձրև օրը, այնպես էր այն պայծա- ռության շուրջանակի» (Եզեկ. 1:27?28): Նույն նկարագրությունը գտնում ենք Հայտ. 4:2?3?ում. «…և ահա մի աթոռ կար երկնքումը, և աթոռի վրա մեկը նստած. Եվ նստողը յասպիս և սարդիոն քա- րի երևույթի նման էր. Եվ աթոռի չորս կողմովը ծիածան կար զմ- րուխտի երևույթի նման»: Ծիածանը պետք է նշանակի, որ Նոր Ուխտը Իսրայելի համար գործում է: «Եվ այս է իմ ուխտը նրանց հետ, երբոր նրանց մեղքերը վեր առնեմ» (Հռոմ. 11:27, Եբր. 8:6?13): «Եվ նա իր ձեռքումը մի փոքր գիրք ուներ բացած» (Հայտ. 10:2): Դա նշանակում է, որ այդ գալստյան ժամանակ կնք- ված գիրքը արդեն բացած կլինի: «Եվ իր աջ ոտքը դրավ ծովի վրա, և ձախը հողի վրա. Եվ մեծ ձայնով աղաղակեց ինչպես առ- յուծն է գոռում»: Այստեղ մենք տեսնում ենք փրկություն ցույց տվող Գառի վերափոխումը թագավոր նշանակող առյուծի: 144 կնքվածների համար Նա հանդիսանում է նախ և առաջ Գառ, նրանց փրկիչը. «սրանք են, որ Գառի հետևից գնում են, ուր որ նա գնա. սրանք փրկվեցան մարդկանցից Աստծուն և Գառին իբրև երախայրի» (Հայտ. 14:4): Ովսէէ մարգարեն նույնպես ասաց. «Տիրոջ հետևից պիտի գնան. առյուծի պես է գոչելու նա. երբոր նա գոչե, որդիքը կգան արագապես…» (Ովս. 11:10): Նույնպես հն- չում են Ամովսի խոսքերը. «Տերը Սիոնից պիտի կանչե և Երուսա- ղեմից պիտի տա իր ձայնը…» (Ամովս 1:2): «Եվ Տերը պիտի գո- չե Սիոնից, և Երուսաղեմից ձայն պիտի տա, և երկինքը և երկի- րը պիտի դողան. բայց Տերը ապավեն կլինի իր ժողովրդի համար, և ամրոց Իսրայելի որդկանց համար» (Յովել 3:16):

Հայտ. 5?ում Տերը նույնպես անվանված է առյուծ. «ահա հաղ- թեց առյուծը, որ Յուդայի ցեղիցն է` Դավիթի արմատը, որ գիրքը բանա և նրա յոթը կնիքները լուծե» (5 համար): Երբ Հակոբը օրհ- նում էր իր որդի Յուդային, նա Հոգով ասում էր մարգարեական խոսքեր. «Առյուծի ձագ է Յուդան, … Չպակասե իշխողությունը Յուդայից, և օրենսդիրը, նրա ոտքերի մեջտեղից. Մինչև որ Սելո- վը գա. Եվ նրանն է ժողովուրդների հնազանդությունը» (Ծնն. 49:9?10): «Եվ մեծ ձայնով աղաղակեց ինչպես առյուծը գո- ռում է. և երբոր աղաղակեց, այն յոթը որոտմունքն իրանց ձայնո- վը խոսեցին» (Հայտ. 10:3): Աստված խոսում է որոտմունքի ձայ- նով. «Մեկ լսեցեք նրա ձայնի որոտմունքը…, Զարմանալի որոտում է Աստված իր ձայնովը» (Յոբ 37:2,5): «Եվ երկնքիցը ձայն եղավ… Եվ ժողովուրդը, որ կանգնած էր և լսում էր, ասում էին. Որոտ- մունք եղավ« (Հովհ. 12:28,29): Այն, ինչ խոսեցին յոթ որոտմունքը կնքվեց և չգրվեց, դրա համար չի կարելի դա քարոզել: Դա վե- րաբերում է Աստծո այդ ժամանակվա եզրափակիչ խորհրդավոր գործողություններին: Այդ զորեղ Հրեշտակը իր աջ ձեռքը դեպի եր- կինք բարձրացրեց «և երդվավ հավիտյանս հավիտենից Կենդանի- ովը, որ ստեղծեց երկինքը և ինչ որ նրանում է, և երկիրև և ինչ որ նրանում է, և ծովը և ինչ որ նրանում է. թե այլևս ժամանակ չկա» (Հայտ. 10:6): Դանիէլ մարգարեն 12?րդ գլխում տեսել էր նույն այդ իրադար- ձությունը նախապես: Իր «Մինչև ե՞րբ է այս սքանչելեաց վերջը» հարցի պատասխանը միանշանակ է. Եվ ես լսեցի, որ այն կտավ հագած մարդը, որ գետի ջրերից վեր էր, իր աջ և ձախ ձեռքը բարձրացրեց դեպի երկինքը և երդում արավ հավիտյանս կենդա- նի եղողովը, թե մի ժամանակ, երկու ժամանակներ և կես. և եր- բոր վերջանա սուրբ ժողովրդի ձեռքի փշրվիլը, այս ամենը պիտի կատարվի» (7 համար): Գրքի այդ համարի համաձայն երդումից միչև աշխարհի այս համակարգի վերջը և Հազարամյա Թագավո- րության սկիզբը սահմաբված է երեքուկես տարի: Ի մի բերենք ևս մեկ անգամ: Երկու մարգարեներն էլ կատա- րում են իրենց ծառայությունը երեքուկես տարվա ընթացքում: Այդ ժամանակահատվածում ոչ ոք չի կարող նրանց վնասել քանզի նրանք ունեն բացարձակ աստվածային իշխանություն. «կրակ է դուրս գալիս նրանց բերանիցը և լափում է նրանց թշնամիներին»

(Հայտ. 11:5): Նրանց ծառայության նկարագրումը մեզ հիշեցնում է երկու մարգարեների. Մովսեսին և Եղյային: Ենթադրությունը, որ Ենովքը հանդիսանում է երկու վկաներից մեկը սխալ է: Ենովքը` Ադամից յոթերորդը, խորհրդանիշ էր (նախատիպ) այդ յոթերորդ շրջանի վերջում ապրողների համար, որոնք կփոխվեն և կհամ- բարձվեն առանց մահը ճաշակելու: Դա Մովսեսը և Եղիան էին, որ եկան այլակերպության սարը (Մատթ. 17): Երկուսի անուններն էլ հիշատակվում են Հին Կտակարանի վերջին երեք համարնե- րում (Մաղ. 4:4?6): Նրանց ծառայության վերջում, որպես նրանց քարոզչության արդյունք 144 հազար հրեաներ հավաքված են Սիոն սարի վրա: Նրանց մոտ է իջնում Տերը և բացվում է որպես Մեսսիա, Աստծո Գառ: Նույն ժամին, երբ Իսրայելացիները կիմանան Աստծո հետ կնքված Նոր Ուխտի մասին, նրանք կիմանան նաև թե ով է նե- ռը, որը այն ժամանակ կպատռի իր ուխտը (պայմանագիրը), որը կնքել էլ Իսրայելի հետ յոթ տարով (Դան. 9:27): Դրանով սկսվում է մեծ նեղությունը և հալածանքը. «…և իշխանություն տրվեցավ նրան քառասուներկու ամիս իր ուզածն անելու: … Եվ նրան իշ- խանություն տրվեցավ, որ սուրբերի հետ պատերազմ անե և նրանց հաղթե» (Հայտ. 13:5,7): Դանիէլ մարգարեն մարգարեացավ Բարձրյալի սուրբերի մասին «…և նրանք պիտի նրա ձեռքը տր- վեն մինչև մի ժամանակ և (երկու) ժամանակներ և կես ժամա- նակ» (Դան. 7:25): Կարո՞ղ է ավելի պարզ լինել: Այդ ահեղ հալածանքների ժամանակի ընթացքում 144 կնքված- ները պետք է մարտիրոսական մահով մեռնեն: Սկզբից կսպանվեն երկու վկաները, որոնք ավարտել են իրենց վկայությունը (Հայտ. 11:7), հետո մնացածը, ինչպես գրված է հինգերորդ կնիքի մեջ (Հայտ. 6:9?11): Սրան է վերաբերում և հետևյալ խոսքը. «Այս- տեղ է սուրբերի համբերությունը, այստեղ են Աստծո պատվիրանք- ները և Յիսուսի հավատքը պահողները (Հայտ. 14:12): Սրան է վե- րաբերում և հետևյալը. «Եվ երկնքից մի ձայն լսեցի, որ ասում էր ինձ. Գրիր, Երանելի են այն մեռելները, որ Տերումն են ննջում այ- սուհետև. այո, Հոգին ասում է, որ իրանց աշխատանքիցը հան- գիստ կառնեն և նրանց գործերը գնում են նրանց հետևից» (Հայտ. 14:13): Մեր Տերը ազդարարեց, որ Իսրայելի ժողովուրդը կցրվի հեթանոսների մեջ, բայց որոշված ժամանակին կրկին կհավաքվի ավետյալ երկիրը: «Երուսաղեմը հեթանոսներից ոտնակոխ կլինի, մինչև որ հեթանոսների ժամանակները կատարվին» (Ղուկ. 21:24): Հինգերորդ կնիքում (Հայտ. 6:9?11) խոսքը գնում է սպանված- ների հոգիների մասին սեղանի ներքև, որ մորթված էին Աստծո խոսքի համար և այն վկայության համար, որ ունեին: Նկատենք, որ այդ մարտիրոսները դեռ չունեին Հիսուսի վկայությունը: Նրանք կառչել էին Աստծո Խոսքին չճանաչելով Հիսուսին որպես Մեսսի- ա: Այստեղ խոսքը գնում է բոլոր հրեաների մասին, որոնք սպան- վել էին միայն նրա համար, որ հրեա էին: Նրանց մեծ ձայնով աղաղակը դատաստանի և վրեժի պահանջով խոսում է այն մա- սին, որ նրանք դեռ չէին փրկագնվել: Փրկագնվածները աղաչում են. «Հայր, ներին իրենց, որովհետև չգիտեն թե ինչ են անում»: Բայց նրանք աղաղակում էին մեծ ձայնով, ասելով. «Մինչև ե՞րբ, ով սուրբ Տեր և ճշմարիտ, չես դատում և մեր արյունի վրեժը չես առնում երկրի վրա բնակողներից»: Արդար Դատավոր Աստվածը հրամայեց նրանցից ամեն մեկին տալ սպիտակ հանդերձներ, «և ասվեցավ նրանց, որ տակավին մի քիչ ժամանակ հանգիստ առ- նեն, մինչև որ նրանց ծառայակիցները և նրանց եղբայրներն էլ կատարվեն, որ նրանց պես սպանվելու են: Ծառայակիցներ բառը այստեղ նշանակում է ծառա, ինչպես և գերմանական թարգմանությունում է նշված: Աստվածաշնչյան մարգարեությունում իսրայելացիները անվանվում են ծառա և աղախին, մինչդեռ նորկտակարանյան եկեղեցին կազմված է Աստ- ծո որդիներից և դուստրերից: Անկասկած ծառայակից, կամ ծառա ասելով հասկացվում են 144 000 (հրեաները), որոնք երկու վկանե- րի ծառայության միջոցով կհավատան և մեծ նեղության երեքու- կես տարիների ընթացքում նեռի կողմից կհալածվեն և կսպանվեն:


## Chapter navigation

- [Previous chapter](https://nasa.misia.sk/book_chapters/8900.md)
- [Book contents](https://nasa.misia.sk/books/3063.md)
- [Next chapter](https://nasa.misia.sk/book_chapters/8902.md)

## Available translations

- [հայերեն (armenian)](https://nasa.misia.sk/book_chapters/8901.md)
- [Deutsch](https://nasa.misia.sk/book_chapters/1457.md)

## Source

- [Canonical HTML page](https://nasa.misia.sk/book_chapters/8901)
- [Markdown representation](https://nasa.misia.sk/book_chapters/8901.md)
