---
type: BookChapter
work_id: '801'
book_url: https://nasa.misia.sk/books/3063
book_markdown_url: https://nasa.misia.sk/books/3063.md
language: am
position: 11
canonical_url: https://nasa.misia.sk/book_chapters/8903
markdown_url: https://nasa.misia.sk/book_chapters/8903.md
markdown_source: converted
translations:
  am: https://nasa.misia.sk/book_chapters/8903.md
  de: https://nasa.misia.sk/book_chapters/1459.md
---

# Հիսուս Քրիստոսի գալուստը

## Անցում

ԱՆՑՈՒՄ

Աստծո բարկությունը թշնամիների վրա թափելուց հետո կկա- տարվի այն, ինչ կանխատեսեց Զաքարիա մարգարեն. «Եվ նրա ոտները կանգնած կլինեն այն օրը Ձիթենեաց սարի վրա…» (14:4): Այդ անգամ Նա մենակ չի գա, այլ, ինչպես գրած է հաջորդ համարում. «…և պիտի գա իմ Տեր Աստվածը բոլոր սուրբերը քեզ հետ» (14:5): Հարսանյաց խնջույքը երկնքում անցավ և հիմա սպասվում է Հազարամյա Թագավորության սկիզբը: Բայց մինչ դրա կատարվելը պետք է գա արդարացումը և հա- տուցումը: «Եվ ազգերը բարկացան և եկավ քո բարկությունը, և մեռելների ժամանակը որ դատվին. և որ վարձքը տաս քո ծառա մարգարեներին և սուրբերին, և քո անունից վախեցողներինփոք- րերին և մեծերին. և երկիրն ապականողներին ապականես» (Հայտ. 11:18): Քանի որ եկեղեցու տարբեր շրջաններում ազդարարվում էր տարբեր բաներ, ապա հարկ է պարզաբանել, թե ինչն է իրական Աստծո առջև և փրկվածների մեջ: Այդ դատը նշանակում է ոչ թե դատապարտություն, այլ աստվածային արդարացում: Այն ժամա- նակ բոլոր Նոր Կտակարանի հավատացյալների համար կկատար- վեն Սուրբ Գրքի հետևյալ դրվագները. «Որովհետև մենք ամենս պետք է հայտնի լինենք Քրիստոսի ատյանի առաջին, որ ամեն մեկն ընդունի իր մարմնովն ինչ որ գործեց թե բարի, և թե չար: «Բայց դու ինչո՞ւ համար ես դատում քո եղբորը, կամ ինչո՞ւ ես քո եղբորը անարգում. որովհետև ամենս Քրիստոսի ատյանի առա- ջին պիտի կանգնենք: Որովհետև գրված է` Ես կենդանի եմ, ասում է Տերը, որ ամեն ծունկ ինձ պիտի կրկնվի և ամեն խոստովան լի- նի Աստծուն: Ուրեմն մեզանից ամեն մեկն իր անձի համար պի- տի հաշիվ տա Աստծուն» (Հռոմ. 14:10?12): Մինչև կատարելության հասած արդարները կարողանան դատել և կառավարել Դատավորի և Թագավորի հետ, նրանք պետք է ար- դարացում ստանան և պսակադրվեն: Տեղի կունենա տարբեր պսակների բաժանում. պարծանքի պսակը (I Թես. 2:19), արդարու- թյան պսակը (II Տիմ. 4:8), փառքի պսակը (I Պետ. 5:4), կյանքի պսակը (Յակ. 1:12, Հայտ. 2:10) և այլն: Դան. 7:26?ում կարդում ենք. «Բայց ատեանը պիտի նստէ…»: Նույնպես Հայտ. 20:4?ոիմ գրված է. «Եվ տեսա աթոռներ և նրանց վրա նստեցին. և դատավորություն տրվեցավ նրանց…», չէ՞ որ հաղթողներին խոստմունք էր տրված. «Ով որ հաղթում է, կտամ նրան, որ ինձ հետ նստի իմ աթոռի վրա» (Հայտ. 3:21): Նրանք ոչ միայն թագավորներ կլինեն Թագավորի հետ Հազարամյա Թա- գավորությունում իշխելով ազգերի վրա, կունենան մասնակցություն

դատում: Պողոսը գրում է. «Կամ թե չգիտե՞ք որ սուրբերը աշ- խարհքս կդատեն: … Չգիտե՞ք որ մենք հրեշտակներին կդատենք» (I Կոր. 6:2,3): Ենովքը մարգարեացավ. «Ահա Տերը եկավ իր բյու- րավոր սուրբերովը, որ դատաստան անե ամենին, և նրանց ամ- բարիշտներին հանդիմանե իրանց արած բոլոր ամբարիշտ գործե- րի համար (Յուդա 14?15): Մատթ. 25:31?32?ում գրված է. «Եվ երբոր մարդի Որդին իր փառքովը կգա և ամեն սուրբ հրեշտակները նրա հետ, այն ժա- մանակ կը նստի իր փառաց աթոռի վրա, և ամեն ազգերը կժո- ղովվեն նրա առաջը և նա նրանց կբաժանի իրարից, ինչպես հո- վիվը բաժանում է ոչխարներին այծերիցը»: Եսայիա մարգարեն նույնպես նկարագրում է այդ դատը. «Եվ նա պիտի դատէ հեթանոսների մեջ, և խրատե շատ ազգերին, և նրանք կձուլեն իրանց սուրերը խոփեր, և իրանց նիզակները` յո- տոցներ» (Ես. 2:2?5): Համարյա նույն բառերը կարելի է կարդալ Միքիայի 4:1?5?ի մեջ: Ինչ վերաբերում է Իսրայել ժողովրդին, ապա գրված է. «Եվ այնպես պիտի լինի որ Սիոնի մնացածը և Երուսաղեմի մնացոր- դը սուրբ պիտի կոչվին. ամենքը որ գրված են կյանքի համար Երուսաղեմումը» (Ես. 4:3): Կարդարացվեն ոչ միայն նրանք, ովքեր կմնան կենդանիների մեջ, այլ և բոլոր նրանք, ովքեր մեծ նեղու- թյան ժամանակ կսպանվեն Հիսուսի վկայության համար. «Եվ տե- սա … նրանց հոգիքը, որ գլխատվել էին Հիսուսի վկայության հա- մար և Աստծո խոսքի համար, և նրանց որ չերկրպագեցին գազա- նին և ոչ էլ նրա պատկերին, և նրա դրոշմը չառան իրանց ճա- կատի և ոչ էլ իրանց աջ ձեռքի վրա, և սրանք կենդանացան և Քրիստոսի հետ թագավորություն արին հազար տարի» (Հայտ. 20:4): Եվ նրանք կլինեն Հազարամյա Թագավորությունում: Չնայած, որ նրանք մասնակից չեն լինի Գառի հարսանյաց ընթ- րիքին, բայց հարություն կառնեն մինչև Հազարամյա Թագավորու- թյան սկիզբը և առաջին հարության մասնակից են հանդիսանում: Այդ առիթով էլ գրած է II Տիմ. 4:1?ում. «Արդ այս վկայությունը դնում եմ Աստծո և Տեր Հիսուս Քրիստոսի առաջին, որ դատելու է կենդանիներին և մեռելներին իր հայտնությունումը ու թագավո- րությունումը»: «Իսկ մեռելների մնացյալները չկենդանացան, մինչև որ հազար տարի լրանա: Սա առաջի հարությունն է: Երանելի և սուրբ է, որ

բաժին ունի առաջին հարության մեջ. սրանց վրա իշխանություն չունի երկրորդ մահը, այլ Աստծո և Քրիստոսի քահանաներ կլի- նեն և նրա հետ կթագավորեն հազար տարի» (Հայտ. 20:5?6): Այն ժամանակ կկատարվի այն, ինչ Տերը արտահայտեց երդու- մով. «Ինձանով երդում արի, իմ բերանից արդարության խոսք դուրս եկավ և ետ չի դառնալ, որ ինձ պիտի կրկնվի ամեն ծունկ և ամեն լեզու երդում անե: Միմիայն Տերովը կա ինձ համար ար- դարություն և զորություն, պիտի ասե. նրա մոտ պիտի գան և ամաչեն բոլոր նրա դեմ բորբոքվածները» (Ես. 45:23?24): Հետևյալ երկու դրվագները նույնպես դրան են վերաբերում. «Եվ երկրպագեն նրան Աստծո բոլոր հրեշտակները» (Եբր. 1:6): «Որ Հիսուսի անունովը կրկնվի ամեն ծունկ երկնավորների և երկրավորների և երկրի տակ լինողների, և ամեն լեզու դավանի, թե Հիսուս Քրիստոսը Տեր է Հոր Աստծո փառքի համար» (Փիլ. 2:10?11): Այն ժամանակ կուրախանան բոլորը, ովքեր հավատացին Քրիս- տոսին. «Երբոր կգա, որ փառավոր լինի իր սուրբերումը և զար- մանալի՝ բոլոր հավատացյալներումը» (II Թես. 1:10): Երախտագիտությամբ լցված, մենք կմիաձուլվենք փառաբանու- թյամբ և գովաբանությամբ 24 երեցների, չորս կենդանիների և հրեշտակների հետ, «որ մեծ ձայնով ասում էին. Արժանի է մորթ- ված Գառն առնելու և զորություն, և հարստություն, և իմաստու- թյուն, և կարողություն, և պատիվ, և փառք, և օրհնություն: Եվ ամեն ստեղծված, որ երկնքում է, և երկրի վրա, և երկրի տակ, և ծովումը, և նրանք ամենը որ նրա մեջ են, լսեցի որ ասում էին. Աթոռի վրա նստողին և Գառին լինի օրհնությունը, և փառքը, և կարողությունը հավիտյանս հավիտենից» (Հայտ. 5:12?13): «Սուրբ, սուրբ, սուրբ Տեր Աստված ամենակարող, որ էր, որ է, և որ գալու է» (Հայտ. 4:8): Այս վերջին համարում երևում է, որ Տերը այլևս չի կոչվում Մարդու Որդի, այլ Ամենակարող Աստված: Եսայի մարգարեն կանխատեսեց այդ հետևյալ խոսքերով. «Եվ այն օրն ասելու են, ահա մեր Աստվածը, որին մենք հուսացել ենք, և նա մեզ փրկեց. Եհովան է սա, որին հուսացել ենք, ուրախանալու և ցնծալու ենք նրա փրկությունովը» (Ես. 25:9):


## Chapter navigation

- [Previous chapter](https://nasa.misia.sk/book_chapters/8902.md)
- [Book contents](https://nasa.misia.sk/books/3063.md)
- [Next chapter](https://nasa.misia.sk/book_chapters/8904.md)

## Available translations

- [հայերեն (armenian)](https://nasa.misia.sk/book_chapters/8903.md)
- [Deutsch](https://nasa.misia.sk/book_chapters/1459.md)

## Source

- [Canonical HTML page](https://nasa.misia.sk/book_chapters/8903)
- [Markdown representation](https://nasa.misia.sk/book_chapters/8903.md)
