---
type: BookChapter
work_id: '516'
book_url: https://nasa.misia.sk/books/3064
book_markdown_url: https://nasa.misia.sk/books/3064.md
language: am
position: 3
canonical_url: https://nasa.misia.sk/book_chapters/8908
markdown_url: https://nasa.misia.sk/book_chapters/8908.md
markdown_source: converted
translations:
  am: https://nasa.misia.sk/book_chapters/8908.md
  cs: https://nasa.misia.sk/book_chapters/1007.md
  en: https://nasa.misia.sk/book_chapters/1031.md
  ru: https://nasa.misia.sk/book_chapters/5360.md
  th: https://nasa.misia.sk/book_chapters/5667.md
---

# Հայտնություն. Գիրք կնքված յոթ կնիքներո՞վ

## Գլուխ 2

Գլուխ 2 ՀԱՐՈՒՑՅԱԼ ՏԻՐՈՋ ՅՈԹ ՆԱՄԱԿՆԵՐԸ ԱՌԱՋԻՆ ՆԱՄԱԿԸ Պահիր քո առաջին սերը

Անհրաժեշտություն չկա մանրամասն կերպով քննարկելու Եկեղեցուն ուղղված յոթ նամակները. դրանք արդեն քննարկվել են, և քիչ թե շատ ծա- նոթ են բոլորին: Նախ նկատենք, որ Պատգամը միշտ տրվում է Եկեղեցու հրեշտակին, որն այնուհետև այն փոխանցում է ողջ Եկեղեցուն: Այնուհետև գովեստի խոսքեր են ասվում բարի բաների համար և հանդիմանական խոսքեր սուտ վարդապետությունների համար և այսպես շարունակ: Եկե- ղեցիներին ուղղված յուրաքանչյուր նամակի վերջում հաղթողներին տր- վում են առանձնահատուկ խոստումներ: Այդ խոստումները չեն տրվել մի- այն հիշատակված տեղական եկեղեցիներին, այլ վերաբերում են նորկտա- կարանյան Եկեղեցու յոթ շրջանների բոլոր հավատացյալներին: Եկեղեցու պատմիչները մանրամասն կերպով քննարկել են այս յոթ շր- ջանները: Նրանցից ամենահայտնին դոկտոր Կլարենս Լարկինն է, որն իր «Dispensational truth» գրքի 130?132 էջերում սահմանել է ժամանակի բաշ- խումը: Աստծո մարդ Ուիլյամ Բրանհամը կիրառել է դասակարգման այդ եղանակը, երբ խոսել է Եկեղեցու յոթ շրջանների վերաբերյալ: Այստեղ նույնպես ներկայացնում ենք ժամանակի այդ բաշխումը: Եկեղեցուն ուղղված յոթ նամակները կանխասող, մարգարեական բնույթ ունեն և կարևոր են փրկության պատմության համար: Միշտ հարուց- յալ Տերն է խոսում և գործում: Նամակներից յուրաքանչյուրում Նա տարբեր կերպ է ներկայանում, բայց դա միշտ ուղղված է Եկեղեցու հետ կապին: Եկեղեցին պետք է իմանա, թե ով է Նա, և պետք է լսի Նրա ասածը: Հաղթող- ներին տրված յոթ խոստումները նույնպես տարբեր են: Տիրոջ վերադարձի ժամանակ Եկեղեցու բոլոր շրջանների արդարները, որոնք հասել են կա- տարելության և մասնակից են լինելու առաջին հարությանը, կժառանգեն բոլոր խոստումները: Առաջին նամակում կարդում ենք. «Այսպես է ասում այն յոթ աստղերն

Իր աջ ձեռքում ունեցողը, որ յոթ ոսկի աշտանակների մեջ ման է գալիս. գի- տեմ քո գործերը, քո աշխատանքը, քո համբերությունը, և որ չարերին չես կարողանում տանել, և փորձեցիր նրանց, ովքեր առաքյալ են ձևանում, բայց չեն, ու պարզեցիր, որ սուտ են: Նեղություններ կրեցիր ու համբերու- թյուն ունես: Իմ անվան համար աշխատեցիր և չթուլացար: Բայց քո դեմ այս ունեմ, որ Քո առաջին սերը թողել ես: Արդ, հիշի՛ր, թե որտեղից վայր ըն- կար, ու զղջա՛ և նախկին գործերն արա՛, ապա թե ոչ շուտով կգամ քեզ մոտ և քո աշտանակը իր տեղից կշարժեմ, եթե չապաշխարես: Բայց այս բանն ունես, որ նիկողայոսյանների գործերն ատում ես, որոնք ես էլ եմ ատում» (Հայտն. 2:1?6): Խոսվում է Աստծո թագավորության մեջ կատարված աշխատանքի, գոր- ծերի և հավատացյալների համբերության մասին: Նրանց ասվում է, որ նրանք փորձել են չար և անազնիվ մշակներին և չեն տանում նրանց: Խոս- քը առաքյալ ձևացող մարդկանց մասին է, որոնք Եկեղեցու առաջին շրջա- նի Խոսքին հավատարիմ հավատացյալների կողմից քողազերծվել են որ- պես ստախոսներ: Պողոսը նրանց մատնացույց էր արել Գործք 20:28?32 համարներում և մյուս սուրբգրային հատվածներում՝ ասելով, որ իր գնալուց հետո կգան մարդիկ, որոնք սուտ վարդապետություններ կբերեն՝ աշակերտներին իրենց հետևից տանելու համար: Դրա համար նա եկեղեցու երեցներին հոր- դորում էր արթուն կենալ: Այն ժամանակ հավատացյալների հիշողության մեջ դեռ կենդանի էին սկզբնական քրիստոնեության առաքյալների վարդապետությունն ու գոր- ծերը: Նրանք այդ գիտեին. եթե մեկի ուսմունքն ու գործերը չեն համապա- տասխանում առաքյալների ուսմունքին և գործերին, ուրեմն նա նմանակող է, և նրա հավակնությունները արդարացված չեն: Արդեն քրիստոնեության առաջին սերնդում ոմանք սկսեցին շեղվել բնօրինակից: Մինչդեռ սկզբնա- կան քրիստոնեության բնօրինակը պետք է չափանիշ լինի բոլոր ժամանակ- ների ճշմարիտ հավատացյալների համար և մնա միակ ճշմարիտ օրինակը: Այնուհետև գովեստով խոսվում է հավատացյալների համբերության և Նրա անվան հանդեպ նվիրվածության մասին: Բայց դրան հետևում են հան- դիմանական խոսքերը, որովհետև շատերը թողել են իրենց առաջին, բոցա- վառ սերը: Նրանց հորդորում է ապաշխարել և վերադառնալ առաջին գոր- ծերին, այլապես Տերն Ինքը տեղից կշարժի նրա աշտանակը: Իրոք, ի՞նչ օգուտ այն ճրագից, որը լույս չի տալիս: Այլևս մնում է միայն հիշողություն և մեռած ձև: Նորից գովեստի բառեր են ասվում նրա համար, որ նրանք ատում են նիկողայոսյանների գործերը, որոնք տարբերություն են դրել «ծառայող եղբայրների» և լսողների միջև (որոնց սկսեցին անվանել «աշ- խարհականներ»). այդ գործերը Տերն էլ էր ատում:

Սա է այն խոստումը, որը տրված է նրանք, ովքեր լսում են, թե Հոգին ինչ է ասում եկեղեցիներին. «Ով որ հաղթի, նրան կենաց ծառի պտուղից ուտել կտամ, որ Աստծո դրախտում է» (Հայտն. 2:7): Առաջին մարդիկ կորցրին Կյանքի Ծառի վրա իրենց իրավունքը և վտարվեցին դրախտից: Այն բանից հետո, երբ փրկագնումը և հաշտությունը լիովին կատարվեցին, ճշմարիտ հավատացյալները նորից ազատ մուտք ունեցան դեպի Կյանքի Ծառը և դրախտ (Ղուկ. 23:43): Եփեսոսի եկեղեցու շրջանը տևել է Նոր Ուխտի Եկեղեցու սկզբից մինչև մոտավորապես Ք. Հ. 170 թվականը:

ԵՐԿՐՈՐԴ ՆԱՄԱԿԸ Մինչև մահ հավատարիմ եղիր

Երկրորդ նամակում Հարուցյալը ներկայանում է այսպես. «Այսպես է ասում Առաջինն ու Վերջինը, որ մեռած էր և կենդանացավ: Գիտեմ քո գոր- ծերը, նեղությունը և աղքատությունը, բայց դու հարուստ ես: Գիտեմ նաև նրանց հայհոյանքը, ովքեր ասում են, թե իրենք հրեա են, բայց չեն, այլ սա- տանայի ժողովուրդ են: Բնավ մի՛ վախեցիր այն բաներից, որ կրելու ես: Ահա բանսարկուն ձեզանից ոմանց բանտ է գցելու, որ փորձվեք, և տասն օր նեղություն կունենաք: Հավատարիմ եղիր մինչև մահ, և կյանքի պսակը կտամ քեզ» (Հայտն. 2:8?10): Այս շրջանի ճշմարիտ հավատացյալները դաժան նեղություններ են կրել, մարդկային տեսանկյունից աղքատ էին և զրպարտություն են կրել նրանց կողմից, ովքեր հավակնում էին ճշմարիտ հրեա, այսինքն՝ ճշմարիտ հավատացյալ լինել, բայց իրականում «սատանայի ժողովուրդ» են: Տերը քաջալերում է Իրեն պատկանողներին այս խոսքով. «Բնավ մի՛ վախեցիր այն բաներից, որ կրելու ես»: Հալածանքը միշտ լինում է նրանց կողմից, ովքեր կարծում են, թե միայն իրենք են ճշմարտության մեջ, բայց իրակա- նում բոլորովին էլ ճշմարտության մեջ չեն: Աստծո ճշմարիտ զավակները ուրիշներին չեն հալածում, այլ իրենք են հալածվում (Գաղատ. 4:28,29): Հակառակորդը հոգ էր տանում, որ նրանք բանտ նետվեն և մեծ նեղու- թյունների միջով անցնեն: Այն, ինչ մարգարեական խոսքն անվանում է «տասն օրվա նեղություն», ցույց է տալիս քրիստոնյաների հալածանքի պատմության մեջ եղած ամենադաժան հալածանքի տասը տարիները Դի- ոկղետիանոսի օրոք, Ք. Հ. 300?310 թվականներին: Նա, ով այդպիսի պայ- մաններում համբերում էր և հավատարիմ էր մնում մինչև մահ, պետք է ստանար կյանքի պսակը: Խոստումը հետևյալն է. «Ով որ հաղթի, երկրորդ

մահից չի վնասվի» (հ. 11): Առաջին մահը կատարվում է, երբ շունչը լքում է մարմինը, իսկ երկրորդ մահը կատարվում է դատաստանի ժամանակ, երբ հոգին լքում է շունչը: Զմյուռնիայի եկեղեցու շրջանը տևել է մինչև մոտավորապես Ք. Հ. 312 թվականը:

ԵՐՐՈՐԴ ՆԱՄԱԿԸ Նախազգուշացում Բաղաամի ևնիկողայոսյանների վարդապետության դեմԵրրորդ նամակում Տերը ներկայանում է այսպես. «Այսպես է ասում

սրած երկսայրի սուրն ունեցողը. գիտեմ քո գործերը և թե որտեղ ես բնակվում՝ ուր որ սատանայի աթոռն է: Եվ իմ անունը պահում ես, իմ հա- վատն էլ չուրացար այն օրերին, երբ իմ Անտիպաս հավատարիմ վկան սպանվեց ձեր մեջ, ուր որ սատանան է բնակվում: Բայց քո դեմ մի քիչ բան ունեմ, որ այդտեղ Բաղաամի վարդապետությունը պահողներ ունես, ով Բաղակին սովորեցրեց Իսրայելի զավակների առջև գայթակղություն դնել, որպեսզի նրանք կուռքի զոհվածից ուտեն և պոռնկություն անեն: Այդպես դու էլ նիկողայոսյանների վարդապետությունը պահողներ ունես, որ ես ատում եմ: Ապաշխարի՛ր, ապա թե ոչ շուտով կգամ քեզ մոտ ու նրանց հետ իմ բերանի սրով կպատերազմեմ» (Հայտն. 2:13?16): Նա ճանաչում է Իրեն պատկանողներին և նրանց գործերը, գիտի, թե ինչ են անում և որտեղ են բնակվում: Այն ժամանակ սատանան արդեն գրավել էր իր գլխավոր տեղը ուրացյալ քրիստոնեության մեջ: Ք. Հ. 325 թվականին տեղի էր ունեցել Նիկիայի տիեզերաժողովը, որին մասնակցել էին 1500 պատվիրակներ: Այնտեղ առանձնահատուկ կերպով շեշտվեց հոգևորակա- նության գերազանցությունը այսպես կոչված աշխարհականների նկատ- մամբ: Տիեզերաժողովի գլխավոր հռետորներն էին Աթանասը և Արիուսը: Տերը հանդիմանություններ արեց, որովհետև հավատացյալներից մի քանիսը հանդուրժում էին «Բաղաամի վարդապետությունը», նաև ընդու- նում էին «նիկողայոսյանների վարդապետությունը»: Թեև Բաղաամը բնավ չէր պատկանում Իսրայելի ժողովրդին, այնուամենայնիվ նրան հաջողվեց Հին Կտակարանում Իսրայելի ժողովրդին մղել կռապաշտության և ուրիշ ազգերի հետ խառնակման: Այդ նիկողայոսյան ուղղությունը խառը խումբ էր և անկասկած մեծ ազդեցություն էր ստացել. լսարանի և ուրացյալ եկե- ղեցու նոր պաշտոնյաների միջև բաժանումը ակնհայտ դարձավ: Այն, ինչ Եկեղեցու առաջին շրջանում բնութագրվում էր որպես «նիկողայոսյանների գործեր», երրորդ շրջանում արդեն դարձավ հաստատված վարդապետություն, որն ատելի էր Տիրոջը: Նա Իրեններին ապաշխարու- թյան կոչ է անում, այլապես Նա պետք է գա Իր բերանի սրով, այսինքն՝ Իր Խոսքով պատերազմելու նրանց դեմ, ովքեր շեղվել են այդ Խոսքից: Խոստումը հետևյալն է. «Ով որ հաղթի, նրան այն թաքցրած մանանայից ուտել կտամ և սպիտակ խիճ կտամ նրան, և այն խճի վրա՝ մի նոր անուն գրված, որ ոչ ոք չգիտե, բացի նրանից, ով ստանում է» (Հայտն. 2:17): Տե- րը Իրեններին կերակրում է բացահայտված Խոսքի թաքցրած մանանայով և հաղթողներին խոստանում է նոր անուն: Պերգամոսի եկեղեցու շրջանը տևել է մինչև մոտավորապես մեր թվար- կության 606 թվականը:

ՉՈՐՐՈՐԴ ՆԱՄԱԿԸ Նախազգուշացում սխալ ներշնչումներից բխող մոլորության դեմ

Չորրորդ նամակում Տերն այսպես է ներկայանում. «Այսպես է ասում Աստծո Որդին, որի աչքերը կրակի բոցի պես են, և նրա ոտքերը՝ շիկացած պղնձի նման. գիտեմ քո գործերն ու սերը, քո հավատն ու քո ծառայությու- նը, քո համբերություն ու քո գործերը, և որ վերջիններն ավելի են, քան առաջինները: Բայց քո դեմ մի քիչ բան ունեմ, որ Հեզաբել կնոջը թույլ ես տալիս, որ իրեն «մարգարեուհի» է կոչում և իմ ծառաներին սովորեցնում ու մոլորեցնում է, որ պոռնկություն անեն և կուռքի զոհվածից ուտեն: Նրան ժամանակ տվեցի, որ իր պոռնկությունից ապաշխարի, բայց նա չապաշ- խարեց: Ահա ես նրան անկողին կգցեմ, նրա հետ շնացողներին էլ՝ մեծ?մեծ նեղությունների մեջ, եթե իրենց գործերից չապաշխարեն: Նրանց զավակ- ներին մահով կսպանեմ, և բոլոր եկեղեցիները կիմանան, որ ես եմ ներաշ- խարհն ու սրտերը քննողը: Եվ ամեն մեկիդ իր գործերի համեմատ կտամ: Իսկ ես ասում եմ ձեզ և մյուսներին, որ Թիվատիրայում եք և այս վարդա- պետությունը չունեք, և որ սատանայի խորությունները չճանաչեցիք, ինչ- պես ասում են. ձեզ վրա ուրիշ ծանրություն չեմ գցի: Բայց այն, ինչ ունեք, պահեցեք, մինչև Ես գամ» (Հայտն. 2:18?25): Նախ Թիվատիրի եկեղեցին, ինչպես նաև նրա ներկայացրած եկեղեցա- կան ժամանակաշրջանը գովեստի է արժանանանում իր գործերի, սիրո, հավատարմության, ծառայության, նաև համբերության համար: Վկայվում է նրա հոգևոր աճի մասին: Հետո Տերը խոսում է այն բաների մասին, որոնք Իրեն հաճելի չեն: Կշտամբանքն ուղղված է մի կնոջ, որին Նա բնութագրում

է «Հեզաբել» անունով, որն իրեն մարգարեուհի է կոչում: Հոգևոր ոլորտում ամենավատ մոլորությունները, որոնք այնուամենայնիվ ճշմարտանման են թվում, գալիս են մարգարեացողների կողմից: Նրանց հավատում են և նա- յում են նրանց, առանց կասկածելու, որ դրանց հետևում չար մտադրու- թյուններ կարող են թաքնված լինել: Նոր Կտակարանի Եկեղեցում Աստված Խոսքի հինգ ծառայությունները վստահել է եղբայրներին: Իրականում Աստված երբեք չի հաստատել մար- գարեուհիներ, առաքելուհիներ, վարդապետուհիներ և այլն: Եթե պատա- հում է, որ կինն իրեն դնում է մարգարեուհու, վարդապետուհու տեղ և այս- պես շարունակ, Սուրբ Գրքի հետ համեմատելով կարող ենք տեսնել, որ սա- տանան նրան օգտագործում է տեղական եկեղեցուն փորձելու համար: Վաղ թե ուշ, ամեն հոգևոր արթնությունից հետո գալիս է փորձության պա- հը, ինչպես եղավ Եվայի հետ: Պողոսը եռանդուն կերպով ընդգծել է աստ- վածային կարգ ու կանոնը. «Կինը թող սովորի հանդարտությամբ, ամենայն հնազանդությամբ: Կնոջը չեմ արտոնում, որ սովորեցնի, ոչ էլ ամուսնու վրա իշխի, այլ լուռ մնա: Որովհետև առաջ Ադամն ստեղծվեց, և հետո՝ Եվան: Եվ Ադամը չխաբվեց, բայց կինը խաբվելով՝ մեղք գործեց» (1Տիմ. 2:11?14): Ամեն կին, որ իրեն հոգևոր է կարծում և հրաժարվում է իր ամուս- նու իշխանությունից, ինչպես Աստված Ինքն է պատվիրել Ծննդ. 3:16 հա- մարում, ինքնաբերաբար իրեն դնում է սատանայի իշխանության տակ և դառնում է նրա գործիքը: Ինչպես Եդեմի պարտեզում, դա երբեք չի կա- տարվում քաղաքականության մասին զրույցներում, կամ այլ երկրային հարցերում, այլ միշտ վերաբերում է Աստծո ասածներին: Ամեն տեղ, ուր կինը խախտում է Խոսքի հաստատած սահմանները և սկսում է ուրիշներին սովորեցնել աստվածաշնչյան թեմաների վերաբեր- յալ, նա սկսում է ինքն իրեն բարձրացնել Սուրբ Գրքից և ամուսնուց վեր: Դա ակներև նշանն է այն բանի, որ նա ամենակրոնական ձևով ընկել է թշ- նամու ազդեցության տակ: Այդ պատճառով առաքյալն ասում է. «Ձեր կա- նայք եկեղեցիներում թող լուռ մնան, որովհետև նրանց խոսելու հրաման չկա, այլ որ հնազանդ լինեն, ինչպես որ օրենքն էլ ասում է: Բայց եթե մի բան ուզենան սովորել (ոչ թե մի բան ուզենան սովորեցնել), թող տանն իրենց ամուսիններին հարցնեն…» (2 Կորնթ. 14:34,35): Քանի որ գործ ու- նենք Հիսուս Քրիստոսի հավիտենապես ճշմարիտ Ավետարանի հետ, սկզ- բից հաստատված սկզբունքները ուժի մեջ են մինչև վերջ: Աստծո պատվե- րով է առաքյալը վկայակոչում Եդեմի պարտեզում կատարվածը և կանանց ցույց է տալիս իրենց ճիշտ տեղը: Արդեն Հին Կտակարանում նույն հորդորները անհրաժեշտ էին Իսրայե- լի ժողովրդի համար. «Եվ դու, մարդու որդի, երեսդ դարձրու դեպի քո ժո- ղովրդի աղջիկները, որոնք իրենց սրտից մարգարեանում են, և մարգարեացիր նրանց մասին և ասա. «Այսպես է ասում Տեր Եհովան. վա՜յ այն կա- նանց, որ ձեռքերի ամեն արմունկի համար բարձիկներ են կարում և լաչակ- ներ են շինում ամեն հասակի գլխի համար հոգիներ որսալու նպատակով: Իմ ժողովրդի հոգիները դուք որսում եք, և մի՞թե ձեր հոգիները կապրեն» (Եզեկ. 13:17,18): Խորհուրդ է տրվում այս գլուխը կարդալ մինչև վերջ և մե- կընդմիշտ դաս քաղել այնտեղից: Ուշագրավ է, որ այդ առումով հիմա էլ ոչինչ չի փոխվել: Իրականում կանայք են, որոնք իրենց հոգևոր են կարծում և ուզում են սովորեցնել ուրիշներին, ընկնում են կեղծ ներշնչման տակ: Նրանց մարգարեությունները կախարդանքի բնույթ ունեն, որը կապում է, պարունակում են օձի մահացու թույնը, և նրանց լսողները հոգևորապես կապված են և Հիսուս Քրիստոսի Անունով ազատագրության կարիք ունեն: Որպես Խոսքի քարոզիչներ՝ Աստծո սպասավորները պետք է ավելի լավ իմանային այդ մասին, որպեսզի կարողանային քողազերծել նրանց գործե- րը: Մինչդեռ ինչպես Եվան այն ժամանակ օձի հետ զրույցի ժամանակ լսեց նրան և Ադամին էլ իր հետ տարավ անկում, այնպես էլ այս ծառաները ան- կում ապրեցին Հեզաբել կնոջ հետ, որը «… սովորեցնում ու մոլորեցնում է, որ պոռնկություն անեն և կուռքի զոհվածից ուտեն» (Հայտն. 2:20): Համա- տեքստից պարզ երևում է, որ խոսքը ոչ թե մարմնավոր, այլ հոգևոր պոռն- կության մասին է: Այն կանայք, որոնք իրենց մարգարեուհի են կոչում, կխուսափեն Աստծո ծառաների հետ մարմնավոր շնություն գործելուց, որովհետև դրանով կկորցնեն իրենց հոգևոր հեղինակությունը և նրանց վրա ազդեցությունը: Ապաշխարության կոչ է տրվում այդ «Հեզաբելին», որը միաժամանակ գործում է որպես մարգարեուհի և վարդապետուհի, ինչ- պես նաև իր հետ կապված մարդկանց: Այդ խառնուրդից ծնված հոգևոր զավակները հոգևոր մահվան մեջ են: Բայց բոլոր նրանց համար, ովքեր թույլ չտվեցին, որ այդ ինքնակոչ մարգարեուհին խաբի իրենց, և չկառչեցին նրա ուսմունքներից, ուժի մեջ է մնում այս խոստումը. «Ով որ հաղթում է ու իմ գործերը մինչև վերջ պահում, նրան ազգերի վրա իշխանություն կտամ: Եվ նա կհովվի նրանց երկաթե գավազանով. նրանք բրուտի ամանի պես կփշրվեն, ինչպես ես էլ Իմ Հորից ընդունեցի: Եվ Ես նրան կտամ առավոտյան աստղը» (Հայտն. 2:26?28): Փրկագնված- ները միասին կժառանգեն բոլոր բաները իրենց Փրկչի հետ և Նրա հետ կթագավորեն բոլոր ժողովուրդների վրա հազարամյա թագավորության ժամանակ: Թիվատիրի եկեղեցու շրջանը տևել է մինչև մոտավորապես Ք. Հ. 1520 թվականը:


## Chapter navigation

- [Previous chapter](https://nasa.misia.sk/book_chapters/8907.md)
- [Book contents](https://nasa.misia.sk/books/3064.md)
- [Next chapter](https://nasa.misia.sk/book_chapters/8909.md)

## Available translations

- [հայերեն (armenian)](https://nasa.misia.sk/book_chapters/8908.md)
- [Česky](https://nasa.misia.sk/book_chapters/1007.md)
- [English](https://nasa.misia.sk/book_chapters/1031.md)
- [Русский язык](https://nasa.misia.sk/book_chapters/5360.md)
- [ไทย (Thai)](https://nasa.misia.sk/book_chapters/5667.md)

## Source

- [Canonical HTML page](https://nasa.misia.sk/book_chapters/8908)
- [Markdown representation](https://nasa.misia.sk/book_chapters/8908.md)
