---
type: BookChapter
work_id: '516'
book_url: https://nasa.misia.sk/books/3064
book_markdown_url: https://nasa.misia.sk/books/3064.md
language: am
position: 4
canonical_url: https://nasa.misia.sk/book_chapters/8909
markdown_url: https://nasa.misia.sk/book_chapters/8909.md
markdown_source: converted
translations:
  am: https://nasa.misia.sk/book_chapters/8909.md
  cs: https://nasa.misia.sk/book_chapters/1008.md
  en: https://nasa.misia.sk/book_chapters/1032.md
  ru: https://nasa.misia.sk/book_chapters/5361.md
  th: https://nasa.misia.sk/book_chapters/5668.md
---

# Հայտնություն. Գիրք կնքված յոթ կնիքներո՞վ

## Գլուխ 3

Գլուխ 3 ՀԻՆԳԵՐՈՐԴ ՆԱՄԱԿԸ Ռեֆորմացիայի ժամանակաշրջանը Տկարների հաստատումը հավատքի մեջՀինգերորդ՝ Սարդեսի եկեղեցուն ուղղված նամակը սկսվում է այս խոսքերով. «Այսպես է ասում Աստծո յոթ Հոգիներն ու յոթ աստղերն ունեցո- ղը. գիտեմ քո գործերը, որ անուն ունես, թե կենդանի ես, բայց մեռած ես: Արթուն եղիր և հաստատիր մնացածներին, որ մեռնելու մոտ են, որովհետև քո գործերն իմ Աստծո առաջ կատարյալ չգտա: Արդ հիշի՛ր, թե ինչպես ըն- դունեցիր և լսեցիր, և պահի՛ր ու ապաշխար՛իր, իսկ եթե արթուն չլինես, ես քեզ վրա գողի պես կգամ, և չես իմանա, թե որ ժամին կգամ քեզ մոտ» (Հայտն. 3:1?3): Այս եկեղեցու ժամանակաշրջանը համընկնում է Ռեֆորմացիայի սկզբի հետ: Տեսեք, թե ինչ կշտամբանք է ուղղված նրան այստեղ: Եկեղեցին կա- րող է կենդանի լինելու համբավ ունենալ, բայց հոգևորապես մեռած լինել: Հնարավոր է առերևույթ հոգևոր կյանք ունենալ, նույնիսկ կիրառել Հոգու պարգևները, բայց միայն Աստծո Հոգին կարող է դրսևորել աստվածային կյանքը: Հոգու օծությունը կատարվում է հոգևոր ոլորտում, մինչդեռ Սուրբ Հոգով վերստին ծնունդը կատարվում է մեր անձերում: Հետո հնչում է հրա- վերը արթուն մնալու և հաստատելու մնացածներին, որ մեռնելու մոտ են, որովհետև այդ եկեղեցու գործերը կատարյալ չէին Աստծո առաջ: «Արդ հիշ- ի՛ր, թե ինչպես ընդունեցիր և լսեցիր, և պահի՛ր ու ապաշխար՛իր» (հ. 3): Մինչդեռ այն ժամանակ էլ կար մի փոքր խումբ, որը տարբերվում էր այս- պես կոչված «հավատացյալների» մեծ բազմությունից: «Բայց Սարդեսում էլ մի քանի անձինք ունես, որոնք իրենց հագուստները չկեղտոտեցին, և նրանք ինձ հետ սպիտակ հանդերձներով ման կգան, որովհետև արժանի են» (հ. 4): Այս շրջանի համար արված խոստումը մեկ անգամ էլ է հաստատվում. «Ով որ հաղթի, նա սպիտակ հագուստներ կհագնի, և նրա անունը կյանքի գրքից չեմ ջնջի. և նրա անունը կդավանեմ իմ Հոր առաջ ու նրա հրեշտակ- ների առաջ» (Հայտն. 3:5): Ուրեմն հնարավոր է, որ Կյանքի Գրքում արդեն

գրված անունը ջնջվի: Բայց «Գառան Կյանքի Գրքում» գրված անունը չի կարող ջնջվել: Գրքերից մեկը վերաբերում է կանչվածներին, մյուսը՝ ընտր- յալներին: Երբ Իսրայելը տրվեց կռապաշտության, Տերն ուզում էր նրա անունը ջն- ջել Կյանքի Գրքից, բայց Մովսեսը կանգնեց խրամատում՝ ժողովրդի հա- մար բարեխոսելու համար: Նա ուզում էր, որ ներվեն մեղքերը նրանց, ով- քեր պարել էին ոսկե հորթի շուրջը, որին անվանում էին իրենց աստվածը: «Բայց հիմա եթե նրանց մեղքերը ներես, ներիր, եթե ոչ՝ աղաչում եմ ջնջիր ինձ քո գրած գրքից: Եվ Եհովան ասաց Մովսեսին. «Ով որ ինձ դեմ մեղան- չել է, ես նրան կջնջեմ իմ գրքից» (Ելից 32:32,33): Բոլոր հավատացյալների համար ուժի մեջ է մնում այն, որ ոչ թե ճանա- պարհորդության սկզբում, այլ վերջում է տեղի ունենում թագադրումը: Սարդեսի եկեղեցու շրջանը տևել է մինչև մոտավորապես Ք. Հ. 1750 թվականը:

ՎԵՑԵՐՈՐԴ ՆԱՄԱԿԸ Ֆիլադելֆիայի շրջանը Եղբայրասիրության ժամանակը

Վեցերորդ նամակում ասվում է. «Այսպես է ասում Սուրբը՝ Ճշմարիտը, որ Դավթի բանալիներն ունի, որ բացում է, և ոչ ոք չի փակում, փակում է, և ոչ ոք չի բացում: Գիտեմ քո գործերը. ահա քո առաջ մի դուռ բացեցի, և այն ոչ ոք չի կարող փակել, որովհետև քիչ զորություն ունես, բայց իմ խոս- քը պահեցիր և իմ անունը չուրացար: Ահա ես կանեմ սատանայի ժողովքից եղողներին, ովքեր իրենց մասին ասում են, թե հրեա են, բայց չեն, այլ սուտ են ասում,? ահա նրանց այնպես կանեմ, որ կգան քո ոտքերի առաջ երկր- պագություն կանեն ու կիմանան, որ ես քեզ սիրեցի: Քանի որ համբերու- թյան իմ խոսքը պահեցիր, ես էլ քեզ կպահեմ փորձության այն ժամից, որ գալու է այս աշխարհի վրա, որպեսզի երկրի երեսին բնակվողներին փոր- ձի: Ահա շուտով ես գալիս եմ. պահի՛ր այն, ինչ որ ունես, որպեսզի ոչ ոք քո պսակը չվերցնի» (Հայտն. 3:7?11): Ռեֆորմացիային հաջորդող այս ժամանակաշրջանը միաժամանակ բաց դռների և եղբայրասիրության ժամանակաշրջանն է: Բաբելոնյան բան- տի դռները բացվել էին. այսուհետ բաց էին նաև Ավետարանի քարոզչու- թյան դռները աշխարհով մեկ: Թեև սկզբում քիչ զորություն ունեին, հավա- տացյալները ամուր կառչեցին Խոսքից և չուրացան Տիրոջ անունը: Նա

այնպես արեց, որ «սատանայի ժողովքից» եղողները դուրս եկան այնտե- ղից և Ավետարանի զորավոր քարոզչության ներգործությամբ երկրպագու- թյուն արեցին Տիրոջ առաջ: Ինչպես Տերը ցույց է տալիս, այս շրջանը գտնվում է անմիջապես փոր- ձության ժամանակից առաջ, որը հասնելու է ողջ աշխարհի վրա: Արդեն այստեղ Նա հաղորդում է Իր մոտալուտ գալստյան մասին և Իրեններին հորդորում է այս խոսքերով. «Պահի՛ր այն, ինչ որ ունես, որպեսզի ոչ ոք քո պսակը չվերցնի» (հ. 11): Խոստումը հետևյալն է. «Ով որ հաղթի, իմ Աստծո տաճարում նրան սյուն կանեմ ու այլևս դուրս չի գնա: Նրա վրա կգրեմ իմ Աստծո անունը և իմ Աստծո քաղաքի անունը, այն նոր Երուսաղեմի անունը, որ երկնքից, իմ Աստծուց է իջնում, և իմ նոր անունը կգրեմ» (հ. 12): Ֆիլադելֆիայի եկեղեցու շրջանը տևել է մինչև մոտավորապես 1900 թվականը:

ՅՈԹԵՐՈՐԴ ՆԱՄԱԿԸ Լավոդիկեի շրջանը Նախազգուշացում գաղջության եվ անհոգության դեմԵկեղեցիներին ուղղված վերջին՝ յոթերորդ նամակը, անմիջապես սկսվում է հանդիմանությամբ, «Այսպես է ասում Ամենը՝ հավատարիմ և ճշմա- րիտ Վկան, Աստծո ստեղծագործության Ակիզբը: Գիտեմ քո գործերը, որ ո՛չ սառն ես, ո՛չ էլ տաք: Երանի՜ թե սառը կամ տաք լինեիր: Ուրեմն քանի ոչ գաղջ ես և ո՛չ տաք, ո՛չ էլ սառը, քեզ իմ բերանից պիտի փսխեմ: Որով- հետև ասում ես. «Ես հարուստ եմ և ավելի հարստացա. ոչ մի բանի կարոտ չեմ»: Բայց չգիտես, որ դու թշվառ ու ողորմելի, աղքատ, կույր ու մերկ ես» (Հայտն. 3:14?17): Եկեղեցու այս վերջին շրջանում, որը ոչ՛ տաք է, ո՛չ էլ սառը, այսինքն՝ գաղջ և անհոգ, Տերը դարձի չեկողներին սպառնում է փսխել Իր բերանից: Դա նշանակում է, որ նրանք չեն լսի Նրա կանչը առաջին հարության և հափշտակության ժամանակ: Այն խաբուսիկ ենթադրությունը, թե եկեղեցին ամեն ինչ առատորեն ու- նի և ոչ մի բանի կարիքը չունի, հանդիմանվում է Իր՝ Տիրոջ կողմից այս խոսքերով. «Բայց չգիտես, որ դու թշվառ ու ողորմելի, աղքատ, կույր ու մերկ ես»: Եթե բնական ոլորտում ինչ?որ մեկը աղքատ, կույր և մերկ է, դա

վատ բան է: Բայց եթե նա այդ չգիտի, եթե չի գիտակցում իր վիճակը, նշա- նակում է, որ այդ մարդու մտքի մեջ ինչ?որ բան կարգին չէ: Նույնը վերա- բերում է հոգևոր ոլորտին: Այս վերջին՝ խաբուսիկ ժամանակաշրջանում ողբերգական է այն փաս- տը, որ ինչ?որ բան են հավակնում, ինչ?որ բան են փորձում իրենք իրենց համոզել, երևակայել մի բան, որն իրականում ամենևին էլ գոյություն չունի: Շնորհքի ժամանակի վերջում ապրող հավատացյալներին ուղղված Տիրոջ հանդիմանությունից երևում է, որ նրանց պակասում է իսկական հոգևոր դատողությունը և զանազանումը: Նրանք ապրում են ցանկությունների աշ- խարհում, երևակայական աշխարհում՝ առանց հասկանալու, որ արդարա- ցի է Տիրոջ հանդիմանությունը: Մինչդեռ Նա Իրեններին չի լքում. թակում է դուռը և խորհուրդ է տալիս. «Ես քեզ խորհուրդ եմ տալիս. ինձանից կրակի մեջ փորձված ոսկի առ, որ հարստանաս. և սպիտակ հագուստներ, որ հագ- նես, որ քո մերկության ամոթը չերևա, և աչքերիդ դեղ դիր, որ տեսնես: Ում որ սիրում եմ, հանդիմանում եմ ու խրատում: Ուրեմն ջանք արա և ապաշ- խարիր» (հհ. 18,19): Միայն նրանք, ովքեր գիտակցում են իրենց սեփական վիճակը և գալիս են Տիրոջը, կարող են ստանալ այն, ինչ Նա պատրաստել է. նրանք կստա- նան օծություն՝ դեղ աչքերի համար, որպեսզի Հոգու հայտնությամբ կարո- ղանան տեսնել այն, ինչ աստվածային է և պատկանում է Աստծո թագավո- րությանը: Տերն Ինքը վկայում է, որ Ինքը գտնվում է դրսում, կանգնած է դռան մոտ և թակում է, թեև ներսում խոսում են Իր մասին, երգում են Իր հա- մար, խոսում են Հոգու գործողության և Սուրբ Հոգու պարգևների մասին: Պաշտամունքն ընթանում է իր հունով, բայց Նրան թույլ չեն տալիս խոսք վերցնել եկեղեցում և բացահայտվել այնտեղ: Բայց Նրա համբերությունը հասնում է վերջին: Ահա թե ինչու Նա դուռը թակելով՝ անհատապես դիմում է հավատացյալ- ներին. «Ահա ես դռան առաջ կանգնած եմ ու բախում եմ. եթե մեկն իմ ձայ- նը լսի և դուռը բացի, նրա մոտ կմտնեմ ու նրա հետ կընթրեմ, նա էլ՝ ինձ հետ»: Սա այժմյան վիճակն է: Ոչ թե ողջ եկեղեցիները, այլ տարբեր եկեղե- ցիներից առանձին անհատներ կլսեն Նրա կանչը, կընդունեն Նրա խոր- հուրդը և կբացեն իրենց սրտի դուռը, որ Նա իրենց հետ ուտի Իր պատրաս- տած ընթրիքը: Այս ժամանակաշրջանին նախորդող ոչ մի շրջանում Տիրոջ սեղանը այնքան առատ չի եղել, ինչքան հիմա: Իսկ այս ժամանակաշրջանին տրված խոստումը բոլոր խոստումներից ամենափառավորն է. «Ով որ հաղթի, նրան իշխանություն կտամ, որ ինձ հետ իմ գահին նստի, ինչպես ես էլ հաղթեցի և իմ Հոր հետ նրա գահին նս- տեցի» (հ. 21): Քրիստոսի ծնունդով Աստված նոր ստեղծագործության սկիզբ դրեց. ահա թե ինչու այս շրջանի եկեղեցուն ուղղված նամակի սկզբում Նա ներկայանում է որպես Աստծո ստեղծագործության սկիզբը: Բո- լոր նրանք, ովքեր վերստին ծնվել են Նրա Հոգուց (Հովհ: 3:3?7, Հակոբ 1:18, 1 Պետր. 1:23, 1 Հովհ. 5:1?4 ), կազմում են եկեղեցու յոթ շրջանների անդրանիկների խումբը (Եբր. 12:23) և միաժամանակ նոր ստեղծագործու- թյուն են Քրիստոսով (2 Կորնթ. 5:17?19). նրանք Նրա գահին կնստեն Նրա հետ, ով հաղթել է և Նրա հետ միասին կթագավորեն: Ուշագրավ է, որ եկեղեցիներին ուղղված յուրաքանչյուր նամակի սկզ- բում գտնվում է «ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ» խոսքը: Յուրաքանչյուր նամա- կի վերջում կարդում ենք. «Ով որ ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին»: Եվ հենց դա է կարևորը՝ լսել այն, ինչ Հոգին ասում է ներ- կա ժամանակներում այս ժամանակաշրջանի համար խոստացված և բա- ցահայտված Խոսքի միջոցով: Հենց դա է այդ Պատգամը, որ կարևոր է այ- սօր և կարևոր է եղել ամեն ժամանակաշրջանում: Առաջին երեք նամակնե- րում այդ խոսքերը գրված են խոստումից առաջ, բայց վերջին չորս նամակ- ներում գրված են խոստումից հետո: Մատթեոսի ավետարանի 13?րդ գլխում Տերը հանգամանալից կերպով խոսել է լսելու և տեսնելու անհրաժեշտության մասին, Նա երանելի է հա- մարել այն աչքերը, որ տեսնում են և ականջները, որ լսում են: Եկեղեցու բոլոր շրջանների հաղթողների խումբը բաղկացած է նրանցից, ովքեր լսել են, հավատացել և հետևել Աստծո պատգամին իրենց ժամանակներում: Մենք նույնպես պետք է լսենք այն, ինչ Հոգին ասում է մեր օրերում այժմ- յան պատգամի միջոցով, որպեսզի մասնակից լինենք այն բանին, ինչ Աստ- ված խոստացել է անել և հիմա էլ անում է: Աստծո ճշմարիտ զավակները ոչ միայն լսում են պատգամաբերին,որը ներկայանում է որպես հրեշտակ՝ աստվածային պատգամը բերելու համար, այլև զանազանում են «ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ» խոսքը, հավատում են Խոսքի վկայությանը և դառնում են հաղթողներ, որոնք ժառանգելու են ամեն ինչ:


## Chapter navigation

- [Previous chapter](https://nasa.misia.sk/book_chapters/8908.md)
- [Book contents](https://nasa.misia.sk/books/3064.md)
- [Next chapter](https://nasa.misia.sk/book_chapters/8910.md)

## Available translations

- [հայերեն (armenian)](https://nasa.misia.sk/book_chapters/8909.md)
- [Česky](https://nasa.misia.sk/book_chapters/1008.md)
- [English](https://nasa.misia.sk/book_chapters/1032.md)
- [Русский язык](https://nasa.misia.sk/book_chapters/5361.md)
- [ไทย (Thai)](https://nasa.misia.sk/book_chapters/5668.md)

## Source

- [Canonical HTML page](https://nasa.misia.sk/book_chapters/8909)
- [Markdown representation](https://nasa.misia.sk/book_chapters/8909.md)
