---
type: BookChapter
work_id: '516'
book_url: https://nasa.misia.sk/books/3064
book_markdown_url: https://nasa.misia.sk/books/3064.md
language: am
position: 7
canonical_url: https://nasa.misia.sk/book_chapters/8912
markdown_url: https://nasa.misia.sk/book_chapters/8912.md
markdown_source: converted
translations:
  am: https://nasa.misia.sk/book_chapters/8912.md
  cs: https://nasa.misia.sk/book_chapters/1011.md
  en: https://nasa.misia.sk/book_chapters/1035.md
  ru: https://nasa.misia.sk/book_chapters/5364.md
  th: https://nasa.misia.sk/book_chapters/5671.md
---

# Հայտնություն. Գիրք կնքված յոթ կնիքներո՞վ

## Գլուխ 6

Գլուխ 6 ԿՆԻՔՆԵՐԻ ԲԱՑՈՒՄԸՀԱԿԱՔՐԻՍՏՈՍԻ ԶՈՐՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ Ընդհանուր պատկերացում

Վեցերորդ գլուխը խորհրդանշական ձևով նկարագրում է առաջին վեց կնիքների բացումն ու դրանց բովանդակությունը: Կնիքների բացման վե- րաբերյալ թեման արդեն շատ է քննարկվել, դրա համար միայն թեթևակի կշոշափենք այն, ինչպես այդ արեցինք Եկեղեցուն ուղղված յոթ նամակնե- րի քննարկման ժամանակ: Առաջին չորս կնիքների ժամանակ ձիու վրա նստած մի ձիավոր է ցույց տրվում մեզ, բայց ամեն անգամ ձին տարբեր գույնի է: Այս համատեքստում ուշագրավ է այն, որ չորս կենդանիները, որոնք Աստծո կողմից են, կանգնած են գահի առջև, մինչ չորս ձիավորները գործում են հակառակորդի համար: Վաղուց ի վեր ձին խորհրդանշում է պատերազմական գործողություններ: Այստեղ նկարագրվում է Քրիստոսի հակառակորդը, որը երկրի վրա Քրիս- տոսի հաղթական շքերթի կողքին վարում է իր կրոնական արշավները: Զաքարիայի մարգարեության մեջ նկարագրվում են չորս ձիեր, որոնք հետո լծվեցին չորս կառքերին: Դրանք ունեն նույն գույները, ինչ որ չորս կնիքների չորս ձիերը (Զաք. 1 և 6): Զաքարիայի մարգարեության մեջ խոս- քը Իսրայելի հալածվելու և ցրվելու մասին է, իսկ Հայտնության գրքում խոս- քը Եկեղեցու հալածանքի և ոչնչացման մասին է: Նույն դիվական զորու- թյունները, որոնք օգտագործեցին հռոմեական կայսրությանը Իսրայելի ժո- ղովրդին ճնշելու համար, նաև հալածում են Եկեղեցուն սկզբից ի վեր: Քրիս- տոսին նմանակողը հեծնում է չորս տարբեր ձիերի, որոնց գույները ցույց են տալիս ամեն ժամանակաշրջանում տեղի ունեցած զարգացումները: Հովել մարգարեի գրքում հակաքրիստոսի այդ ավերիչ զորությունը իր չորս փուլերում նկարագրվում է որպես խառնիճ, մորեխ, ջորյակ, երևիլ(Հո- վել 1:4, 2:25): Նորկտակարանյան Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Մարմինն է Նրա ողջ լեցունությամբ: Նա Կյանքի Ծառն է, որը պտուղ է բերում, իսկ մենք Նրա մեջ ենք: Նա Որթն է, իսկ մենք ճյուղերն ենք: Հակառակորդը

փորձել է ոչնչացնել այդ աստվածային պտղատու ծառը չորս փուլերի ըն- թացքում, չորս ձիավորների միջոցով, բայց Աստված խոստացել է Հովել մարգարեի միջոցով վերադարձնել այն, ինչ ոչնչացվել էր (Հովել 2:25): Առաջին երեք կնիքներն արդեն մտել են պատմության մեջ, բայց չոր- րորդ կնիքը տևում է մինչև Նոր Կտակարանի Եկեղեցու վերջը: Հինգերորդ կնիքը վերաբերում է հրեաներին: Վեցերորդ կնիքը տևում է մինչև դատաս- տանների ժամանակի վերջը: Յոթերորդ կնիքը ընդգրկում է յոթ փողերի դա- տաստանները, որոնք ասպարեզ են գալիս վեցերորդ կնիքի ժամանա- կաշրջանում:

ԱՌԱՋԻՆ ԿՆԻՔԸ ՀԱԿԱՔՐԻՍՏՈՍԸ ԻՐ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼՈՒՄ Աննկատելի սկիզբԵրբ Գառը բացում է առաջին կնիքը, չորս կենդանիներից մեկը կանչում

է որոտման ձայնի պես. «Ե՛կ ու տե՛ս»: Այնուհետև Հովհաննեսը պատմում է. «Եվ տեսա. ահա մի սպիտակ ձի և նրա վրա նստողը մի աղեղ ուներ: Նրան մի պսակ տրվեց, ու նա դուրս եկավ որպես հաղթող և հաղթելու համար» (Հայտն. 6:2): Ոչ ոք չի կարող առաջին հայացքից ենթադրել, որ այս խորհրդապատ- կերի տակ ինչ?որ վատ բան է թաքնված, եթե Սուրբ Հոգուց հայտնություն չստանա: Ցույց է տրվում հակաքրիստոսի զորությունը, որը քողարկված է իր սկզբնական փուլում: Ձիու սպիտակ գույնը ցույց է տալիս, որ այդ զո- րությունը առաջին հայացքից անմեղ է թվում և դեռևս աղտոտված չէ արյու- նով: Նա դեռ չուներ այդ հնարավորությունը, որովհետև չուներ աշխարհիկ ոչ մի իշխանություն: Եվ հետո, նա սկզբում գործում էր շատ կրոնական և «քրիստոնեական» ձևով: Մինչդեռ ձիավորը քողազերծվում է որպես խաբե- բա: Նա աղեղ ուներ, բայց նետ չուներ, այսինքն՝ նա ընդամենը կեղծակեր- պիչ է: Ի հակադրություն Քրիստոսի, որի անունն է «Աստծո Բան» (Հայտն. 19:13), նրա հակառակորդը անուն էլ չունի, այլ միայն տիտղոսներ: Պողոսն արդեն խոսել էր այն մարդկանց մասին, որոնք բերելու էին օտար վարդապետություններ, բաժանումներ և աշակերտներին տանելու էին իրենց հետևից (Գործք 20:29?31): Այդ նոր ուղղությունը շուտով սկսեց քարոզել ուրիշ Հիսուս, ուրիշ ավետարան և գտնվել ուրիշ հոգու ազդեցու- թյան տակ (2 Կորնթ. 11:3?4): Այդ ամենը Աստծո Խոսքից և Հիսուս Քրիստո- սի Ավետարանից դուրս է, և հետևաբար անեծքի տակ (Գաղատ. 1:6?9): Ոչ մի օգուտ չկա այն բանից, երբ եռանդով պնդում են, թե առաքյալ են, կամ

գործում են Քրիստոսի փոխարեն (2 Կորնթ. 11:13?15): Խոսքի մեջ հաս- տատված Եկեղեցին քննեց այդ սուտ ուղղությունը առաջին առաքյալների պատգամի և գործելակերպի միջոցով, և գտավ, որ դրա ներկայացուցիչնե- րը ստախոս են (Հայտն. 2:2 և այլ համարներ): Միայն այն ժամանակ, երբ այդ գործընթացը զարգացավ, և նիկողայոս- յանների ոչ սուրբգրային ուսմունքները և կիրառությունները կենտրոնա- ցան առաջին քրիստոնեական կազմակերպված կրոնի ղեկավարի մեջ, հնարավոր դարձավ նրան պսակավորել: Հնարավոր չէ պսակավորել ուս- մունքները և գործերը, այլ միայն այն անձնավորությանը, որի միջոցով դրանք ներկայացվում են: Եվ նա դուրս եկավ, որ կռվի ճշմարիտ հավա- տացյալների դեմ և հաղթի նրանց: Առաջին կնիքին համապատասխանող զարգացումները տարածվել են մինչև առաջին դարերը: Խոսքից շեղված այդ ուղղությունը բոլոր ոլորտնե- րում գերիշխող դիրք ձեռք բերեց, և Կոստանդինոսի օրոք պետական և կրոնական իշխանությունները միավորվեցին: Այդ ժամանակ եկեղեցին սկ- սեց ծառայել պետությանը, իսկ պետությունը՝ եկեղեցուն: Առաջին կնիքի ժամանակաշրջանը տարածվում է մինչև եկեղեցու երրորդ շրջանը: Հենց սկզբից հակաքրիստոսի իշխանությունը, որը զարգանում էր Հի- սուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցու հետ զուգահեռ, հաստատեց ինքն իրեն: Դա սկսվեց աննկատելի ձևով, նիկողայոսյանների վարդապետական ուղղության միջոցով (Հայտն. 2): Հակաքրիստոսի այդ ուղղությունը նկատի ուներ Հովհաննեսը, երբ գրում էր. «Մեզանից դուրս եկան, բայց մեզանից չէին» (1 Հովհ. 2:19): Աստվածաշնչյան Եկեղեցուց բաժանված՝ այդ արտա- քուստ հավատացյալները թափառում էին այստեղ, այնտեղ և խաբված էին թշնամու կողմից: Հետագայում նրանք քարոզեցին Բաղաամի վարդապե- տությունը (Հայտն. 2:14), որն իր հետևից հոգևոր մահ է բերում, և ի վերջո Հեզաբել կինը, որը սուտ մարգարեուհի է (Հայտն. 2:20), դարձավ նրանց համար հոգևոր հեղինակություն:

ԵՐԿՐՈՐԴ ԿՆԻՔԸ ՀԱԿԱՔՐԻՍՏՈՍԸ ԻՐ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼՈՒՄ

Իշխանության գործադրումը եվ արյունահեղություն Երկրորդ կնիքի բացման ժամանակ երկրորդ կենդանին աղաղակեց. «Եկ ու տես»: Եվ մի ուրիշ՝ կարմիր ձի դուրս եկավ, նրա վրա նստողին իշ- խանություն տրվեց, որ խաղաղությունը վերցնի երկրից, և որ իրար սպա- նեն. նրան մի մեծ սուր տրվեց» (Հայտն. 6:4): Հովհաննեսն այլևս չտեսավ

սպիտակ ձիուն, որին տեսել էր սկզբում. այդ ձին կրակի պես կարմիր էր: Կողք?կողքի խաղաղ ապրելու ժամանակը վերջնականապես անցել էր, որովհետև հիմա այդ կրոնական ուղղությունը ստացել էր իր աշխարհիկ իշ- խանությունը և սկսել էր հալածել մյուս հավատացյալներին: Դա երևում է այն փաստից, որ նրան սուր տրվեց: Ինչպես բոլորը պատմությունից գի- տեն, կույր ֆանատիզմի պատճառով կազմակերպված կրոնը շատ արյու- նահեղություններ է արել: Ձիավորը չուներ Աստծո Խոսքը որպես Հոգու սուր, այլ ուներ երկրային սուր և երկրային իշխանություն: Խաղաղությունը երկրից վերցվեց, ազգերն ու ժողովուրդները կրոնի անունով այնպես չարացան իրար դեմ, որ սկսե- ցին պատերազմել: Այդ կրոնական, բայց հակաքրիստոսյան իշխանության երկրորդ փուլում, որը խորհրդանշվում է երկրորդ ձիավորի միջոցով, շա- տերը հալածանքի ենթարկվեցին: Ձիու կարմիր գույնը խորհրդանշում է բո- լոր նահատակների արյունը, որոնք կորցրին իրենց կյանքը: Երկրորդ կնի- քը բռնի քրիստոնեացման, ավելի ճիշտ՝ կաթոլիկացման ժամանակաշր- ջանն է, և այդ ժամանակաշրջանը տևել է մինչև միջնադար:

ԵՐՐՈՐԴ ԿՆԻՔԸ ՀԱԿԱՔՐԻՍՏՈՍԸ ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼՈՒՄ Խավարի ժամանակաշրջանը

Երրորդ կնիքի բացման ժամանակ երրորդ կենդանին աղաղակեց. «Եկ ու տես»: Եվ տեսա. ահա մի սև ձի, և նրա վրա նստողն իր ձեռքին մի կշեռք ուներ: Եվ չորս կենդանիների միջից մի ձայն լսեցի, որ ասում էր. «Մի կա- պիճ ցորենը մի դենարի, և երեք կապիճ գարին մի դենարի. ձեթին ու գինուն վնաս չտաս» (Հայտն. 6:5,6): Այլադավան հավատացյալների մեծ ստրկացման և հալածանքի ժամա- նակաշրջանից հետո սկսվեց էլ ավելի մեծ նեղությունների շրջանը: Մահն առատորեն հավաքում էր իր զոհերին այս կամ այն կերպ: Միջնադարի խա- վարը խորհրդանշվում է սև ձիու միջոցով: Ձիավորը, այսինքն՝ նա, ով իր ձեռքն էր վերցրել իշխանությունը, կշեռք ուներ իր ձեռքում: Մարդիկ կախ- ված էին նրանից և նրա բարեհաճությունից: Նա էր որոշում ՝ ով կարող էր ստանալ, ինչ կարող էր ստանալ, ինչքան կարող էր ստանալ: Նրանք, ով- քեր իրեն չէին ենթարկվում, իր կամքի մեջ չէին գտնվում, պետք է վճարեին դրա համար: Քանի որ այդպիսի մարդիկ շատ էին, մահը հարուստ ավար էր հավաքում: «Մի կապիճ ցորենը մի դենարի, և երեք կապիճ գարին մի դենարի» խոսքերը նկարագրում են սովը, որ իշխում էր: Ոչ մի վնաս չպետք է տրվեր ձե- թին և գինուն: Փոխաբերական իմաստով, հոգևոր ոլորտում ձեթը, յուղը Սուրբ Հոգու խորհրդապատկերն է, որի միջոցով է գալիս Աստծո Խոսքի հայտնությունը: Գինին խոսում է ոգևորության մասին, հաղթանակի մասին, որը մարդու մեջ առաջացնում է ճշմարիտ հայտնությունը: Համենայն դեպս, աստվածաշնչյան հավատացյալները մեծ զրկանքներ կրեցին: Երրորդ կնիքը տևել է Ռեֆորմացիայի ժամանակաշրջանից մինչև 18?րդ դարը, լուսավորության դարաշրջանը, որը բաժանում բերեց եկեղեցու և պե- տության միջև, այնպես որ կրոնական իշխանությունը սահմանափակվեց:

ՉՈՐՐՈՐԴ ԿՆԻՔԸ ՀԱԿԱՔՐԻՍՏՈՍԸ ՉՈՐՐՈՐԴ ՓՈՒԼՈՒՄ Մահաբեր խառնուրդը

Չորրորդ կնիքի բացման ժամանակ չորրորդ կենդանին ուժգին աղա- ղակեց. «Եկ ու տես»: Եվ տեսա. ահա մի դեղնավուն ձի, և նրա վրա՝ մի հեծ- յալ, անունը՝ Մահ: Եվ նրա հետևից դժոխքն էր գնում: Աշխարհի չորրորդ բաժնի վրա նրանց իշխանություն տրվեց սրով ու սովով, մահով ու երկրի գազաններով սպանելու» (Հայտն. 6:7,8): Արտաքուստ քրիստոնեական թվացող, բայց իրականում աշխարհիկ այդ գերիշխանության չորրորդ փուլը տևում է մինչև եկեղեցու վերջին շր- ջանը: Զարգացման վերջին փուլում, որը հիմա դեռ ընթացքի մեջ է, միավոր- վում են հակաքրիստոսի հոգու այդ երեք դրսևորումները: Եթե խառնենք առաջին երեք գույները կստանանք չորրորդը: Այլևս ոչինչ չենք տեսնում առաջին՝ սպիտակ ձիու աննկատելի սկզբնական փուլից, ոչինչ՝ երկրորդ ձիու աչքի ընկնող արնակարմիր գույնից, ոչինչ՝ սև ձիու հատկություներից. վերջում այդ ամենը խառնվում է և հայտնվում վերջին ձիու այդ անորոշ՝ դեղնավուն գույնով: Ձիավորն ինքը կոչվում է «Մահ»: Զարմանալի չէ, որ գրված է. «Եվ նրա հետևից դժոխքն էր գնում»: Ինչքան, որ հաստատ է, որ Քրիստոսի հետ աստվածային կյանքն է գալիս, նույնքան հաստատ է, որ հակաքրիստոսի և իր կրոնական համակարգի հետ հոգևոր մահն է գալիս: Չորրորդ ձիավորի մեջ ներկայացվում է վերջին ժամանակների իրավի- ճակը, որը հիմա մեր աչքերի առջև է: Մարդկությունը չի նկատում, որ կնիք- ներում նկարագրված, ողջ աշխարհը ընդգրկող հաստատության մեջ միա- վորված են գառան բարեպաշտությունը, ուրիշների հանդեպ հալածանքը, զանգվածների վրա իշխանությունը, բոլոր ոլորտներում գերազանցությունը: Միայն կրոնական ձևն է մնացել, մինչդեռ ներսում աստվածային զորու- թյան ոչ մի հետք չկա: Այդ հաստատության իսկական նպատակն է իշխա- նություն գործադրել ողջ աշխարհի վրա կրոնի քողի տակ: Դա հստակ ցույց է տրվում հպարտորեն ձիուն հեծնած ձիավորի միջոցով: Առաջին չորս կնիքները բացահայտում են հակաքրիստոսի զարգացու- մը Նոր Կտակարանի սկզբից մինչև վերջ: Հակաքրիստոսի զարգացման չորս փուլերը արդեն ցույց են տրվել Հովել մարգարեի միջոցով, որը խոսել է չորս վնասատուների մասին, որոնք ձգտում էին կործանել Աստծո ծառը (Հովել 1:4, և 2:25), ինչպես նաև Զաքարիա մարգարեի միջոցով, որը այդ զարգացումները ցույց է տվել չորս ձիերի (Զաք. 1:8, 6:2?5) և չորս եղջյուր- ների (Զաք. 1:18?21) միջոցով: Հակաքրիստոսն ինքը, այսինքն՝ նա, ով ղե- կավարում է այդ համաշխարհային հաստատությունը, ներկայացվում է ձի- ավորի միջոցով, որն ամեն անգամ իր ձեռքում է պահում սանձերը և այդ- պիսով ազդում կրոնական և աշխարհիկ իրադարձությունների վրա:

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԿՆԻՔԸ ԱՆՑՅԱԼԻ ԵՎ ԱՊԱԳԱՅԻ ՀՐԵԱ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԸ

Հինգերորդ կնիքի բացման ժամանակ ոչ մի կանչ չի հնչում կենդանինե- րի կողմից, որովհետև այս կնիքը կապ չունի նորկտակարանյան Եկեղեցու հետ: Ինչ վերաբերում է ժամանակին, հինգերորդ կնիքի մի մասը կատար- վում է Քրիստոսի Եկեղեցու ժամանակաշրջանում, արդեն սպանված հրեա նահատակների պատճառով, իսկ մյուսը՝ հափշտակությունից հետո, երբ հրեա նահատակների թիվը կլրանա մեծ նեղության ժամանակ: Նորկտա- կարանյան Եկեղեցուն պատկանող հավատացյալները այս երկիրը լքելուց հետո գնում են դրախտ, մինչդեռ հրեա նահատակների հոգիները գտնվում են զոհասեղանի տակ: Նրանք դեռևս չեն կարող մտնել Աստծո փառքի մեջ, որովհետև չեն ընդունել հաշտությունը, որը Քրիստոսի մեջ է: «Երբ հինգերորդ կնիքը բաց արեց, սեղանի տակ տեսա նրանց հոգինե- րը, որ սպանվել էին Աստծո Խոսքի համար և այն վկայության համար, որ ունեին: Նրանք բարձրաձայն աղաղակում էին և ասում. «Մինչև ե՞րբ, ո՛վ սուրբ և ճշմարիտ Տեր, չես դատում ու մեր արյան վրեժը երկրի վրա բնակ- վողներից չես առնում»: Եվ նրանցից յուրաքանչյուրին սպիտակ հանդերձ- ներ տրվեցին, ու նրանց ասվեց, որ դեռևս մի փոքր ժամանակ հանգիստ առնեն, մինչև որ ամբողջանան նրանց ծառայակիցներն ու նրանց եղբայր- ներն էլ, որոնք նրանց պես սպանվելու են» (Հայտն. 6:9?11): Անցյալում սպանված հրեաները. մտածենք այն հրեաների մասին, որոնք

սպանվել են անցած տասնհինգ դարերի ընթացքում, մինչև այն վեց միլիոնը, որոնք միայն մեր դարաշրջանում սպանվեցին. նրանք դեռևս չունեին Հիսուս Քրիստոսի վկայությունը: Նրանք մեռան որպես կրողներ Աստծո Խոսքի վկա- յության, այնպես, ինչպես դա հասել էր Իսրայելին: Դրա համար նրանք վրեժխնդրություն էին աղաղակում և պահանջում էին. «Մինչև ե՞րբ, ո՛վ սուրբ և ճշմարիտ Տեր, չես դատում ու մեր արյան վրեժը երկրի վրա բնակվողնե- րից չես առնում»: Բայց նրանք, ովքեր իսկապես հավատում են Հիսուս Քրիս- տոսին և Նրանով հաշտվել են Աստծո հետ, վրեժխնդրություն չեն պահան- ջում, այլ աղոթում են իրենց հալածողների համար, ինչպես այդ արեց իրենց Փրկիչը. «Հա՛յր, ների՛ր նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում» (Ղու- կաս 23:34), կամ Ստեփանոսը, որը թշնամիների կողմից քարկոծվելիս աղո- թում էր. «Տե՛ր, այդ մեղքը նրանց վրա մի՛ հաշվիր» (Գործք 7:60): Զոհասեղանի տակ եղող հոգիները սպանվել են Աստծո Խոսքի համար և այն վկայության համար, որն ունեին որպես հրեաներ: Նրանք սպասում էին Մեսիային, բայց, ինչպես քիչ առաջ նշեցինք, դեռևս չունեին այն վկա- յությունը, որ նազովրեցի Հիսուս Քրիստոսը իրենց Մեսիան է: Այդ պատճա- ռով նրանք նորկտակարանյան Եկեղեցու փրկագնվածների մաս չեն կազ- մում: Աստված Իսրայելի ժողովրդին անցկացրել է առանձնահատուկ ճա- նապարհով, Իր փրկության ծրագրերի համաձայն, որոնք Նա հաստատել է աշխարհը հիմնելուց առաջ: Իսրայելի հետ արած Նրա Ուխտի պատճառով Իսրայելի ժողովուրդը Տիրոջ կողմից սահմանված է վկայելու Իր՝ միակ ճշմարիտ Աստծո և Նրա Խոսքի մասին: Եկեղեցու հայտնի վարդապետները եղել են այն կարծիքին, որ Աստված մերժել է Իսրայելին և նրա փոխարեն հաստատել է Եկեղեցուն: Դա սուրբգ- րային չէ: Աստված միայն ժամանակավորապես խստացրեց նրանց սրտե- րը և մեր պատճառով նրանց տվեց չտեսնող աչքեր, որպեսզի մեր աչքերը բացվեն և մենք մասնակից լինենք Նրա փրկությանը: Աստծո պարգևները, կոչումը և Իսրայելի ընտրությունը անփոփոխելի են և Նա չի զղջում դրանց համար (Հռոմ. 11): Հրեա նահատակները, եթե նույնիսկ նրանք դարձի չեն եկել Քրիստոսին, փրկված են, որովհետև լիակատար համոզվածությամբ սպասել են Մեսիայի գալստյանը և սպասել: Հինգերորդ կնիքին վերաբերող հատվածի երկրորդ մասում մեզ հստա- կորեն ասվում է, որ այդ նահատակները սպիտակ զգեստ են ստանում, մինչդեռ պետք է մի փոքր ժամանակ համբերեն, մինչև լրանա իրենց ծառա- յակիցների և եղբայրների թիվը, որոնք իրենց պես պետք է սպանվեն: Նոր Կտակարանի Եկեղեցուն պատկանող հավատացյալները միշտ կոչվում են «որդիներ և դուստրեր», ի հակադրություն իսրայելացի հավատացյալների որոնք կոչվում են «իմ ծառաներ և աղախիններ»: Ահա թե ինչու Գործք 2:17,18 համարներում տարբեր բառեր ենք գտնում Սուրբ Հոգու հեղման

հետ կապված, որը թափվելու է երկու խմբերի վրա էլ՝ նախ որդիների և դուստրերի, հետո՝ ծառաների և աղախինների:

ՎԵՑԵՐՈՐԴ ԿՆԻՔԸ ՀԱՅԱՑՔ ՏԻՐՈՋ ՕՐՎԱ ՍԿԶԲԻՆ Բնական աղետներ աշխարհով մեկՎեցերորդ կնիքն ընդգրկում է մեծ նեղության վերջին շրջանը, իր վերջնական փուլում, և սկսվում է Տիրոջ օրը: Ավելի լավ հասկանալու համար մեկ հայացք էլ գցենք կանխասված իրադարձությունների հաջորդականու- թյան վրա. նախ տեղի է ունենում Հարս?Եկեղեցու հափշտակությունը փառքի մեջ: Համարյա միաժամանակ տեղի է ունենում պայմանագրի կն- քումը Վատիկանի, Իսրայելի, ՊԱԿ?ի և հարևան արաբական պետություն- ների միջև, ինչպես նաև սկսվում է Երուսաղեմի երկու մարգարեների ծա- ռայությունը երեքուկես տարվա ընթացքում (Հայտն. 11): Նրանց ծառայու- թյան ավարտից հետո հավատքի եկած 144000 հրեաները հայտնվում են Սիոն սարի վրա իրենց լրիվ թվով (Հայտն. 14): Պայմանագիրը խախտվում է, և երկու մարգարեները սպանվում են: Հետո տեղի է ունենում երեքուկես տարի տևող մեծ նեղությունը նաև հրեաների համար (Դան. 7:25), ինչպես նաև հակաքրիստոսի իշխանության գործադրումը բոլոր ժողովուրդների վրա (Հայտն. 13:5?7): «Այն նեղության օրերից հետո արեգակն իսկույն կխավարի, լուսինն էլ իր լույսը չի տա. աստղերը երկնքից ցած կընկնեն, ու երկնքի զորությունները կշարժվեն» (Մատթ. 24:29): Այդ կարճ ժամանակահատվածում տեղի են ու- նենում համաշխարհային աղետներ և փոփոխություններ: Այդ վերջին ժամա- նակահատվածում են հնչում դատաստանի փողերը և թափվում Աստծո բար- կության գավաթները: Վեցերորդ կնիքի ժամանակ երկինքն ու երկիրը շարժ- վում են և ընդգրկվում դատաստանի և մաքրման գործընթացում: Այն ժամա- նակ կկատարվի այն, ինչից այսօր էլ վախենում են. երկնաքարերը կթափվեն երկրի վրա, և ողջ տիեզերքը կցնցվի: «Տեսա, երբ վեցերորդ կնիքը բաց արեց, ահա մեծ երկրաշարժ եղավ. արեգակը մազեղեն քրձի պես սևացավ, լուսինն էլ արյան պես եղավ: Եվ երկնքի աստղերը երկրի վրա թափվեցին, ինչպես թզենին է իր խակ պտուղը թափում՝ սաստիկ քամուց շարժված: Եվ երկինքը գալարվող մագաղաթի փաթույթի պես քաշվում էր տեղից, և բոլոր սարերն ու կղզիներն իրենց տեղից շարժվեցին» (Հայտն. 6:12?14): Երկրի վրա իշխում է մեծ խառնաշփոթություն, իրարանցում և հուսահա- տություն: Երբ Երուսաղեմը ոտնակոխ անող հեթանոսների ժամանակը

լրանա, հանկարծ ողջ երկրագնդի վրա կհասնի այն, ինչ մարդիկ չէին սպա- սում (Ղուկ. 21:24): «Արեգակի, լուսնի ու աստղերի վրա նշաններ կլինեն. երկրի վրա ազգերը խռովությամբ կտագնապեն, ինչպես ծովի ալեկոծումի գոչյունից: Որովհետև մարդկանց սրտերը կնվաղեն վախից ու այն բանե- րին սպասելուց, որ ամբողջ աշխարհի վրա գալու են. քանի որ երկնքի զո- րությունները կշարժվեն» (Ղուկ. 21:25,26): Հետևյալ աստվածաշնչյան հատվածներում պարզ երևում է նրանց հու- սահատությունը. «Եվ երկրի թագավորները, մեծամեծները ու հարուստնե- րը, հազարապետներն ու զորավորները, ամեն ծառա ու ամեն ազատ իրենց անձերը թաքցրին այրերի ու սարերի ժայռերի մեջ: Եվ սարերին ու ժայռերին ասում էին. «Վայր ընկեք մեզ վրա ու ծածկեցեք մեզ աթոռի վրա նստողի երեսից և Գառան բարկությունից, որովհետև նրա բարկության մեծ օրը եկել է, և ո՞վ կարող է կանգնել» (Հայտն. 6:15?17): Այն ուսմունքը, որն ասում է, որ հափշտակությունը տեղի է ունենալու մեծ նեղությունից հետո, սուրբգրային չէ: Իրականում մեզ ասվում է, որ Հի- սուսը մեզ «ազատելու է գալիք բարկությունից» (1 Թես. 1:10բ): «Որով- հետև Աստված մեզ բարկության համար չի սահմանել, այլ փրկություն ստանալու համար՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով» (1 Թես. 5:9 և այլ համարներ): Աստծո Գառի կատարած հաշտության միջոցով մարդկությանը տրված Աստծո շնորհքը բոլորի համար և մեկընդմիշտ հասնում է իր ավարտին, երբ շնորհաց աթոռը դառնում է դատաստանի աթոռ: Այնժամ խաղաղ Գառը դառ- նում է Դատավոր՝ Առյուծ: Աստվածային բարկությունը պայթում է դեպի Տիրոջ օրը անցումի ժամանակ, ընդգրկում է նախնական դատաստանը և մաքրման գործընթացը հազարամյա թագավորությունը սկսվելուց առաջ: «Որովհետև նրա բարկության մեծ օրը եկել է, և ո՞վ կարող է կանգնել» (Հայտն. 6:17): Աստվածաշնչյան շատ հատվածներ պարզաբանումներ են տալիս այդ օրվա հետ կապված բոլոր իրադարձությունների վերաբերյալ: Ինչպես Եսայի մար- գարեն նախօրոք ասել է, երկիրը այս ու այն կողմ կտատանվի հյուղի նման. «Ճեղքվում, ճեղքոտվում է երկիրը, պատառվում, պատառ պատառ է լինում երկիրը, դողում է, դողդողում է երկիրը. երերվում, տրորվում է երկիրը արբա- ծի նման, և ճոճում է հյուղի նման, և նրա մեղքը ծանրացել է նրա վրա, և նա վայր է ընկնելու, և այլևս վեր չի կենա» (Ես. 24:19,20): Այս հատվածում նկարագրվում է երկրին սպասող վախճանը, սարսա- փազդու վախճանը: Մինչդեռ, ինչպես ուրիշ սուրբգրային հատվածներ են հստակորեն նկարագրում, դրանից հետո ողջ արարչագործությունը մաս- նակից կլինի հազարամյա թագավորության հրաշալի վիճակին: Այն, ինչ չի կարող մնալ Աստծո առաջ, վերջանալու է, և դրան փոխարինելու է այն, ինչ մնայուն է Աստծո առջև: Ամեն ինչ նորից իր տեղում կլինի:


## Chapter navigation

- [Previous chapter](https://nasa.misia.sk/book_chapters/8911.md)
- [Book contents](https://nasa.misia.sk/books/3064.md)
- [Next chapter](https://nasa.misia.sk/book_chapters/8913.md)

## Available translations

- [հայերեն (armenian)](https://nasa.misia.sk/book_chapters/8912.md)
- [Česky](https://nasa.misia.sk/book_chapters/1011.md)
- [English](https://nasa.misia.sk/book_chapters/1035.md)
- [Русский язык](https://nasa.misia.sk/book_chapters/5364.md)
- [ไทย (Thai)](https://nasa.misia.sk/book_chapters/5671.md)

## Source

- [Canonical HTML page](https://nasa.misia.sk/book_chapters/8912)
- [Markdown representation](https://nasa.misia.sk/book_chapters/8912.md)
