---
type: BookChapter
work_id: '516'
book_url: https://nasa.misia.sk/books/3064
book_markdown_url: https://nasa.misia.sk/books/3064.md
language: am
position: 10
canonical_url: https://nasa.misia.sk/book_chapters/8915
markdown_url: https://nasa.misia.sk/book_chapters/8915.md
markdown_source: converted
translations:
  am: https://nasa.misia.sk/book_chapters/8915.md
  cs: https://nasa.misia.sk/book_chapters/1014.md
  en: https://nasa.misia.sk/book_chapters/1038.md
  ru: https://nasa.misia.sk/book_chapters/5367.md
  th: https://nasa.misia.sk/book_chapters/5674.md
---

# Հայտնություն. Գիրք կնքված յոթ կնիքներո՞վ

## Գլուխ 9

Գլուխ 9 ԱՆԵՐԵՎԱԿԱՅԵԼԻ ՏԱՌԱՊԱՆՔՆԵՐ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՓՈՂԸ` ԱՌԱՋԻՆ ՎԱՅԸ«Հինգերորդ հրեշտակը փողը փչեց, և տեսա՝ երկնքից մի աստղ էր ընկել երկրի վրա. և նրան անդունդի գբի բանալին տրվեց: Անդունդի գուբը բացեց, ու գբից մեծ հնոցի ծխի պես ծուխ դուրս եկավ, և արեգակն ու օդը գբի ծխից խավարեցին: Եվ ծխից երկրի վրա մորեխներ էին դուրս գալիս: Նրանց իշխանություն տրվեց, ինչպես որ երկրի կարիճներն իշխանություն ունեն խայթելու» (Հայտն. 9:1?3): Ութերորդ գլխի վերջում արված հայտարարությունը արդարացի էր, որովհետև հինգերորդ փողի ժամանակ նկարագրվում են ամենադաժան տառապանքները, որոնք հարվածելու են նրանց, ովքեր Աստծո կնիքը չու- նեն: Ինչպես արդեն շարադրեցինք, այդ պահին Աստծո կնիքն ունեն 144000 հոգին, որոնք պաշտպանված են լինում փողերի դատաստանի ժա- մանակ: Համաձայն Սուրբ Գրքի անսխալ վկայության, փողերի դատաս- տանները կարող են տեղի ունենալ միայն երկու մարգարեների երեքուկես տարի տևող ծառայությունից հետո: Ավելին, կնքվածները մնում են Իսրա- յելում հինգերորդ փողի ժամանակ, այսինքն՝ հինգ ամիս տևող անընդմեջ տառապանքների ժամանակ, և նրանք պաշտպանված են դրանցից: «Գնա, ո՛վ իմ ժողովուրդ, մտիր քո սենյակները և փակիր քո դռները ետևիցդ. ծածկվիր մի փոքրիկ վայրկյան, մինչև որ բարկությունն անցնի» (Ես. 26:20): «Եվ նրանց ասվեց, որ երկրի խոտին վնաս չտան, ոչ մի խոտի, ոչ մի ծառի, միայն այն մարդկանց, որոնք իրենց ճակատների վրա Աստծո կնիքը չունեն» (Հայտն. 9:4): Համեմատեք Հայտն. 7:1?8 համարների հետ: Այս տարօրինակ էակներին այնպիսի իշխանություն է տրվել, ինչպիսին սովորաբար միայն կարիճներն են ունենում: Այդ էակները բարձրանում են անմիջապես դժոխքից. հնարավոր չէ պատկերացնել, թե ինչ տառապանք- ներ են պատճառում: Այդ տառապանքները սահմանափակված են հինգ ամսով: «Եվ նրանց իշխանություն տրվեց, որ սրանց չսպանեն, այլ հինգ ամիս չարչարեն նրանց: Եվ նրանց չարչարանքը կարիճի խայթոցի պես էր, երբ

մի մարդու կծում է: Եվ այն օրերին մարդիկ մահ կփնտրեն ու այն չեն գտ- նի, կցանկանան մեռնել, և մահը նրանցից կփախչի» (Հայտն. 9:5,6): 7?10 համարներում անդունդից բարձրացող այդ դաժան էակները նկարագրվում են. «Եվ մորեխները տեսքով նման էին ձիերի, որ պատերազմի համար էին պատրաստված: Նրանց գլուխներին կարծես պսակներ կային ոսկու նման, նրանց երեսները՝ մարդկանց երեսների նման: Եվ կանանց մազերի պես մազեր ունեին, և նրանց ատամներն առյուծի ատամների նման էին: Եվ զրահներ ունեին, երկաթի զրահների նման: Եվ նրանց թևերի ձայնը նման էր շատ ձիակառքերի ձայնի, որ պատերազմի են արշավում: Եվ պոչեր ու- նեին կարիճների նման ու նրանց պոչերին խայթոցներ կային: Եվ նրանց իշ- խանություն էր տրված մարդկանց հինգ ամիս չարչարելու»: «Եվ իրենց վրա թագավոր ունեին անդունդի հրեշտակին: Նրա անունը եբ- րայեցերեն Աբադդոն էր. հունարեն նրա անունը Ապոլլիոն էր» (Հայտն. 9:11): Անաստված մարդկության վրա հասած այդ սարսափելի տառապանքը նկարագրվում է որպես առաջին «վայ»: Ինչպես պատուհասներ եկան Եգիպտոսի վրա, երբ Իսրայելի ժողովուրդը դուրս գալու վրա էր, այնպես առաջին չորս փողերի դատաստաններով մեզ ցույց են տրվում այն պա- տուհասները, որոնք այդ ժամանակ հարվածում են բնությանը: Հինգերերոդ և վեցերորդ փողերում նկարագրվում են այն տառապանք- ները, որոնք պիտի կրի անաստված մարդկությունը: Հինգերորդ փողի ժա- մանակ մարդիկ մահ են փնտրում, բայց չեն մեռնում: Նրանք պետք է կրեն այդ աներևակայելի տառապանքները: Վեցերորդ փողի ժամանակ սարսա- փելի մահն է տիրում: Վեց փողերի դատաստանները ժամանակագրական կերպով հաջորդում են մեկը մյուսին և կատարվում են վեցերորդ կնիքի ժամանակ: Յոթերորդ փողը բացառություն է կազմում, որովհետև այն իր մեջ դատաստան չի պա- րունակում, այլ Թագավորության ազդարարումը:

ՎԵՑԵՐՈՐԴ ՓՈՂԸ` ԵՐԿՐՈՐԴ ՎԱՅԸ

«Եվ վեցերորդ հրեշտակը փողը փչեց, և մի ձայն լսեցի այն ոսկի սեղա- նի չորս եղջյուրներից, որ Աստծո առաջ էին, որ ասում էր վեցերորդ հրեշ- տակին, որ փողն ուներ. «Արձակիր այն չորս հրեշտակներին, որ Եփրատ մեծ գետի վրա կապված են»: Եվ արձակվեցին այն չորս հրեշտակները, որ պատրաստված էին այն ժամվա, օրվա, ամսվա և տարվա համար, որ մարդկանց երրորդ բաժնին սպանեին» (Հայտն. 9:13:15): Եփրատը, որի ափերին կապված էին հրեշտակները մինչև սահմանված ժամանակը, հոսում է այսօրվա Իրաքի տարածքով: Այս վայրից, որը մարդկության օրրանն է, ուր գտնվել է Եդեմի պարտեզը և շատ հայտնի քաղաք- ներ, ինչպիսիք են Բաբելոնը, Խառանը, Քաղդեայի Ուրը, Նինվեն և այլն, այստեղից առաջ կշարժվի արտերկրային զորքերից ամենամեծը, որը բարձրանում է անդունդից մարդկության երրորդ մասին սպանելու համար: Քանի որ խոսքը համաշխարհային գործողության մասին է, յոթերորդ գլ- խում չորս հրեշտակները ցույց են տրվում երկրի չորս անկյուններում: Մեզ ճշգրիտ կերպով ցույց է տրվում աշխարհագրական այն վայրը, որտեղից այդ դաժան ավերվածությունը հասնելու է մարդկության վրա: Աստծո այն մեծ օրը նաև այստեղից են մեկնելու երկրային զորքերը (Հայտն. 16:12?16): Յոթերորդ գլխում չորս հրեշտակներին պատվիրվում է ոչ մի վնաս չտալ, մինչև կնքումն ավարտվի: Երբ վեցերորդ հրեշտակը փչում է փողը, նրանք արձակվում են՝ սպանելու համար մարդկության երրորդ մասին: Աստված որոշել է տարին, ամիսը, օրն ու ժամը, ինչպես ասվում է աստվա- ծաշնչյան հատվածում: «Եվ նրանց ձիավոր զորքի թիվը երկու բյուրերի բյուր էր, և լսեցի նրանց թիվը»: «Եվ այսպես տեսա ձիերին տեսիլքի մեջ: Նրանց վրա նստողները հրե- ղեն, հակինթե ու ծծմբե զրահներ ունեին: Ձիերի գլուխները առյուծի գլուխ- ների նման էին: Նրանց բերանից կրակ, ծուխ և ծծումբ էր դուրս գալիս: Եվ մարդկանց երրորդ բաժինն այս երեքից մեռավ, այսինքն՝ կրակից, ծխից ու ծծմբից, որ նրանց բերանից դուրս էին գալիս: Որովհետև նրանց զորու- թյունն իրենց բերանում է և իրենց պոչերի մեջ: Նրանց պոչերն օձերի նման են, որ գլուխներ ունեին և դրանցով վնասում էին» (Հայտն. 9:17?19): Այս դիվական էակների առաջադրանքն է սպանել մարդկանց երրորդ մասին, որոնք մինչ այդ տանջվում էին: Քանի որ այդ պահին այլևս շնորհ- քը չի գործում, մարդիկ չեն կարող դարձի գալ Աստծուն: Նրանք հանձնվել են այն ճակատագրին, որոնք իրենք են ընտրել և պետք է կրեն դրա հետևանքները, նույնիսկ մինչև մահ: «Եվ մնացած մարդիկ, որ այս հարվածներից չմեռան, իրենց ձեռքերի գործերից չապաշխարեցին…» (Հայտն. 9:20): Ինչպես առաջին չորս փողերի դատաստանների ժամանակ հարվածը հասնում էր մեկ երրորդ մասին՝ երկրի, ծառերի, խոտի երրորդ մասին, ծո- վի, ծովի արարածների, գետերի, ջրի աղբյուրների երրորդ մասին, արևի, լուսնի, աստղերի երրորդ մասին, այնպես էլ վեցերորդ փողի ժամանակ հարվածը հասնում է մարդկության երրորդ մասին: Չի կարելի թույլ տալ, որ աստվածաշնչյան այդ հատվածը մեկնաբան- վի որպես հալածանք հրեաների դեմ, մանավանդ որ կնիք ստացած հրեա- ներին, ինչպես հստակորեն ասվում է հինգերորդ փողի դատաստանի ժամանակ, հարվածները չեն կարող դիպչել: Պետք է հավատալ Աստծո ողջ Խոսքին և թողնել այնպես, ինչպես գրված է: Վեցերորդ փողի դատաստա- նի վերաբերյալ հատվածում գրվածը իրոք երկրի վրա ապրող մարդկու- թյան մեկ երրորդ մասի մասին է: Ներկա դրությամբ վեց միլիարդ բնակչու- թյունից երկու միլիարդը կսպանվեր: Ինչպես արդեն շարադրեցինք, փողե- րի դատաստանները կատարվում են դատաստանների վերջին հատվա- ծում, Հարսի հափշտակությունից և նույնիսկ Իսրայելի 144000 հոգու կն- քումից հետո: Այդպիսին է Աստծո Խոսքի վկայությունը:


## Chapter navigation

- [Previous chapter](https://nasa.misia.sk/book_chapters/8914.md)
- [Book contents](https://nasa.misia.sk/books/3064.md)
- [Next chapter](https://nasa.misia.sk/book_chapters/8916.md)

## Available translations

- [հայերեն (armenian)](https://nasa.misia.sk/book_chapters/8915.md)
- [Česky](https://nasa.misia.sk/book_chapters/1014.md)
- [English](https://nasa.misia.sk/book_chapters/1038.md)
- [Русский язык](https://nasa.misia.sk/book_chapters/5367.md)
- [ไทย (Thai)](https://nasa.misia.sk/book_chapters/5674.md)

## Source

- [Canonical HTML page](https://nasa.misia.sk/book_chapters/8915)
- [Markdown representation](https://nasa.misia.sk/book_chapters/8915.md)
