---
type: BookChapter
work_id: '516'
book_url: https://nasa.misia.sk/books/3064
book_markdown_url: https://nasa.misia.sk/books/3064.md
language: am
position: 14
canonical_url: https://nasa.misia.sk/book_chapters/8919
markdown_url: https://nasa.misia.sk/book_chapters/8919.md
markdown_source: converted
translations:
  am: https://nasa.misia.sk/book_chapters/8919.md
  cs: https://nasa.misia.sk/book_chapters/1018.md
  en: https://nasa.misia.sk/book_chapters/1042.md
  ru: https://nasa.misia.sk/book_chapters/5371.md
  th: https://nasa.misia.sk/book_chapters/5678.md
---

# Հայտնություն. Գիրք կնքված յոթ կնիքներո՞վ

## Գլուխ 13

Գլուխ 13

ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ ԴԱՆԻԵԼԻ ՏԵՍԻԼՔՆԵՐԻՆ` ՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ 13?19 գլուխներում հանդիպում ենք խորհրդապատկերների, որոնք ար- դեն հիշատակված են Դանիելի գրքում և վերաբերում են մարգարեական ժամանակների ընթացքին: Ավելի լավ հասկանալու համար ուզում ենք հա- մառոտ քննարկել այն, ինչ ցույց է տրվել Դանիելին: Նա տեսավ իրար հաջորդող չորս համաշխարհային թագավորություն- ները, որոնք ներկայացվում են չորս տարբեր մետաղներից բաղկացած ար- ձանի տեսքով (Դանիել 2?րդ գլուխ ): Նրան նաև տրվեց իր տեսած պատ- կերի մեկնությունը: Այսօր էլ Ամենակարող Աստված հայտնում է Իր գաղտ- նիքը Իր ծառաներին և մարգարեներին: «Այդ գաղտնիքը, որ թագավորը պահանջում է, չեն կարող իմաստունները, հմայողները, մոգերը և բախտ նայողները թագավորին իմացնել, բայց կա Աստված երկնքում՝ գաղտնիք- ները հայտնող…» (Դան. 2:27,28): Յոթերորդ գլխում Դանիել մարգարեն տեսավ համաշխարհային թագա- վորությունների զարգացման ընթացքը մինչև ներկա քաղաքակրթության սկիզբը: Նա դիտում էր, թե ինչպես երկնքի չորս հովերը հարձակվում էին այս աշխարհի մեծ ծովի վրա, որից չորս գազաններ դուրս եկան: Մարգա- րեության խորհրդանշական լեզվով այստեղ խոսվում է ժողովուրդների ծո- վի մասին, որը ալեկոծվում է երկնքի չորս ուղղություններից և որից հաջոր- դաբար դուրս են գալիս այս տարբեր թագավորությունները: Այսօր էլ որոշ պետություններ որպես զինանշան օգտագործում են գազանների պատ- կերներ, ինչպես ցույց տրվեց մարգարեին: «Այս չորս մեծ գազանները՝ չորս թագավորներ են վեր կենալու երկրից… չորրորդ գազանը չորրորդ թագա- վորություն է լինելու երկրի վրա, որ տարբեր պիտի լինի բոլոր թագավորու- թյուններից» (Դան. 7:17,23): Դանիելի երկրորդ և յոթերորդ գլուխներից պարզ երևում են նախօրոք հաղորդված պատմական իրադարձությունները: Երկրորդ գլխի 31?43 հա- մարներում և յոթերորդ գլխի 1?7 համարներում նկարագրված թագավորու- թյունները նույնն են: Առաջին թագավորությունը ներկայացվում է առյուծի տեսքով, որը, տարօրինակ կերպով, երկու թևեր ունի արծվի պես: Դա ցույց

է տալիս այդ թագավորության զորեղ ուժը, որը նրան բարձրացնում է երկ- րից և հաղթանակ տալիս մյուս բոլոր թագավորությունների վրա: Երկու թևերը ներկայացնում են երկու թագավորությունների՝ Ասորեստանի և Բա- բելոնի միությունը: Ամեն թագավորություն ներկայացվում է իր տիրակալի միջոցով, այդ պատճառով գազանը մարդու նման կանգնում է երկու ոտքե- րի վրա: 7:4 համարի առաջին «գազան?թագավորությունը» համապատաս- խանում է 2:38 համարի ոսկյա գլխին: Երկրորդ թագավորությունը ներկայացվում է զորեղ արջի տեսքով, որը խժռում էր(Դան. 7:5): Դա մարաց?պարսից թագավորությունն էր, որը կոր- ծանեց ասորա?բաբելոնյան թագավորությանը: Այդ ժամանակվա տիրա- կալը ցույց է տրվում բերանում եղած երեք կողի ոսկորներով: Նա ստրկաց- րեց այդ ժամանակվա երեք ամենակարևոր երկրները՝ Բաբելոնը, Լիդիան և Եգիպտոսը: Այս երկրորդ թագավորությունը համապատասխանում է Դան. 2:39 համարի արձանի արծաթե կրծքին: Երրորդ գազանը՝ չորս թև և չորս գլուխ ունեցող ինձը, ներկայացնում է Ալեքսանդր Մեծին: Նա կործանեց մարաց?պարսից թագավորությունը և տարածեց իր թագավորությունը երկնքի չորս կողմերում: Չորս գլուխները ցույց են տալիս, որ հունաց կայսրությունից դուրս են գալու չորս թագավո- րություններ: 6?րդ համարի երրորդ թագավորությունը համապատասխա- նում է 2:39բ համարի արձանի պղնձին: Ավելի մանրամասն կներկայացնենք չորրորդ թագավորությունը, որով- հետև այդ թագավորությունն է մնում մինչև վերջ: «Սրանից հետո տեսնում էի գիշերվա տեսիլքում, և ահա մի չորրորդ գա- զան՝ ահեղ, սոսկալի և չափազանց զորավոր, որ երկաթի մեծ ատամներ ու- ներ, ուտում էր և փշրում և մնացածը ոտքերով կոխ էր տալիս, և նա տար- բեր էր իրենից առաջ եղող բոլոր գազաններից և տասը եղջյուր ուներ» (Դան. 7:7): Այս հատվածում նկարագրվածը համապատասխանում է երկրորդ գլխի 40?43 համարների արձանի երկաթին ու կավին: Ութերորդ համարում մի եղջյուր, որը սկզբում աննշան էր, դուրս է գալիս և խլում գազանի գլխի երեք եղջյուրները. այդ եղջյուրը մարդու աչքերի նման աչքեր ունի և մեծ բաներ խոսող բերան: Նա հայհոյելու է Աստծո դեմ և հարստահարելու է Բարձրյալի սրբերին, մինչև Տերը դատաստան անի (Դան. 7:20?25): Արձանի մեջ իրար հաջորդող չորս թագավորությունները ներկայացվում են ոսկու, արծաթի, պղնձի և երկաթի տեսքով: Երկու սրունքները պատկա- նում են ողջ մարմնին և ներկայացնում են արևելքն ու արևմուտքը վերջնա- կան փուլում: Ոտքի տասը մատները երկու ոտնաթաթերի մաս են կազմում, և, այսպիսով, վերջում արևելյան Եվրոպան և արևմտյան Եվրոպան միասին կազմում են Միացյալ Եվրոպան: Ոտքի մատները, այսինքն՝ «վերջին փուլը», համասեռ խառնուրդ չեն կազմում, որովհետև մի մասը երկաթից է, մյուսը՝ կավից: Այժմ, այս ժամանակաշրջանի վերջում տեղի է ունենում բո- լորովին տարբեր համակարգերի միությունը: Մարգարեին ցույց տրվեց արևմուտքի արդյունաբերական երկրների երկաթյա ամրությունը և արևելքի երկրների կավի պես դյուրաբեկությունը: Մինչդեռ ըստ վերջին ժամանակների տեսիլքի, նրանք խառնվելու են իրար, բայց իրար չեն կպչելու. նրանք միասին կազմում են մարգարեու- թյամբ կանխասված միությունը և կիսում են միևնույն ճակատագիրը: Վեր- ջին քաղաքական համաստեղությունը միաձույլ չէ: Այն չի աճել որպես մեկ ամբողջություն, այլ տարբեր համակարգերի խառնուրդ է, որը գոյացել է համաձայնագրերի արդյունքում: Համաձայն աստվածային խորհրդի, այս վերջին թագավորությունը իր վերջին կհասնի հանկարծակի՝ կապույտ երկնքում եղող որոտի նման, որովհետև կմասնակցի Իսրայելի դեմ մեծ ճակատամարտին: Դանիելը դա նկարագրում է այսպես. «Դու տեսնում էիր, մինչև որ մի քար կտրվեց՝ առանց ձեռքի, և զարկվեց արձանի ոտքերին, որ երկաթից ու կավից էին, և նրանց փշրեց: Այն ժամանակ փշրվեցին միասին երկաթը, կավը, պղինձը, արծաթը և ոսկին, և ամառվա կալերի մղեղի պես եղան, և քամին տարավ նրանց… բայց այն քարը, որ զարկեց արձանին, մեծ սար եղավ և լցրեց բո- լոր երկիրը» (Դան. 2:34,35): Այդ քարը Քրիստոսն է. այդպես է մեզ ասվում աստվածաշնչյան բազմա- թիվ հատվածներում (Ես. 8:14, Զաք. 3:9, Սաղմ. 118:22, Մատթ. 21:42, 1 Պետր. 2:4 ): «Որովհետև Գրքում էլ կա, թե՝ «Ահա Սիոնում անկյան գլուխ՝ ընտիր, պատվական քար եմ դնում, ու նրան հավատացողը չի ամաչի» (1 Պետր. 2:6): «Այս քարի վրա ամեն ընկնող, կփշրվի, և ում վրա որ այն ընկնի, նրան կջարդի» (Ղուկ. 20:18): Ըստ Զաք. 3:9 համարի, այդ կենդանի Քարի վրա յոթ աչք կա: Յոթ թիվն արտահայտում է Նրա կատարյալ աստվածությունը: Դանիել մարգարեի գրքում Նա չի ներկայացվում որպես Եկեղեցու Անկյունաքար, այլ որպես մի Քար, որը պոկվում է ոչնչացնելու համար այս վերջին թագավորությունը, ինչպես նաև Իսրայելի թշնամիներին: Սարը, որից Քարը կտրվեց, ներկայացնում է անմատչելի Աստվածու- թյունը, որից Որդին դուրս եկավ և որին վերադառնում է Աստծո փրկության ծրագրերը իրականացնելուց հետո, որպեսզի Աստծո փառքը լցնի ողջ եր- կիրը, որ Աստված լինի ամենը ամեն բանի մեջ: Սաղմոսերգուն աղաղակում է. «Ես բարձրացնում եմ իմ աչքերը դեպի սարերը, որտեղից կգա իմ օգնու- թյունը» (Սաղմ. 121:1): Նա է առաջնորդելու վերջին ճակատամարտը բոլոր

նրանց դեմ, ովքեր ապստամբում են Իսրայելի դեմ, դրանով իսկ՝ Աստծո դեմ, և Նա հաղթող է դուրս գալու: Ինչպես հաղորդվել է մարգարեական Խոսքում, այդ ժամանակ է սկս- վում Աստծո թագավորությունը երկրի վրա. «Եվ այն թագավորների օրե- րում երկնքի Աստվածը մեկ թագավորություն է վեր կացնելու, որ հավիտ- յանս չի ավերվի, և նրա տերությունը ուրիշ ազգի չի տրվի, նա պիտի փշրի և վերջացնի բոլոր թագավորությունները, իսկ նա ինքը կմնա հավիտյան» (Դան. 2:44):

ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԾՈՎԻՑ ԴՈՒՐՍ ԵԿՈՂ ՅՈԹԳԼԽԱՆԻ ԳԱԶԱՆԸՀայտնության 13?րդ գլխում այլևս չի խոսվում Դանիելի տեսած առաջին երեք թագավորությունների մասին, որովհետև դրանք արդեն անցյա- լում են: Վերջին օրերում գործ ունենք վերջին մեծ տերության՝ հռոմեական կայսրության հետ, որը ներկայացվում է յոթ գլուխ և տասը եղջյուր ունեցող գազանի միջոցով: Ուշագրավն այն է, որ այդ գազանը նման է սատանային՝ կարմիր վիշապին, որը յոթ գլուխ և տասը եղջյուր ունի (Հայտն. 12:3): Այս աշխարհի իշխանը երկրի վրա իր իշխանությունը գործում է «գերիշխանու- թյան» միջոցով, հանձին հակաքրիստոսի. «Վիշապը նրան տվեց իր զորու- թյունը, իր գահն ու մեծ իշխանություն» (Հայտն. 13:2): Խոսքն, ուրեմն, հա- մաշխարհային իշխանության մասին է, որը դուրս է գալիս որոշակի գահից: Ինչ վերաբերում է յոթ գլուխներին և տասը եղջյուրներին, Աստվածաշն- չի շատ վարդապետներ կարծում են, որ խոսքը յոթ կամ տասը առանձնա- հատուկ պետությունների մասին է: Նրանք հաշվի չեն առնում այն փաստը, որ գազանը միայն գլուխներից և եղջյուրներից չի բաղկացած: Լինեն յոթ, տասը, տասներկու, քսան թե երեսունհինգ պետություններ, դա ոչ մի դեր չի խաղում: Կարևորն այն է, որ «Եվրոպայի միացյալ նահանգներում» կլինեն յոթ կառավարող գլուխներ և տասը հարվածող եղջյուրներ: Ուշագրավն այն է, որ որոշակի գահից իշխանության գործադրման հետ կապված այն մյուս վեց գլուխները չեն հիշատակվում, երբ խոսվում է մա- հացու վերք ստանալու և վերքը առողջանալու մասին: Ուրեմն խոսքը ղե- կավարող երկրի մասին է, հռոմեական կայսրությանը պատկանող մի գլխի մասին, որ մահացու վերք է ստացել: «Նրա գլուխներից մեկը տեսա մահա- ցու խոցված, բայց այդ մահացու վերքը լավացավ» (Հայտն. 13:3): Ասվում է, որ միայն մեկ գլուխն է մահացու վերք ստացել, բայց նրա վերքը լավա- ցել է: Մենք պետք է նայենք պատմությանը: Միայն մեկ ազգ է կրել «Գերմա- նական ազգի հռոմեական սրբազան կայսրություն» պատվավոր տիտղոսը:

Պատմագրությունը հաստատում է, որ եղել են գերմանո?հռոմեական կայս- րեր, ինչպես նաև գերմանո?հռոմեական պապեր: Ահա թե ինչու է Գերմանի- ան կանխորոշված եղել լինելու Միացյալ Եվրոպայի առաջատար գլուխը: Նա տնտեսապես ամենաուժեղ և բնակչությամբ ամենամեծ երկիրն է Միաց- յալ Եվրոպայում: Դրանով է բացատրվում այն, որ Գերմանիայի վերամիա- վորումից հետո Հռոմի պայմանագրերի իրականացման համար զարգացու- մը նորից կենտրոնանում է Եվրոպայի կենտրոնական մասի վրա, որով- հետև մի առանձնահատուկ դեր է նրան վերապահված: Այդ առանձնահա- տուկ դերը շեշտվում է ներկա համաշխարհային իշխանության՝ ԱՄՆ?ի կող- մից, և համընկնում է աստվածաշնչյան մարգարեության հետ: Գերմանիան ունի ամենաշատ հարևանները, գտնվում է Եվրոպայի կենտրոնում, սահ- մանակից է արևելյան Եվրոպայի երկրների հետ, և թե՛ աշխարհագրականո- րեն, թե՛ քաղաքականորեն սահմանված է կապող օղակ լինելու ողջ Եվրո- պայի համար: Այս համատեքստում շատ մեծ պարզաբանում է տալիս «սրի վերք» ար- տահայտությունը (հ. 14): Այդ վերքը նրան հասցվել է Հոգու սրով, այսինքն՝ Աստծո Խոսքով (Եփես. 6:17), որը երկսայրի սրից ավելի սուր է (Եբր. 4:12): Ասվում է, որ ողջ աշխարհը կզարմանա մահացու վերքի առողջանալու վրա (հ. 3): Ռեֆորմացիայի օրերում փայլատակեց Հոգու սուրը՝ Աստծո քարոզ- ված Խոսքը: Դրա արդյունքում պետական եկեղեցին, որը միակն էր, որ իշ- խում էր Եվրոպայի գլխավորող երկրում, գրեթե մահացու հարված ստա- ցավ: Կրոնական բաժանումը տեղի ունեցավ Ռեֆորմացիայի պատճառով: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիան ապրեց երկ- րորդ բաժանումը, այսինքն՝ քաղաքական բաժանումը. այսպիսով եվրոպա- կան մայրցամաքը բաժանվեց արևելքի և արևմուտքի միջև, ինչպես նախ- կինում՝ բողոքականների և կաթոլիկների: Ո՞վ կարող էր հավատալ կամ լրջորեն հուսալ, որ կկատարվեր այն, ինչ Միացյալ Նահանգների նախագահ Ռոնալդ Ռեյգանը պահանջել էր 1987 թվականին Բեռլին կատարած իր այցելության ժամանակ: Բրանդենբուրգ- յան որմնապատ դարպասի մոտ, որը հենց խորհրդանշում էր արևելքի և արևմուտքի միջև բաժանումը, նա ասաց. ??Mister Gorbatchev, open this gate, tear down this wall??՝ «Պարոն Գորբաչեվ, բացեք այս դուռը, քանդեք այս պատը»: Երկու տարուց քիչ ավելի ժամանակ անց պատի անկումը և Բրանդենբուրգյան դարպասների բացումը մտավ պատմության մեջ որպես պատմական իրադարձություն: Այդ ժամանակ կատարվեց նաև այն, ինչ Ու- իլի Բրանդտը ասել էր. «Միասին գնացողները միասին են աճում», և դա վե- րաբերում էր թե՛ Գերմանիային, թե՛ ողջ Եվրոպային: Գերմանիայի վերամիավորումը և դրա հետ կապված՝ Եվրոպայի վերա- միավորումը վերջին ժամանակների աստվածաշնչյան մարգարեության

իրականացումն է: Բաժանումը դադարել է, մահացու վերքը՝ լավացել, քա- ղաքականությունն ու կրոնը նորից միասին են աճում: Այն ամենը, ինչ պատկանում է հռոմեական կայսրությանը, միավորվում են, և մեր աչքերի առջև նորից բարձրանում է մի համաշխարհային իշխանություն՝ Եվրամիու- թյունը: Ողջ աշխարհը զարմանում է և հիացած դիտում, թե ինչքան արագ, կարծես մեկ գիշերում ամեն բան փոխվում է, թե ինչքան արագ է զարգա- նում քաղաքականության և կրոնի միավորման գործընթացը: Դարի հաղ- թանակով՝ «համաշխարհային կոմունիզմի» վրա «համաշխարհային կաթո- լիկության» հաղթանակով 1989 թվականին, Սուրբ Գրքում գրվածները իրականացան մեր աչքերի առաջ: Այս ամենը կատարվեց, որպեսզի Հռոմի համաշխարհային կրոնական իշխանությունը գերազանցություն ունենա՝ իշխելու համար այդ վերջին քաղաքական համաշխարհային իշխանության վրա: Ինչ վերաբերում է այդ գազանի իշխանությանը, խոսքը միայն իշխա- նության մասին չէ, այլև այն անձնավորության, որը մարմնավորում է այդ իշխանությունը և ներկայացնում այն (Դանիել 7:17 և այլ համարներ): Մի- ացյալ Եվրոպայի գործող նախագահը սահմանափակ իշխանություն ունի, ինչպես բոլոր մյուս նախագահները, կանցլերները, վարչապետները, պե- տության ղեկավարները. նրանք կարող են փոխվել, չվերընտրվել: Իսկ կրո- նական ղեկավարն, ընդհակառակը, միաժամանակ պետության ղեկավարն է, և չի կարող փոխարինվել կամ վերընտրվել. նա ունի մի իշխանություն, որը տարածվում է աշխարհով մեկ: Աստվածաշնչյան մարգարեության մեջ պարզ ասվում է, որ երկուսն էլ՝ կրոնը և քաղաքականությունը կխառնվեն իրար և կմիաբանվեն, ընդ որում գերազանցությունը պատկանում է կրոնա- կան իշխանությանը (նայեք Հայտն. 17?րդ գլուխը): Բոլոր հարանվանա- կան եկեղեցիներից միայն Հռոմի կաթոլիկ եկեղեցին ունի պետության կար- գավիճակ: Նա սովորականի պես դեսպաններ է փոխանակում աշխարհի պետությունների հետ: Վատիկանը անկախ պետություն է մեկ ուրիշ պետու- թյան ներսում, դրա համար պատկանում է յոթին, բայց նաև ութերորդն է, ըստ Հայտն. 17:11 համարի: Քաղաքական Եվրոպան լիովին կլինի իր կրոնական ղեկավարի իշխա- նության տակ, որին կենթարկվի էկումենիզմում միավորված քրիստոնեու- թյան մնացած մասը, և որին կընդունեն բոլոր մյուս կրոնները: Նոր համաշ- խարհային կարգը, որի մասին շատերն են խոսում, ավելի առաջ է գնացել, քան ընդհանրապես կարծում են: Արդեն իսկ հիմա եվրոպական իրավունքը վեր է կանգնած առանձին պետությունների իրավունքից: Այն, ինչ որոշվում է Ստրասբուրգում, Բրյուսելի միջոցով փոխանցվում է Եվրամիության մյուս անդամ պետություններին: Շատ բողոքական երկրներ հակառակվեցին այդ Միությանը, որովհետև գլխի էին ընկնում, թե ուր կարող է դա հասցնել, և թե

ով է իրականում առաջնորդում համաաշխարհային քաղաքականությունը: Այնուամենայնիվ, ինչպես գրված է, նրանք էլ ստիպված եղան հարմարվել: Նա, ով չի ուզենա ենթարկվել, կզգա դրա հետևանքները, որովհետև «ո՞վ է այս գազանին նման, կամ ո՞վ կարող է դրա հետ պատերազմել»: Նրան մեծ?մեծ բաներ ու հայհոյանք անող բերան տվեց, և քառասուներկու ամիս իր կամեցածն անելու իշխանութիւն տվեց նրան» (Հայտն. 13:5): Ուրեմն ո՞վ է «նա», ում կատարյալ իշխանություն է տրված, և որը ներ- կայացվում է որպես գազան, որը մեծ?մեծ բաներ խոսող բերան ունի: «Եվ նա իր բերանն Աստծո դեմ հայհոյանքով բացեց, որպեսզի հայհոյի Նրա անվանը, Նրա խորանին ու երկնքում բնակվողներին» (Հայտն. 13:6): Այս հատվածում պարզ երևում է, թե ինչի մասին է խոսքը: Հովհ. 14?րդ գլխում Տեր Հիսուսը խոստացել էր գնալ և բնակարան պատրաստել Իրենների հա- մար և վերադառնալ նրանց վերև՝ Իր մոտ տանելու: Հափշտակության պա- հից մինչև հազարամյա թագավորության սկիզբը հաղթողները ապրելու են երկնքում: Այս իսկական «համաշխարհային դիկտատորը», որում միավորված են կրոնական և աշխարհիկ իշխանությունները, իր ամբարտավանության մեջ սահման չի ճանաչում: Մարդիկ նրան կնայեն որպես մարդկային կերպա- րանքով աստծո, և բոլոր կրոնական և քաղաքական իշխանությունները կենթարկվեն նրան: Դանիել մարգարեն նրա մասին ասում է. «Եվ Բարձրյա- լի դեմ խոսքեր է խոսելու և Բարձրյալի սուրբերին հարստահարելու է, և խորհելու է, որ ժամանակներն ու օրենքները փոխի, և նրանք պիտի նրա ձեռքը տրվեն մինչև մի ժամանակ, ժամանակներ և կես ժամանակ» (Դան. 7:25):Ինչպես Հովհաննեսը, այնպես էլ Դանիել մարգարեն ցույց են տալիս, որ մեծ նեղությունը տևելու է ուղիղ երեքուկես տարի: Իսկ թե ինչքան կտևի այն ճնշումը, որին կենթարկվեն աստվածաշնչյան հավատացյալները հափշտակությունից կարճ ժամանակ առաջ, հայտնի չէ: Երբ խոսվում է այդ հալածանքի մասին, մեր ժամանակակիցներից շա- տերը թերահավատորեն գլուխ են օրորում: Նույնիսկ կան մարդիկ, որոնք չեն հավատում, որ Հռոմի եկեղեցու բացարձակ իշխանության հազար տա- րիների ընթացքում մինչև միջին դարերը միլիոնավոր մարդիկ նահատակ- վել են: Բավական է հիշել հերետիկոսների կեղծ դատերի, խարույկների, ինկվիզիցիայի, Բարդուղիմեոսյան գիշերվա կոտորածի մասին: Շատերի համար անհասկանալի է մնում, որ մեր դարում երրորդ Ռեյխի ժամանակ վեց միլիոն հրեաներ և հարյուր հազարավոր ուրիշ մարդիկ դաժանորեն սպանվել են Հռոմի եկեղեցու գիտությամբ և մասնակիորեն մարդասպան- ների հետ նրա համագործակցությամբ: «Եվ նրան իշխանություն տրվեց, որ սրբերի հետ պատերազմի և նրանց հաղթի: Եվ նրան իշխանություն տվեց ամեն ցեղի, ժողովրդի, լեզվի և ազգի վրա» (Հայտն. 13:7): Դրա հետ կապված լուրջ նախազգուշացում է ար- վում 10?րդ համարում. «Եթե մեկը գերության քշի, գերության պիտի քշվի, եթե մեկը սրով սպանի, սրով պիտի սպանվի»: Այստեղ է անհրաժեշտ «սուրբերի համբերությունն ու հավատը»: Վերջին ժամանակների այդ կրոնական Գլուխը կճանաչվի նրանով, որ ինքը մարդ լինելով այնպես է անում, որ իրեն պատվեն և մեծարեն Աստծո տեղ: «Նրան կերկրպագեն երկրի վրա բոլոր բնակվողները, որոնց անուն- ները գրված չեն Գառան կյանքի գրքում, որ աշխարհի սկզբից իսկ մորթ- ված է» (Հայտն. 13: 8): Նրան բնորոշ մյուս նշանը կուսակրոնությունն է. այդ մասին ասում է Դանիել մարգարեն. «Եվ իր հայրերի աստվածներին մի բան պիտի չհամա- րի, և կանանց ցանկությունը, և ոչ մի աստված մի բան պիտի չհամարի, որովհետև իրեն ամենից մեծ է համարելու: Սակայն ամրոցների աստծուն իրեն տեղը կպատվի…» (Դան. 11:37). այսինքն՝ իր խաչակրաց արշավանք- ներով և իր առաջնորդած ամեն տեսակ պատերազմներով: Կուսակրոնու- թյունը հակառակ է սկզբում հաստատված աստվածային կարգին, և Պո- ղոսն այն անվանում է դիվական վարդապետություն (1 Տիմ. 4:1?4): Միայն Աստծո ճշմարիտ զավակները կհակառակվեն կրոնական այդ մեծագույն մոլորությանը և մոլորեցնողին. ոմանք հափշտակությունից առաջ, մյուսնե- րը՝ այդ իրադարձությունից հետո: Ողջ աշխարհը՝ բոլոր քաղաքական հայտնի գործիչները, կրոնական անհատականությունները, բոլոր դավանանքները, և ինչպես գրված է, ընդ- հանրապես բոլորը, բացի մորթված Գառան Կյանքի գրքում գրվածներից, նրան կնայեն և նրան կմեծարեն: Արդեն նախկինում, բայց հատկապես Ռե- ֆորմացիայի օրերից ի վեր Աստվածաշնչի բոլոր վարդապետները, և ամե- նից առաջ դոկտոր Մարտին Լյութերը, նշել են, որ այդ անձնավորությանը պետք է փնտրել և գտնել պապության մեջ (նայել Դանիելի մարգարեու- թյան ներածությունը): Հակառեֆորմացիայի ժամանակ ճիզվիտները մերժեցին այդ գաղափա- րը և հաստատեցին իրենց մոլորեցուցիչ գաղափարը, ըստ որի հակաքրիս- տոսը պետք է հրեա լինի: Մինչև մեր ժամանակները այդպես են հավատում նույնիսկ Իսրայելի բարեկամ բողոքականները, որովհետև ռադիոավետա- րանիչները և քարոզիչները ընդունել են այդ մոլորությունը: Ոմանք էլ հա- կաքրիստոսին փնտրում են իսլամում: Դա հրեշավոր սուտ է, որում մոլո- րության հոգին համոզել է իրենց իմաստուն կարծողներին: Որտե՞ղ է Աստ- վածաշնչում նման բան գրված: Ըստ Թես. 2?րդ գլխի, որում նկարագրվում է այդ մարդը, Աստված այդպիսի մարդկանց մատնել է մոլորության ներգոր- ծությանը, որովհետև չհավատացին Ճշմարտության Խոսքին: Նրանք հա- վատացին ստին և կենթարկվեն Աստծո դատաստանին:

Ինչպես Քրիստոսը ունի տարբեր անվանումներ, որոնք ցույց են տալիս Նրա ծառայության տարբեր ոլորտները, այնպես էլ տարբեր անվանումներ ունի Նրա հակառակորդը: Ի հակադրություն Քրիստոսի՝ Աստծո Որդու, նա կոչվում է կորստյան որդի: Քրիստոսը ճշմարիտ Մարգարեն է, որը խոս- տացվել է, իսկ նա սուտ մարգարեն է, որի մասին հաղորդվել է և այլն: Պո- ղոս առաքյալը նրան կոչում է անօրենության մարդ, հակառակորդ, որը գոռոզացած է բոլորի նկատմամբ, որ Աստված կամ Աստծո պաշտոնյա է անվանվում. մինչև որ նա Աստծո տաճարում նստի և ինքն իրեն ցույց տա, որ Աստված է: Քանի որ ինքն իրեն համարում է Աստծո Որդու տեղապահը, դրանից տրամաբանորեն հետևում է, որ նրան պիտի պաշտեն: Նա նաև թույլ է տալիս, որ իրեն կոչեն «Սուրբ Հայր»՝ մի անվանում, որ միայն Աստ- ծուն է պատկանում, և դա հակառակ է Սուրբ Գրքին. «Եվ երկրիս վրա ոչ մե- կին ձեզ «Հայր» չկոչեք…» (Մատթ. 23:9): Իր քարոզչության մեջ նա հավակնում է անսխալականության, երբ «իր նստավայրում» է, ինչպես Աստված է անսխալական Իր գահի վրա: Նա ներ- կայանում է որպես Քրիստոսի տեղապահ, ներկայացուցիչ. թեև Քրիստոսը ներկայացնում է Իրեններին, բայց Ինքը ոչ մեկի կողմից չի ներկայացվում: Հովհաննես առաքյալը բազմիցս այդ խորհրդավոր անձնավորությանը անվանում է «հակաքրիստոս», որը պարզապես նշանակում է, որ այդ մար- դը, որը վկայակոչում է Աստծուն և Քրիստոսին, իրականում դեմ է Աստծուն և Նրա Քրիստոսին: Նա իր աշխարհիկ իշխանությամբ սեփական եկեղեցին է կառուցում Քրիստոսի Եկեղեցու կողքին և ոչ մի բաժին չունի Աստծո կող- մից Քրիստոսով լիովին կատարված փրկության մեջ: Նա իրեն իրավունք է վերապահում ներելու մեղքերը: Նա հաստատել է ուսմունքներ և կիրառու- թյուններ, սեփական դոգմաներ և ավանդույթներ Քրիստոսի Խոսքի կողքին և այդ Խոսքին հակառակ: Հայտնության գիրքը այդ մարդուն, որը հակադ- րության մեջ է բոլոր ճշմարիտ մարգարեների հետ, կոչում է «սուտ մարգա- րե»(Հայտն. 19:20):

ԵՐԿՐԻՑ ԴՈՒՐՍ ԵԿՈՂ ԳԱԶԱՆԸՀայտնության 13?րդ գլխի երկրորդ մասը առաջինից էլ ավելի խորհրդավոր է: «Եվ ես երկրից դուրս եկող մի ուրիշ գազան տեսա. նա երկու եղջ- յուր ուներ գառան նման, բայց խոսում էր վիշապի պես»: Եվ առաջին գա- զանի ողջ իշխանությունը գործադրում էր նրա առջև ու այնպես էր անում, որ երկիրն ու նրա վրա բնակվողները երկրպագեն այն առաջին գազանին, որի մահացու վերքը լավացել էր» (Հայտն. 13:11,12): Այս երկրորդ իշխանությունը դուրս է գալիս երկրից, ոչ թե ժողովուրդների ծովից: Աստվածաշնչյան մարգարեության մեջ Եվրոպայի բազմա- թիվ ժողովուրդները համեմատվում են ծովի ջրերի հետ (Հայտն. 17:15): Ինչ վերաբերում է երկրորդ գազանին, խոսքը մի իշխանության մասին է, որը գտնվում է մի մայրցամաքում, որում սկզբից չեն եղել շատ ժողո- վուրդներ և լեզուներ: Գառն այստեղ խորհրդանշում է քրիստոնեական եր- կիրը, որտեղ կրոնի կատարյալ ազատություն կա, որը եզակի դեպք է այս երկրի վրա: Երկու եղջյուրները խորհրդանշում են աշխարհիկ և կրոնա- կան իշխանությունները: Խոսքը երկրորդ համաշխարհային իշխանու- թյան մասին է՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ «Եվրոպայի Միացյալ Նահանգների» հետ կապված: Ինչպես մեզ ասվել է, գալիս է այն պահը, երբ երկրորդ գազանը, որը բողոքական կողմնորոշում ունի, սկսելու է խո- սել հռոմեական վիշապի լեզվով և իշխանությունը գործադրելու է ի շահ առաջին գազանի: Երկրորդ գազանը այնպես է անում, որպեսզի երկրի բնակիչները ճանա- չեն և երկրպագեն առաջին գազանին, որի մահացու վերքը լավացել էր: Երկրորդ գազանը աչքի է ընկնում զարգացումով և տեխնիկական առաջըն- թացով: «Եվ մեծ նշաններ էր անում. երկնքից երկրի վրա, մարդկանց առջև կրակ էլ էր վայր բերել տալիս: Եվ երկրի վրա բնակվողներին մոլորեցնում էր այն նշաններով, որ նրա ձեռքն էին տրվել, որպեսզի գազանի առաջ գոր- ծեր՝ երկրի բնակիչներին ասելով, որ այն գազանի պատկերը պատրաստե- ին, որ սրի վերք ուներ ու ապրեց» (Հայտն. 13:13,14): Ինչ վերաբերում է կրոնական ոլորտին, Պողոս առաքյալը գրում է նրա սուտ նշանների և հրաշքների մասին՝ ի հակադրություն ճշմարիտ նշաննե- րի և հրաշքների, որոնք կատարվեցին մեր Տիրոջ և առաքյալների ծառա- յության մեջ, և հիմա էլ կատարվում են հաստատելու համար Խոսքը. «Նրա գալը սատանայի ներգործությունից է՝ ամեն զորությամբ, սուտ նշաններով ու հրաշքներով և կորուսյալների մեջ անիրավության բոլոր խաբեբայու- թյուններով՝ փոխանակ նրա, որ ճշմարտության սերը չընդունեցին, որպես- զի փրկվեն» (2 Թես. 2:9,10): Երկրորդ համաշխարհային իշխանությունը սկզբում եղել է զուտ բողո- քական: Եվրոպական երկրներում ապրողները, որոնք փախչում էին կրո- նական ճնշումներից և հալածանքներից, նոր հայրենիք գտան այս երկ- րում: Եկեղեցիների համաշխարհային խորհրդում բողոքականների միու- թյունը Հռոմի համաշխարհային եկեղեցու պատկերն է: Երբ ասվում է, որ պատկերը կյանք է ստանում (հ. 15), դա նշանակում է, որ իրեն թույլ է տր- վում գոյություն ունենալ, իրեն լիազորություն է տրվում մասնակցել բանա- վեճերին: Արդեն վաղուց Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը բարձ- րացնում է իր ձայնը, ինչպես օրինակ 1991 թվականին Ավստրալիայի Կան- բեռա քաղաքում տեղի ունեցած վեհաժողովի ժամանակ, Պարսից ծոցի

պատերազմի կապակցությամբ: Դա կարելի էր քիչ թե շատ չափով սպասել Հռոմի պապից և իր եպիսկոպոսներից, բայց այսօր Եկեղեցիների համաշ- խարհային խորհուրդը ծանրակշիռ խոսք ունի ասելու: «Եվ նրան իշխանու- թյուն տրվեց, որ գազանի պատկերին հոգի տա, որպեսզի պատկերը խոսի էլ ու անի էլ, որ ովքեր գազանի պատկերին չերկրպագեն, սպանվեն» (Հայտն. 13:15): Հետևաբար հալածանքը կուղղվի բոլոր նրանց դեմ, ովքեր համոզմունքով չեն պատկանի ո՛չ Հռոմի կաթոլիկ համաշխարհային եկեղե- ցուն, ո՛չ բողոքական եկեղեցիների համաշխարհային խորհրդին: Դանիել մարգարեի գրքում պարզաբանում է տրվում այն բանի վերա- բերյալ, թե ինչ է նշանակում գազանի պատկերի երկրպագությունը, որի մասին խոսվում է Հայտնության 13?րդ գլխում: Դանիելի ժամանակ արձա- նը մարդու պատկեր էր (Դան. 2:32,33): Ինչպես մարգարեն տեսիլքում տե- սել էր արձանը և նկարագրել, հենց այդպես էլ պատրաստվեց. այն ուներ վաթսուն կանգուն բարձրություն և դրվել էր Բաբելոնի գավառում: Այն ժա- մանակ դա Միջագետքում գտնվող Բաբելոնն էր, Եփրատ գետի ափերին՝ այժմյան Իրաքում: Վերջին Բաբելոնին պետք է փնտրել Տիբեր գետի ափե- րին՝ աշխարհի կենտրոնում: Այդպես է հստակորեն ներկայացվում մարգա- րեական Խոսքում: Այն ժամանակ ճշգրիտ կերպով նկարագրված գազանի զորության տե- սանելի արձանը կանգնեցվեց, և բարձր ատյանները ստիպեցին բոլոր ժո- ղովուրդներին, ցեղերին և լեզուներին գալ արձանի հանդիսավոր բացմա- նը և երկրպագել դրան: «Եվ մունետիկը կանչում էր ուժով. «Ձեզ եմ ասում, ո՛վ ժողովուրդներ, ազգեր և լեզուներ, երբ լսեք փողի, սրնգի, քնարի, ջու- թակի, տավիղի, տիկի և ամեն տեսակ նվագարանների ձայնը, վայր ընկեք և երկրպագություն արեք այն ոսկի արձանին, որ կանգնեցրեց Նաբուգոդո- նոսոր թագավորը, և ով որ չընկնի և երկրպագություն չանի, իսկույն պիտի գցվի կրակով բորբոքված հնոցի մեջ» (Դան. 3:4?6): Կրակով բորբոքված հնոցի մեջ գցված երեք մարդկանց պատմությունը հայտնի է բոլորին: Նրանք չէին կարող ենթարկվել այդ հրամանին և երկրպա- գություն անել կանգնեցված արձանի առջև: Հալածանք եղավ նրանց հան- դեպ, ովքեր չէին ուզում ծնկի գալ արձանի առջև, այլ ուզում էին իրենց երկր- պագությունը բերել միակ ճշմարիտ Աստծուն, որովհետև Նա է արժանի: Աստծո այդ հավատարիմ երկրպագուները քաջություն ունեցան տիրա- կալին ասելու. «Ահա մեր Աստվածը, որին մենք պաշտում ենք, կարող է մեզ ազատել կրակով բորբոքված հնոցից, և քո ձեռքից էլ, ո՛վ թագավոր, նա մեզ կազատի: Եվ եթե ոչ, թող քեզ հայտնի լինի, ո՛վ թագավոր, որ քո աստ- ծուն մենք չենք պաշտում և քո կանգնեցրած արձանին երկրպագություն չենք անում» (Դան. 3:17,18): Այս պատմությունը գրվել է քաջալերելու հա- մար բոլոր հավատացյալներին, որոնք վերջում հայտնվելու են նման իրավիճակում: Տերն Իրենների հետ է, և նրանց չի լքում, իսկ նրանք հավատա- րիմ են մնում մինչև մահ: Վեցապատիկ նկարագրությունը բացահայտում է գաղտնիքը և խորհր- դավոր 666 թիվը: Նա, ով կարծում է, որ Աստվածաշնչում նկարագրված խո- սող պատկերը հեռուստացույցն է, ընդհանրապես չի հասկացել, թե ինչի մասին է խոսքը: Հեռուստացույցը անշունչ առարկա է, որն ինքն իրենով չի կարող խոսել, այլ միայն հաղորդում է պատկերներն ու հնչյունները, որոնց աղբյուրը ուրիշ վայրում է: 1). Շատ կարևոր է հասկանալ, որ խոսքը որևէ նկարի կամ լուսանկարի մասին չէ, այլ «գազանի պատկերի» (Հայտն. 13:15): 2). Ոչ էլ խոսքը որևէ ծածկագրված թվի մասին է, որպեսզի «համաշ- խարհային համակարգչի» միջոցով ընդհանուր հսկողություն սահ- մանվի, ինչպես ոմանք մեկնաբանում են կամայականորեն, այլ «գա- զանի թվի» (Հայտն. 13:18) : 3). Ոչ էլ որևէ անվան մասին է, այլ «գազանի անվան» (Հայտն. 13:17): 4). Ոչ էլ որևէ անվան թվի մասին է, այլ «նրա անվան թվի» (Հայտն. 15:2): 5). Նույն կերպ ոչ թե ցանկացած դրոշմի մասին է խոսքը, այլ «գազանի դրոշմի» (Հայտն. 16:2): 6). Ինչպես նաև նրա «անվան դրոշմի» (Հայտն. 14:11): Այս համակցության մեջ երևում է, որ ամեն անգամ ելակետը «գա- զանն» է, և դա համապատասխանում է ընդհանուր, ինչպես նաև մասնա- կի նշանակությանը: Միայն նա, ով հասկացել է, որ խոսքը միշտ նույն ելա- կետի մասին է, կարող է զանազանել կցկտուր, «տնայնագործական» մեկ- նությունները: Պատկեր հասկացությանը հանդիպում ենք տարբեր համատեքստե- րում, Աստվածաշնչի առաջին գրքից սկսած. «Եվ Աստված ստեղծեց մար- դուն իր պատկերով… » (Ծննդ. 1:27): Աստծո պատկերն այն կերպարանքն էր, որում Անտեսանելին հայտնվում էր տեսանելի ձևով: Քրիստոսը Աստծո պատկերն է, Աստծո զորության նկարագիրը (2 Կորնթ. 4:4, Եբր. 1:3): Հա- կառակ կողմում հակաքրիստոսը, որպես կորստյան որդի (2 Թես. 2:3), ան- կում ապրած Արուսյակի երկրային պատկերն է (Ես. 14:12): Արուսյակը՝ հա- կառակորդը, որպես արշալույսի որդի, ինքն իրեն բարձրացրել էր երկն- քում, ուզում էր Աստծո նման լինել. նույն բանն է անում այդ մարդը երկրի վրա: Գազանի պատկերը չպետք է դիտել որպես նկար, այլ որպես կենդա- նի, գոյություն ունեցող մի բան, որը հնարավոր է տեսնել:

ԳԱԶԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԴՐՈՇՄԸԱյժմ եկեք քննարկենք գազանի դրոշմը. «Եվ նա ստիպում էր բոլորին՝

փոքրերին ու մեծամեծներին, հարուստներին ու աղքատներին, ազատնե- րին ու ծառաներին, որ դրոշմ դնի նրանց աջ ձեռքին կամ ճակատին» (Հայտն. 13:16): Կասկած չկա, որ խոսքը տեսանելի նշանի մասին չէ, որը տարբեր ժա- մանակաշրջաններում հրեաները ստիպված են եղել կրել: Աստծո կնիքը, որով Նա կնքում է Իրեն պատկանողներին, նույնպես տեսանելի չէ: Իսրա- յելի ցեղերից եղող 144000 հոգին նույնպես իրենց ճակատներին կրելու են Աստծո կնիքը, որը տեսանելի չի լինելու: Աստծո կնիքը նաև չի նշանակում որոշակի օր պահել կամ տոնել, ինչպես սովորեցնում են շատերը: Որպես ուխտի նշան, ոչ թե որպես Կնիք, Աստված Իսրայելին պատվիրեց պահել շաբաթը (Ելից 31:12?17): Նրանք, ովքեր պատկանում են Եկեղեցուն, ար- դարացված են Քրիստոսի հանդեպ հավատքով, Աբրահամի նման ստանում են Աստծո կնիքը (Հռոմ. 4:11, 2 Կորնթ. 1:22): Նրանք Հոգով կնքված են իրենց մարմինների փրկության օրվա համար, ոչ թե շաբաթվա որևէ օրվա (Եփես. 4:30): Մեծ նեղության ժամանակ մարդիկ ստիպված կլինեն ընդունել կրոնա- կան համակարգը և ենթարկվել դրա իշխանությանը, այլապես չեն կարո- ղանա ո՛չ գնել, ո՛չ վաճառել: «Ճակատը» ցույց է տալիս որոշումը, որն ըն- դունվում է գլխում, այսինքն՝ բանականության մեջ: «Ձեռքը» ցույց է տալիս գործերը, գործողությունները, որոնք հետևում են ընդունված որոշմանը: Որևէ համակարգի մեջ մտնելը, անդամակցությունը վավերացվում է սեփա- կան ձեռքով արված ստորագրությամբ: Այն ժամանակ աստվածաշնչյան հավատացյալները վնասներ կկրեն և կհալածվեն կրոնական մարդկանց կողմից: Օրինակ, երբ աշխատանք փնտրելիս անհրաժեշտ լինի նշել կրո- նը, անմիջապես կորոշվի, թե տվյալ անձը աշխատանք ստանալու է, թե ոչ: Գազանի դրոշմը հոգևոր բնույթ ունի և կապ ունի «վարդապետության» հետ: Մի կողմից Աստծո ճշմարիտ վարդապետությունը Իրեն պատկանող- ները ընդունում են, կրում և գործադրում, մյուս կողմից համակարգին պատկանողները հետևում են հակառակորդի սուտ վարդապետությանը: Վարդապետությունը, հավատքը, համոզմունքը տեսանելիորեն չեն դրվում ճակատին և ձեռքին, կամ հանվում, այլ կրում են սրտում և գործնականում կիրառում: Հոգով կնքումը տեղի է ունենում Ճշմարտության Խոսքն ըն- դունելուց հետո (Եփես. 1:13), իսկ գազանի դրոշմը դրվում է ստության խոսքը ընդունելուց հետո: Հետևյալ հատվածը վերջնական պարզաբանում է տալիս այս թեմայի վերաբերյալ, այսինքն՝ խոսքը որևէ արտաքին նշանի մասին չէ, այլ բացահայտում է այն փաստը, որ այդ դրոշմն իր մեջ պարունակում է գազանի անունը և անվան համարը. «Որպեսզի ոչ ոք չկարողանա գնել կամ վաճա- ռել, բացի նրանից ով գազանի դրոշմը կամ նրա անունը կամ նրա ան- վան համարն ունի: Իմաստությունն այստեղ է, ով որ միտք ունի, թող հաշ- վի գազանի թիվը, որ մարդու թիվ է, և նրա թիվը վեց հարյուր վաթսուն- վեց է» (Հայտն. 13:18): Սա լիակատար բացահայտումն է առեղծվածային դրոշմի, որում գտնվում է եռակի համակցությունը, որի ելակետը ամեն ան- գամ գազանն է: Դրանում ամփոփվում է 666 թիվը, որը համապատասխա- նում է մի մարդու տիտղոսին:

ԱՍՏԾՈ ՈՐԴՈՒ ՏԵՂԱՊԱՀ VICARIVS FILII DEI ԱՍՏԾՈ ՈՐԴՈՒ ՓՈԽԱՆՈՐԴ

V I C A R I V S F I L I I D E I 5 1 100 1 5 1 50 1 1 500 1 + + + + + + + + + + = 666

Դրոշմը կարող է լինել երկրային, բայց նաև հոգևոր տարբերակիչ նշան:

Մինչդեռ ոչ ոք չի սպասում տեսնել մեկին, որը կրում է գազանի անունը կամ անվան համարը որպես արտաքին, տարբերակիչ նշան: Պողոսն ասել է. «Որովհետև իմ մարմնի վրա ես Տեր Հիսուսի վերքի նշաններն եմ կրում» (Գաղատ. 6:17): Նա, անկասկած, արտաքնապես չէր կրում Խաչյալի վերքի նշանները, որը ծաղրանք կլիներ, այլ հոգևորապես: Ո՞րն է այն նշանը, որով տարբերակվում է այդ կրոնական հաստատությունը: Այդ նշանը ճա- նաչելու համար պետք է վերադառնանք սկզբին, այն ժամանակներին, երբ կազմավորվել է այդ հաստատությունը: Եթե իմանանք, թե ինչով է սկսվել հալածանքը, երբ 4?րդ դարում ծնվեց Հռոմի պետական եկեղեցին, կի- մանանք նաև, թե ինչով է այն նորից սկսվելու: Այդ մայր եկեղեցու տար- բերակիչ նշանը այն է, ինչ նա ինքն է հնարել՝ երրորդաբանական հավատ- քը, որն ասում է, որ հավիտենության Աստվածը բաղկացած է երեք անկախ անձնավորություններից, որոնք բոլորն էլ հավասարապես հավիտենական են, ամենագետ և ամենակարող: Այդ երրորդաբանական հավատքը, որը հովանավորվել և հարկադրվել է պետության կողմից, ծառայել է որպես ճնշման գործիք և հազար տարի տևող ամենադաժան հալածանքներն է բե- րել հրեաների, քրիստոնյաների, մուսուլմանների և այլադավանների հան- դեպ: Հետևյալ մեջբերումները ինքնին խոսուն են.

«Արևելյան Հռոմ. 26. 2. 380: Երրորդաբանական հավատքը՝ պետա- կան կրոն: Թեոդոսիոս I Մեծը, որին գահ բարձրացրեց արևմտյան հռոմե- ական կայսրության կայսր Գրատիանոսը 379 թվականին, Վաղեսի մահից հետո, բոլոր իրեն հպատակ ժողվուրդներին կարգադրեց ընդունել երրոր- դաբանական հավատքը, այն ձևով, որը վավերացվել է 325 թվականին Նի- կիայի տիեզերաժողովի կողմից»: «Կոստանդնուպոլիս. 1. 5. 381: Երրորդաբանական հավատքը պար- տադիր է քրիստոնյաների համար: Երկրորդ էկումենիկ տիեզերաժողովի ժամանակ եպիսկոպոսները վավերացրին 380 թվականի փետրվարին Թե- ոդոսիոս I?ի հրատարակած հրովարտակը, որում նա կարգադրում է Հռոմի բոլոր հպատակներին ընդունել երրորդաբանական քրիստոնեական հա- վատքը, որը ձևակերպվել է Նիկիայի տիեզերաժողվում 325 թվականին: Եր- րորդաբանական հավատքը, որի բովանդակությունն է Հոր, Որդու և Սուրբ Հոգու եռամիասնությունը, հռչակվել է որպես միակ վավերական դավա- նանք բոլոր քրիստոնյաների համար և բարձրացվել է պարտադիր պետա- կան կրոնի մակարդակին» (B. Harenberg, Chronik der Menschheitsgeschichte, էջ 212): Իսկ գազանի դրոշմը հիմնականում վերաբերում է երրորդության վար- դապետությունը, որն ընդունվել է ավանդական բողոքական եկեղեցիների կողմից և պաշտպանվելու է այնպես, ինչպես չի պաշտպանվել հավատքի դավանանքի ոչ մի ուրիշ կետ: Կաթոլիկ եկեղեցում, հիմա նաև բողոքակա- նում, աջ ձեռքով են խաչակնքում: Կոստանդինոս կայսրը, որն իբր թե խաչ է տեսել երկնքում, բազում մարդասպանություններ է գործել: Հետագայում նրա պետական եկեղեցին ներմուծեց խաչակնքումը և այն պարտադիր դարձրեց բոլորի համար: Եռամիասնական այդ խաչակնքումով, որի ժա- մանակ ասում են «Հանուն Հոր, Որդու և Սուրբ Հոգու. », Հռոմի եկեղեցին կատարել է իր ամենադաժան կոտորածները և խաչակրաց արշավանքնե- րը: Հրեաներին և մյուսներին ստիպում էին կամ համբուրել խաչելության պատկերը կամ մեռնել: Ըստ եկեղեցական պատմագրության Կոստանդինոսից առաջ չի եղել երրորդության վարդապետությունը, այլ միայն հեթանոսական երրորդու- թյուններ, չկար նաև խաչակնքումը, այլ միայն քրիստոսաբանական վեճեր: Աստվածաշնչյան հավատացյալները խաչ չեն կրում, ոչ էլ խաչակնքում են, այլ նրանք հավատում են աստվածային փրկության գործին, որը Քրիստո- սը կատարեց Գողգոթայի խաչի վրա: Նրանք համոզված են, որ Աստված Քրիստոսի մեջ էր՝ հաշտեցնելու համար աշխարհն Իր հետ՝ խաչի վրա կա- տարված քավության միջոցով: Ինչպես Պողոսը և առաջին քրիստոնյանե- րը իրենք էլ են վկայում. «Ես Քրիստոսի հետ խաչվեցի: Եվ կենդանի եմ, այլևս ոչ թե ես, այլ Քրիստոսն է իմ մեջ կենդանի» (Գաղատ. 2:20):

Նաև եկեղեցու պատմությունից գիտենք, որ Քրիստոսից հետո առաջին

դարերում ոչ մի Հռոմի կաթոլիկ, ոչ մի հունական ուղղափառ եկեղեցի գո- յություն չուներ որպես կազմակերպություն: Կային միայն տարբեր քրիստո- նեական ուղղություններ, որոնք Կոստանդինոսի ժամանակներից նրա «Imperium Romanum»?ում համախմբվեցին մեկ եկեղեցու մեջ: Նիկիայի տիեզերաժողովի ժամանակ (325) չկար ոչ մի պապ, ոչ մի կարդինալ, ոչ էլ Կոստանդնուպոլսի (381) և Եփեսոսի (431) տիեզերաժողովների ժամա- նակ: Պապերի պատմությունը սկսվել է Լևոն առաջինից, Քրիստոսից հետո 441 թվականին: Նիկիայում տարբեր քրիստոնեական ուղղությունների ներ- կայացուցիչները հավաքվել էին և բուռն կերպով բանավիճում էին: Պետու- թյան օգնությամբ էր, որ չորրորդ և հինգերորդ դարերում առաջին կազմա- կերպված քրիստոնեական դավանանքը դարձավ պետական եկեղեցի: Իրականում դա չի հիմնվել Քրիստոսի կողմից, այդ պատճառով էլ Նրա հետ ոչ մի ընդհանուր բան չունի՝ ո՛չ վարդապետության մեջ, ո՛չ կիրառության: Հալածանքներ բերող այս համաշխարհային հաստատության տարբե- րակիչ նշանը ներկայացվում է նրա գլխի միջոցով, որը նրա վարդապետու- թյան գերագույն հեղինակությունն է: Եթե մեկը դուրս գա Հռոմի եկեղեցու սրբազան դոգմայի, այսինքն՝ նրա երրորդության դեմ, այդ եկեղեցուն մա- հացու վիրավորանք հասցրած կլինի, և նրա աչքերում հերետիկոս է և մահ- վան զավակ: Նայեք ապագայի համար արված այս արդիական մեջբերու- մը. «Քանի որ Վատիկանի II տիեզերաժողովը էկումենիզմի վերաբերյալ դեկրետում (20) հաշվի է առել միայն Աստծո երրորդությանը հավատացող քրիստոնյաներին, ապա պետք է քննել, թե երրորդության հավատքը մեր- ժող առանձին համայնքները ինչ չափով են դեռ կոչվում քրիստոնեական» (Herder?Verlag, Lexikon der Sekten p. 151): Այստեղ այլևս երկխոսության համար տեղ չի մնում: Այդ որոշումն ընդունված է մեկընդմիշտ: Ինչպես կաթոլիկ եկեղեցու հիմնման ժամանակ, այնպես էլ հիմա կաթո- լիկ և բողոքական դավանանքների միության ժամանակ, կաթոլիկ եկեղե- ցու հնարած երրորդության դոգման հաստատվելու է որպես բացարձակ պարտականություն ամեն քրիստոնյայի համար: Ահա թե ինչու բողոքական միությունը կզորանա և բոլոր ավետարանական եկեղեցիներին կստիպի ընդունել այդ դրոշմը, իսկ պետությունը կօգնի եկեղեցուն. «Եվ նա ստիպում էր բոլորին՝ փոքրերին ու մեծամեծներին, հարուստնե- րին ու աղքատներին, ազատներին ու ծառաներին, որ դրոշմ դնի նրանց աջ ձեռքին կամ ճակատին: Որպեսզի ոչ ոք չկարողանա գնել կամ վաճառել, բացի նրանից ով գազանի դրոշմը կամ նրա անունը կամ նրա անվան հա- մարն ունի» (Հայտն. 13:16,17): Եկեղեցիների համաշխարհային խորհրդին բոլորովին դուր չի գա, որ դեռևս կան բողոքական միություններ, որոնք մերժում են անդամակցել այդ

մեծ միությանը: Այդ նրանք են, որոնք հավատում են միակ հավիտենական Աստծուն, որը բացահայտվեց Հիսուս Քրիստոսի մեջ մեր փրկության և ազատագրության համար: Նրանք կմերժեն հակաքրիստոսին, որովհետև որպես միակ Գլուխ ընդունում են Քրիստոսին: Այս դոգման բնութագրվում է Աստծո և Քրիստոսի վերաբերյալ սխալ գի- տությամբ: Այդ պատճառով այդ հաստատությունը, ինչպես ոչ մի ուրիշ մի- ություն, հավատացյալների և իրենից տարբեր կերպ հավատացողների հա- լածանքով անցյալում արդեն մեծ արյունահեղություններ է գործել: Հիմա նորից Մայր?Եկեղեցու դրոշմը չընդունողները հալածանքի կենթարկվեն: Մյուս կողմից, նա ով հավատում է երրորդության վարդապետությանը և մկրտված է եռամիասնական մկրտությամբ, ավտոմատ կերպով կրում է գազանի դրոշմը: Ինչպես հայտնի է, Հռոմի եկեղեցին պնդում է այն հավակ- նությունը, թե ինքն է միակ փրկարարը, որ միայն իր մեջ է փրկությունը, և միայն իր եկեղեցական խորհուրդների միջոցով կարելի է փրկվել: Պաշտո- նական եկեղեցու բարձրաստիճանավորները մարդկանց կյանքում իրենց ծնունդից մինչև մահ կրոնական ծիսակատարություններ են կատարում, և դրա արդյունքը լինում է այն, որ չնայած այն եկեղեցական խորհուրդներին, որոնք պետք է ապահովեին նրանց փրկությունը, նրանք հայտնվում են իրենց իսկ հնարած քավարանի կրակում: Դա՞ է փրկությունը: Սուրբ Գիրքը մեզ ուրիշ փրկության մասին է ասում (Գործք 4:10?12): Պապի եկեղեցին հակադրում է պատարագի զոհաբերությունը Աստծո առաջ միակ վավերական զոհաբերությանը՝ Քրիստոսի զոհաբերությանը: Այնտեղ նշխարը իբր թե վերափոխվում է և դառնում իրական Քրիստոս, որը հերթով մատուցում են, երկրպագում և ուտում: Նրանք, ովքեր չկարողա- ցան Աստծո Քրիստոսի դեմ ուղղված այդպիսի վարդապետություն ընդու- նել, անիծվեցին տիեզերաժողովների որոշումներով: Իր Խոսքում ահա թե ինչ է Տերն ասում Փրկչի մասին և այն փրկության մասին, որը Նա իրակա- նացրեց կատարյալ կերպով. «Որովհետև այն կամքով մենք սրբվեցինք Հի- սուս Քրիստոսի մարմնի մեկ անգամ զոհվելով… բայց սա, մեղքերի համար մեկ զոհ մատուցելով, մշտնջենապես Աստծո աջ կողմը նստեց… որով- հետև մեկ զոհով սրբվողներին հավիտյան կատարյալ դարձրեց» (Եբր. 10:10,12,14): Փրկության պատմության մեջ Աստված միակն է, որ գործում է Հիսուս Քրիստոսի՝ մեր Տիրոջ միջոցով: Սուրբ Հոգին գործում է փրկության վերա- բերյալ Ճշմարտության Խոսքի հռչակման համաձայն: Այդ եկեղեցին գոր- ծում է իր սեփական անունով, «Հանուն Հոր, Որդու և Սուրբ Հոգու» ֆորմու- լայով, ի հակադրություն Քրիստոսի Եկեղեցու, որը գործում է Աստծո հանձ- նարարությամբ, Նոր Կտակարանի Ուխտի անունով՝ Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որի մեջ է միայն Աստծո փրկությունը ողջ մարդկության համար:

Հայտնության 17?րդ գլխում Մայր?Եկեղեցու հետ միացած բոլոր ան- կախ եկեղեցիների վերաբերյալ արվում է հետևյալ արտահայտությունը. «Մեծ Բաբելոն՝ պոռնիկների… մայրը»: Նորից խոսվում է ճակատի վրա ար- ված դրոշմի մասին. «Եվ նրա ճակատին մի անուն էր գրված՝«Խորհուրդ, Մեծ Բաբելոն՝ պոռնիկների ու երկրի գարշելիների մայրը»: Եվ տեսա այն կնոջը՝ սրբերի արյունով ու Հիսուսի վկաների արյունով արբած: Երբ նրան տեսա, մեծ զարմանքով զարմացա» (Հայտն. 17:5,6): Բողոքական դուստր?եկեղեցիները, որոնք նույնպես ստացել են նույն եռամիասնական վարդապետության դրոշմը, վերադառնում են իրենց մոր գիրկը: Այդպես նա նորից դառնում է Մեծ Բաբելոն, որն արբած է նահա- տակների արյունով: Հովհաննեսը տեսավ նրան և զարմացավ: Բոլոր նրանք, ովքեր հավատում են երրորդության վարդապետությանը և համա- պատասխան հարանվանությունների անդամ են, արդեն իսկ կրում են դրոշմը: Նրանք, ովքեր աստվածաշնչյան համոզմունքից ելնելով չեն միանա այդ դոգմային, կհալածվեն: Նույն կերպ և նույն նշանով, որով եկե- ղեցին սկսեց առաջին հալածանքը, կիրագործի նաև վերջինը: Ողբերգականն այն է, որ մոլորությունը ճշմարտանման կհամարվի, որ- պեսզի, եթե հնարավոր լիներ, ընտրյալներն էլ մոլորվեին (Մատթ. 24:24): Մատթեոսի ավետարանի 7?րդ գլխի 21?րդ համարից սկսած Տերը խոսում է նրանց մասին, ովքեր ասում են, որ մեծ գործեր են արել, ինչպես այսօր կատարվում է երրորդության վարդապետությունն ընդունող հեռուստաքա- րոզիչների կողմից և խարիզմատիկ հավաքույթներում: Թեև այդ մարդիկ փորձում են արդարանալ, Տերը նրանց մերժում է որպես անօրենություն գործողներ, որոնց երբեք չի ճանաչել: Հոգու ճշմարիտ գործողությունը միշտ ներդաշնակ է Աստծո Խոսքի ճշմարիտ վարդապետության հետ: Անհրաժեշտ է հարցնել. Ինչո՞ւ Աստված Ինքը երբեք չի խոսել «երրորդության» կամ «եռամի- ասնության» մասին: Ինչո՞ւ ոչ մի մարգարե ոչ մի անգամ չի կանչել «եռամեկ» Աստծուն: Ինչո՞ւ ոչ մի առաքյալ երբեք չի խոսել «Աստվածության մեջ եղած երեք անձերի» մասին : Ինչո՞ւ «Որդի Աստված» և «Սուրբ Հոգի Աստված» արտահայտու- թյունները չկան Աստվածաշնչում: Ինչո՞ւ հուդայականության մեջ և առաքյալների ժամանակներում բանավեճ չի եղել Աստվածության վերաբերյալ: Ինչո՞ւ առաքյալների ժամանակ և հետառաքելական ժամանակնե- րում ոչ ոք չմկրտվեց եռամիասնական ֆորմուլայով: Ինչո՞ւ առաքյալները, որոնք շատ լավ գիտեին Մատթ. 28:19 համարում գրվածը բացառապես մկրտում էին ընկղմումով Տեր Հիսուս Քրիս- տոսի անունով (Գործք 2:38, 8:16, 10:48, 19:5, Հռոմ. 6:3): Որովհետև անմիջապես Հարուցյալից սովորելով և Հոգու հայտնու- թյամբ նրանք ճանաչել էին, որ Հիսուս նազովրեցին Էմմանուելն է՝ «Աստ- ված մեզ հետ»: Նրանք գիտեին, որ Նոր Կտակարանի Ուխտի Անունը Յահշուա է, որը նշանակում է «Յահվեն փրկում է», այնպես, ինչպես Էմմանուել նշանակում է «Աստված մեզ հետ»: Նրանք նաև գիտեին, որ միակ ճշմարիտ Աստված հայտնվել է որպես Հայր, Որդի և Սուրբ Հոգի: Եվ դա կատարվել է մեր փրկության համար, Նոր Կտակարանի Ուխտի Անու- նով, որով մկրտվում են Աստծո բոլոր որդիներն ու դուստրերը Նոր ուխտի ողջ ժամանակաշրջանում: Լինի խոսքով, թե գործով, թե մկրտության համար, այն ամենը, ինչ Աստ- ծուց է և կատարվում է Իր Եկեղեցում Իր կամքի համաձայն, արվում է ոչ թե անանուն ֆորմուլայով, որը կախարդական տպավորություն է թողնում, ոչ էլ տիտղոսների կամ անվանումների կրկնությամբ, այլ միայն Տեր Հիսուս Քրիստոսի Անունով (Կողոս. 3:17): Ոչ թե տիտղոսների կամ որևէ ֆորմուլա- յի առջև ամեն ծունկ կծռվի, այլ միայն Տեր Հիսուս Քրիստոսի Ուխտի սուրբ Անվան առջև (Փիլիպ. 2:9?11): Արդեն Հին Կտակարանում Աստված Իր անվան հետ կապված խոստա- ցել էր Սինա լեռան վրա. «Ամեն տեղ, ուր իմ անունը հիշել տամ, քեզ մոտ պիտի գամ ու քեզ պիտի օրհնեմ» (Ելից 20:25): Փրկչի ծննդյան ժամանակ պարզ ասվել է. «…և նրա անունը Հիսուս կդ- նես, որովհետեւ նա իր ժողովրդին կփրկի իր մեղքերից: Եվ այս ամենը եղավ, որ մարգարեի միջոցով Տիրոջ ասածը կատարվի, որ ասում է. «Ահա կույսը կհղիանա և որդի կծնի, և նրա անունը Էմմանուել կդնեն, որ թարգ- մանվում է ?Աստված մեզ հետ?» (Մատթ. 1:21?23): Նոր Կտակարանի Քրիստոսի Եկեղեցում Աստծո կողմից հաստատված բոլոր ծառայությունները գործում են Սուրբ Հոգու առաջնորդությամբ, Աստծո Խոսքի հեղինակության ուժով, Տեր Հիսուս Քրիստոսի Անունով: Դրան հակառակ եկեղեցու պաշտոնյաները իրենց բոլոր գործերն անում են օգտագործելով «Հանուն Հոր, Որդու և Սուրբ Հոգու» ֆորմուլան, առանց հիշատակելու անունը, որն էլ հենց կարևոր է մկրտության ժամանակ: Ոչ մի մարգարե կամ առաքյալ երբեք կուրորեն չի կրկնել այդպիսի մի ֆորմուլա: Դրա համար զարմանալի չէ, որ այդ ֆորմուլան կիրառվում է օկուլտիզմի, ոգեհարցության ժամանակ «քրիստոնյա» կոչված արևմուտքում: Լսեք, դուք, որ ձեզ դասում եք Աստծո ժողովրդի շարքում, բայց գտն- վում եք երրորդությանը հավատացող պետական կամ անկախ եկեղեցինե- րում. հիմա ժամն է Ճշմարտության, ժամն է որոշման, Քրիստոսի հայտնու- թյան և հակաքրիստոսի դիմակազերծման, ժամն է Լույսը խավարից զատելու: Աստծո Պատգամը Իր ցրված ժողովրդին ազդարարվում է այս վերջին կանչով. «Դրա համար նրանց միջից դուրս գնացեք ու բաժանվեցեք,? ասում է Տերը,? և պիղծ բաների մի դիպչեք: Եվ ես ձեզ կընդունեմ ու ձեզ Հայր կլինեմ, և դուք ինձ որդիներ ու դուստրեր կլինեք»,? ասում է Ամենա- կալ Տերը» (2 Կորնթ. 6:15?18, Հայտն. 18:4): Սուրբ Գրքի հայտարարության «ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ» խոսքը կարող է միայն մեկ նշանակություն ունենալ: Միայն նա, ով դուրս է գալիս եռամի- ասնական?բաբելոնյան ոլորտից, կարող է ճշմարիտ մկրտություն ստանալ և կնքվել Սուրբ Հոգով Քրիստոսի Մարմնի մեջ (1 Կորնթ. 12): Քրիստոսը և հակաքրիստոսը բացառում են իրար: Այս երկու ճամբարների միջև խառ- նուրդ չի կարող լինել: Ոչ ոք չի կարող չեզոք մնալ: Ոմանք կնքվում են Սուրբ Հոգով, մյուսները ստանում են կեղծ համակարգի դրոշմը: Նա, ով լսում է հավիտենապես ճշմարիտ Ավետարանի փողի ձայնը, պետք է պատասխանի աստվածային կանչին: Հիմա է պետք որոշում ըն- դունել՝ պատկանել Քրիստոսին թե՞ հակաքրիստոսին, կնքվել Սուրբ Հո- գո՞վ Խոսքի Ճշմարտության մեջ, թե՞ ընդունել գազանի դրոշմը և հա- րատևել մոլորության մեջ: Եռակի Աստծո կեղծ վարդապետությունը անծա- նոթ է եղել մարգարեներին, եռամիասնական կեղծ մկրտությունը անծանոթ է եղել առաքյալներին: Լիովին կեղծ կրոնական համակարգը մերժվելու է Աստծո կողմից: Այդ կեղծ կրոնական համակարգը կենտրոնացած է մի մարդու մեջ, որով պետք է այն մարմնավորվի: Այդ մարդու անվան թվային արժեքը և նկա- րագրությունը ներկայացված է Սուրբ Գրքում: Ռեֆորմացիայի օրերից սկ- սած մեր ներկայացրած բաները այդպես են տեսել Աստվածաշնչի հայտնի վարդապետները: Չկա ուրիշ ոչ մի հնարավորություն, որով բոլոր մանրա- մասները այդքան ճշգրիտ կերպով համընկնում են:


## Chapter navigation

- [Previous chapter](https://nasa.misia.sk/book_chapters/8918.md)
- [Book contents](https://nasa.misia.sk/books/3064.md)
- [Next chapter](https://nasa.misia.sk/book_chapters/8920.md)

## Available translations

- [հայերեն (armenian)](https://nasa.misia.sk/book_chapters/8919.md)
- [Česky](https://nasa.misia.sk/book_chapters/1018.md)
- [English](https://nasa.misia.sk/book_chapters/1042.md)
- [Русский язык](https://nasa.misia.sk/book_chapters/5371.md)
- [ไทย (Thai)](https://nasa.misia.sk/book_chapters/5678.md)

## Source

- [Canonical HTML page](https://nasa.misia.sk/book_chapters/8919)
- [Markdown representation](https://nasa.misia.sk/book_chapters/8919.md)
