---
type: BookChapter
work_id: '516'
book_url: https://nasa.misia.sk/books/3064
book_markdown_url: https://nasa.misia.sk/books/3064.md
language: am
position: 15
canonical_url: https://nasa.misia.sk/book_chapters/8920
markdown_url: https://nasa.misia.sk/book_chapters/8920.md
markdown_source: converted
translations:
  am: https://nasa.misia.sk/book_chapters/8920.md
  cs: https://nasa.misia.sk/book_chapters/1019.md
  en: https://nasa.misia.sk/book_chapters/1043.md
  ru: https://nasa.misia.sk/book_chapters/5372.md
  th: https://nasa.misia.sk/book_chapters/5679.md
---

# Հայտնություն. Գիրք կնքված յոթ կնիքներո՞վ

## Գլուխ 14

Գլուխ 14 ԳԱՌՆՈՒԿԸ ԵՎ 144000 ԿՆՔՎԱԾՆԵՐԸ«Տեսա, և ահա Գառը կանգնած էր Սիոն սարի վրա, նրա հետ էլ՝ հարյուր

քառասունչորս հազար հոգին, որոնք իրենց ճակատներին նրա անունը և Նրա Հոր անունն ունեին գրած» (Հայտն. 14:1): Նորից ճակատն է հիշատակվում անունը կրելու հետ կապված: Հայտ- նության յոթերորդ գլխում մեզ ասվել էր, որ Իսրայելի 12 ցեղերից եղող 144000 հոգին կնիք են ստանալու իրենց ճակատներին: Այստեղ նաև աս- վում է, որ այդ կնիքը անուն է: 14?րդ գլխում կնքվածներին տեսնում ենք Սիոն լեռան վրա: Նրանք ցույց են տրվում Գառան հետ, որը նշանակում է, որ նրանք փրկագնված են: Այս խումբը ընդունել է Աստծո Գառան լիովին կատարած փրկագնումը: Հրեաները կկրեն Էմմանուել?Յահշուայի Անունը. Էմմանուել՝ Աստված մեզ հետ (Ես. 7:11), Յահշուա՝ Յահվեն Փրկիչ է: Այն ժամանակ կկատարվի Ես. 25:9 համարում գրվածը. «Եվ այն օրն ասելու են, ահա մեր Աստվածը, որին հուսացել ենք, և նա մեզ փրկեց. Եհովան է սա, որին հուսացել ենք, ուրախանալու և ցնծալու ենք նրա փրկությունով» (Ես. 25:9): Այդ ժամանակ Սիոն լեռը նորից առանձնահատուկ կարևորու- թյուն կունենա (Ես. 2 և 4): «Եվ երկնքից ձայն լսեցի, շատ ջրերի ձայնի պես, մեծ որոտումների ձայնի պես. քնար նվագողների ձայնի պես, լսեցի, որ իրենց քնարներն էին նվագում: Եվ գահի առաջ, չորս կենդանիների առաջ ու երեցների առաջ եր- գում էին մի նոր երգ, և ոչ ոք այն երգը չէր կարող սովորել, բացի այն հար- յուր քառասունչորս հազարից, որոնք երկրից գնվեցին» (Հայտն. 14:2): Մինչև երկրային և երկնային Երուսաղեմները կմիանան, հրեա ընտրյալ- ները սովորում են նոր երգը, որը հետո երգելու են բոլոր նրանք, ովքեր հա- սել են առաջին հարությանը: Հեթանոսներից եկած անդրանիկների խումբը Հարսն է, և նա երգում է այդ երգը երկնքում հարսանյաց ընթրիքի ժամա- նակ. այնտեղից երգի ձայնը հնչում է երկրի վրա, և այն կարողանում են սո- վորել և երգել միայն հարյուր քառասունչորս հազար հոգին, որոնք Իսրա- յելի անդրանիկներն են: Հարսն ընտրված է բոլոր ժողովուրդներից, լեզու- ներից և ազգերից, իսկ հարյուր քառասունչորս հազար հոգին Իսրայելի 12 ցեղերից եկող անդրանիկների խումբն է:

144 000 հոգու մասին ասվում է. «Սրանք են, որ կանանց հետ չխառնակվեցին, որովհետև կույս են. սրանք են, որ Գառի հետևից գնում են, ուր որ նա գնա: Մարդկանցից սրանք գնվեցին՝ Աստծուն և Գառին իբրև երախայ- րի: Եվ նրանց բերանում սուտ խոսք չգտնվեց, որովհետև անարատ են» (Հայտն. 14:4,5): Ինչպես 12?րդ գլխում շարադրեցինք, Եկեղեցին խորհրդանշական ձևով ներկայացվում է կնոջ միջոցով: 144000 հոգին կույս են, հետևաբար ոչ մի հոգևոր շնություն չեն գործել որևէ եկեղեցու հետ: Նրանք ոչ մի եկե- ղեցու չեն պատկանում, նրանք ո՛չ կաթոլիկ են, ո՛չ ավետարանական, ո՛չ մեթոդական, ո՛չ մկրտական, ոչ էլ ուրիշ նման բան: Նրանք հնարավորու- թյուն չեն ունեցել որևէ եկեղեցի մտնելու, որովհետև անմիջապես Քրիստո- սին են գալու երկու վկաների ծառայության միջոցով և իրենց ճակատին ստանալու են Աստծո կնիքը: Նրանք այդ կուսության վիճակում են հանդի- պում Գառին, որը նրանց գնել է, և այսուհետ Նրան են հետևում: Իսրայելից եկող այդ խմբի վերաբերյալ է Տերն ասում Հին Կտակարա- նում. «Եվ քո մեջ պիտի մնացորդ թողեմ մի խոնարհ և աղքատ ժողովուրդ, և նրանք պիտի հուսան Տիրոջ անվանը: Իսրայելի մնացորդը անօրենու- թյուն չեն անելու, և սուտ չեն խոսելու, և նրանց բերանում խաբեբայության լեզու չի գտնվելու, որովհետև նրանք պիտի արածեն և մակաղեն, և վա- խեցնող չի լինի: Ցնծա, ո՛վ Սիոնի աղջիկ, աղաղակի՛ր, ո՛վ Իսրայել. ուրա- խացիր ու զվարճացիր բոլոր սրտով, ո՛վ Երուսաղեմի աղջիկ: Տերը վեր առավ քո դատաստանները. նա վռնդել է քո թշնամուն. Իսրայելի թագավո- րը՝ Տերը, քո մեջ է, այլևս չարիք չես տեսնելու» (Սոփոն. 3:12?15):

ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԱՎԵՏԱՐԱՆԸ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ԵՐԵՔ ԿԱՆՉԵՐԸ

Հայտն. 14:6?13 համարներում երեք բան է ազդարարվում շատ առանձ- նահատուկ կերպով, այսինքն՝ ուղղակիորեն երկնքից: Առաջին, հավիտենա- կան Ավետարանը հավատարմությամբ պետք է քարոզվի բոլոր ազգերին և լեզուներին: Դրա հետ կապված հնչում է կանչը. «Աստծուց վախեցե՛ք ու փառք տվեք նրան, որովհետև նրա դատաստանի ժամը եկել է, և երկրպա- գեցե՛ք երկինքն ու երկիրը, ծովն ու ջրերի աղբյուները Ստեղծողին» (հ. 7): Երկրորդ, ազդարարվում է Բաբելոնի անկումը. «Ընկա՜վ, ընկա՜վ Բաբե- լոն մեծ քաղաքը, որովհետև իր պոռնկության թունդ գինուց խմեցրեց բոլոր ազգերին» (հ. 8): Երրորդ, մարդկությանը տրվում է ամենալուրջ նախազգուշացումը՝

պատվիրելով, որ չպաշտեն գազանին և նրա պատկերը, և ճակատին ու ձեռքին չընդունեն գազանի դրոշմը. «Ով որ երկրպագություն է անում գա- զանին ու նրա պատկերին և դրոշմ է ընդունում իր ճակատին կամ աջ ձեռ- քին, այնպիսին Աստծո սրտմտության գինուց պիտի խմի, որ անխառն լց- ված է նրա բարկության բաժակի մեջ, և սուրբ հրեշտակների ու Գառան առաջ կրակի ու ծծմբի մեջ պիտի տանջվի» (հհ. 9,10): Ուրիշ ոչ մի բանի Աստված այնպիսի մեծ բարկությամբ չի արձագանքում, ինչքան հակաք- րիստոսի համակարգի ընդունմանը: Նա, ով այն ժամանակ կգտնվի այդ համակարգում, նաև նա, ով երրորդությանը հավատացող, էկումենիզմի և Եկեղեցիների համաշխարհային խորհրդին պատկանող որևէ եկեղեցու ան- դամ է, այլևս ողորմություն չի գտնի. նրան սպասում են միայն Աստծո բար- կությունը, կրակն ու ծծումբը: Դա մեզ ցույց է տալիս, թե ինչքան կարևոր է իմանալ, և հատկապես ճշգ- րիտ կերպով իմանալ, թե ինչ է նշանակում «գազան», «գազանի պատկեր» և «գազանի դրոշմ»: Այդ ենք մենք եզրակացնում այս ոչ մի բանի հետ չհա- մեմատվող սպառնալիքից: Որովհետև նա, ով ընկնի այդ կրոնական մոլո- րության մեջ, եթե նույնիսկ այդ մոլորությունը ներկայանում է շատ «քրիս- տոնեական» ձևով, կընդունի գազանի դրոշմը և ստիպված կլինի կրել դրա հետևանքները: Աստված ցուցաբերում է շնորհք, ողորմություն և Նա լի է գթությամբ. Նա մեղքերի թողություն է տալիս բոլոր խնդրողներին, և ներում է բոլոր մեղքե- րը: Մինչդեռ նա, ով մարդկության պատմության այդ վճռական ժամին կանգնում է հակաքրիստոսի կողքին, նա ծաղրում և մերժում է Քրիստոսին: Նա չի ների այն, որ մարդը նայում է հակաքրիստոսին, որը միայն խոսում է խաղաղության և թողության մասին, բայց չի կարող տալ այդ, փոխանակ դիմի Իրեն՝ Փրկչին, որը միայն կարող է տալ խաղաղություն և թողություն: Պետք է բացահայտել այդքան կրոնական ձևով զարդարված համակարգը և իմանալ, թե ինչ անուղղելի հետևանքներ կարող է դա ունենալ այդ համա- կարգին պատկանողների համար: Այս խորհրդապատկերների մարգարեական նշանակությունը և հայտ- նությունը կարող էր տրվել միայն մեր օրերում, որովհետև դա անհրաժեշտ էր, և կարող էր տրվել միայն իսկական մարգարեական ծառայության միջո- ցով: Ոչ մի ավետարանիչ, ոչ մի վարդապետ մինչև հիմա ազատ մուտք չէր ունեցել դեպի Աստվածաշնչի մարգարեական մաս: Աստված ամեն բան կատարում է Իր ձևով և Իր ծառաներից յուրաքանչյուրին՝ ավետարանիչնե- րին, վարդապետներին, հովիվներին և մյուսներին, տալիս է իրենց համա- պատասխան հանձնարարությունը: Մարգարեական մասը, որի մասին հի- մա խոսվում է, պետք է թողնվեր մարգարեին. «Որովհետև Տեր Եհովան ոչ մի բան չի անի, եթե չհայտնի Իր խորհուրդը Իր ծառաներին՝ մարգարեներին» (Ամովս 3:7): Բացահայտված Խոսքը միշտ հայտնվել է մարգարենե- րին և Աստծո ծառաներին, ինչպես նաև առաքյալներին և Քրիստոսի սպա- սավորներին, իսկ մեկնություններն, ընդհակառակը, եղել են դպիրների և աստվածաբանների կողմից: Նորկտակարանյան Եկեղեցում Աստված դրել է նաև վարդապետի, մարգարեի և առաքյալի ծառայությունները (1 Կորնթ. 12:28, Եփես. 4:11 և այլ համարներ): Մոլորության մեջ եղողների սարսափելի ճակատագիրը նկարագրվում է հետևյալ կերպ. «Եվ նրանց տանջանքի ծուխը վեր է ելնում հավիտյանս հավիտենից, և գիշեր?ցերեկ հանգիստ չունեն նրանք, ովքեր երկրպագե- ցին գազանին ու նրա արձանին, և ով էլ որ ընդունում է նրա անվան դրոշ- մը» (Հայտն. 14:11): Անմիջապես հետո մեզ ցույց է տրվում, թե ինչի կարող են սպասել նրանք, ովքեր Տիրոջը հավատարիմ են մնացել փորձության ժամին. «Այս- տեղ է սրբերի համբերությունը. այստեղ են Աստծո պատվիրաններն ու Հի- սուսի հավատը պահողները: Եվ երկնքից մի ձայն լսեցի, որ ինձ ասում էր. «Գրի՛ր. ?Երանելի են այն մեռելները, որոնք այսուհետ Տիրոջով են ննջում: Այո՛, Հոգին ասում է, որ իրենց աշխատանքից հանգիստ կառնեն. և նրանց գործերը գնում են նրանց հետևից?» (Հայտն. 14:12,13): Այն, ինչ հաղորդվել էր հինգերորդ կնիքի երկրորդ մասում (Հայտն. 6:11), կատարվում է այստեղ:

ՇՆՈՐՀՔԻ ԺԱՄԱՆԱԿՎԱ ՎԵՐՋԻ ՄԵԾ ՀՈՒՆՁԸ14?րդ գլխի երկրորդ մասում երկու տարբեր հունձեր են մեզ նկարագրվում: Առաջինը՝ 14?16 համարներում գրվածը վերաբերում է Քրիստոսով երանելիներին. «Եվ տեսա՝ ահա մի սպիտակ ամպ, և ամպի վրա՝ Մարդու Որդու նման մեկը նստած, որ իր գլխին ոսկի պսակ, և իր ձեռքին սուր գե- րանդի ուներ: Եվ տաճարից մի ուրիշ հրեշտակ դուրս եկավ, որ բարձրա- ձայն աղաղակում էր ամպի վրա նստողին. «Քո գերանդին ուղարկի՛ր ու հն- ձի՛ր, որովհետև հնձելու ժամանակը եկել է, քանի որ երկրի հունձը հասել է»: Ամպի վրա նստողն իր գերանդին երկրի վրա գցեց, ու երկիրը հնձվեց» (Հայտն. 14:14?16): Սպիտակ ամպի վրա նստած Մարդու Որդին Տեր Հիսուս Քրիստոսն է: Հունձի հետ կապված Հովհաննես Մկրտիչն ասել է. «…իր ցորենը շտեմա- րանի մեջ կհավաքի, իսկ հարդն անանցանելի հրով կայրի» (Մատթ. 3:12, Ղուկ. 3:17): Աշխարհի վերջում Նա Իր ցորենը կհավաքի Իր շտեմարանում: Առակներից մեկում Մարդու Որդին Ինքը ներկայանում է որպես ցորենի հա- տիկ, որը պետք է գցվի հողի մեջ և մեռնի, որպեսզի նույն սերմից շատ պտուղ բերի: «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե ցորենի հատիկը հողի մեջ չընկնի ու մեռնի, միայն ինքը կմնա, բայց եթե մեռնի, շատ արդյունք կտա» (Հովհ. 12:24): Աստվածային սերմն աճում է և, ի վերջո, հասնում է կատարյալ հասու- նության. «Որովհետև հողն ինքն իրեն պտուղ է տալիս, առաջ՝ խոտ, հետո՝ հասկ, դրանից հետո՝ հասկի մեջ լցված ցորեն: բայց երբ պտուղ տա, շու- տով մանգաղը կուղարկի, որովհետև հնձի ժամանակը հասած կլինի» (Մարկ. 4:28,29): Մարդու Որդին է ցանել այդ բարի սերմը. «Բարի սերմը ցանողը Մարդու Որդին է: Արտն աշխարհն է, բարի սերմը նրանք են, որ արքայության որդի- ներն են, իսկ որոմները չարի որդիներն են» (Մատթ. 13:37,38): Նա Իր հրեշտակների հետ (Մատթ. 13:39) կդնի Իր գերանդին, կհավաքի հունձը, և Իրեններին կտանի Իր մոտ: Այդ Նրան են աղաղակում. «Քո գերան- դին ուղարկի՛ր ու հնձի՛ր, որովհետև հնձելու ժամանակը եկել է, քանի որ երկ- րի հունձը հասել է» (Հայտն. 14:15): Առաջին հարության ժամանակ բոլորի համար ակնհայտ կլինի, որ անդրանիկների ընտրյալ խումբը լիովին վերա- փոխվել է և ստացել Աստծո Որդու պատկերն ու բնությունը (1 Հովհ. 3:2):

ԵՐԿՐԻ ԽԱՂՈՂԻ ԲԵՐՔԱՀԱՎԱՔԸ ԱՍՏԾՈ ԲԱՐԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴՐՈՒՄԸ

17?20 համարներում պատմվում է բոլորովին այլ բերքահավաքի մա- սին, որը վերաբերում է երկրի խաղողին. «Մի ուրիշ հրեշտակ դուրս եկավ տաճարից, որ երկնքում է. սա էլ սուր գերանդի ուներ: Եվ սեղանից մի ու- րիշ հրեշտակ դուրս եկավ, որ կրակի վրա իշխանություն ուներ, և սուր գե- րանդին ունեցողին մեծ աղաղակով գոչեց. «Քո սուր գերանդին ուղարկի՛ր ու երկրի ողկույզները քաղի՛ր, որովհետև նրա խաղողը հասել է»: Եվ հրեշ- տակն իր գերանդին երկրի վրա գցեց ու երկրի այգու խաղողը քաղեց և գցեց Աստծո բարկության մեծ հնձանի մեջ: Եվ հնձանը քաղաքից դուրս կոխվեց, և արյունը դուրս եկավ հնձանից, մինչև ձիերի սանձը, հազար վեց հարյուր ասպարեզի չափ» (Հայտն. 14:17:20): Նա, ով կարդում է զուգահեռ հատվածները, կտեսնի, որ նկարագրված իրադարձության մեջ խոսքը Աստծո բարկության հետևանքների մասին է, բարկություն, որը իր գագաթնակետին կհասնի Իսրայելին թշնամի ուժերի դեմ մղվող վերջին ճակատամարտում: Թե՛ Հին Կտակարանի մարգարենե- րը, թե՛ Նոր Կտակարանի առաքյալները խոսել են այդ մասին: Այս բերքա- հավաքի ժամանակ բանալի բառերն են «հնձանը» և «վրեժխնդրությունը»: Տերը գոհ չէ այս բերքահավաքից: Խոսքը անկում ապրած և Աստծո դեմ

ապստամբած մարդկության մասին է: Սուրբգրային մյուս հատվածների հետ համեմատելով պարզ է դառնում, որ Աստված, Իրեն թշնամի մարդկության հետ հաշվեհարդար է տեսնում հազարամյա թագավորության հաստատու- մից առաջ: Ինչպես ողկույզներն են հնձանի մեջ ճզմվում, այնպես այդ մար- դիկ են նետվելու Աստծո բարկության հնձանի մեջ: Սիրո, շնորհքի և փրկու- թյան Աստվածը կդառնա բարկության և դատաստանի Աստված, որովհետև գրված է. «Իմն է վրեժխնդրությունը և հատուցումը…» (2 Օրին. 32:35): Եսայի 63:2 համարում Նրան հարցնում են. «Ինչո՞ւ համար կարմիր է քո հագուստը, և քո հանդերձները՝ հնձան կոխողի հանդերձի պես: Հնձանը ես մենակ եմ կոխել, և ժողովուրդներից մեկը չկար ինձ հետ. և ես կոխեցի նրանց իմ բարկությունով, և ոտնահարեցի իմ սրտմտությունով, և նրանց արյունը իմ հանդերձներով տվավ, և իմ բոլոր զգեստները ներկեցի: Որով- հետև վրեժխնդրության օր կար իմ սրտում, և իմ փրկվածների տարին եկել էր… Եվ ես ժողովուրդներին կոխ տվի իմ բարկությունով, և նրանց արբեցրի իմ սրտմտությունով, և նրանց արյունը իջեցրի գետինը» (Ես. 63:2?6): «Տերը բարձրից որոտալու է, և իր սուրբ բնակությունից տալու է իր ձայ- նը, նա իր բնակարանի վրա որոտալու է մեծաձայն, հնձան կոխողների աղաղակի պես պիտի կանչի երկրի բոլոր բնակիչների վրա: Աղաղակը հասնելու է մինչև երկրի ծայրը, որովհետև Տերը վեճ ունի ազգերի հետ, նա դատ է տեսնում ամեն մարմնի հետ. նա ամբարիշտներին սուրի է մատնե- լու, ասում է Տերը» (Երեմ. 25:30,31): Նաև Հովել մարգարեի գրքում կարդում ենք, թե ինչ է լինելու այն օրը, երբ Աստված հաշվեհարդար տեսնի անաստված մարդկության հետ. «Զարթնեն և վեր գան ազգերը Հովսափատի հովիտը, որովհետև այնտեղ պիտի նստեմ բոլոր շրջակա ազգերը դատելու համար: մանգաղը գցեցեք, որովհետև հա- սել է հունձը, եկեք, իջեք, որովհետև լցվել է հնձանը. ավազանները հորդում են, որովհետև շատ է նրանց չարությունը» (Հովել 3:12,13): Սուրբգրային տարբեր համարներում կարող ենք կարդալ, թե ինչ է կա- տարվելու Աստծո վրեժխնդրության օրը, որովհետև արդեն Ես. 61:2?ում մի- աժամանակ, միևնույն համարում խոսվում է նաև Աստծո շնորհքի օրվա մա- սին: Աստված կամենում էր Իր ստեղծած մարդկությանը ընդգրկել Իր ծրագ- րում և նրանց մասնակից դարձնել Իր մտադրություններին: Քանի որ Նա Ին- քը հավիտենական է, Նրա ծրագրերն էլ հավիտենության համար են, անցնում են ժամանակների սահմանից այն կողմ: Նա, ով մտադրված, ներքին ըմբոս- տությամբ ապստամբել է Արարիչ Աստծո, Փրկիչ Տիրոջ դեմ, այլևս տեղ չի գտնի կատարելության ժամանակ, որովհետև իսկապես Աստծո և մարդկու- թյան միջև ներդաշնակությունը կվերականգնվի: Դրա համար մարդկության հետ Աստծո հաշտեցումը Քրիստոսով անհրաժեշտ անձնական փորձառու- թյուն է, նախապայման հավիտենությունը Նրա հետ անցկացնելու:


## Chapter navigation

- [Previous chapter](https://nasa.misia.sk/book_chapters/8919.md)
- [Book contents](https://nasa.misia.sk/books/3064.md)
- [Next chapter](https://nasa.misia.sk/book_chapters/8921.md)

## Available translations

- [հայերեն (armenian)](https://nasa.misia.sk/book_chapters/8920.md)
- [Česky](https://nasa.misia.sk/book_chapters/1019.md)
- [English](https://nasa.misia.sk/book_chapters/1043.md)
- [Русский язык](https://nasa.misia.sk/book_chapters/5372.md)
- [ไทย (Thai)](https://nasa.misia.sk/book_chapters/5679.md)

## Source

- [Canonical HTML page](https://nasa.misia.sk/book_chapters/8920)
- [Markdown representation](https://nasa.misia.sk/book_chapters/8920.md)
