---
type: BookChapter
work_id: '516'
book_url: https://nasa.misia.sk/books/3064
book_markdown_url: https://nasa.misia.sk/books/3064.md
language: am
position: 20
canonical_url: https://nasa.misia.sk/book_chapters/8925
markdown_url: https://nasa.misia.sk/book_chapters/8925.md
markdown_source: converted
translations:
  am: https://nasa.misia.sk/book_chapters/8925.md
  cs: https://nasa.misia.sk/book_chapters/1024.md
  en: https://nasa.misia.sk/book_chapters/1048.md
  ru: https://nasa.misia.sk/book_chapters/5377.md
  th: https://nasa.misia.sk/book_chapters/5684.md
---

# Հայտնություն. Գիրք կնքված յոթ կնիքներո՞վ

## Գլուխ 19

Գլուխ 19 ՑՆԾՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՆՔՈՒՄ ԲԱԲԵԼՈՆԻ ԿՈՐԾԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԳԱՌԱՆ ՀԱՐՍԱՆԻՔԻ ԸՆԹՐԻՔԸ19?րդ գլխի առաջին մասում նկարագրվում է Գառան հարսանիքի ընթրիքը, բայց նախ խոսվում է այն մասին, որ Աստված Իր ծառաների արյան վրեժն է առել պոռնիկից և դատապարտել է նրան: Փրկագնվածների մեծ բազմության մեծ ցնծությունը երկնքում սկսվում է փառավոր «ալելուի- ա»?ով. «Ալելու՛իա, փրկություն և փառք, պատիվ ու զորություն մեր Տեր Աստծուն, որովհետև նրա դատաստանները ճշմարիտ ու արդար են, որով- հետև նա այն մեծ պոռնիկին նրա պոռնկության մեջ դատեց և իր ծառանե- րի արյան վրեժը նրա ձեռքից առավ»: Եվ երկրորդ անգամ ասացին. «Ալե- լու՛իա»: Եվ նրա ծուխը բարձրանում էր հավիտյանս հավիտենից: Եվ քսան- չորս երեցներն ու չորս կենդանիները վայր ընկան և երկրպագեցին Աստ- ծուն, որ աթոռին նստած էր, ու ասացին. «Ամե՛ն, ալելու՛իա»: Եվ աթոռից մի ձայն դուրս եկավ՝ ասելով. «Օրհնեցե՛ք մեր Աստծուն, ո՛վ նրա բոլոր ծառա- ներ ու նրանից վախեցողներ, փոքրեր և մեծեր» (Հայտն. 19:1?5): Հաղթողների բազմությունը հեռու է տարվել երկրային բոլոր ցավերից, վերափոխվել է և վերադարձել իր երիտասարդության ծաղկուն շրջանին (Հոբ 33:25): Այլևս չկա հոգս, նեղություն, մահ, չկա այլևս որևէ բան, որ հիշ- եցնի մեղքը, հիվանդությունը, ծերությունը, կա միայն կատարյալ փառք և երջանկություն հավիտյանս հավիտենից: «Ինչ որ աչքը չտեսավ, ու ական- ջը չլսեց ու մարդու սիրտը չընկավ, այն Աստված պատրաստեց իրեն սի- րողների համար» (1 Կորնթ. 2:9): «Եվ ես լսեցի կարծես մի բազմության ձայն, և կարծես շատ ջրերի ձայն, սաստիկ որոտմունքի ձայնի նման, որ ասում էր. «Ալելու՛իա, որովհետև Ամենակալ Տեր Աստվածը թագավորեց: Խնդանք և ուրախ լինենք ու փառք տանք Նրան, որ Գառան հարսանիքը եկավ, և նրա կինը պատրաստեց իրեն: Նրան տրվեց, որ սպիտակ, մաքուր և լուսափայլ բեհեզ հագնի (որով- հետև բեհեզը սրբերի արդարությունն է)» (Հայտն. 19:6?8): Մեծ նեղության ժամանակ երկրային Հարսը հարսանյաց ընթրիքում է

Իր երկնային Փեսայի հետ, որի պատկերին և բնությանը վերափոխվել է նա: Անդրանիկների այս խումբը Գառան Հարսն է: Նա լիովին արդարաց- ված է, սրբացված և հագել է մաքուր և լուսափայլ բեհեզ: Աստծո արդարու- թյունը վերադարձվել է նրան Քրիստոսով: Մատթ. 25?րդ գլխում խոսվում է Փեսայի և իմաստուն կույսերի մասին, որոնց մասին ասվում է. «…և պատրաստները նրա հետ հարսանիքի խն- ջույքի մտան. դուռն էլ փակվեց» (հ. 10): Հարսանյաց այս ընթրիքի մասին ազդարարվում է Մատթ. 22?րդ գլխում: Այստեղ տեսնում ենք տարբեր ժամանակաշրջանների հրավիրյալներին, որոնք փորձում են պատճառաբանություններ գտնել, բայց վերջում հար- սանյաց սրահը լեցուն է: Երբ ընդհանուր հայտարարի ենք բերում աստվա- ծաշնչյան տարբեր հատվածները, տեսնում ենք, որ Հարսը, իմաստուն կույ- սերը և հրավիրյալները նույն անդրանիկների խումբն է: Քանի որ հարսան- յաց ընթրիքի ժամանակ երկնքում մնալը ժամանակավոր է, փրկագնվածնե- րը համարվում են հյուրեր, որովհետև հարսանյաց ընթրիքից հետո Տիրոջ հետ վերադառնալու են հազարի տարի Նրա հետ երկրի վրա թագավորելու համար: Այդ արտահայտությունների միջոցով խումբը ցույց է տրվում տար- բեր տեսանկյուններից: Որպես կույսեր՝ նրանք անարատ են, որպես Հարս՝ միացած են Փեսայի հետ, որպես ընտրյալ հյուրեր՝ մեծ Ընթրիքի ժամանակ Տիրոջ հետ նստած են նույն սեղանի շուրջը (Մատթ. 8:11, Ղուկ. 13:29): «Եվ ինձ ասաց. «Գրի՛ր, ?Երանելի են Գառան հարսանիքի ընթրիքին կանչվածները?»: Եվ ինձ ասաց. «Սրանք Աստծո ճշմարիտ խոսքերն են»: Ես նրա ոտքերի առաջ ընկա, որ երկրպագեմ նրան, իսկ նա ինձ ասաց. «Զգույշ կաց, մի՛ արա, ես ծառայակից եմ քեզ ու քո եղբայրներին, որոնք Հիսուս Քրիստոսի վկայությունն ունեն: Տեր Աստծուն երկրպագիր, որով- հետև Հիսուսի վկայությունը մարգարեության հոգին է» (Հայտն. 19:9,10): Մարգարեության հոգին հանգչում էր մարգարեների վրա, որոնք հաղոր- դել են Փրկչի գալուստը: Հիսուս Քրիստոսն է փրկության պատմության կենտրոնը: Նրա վկայությունը կարմիր թելի նման անցնում է ողջ Սուրբ Գր- քի միջով: Հիսուսի վկայությունը մարգարեության հոգին է, ոչ թե մարգա- րեության պարգևը: Շատերն ունեն Հոգու պարգևները, բայց այստեղ խոս- վում է Հիսուս Քրիստոսի աստվածային վկայության մասին, որը Նա տալիս է Հայտն. 1:8 համարում. «Ես եմ Ալֆան և Օմեգան (սկիզբն ու վերջը),? ասում է Տերը, Նա, որ է, և որ էր, և որ գալու է՝ Ամենակալը»: Ոչ ոք չի կարող ասել «Հիսուսն է Տերը» (Յահվեն) և դրանով նկատի ունենալ Աստծուն, եթե անձամբ Հոգուց հայտնություն ստացած չլինի: Բոլոր նրանք, ովքեր Տիրոջ մոտ կլինեն, ունեն Աստծո այդ հայտնությունը, դրանով իսկ՝ Հիսուս Քրիս- տոսի վկայությունը, ինչպես Հոգին հայտնեց Հովհաննեսին:

ՏԵՐՆ ԻՆՔՆ Է ՎՃՌՈՒՄ ՎԵՐՋԻՆ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻ ԵԼՔԸ

19?րդ գլխի երկրորդ մասում նկարագրվում է, թե ինչպես է Տերը բազ- մաթիվ պսակներով թագադրված, հարսանյաց ընթրիքից հետո սպիտակ ձիով իջնում, և Նրան ուղեկցում են երկնային զորքերը, որպեսզի զարկի ազգերին և տրորի Ամենակարող Աստծո ահեղ բարկության գինու հնձանը: Այն, ինչ հաղորդվել և նկարագրվել էր Հին և Նոր Կտակարանի տարբեր հատվածներում, այն ժամանակ իրականանում է: Սա, անկասկած, վերջին ճակատամարտն է հազարամյա թագավորությունից առաջ, Տիրոջ մեծ օրը: «Եվ երկինքը բացված տեսա, և ահա մի սպիտակ ձի, և նա, որ վրան նս- տած էր, կոչվում էր «Հավատարիմ» ու «Ճշմարիտ» և արդարությամբ է դա- տաստան անում ու պատերազմում: Նրա աչքերը՝ կրակի բոցի պես, ու նրա գլխի վրա՝ շատ պսակներ, և անուն ուներ գրված, որ ոչ ոք չգիտեր, բացի իրենից: Եվ իր վրա արյունով ներկված հանդերձ էր հագել. նրա անունն էր «Աստծո Բան»: Եվ երկնքի զորքերը, սպիտակ և մաքուր բեհեզ հագած, սպի- տակ ձիերի վրա գնում էին նրա հետևից: Նրա բերանից սրած սուր էր դուրս գալիս, որպեսզի նրանով ազգերին զարկի. և ինքը նրանց հովվում է երկա- թե գավազանով. և ինքը տրորում է Ամենակալ Աստծո ահեղ բարկության գինու հնձանը: Նրա հանդերձի վրա և նրա ազդրի վրա անունն էր գրված՝ «ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐ ՈՒ ՏԵՐԵՐԻ ՏԵՐ» (Հայտն. 19:11?16): Այդ պահին այլևս խոսք չի կարող լինել Աստծո շնորհքի և սիրո մասին: Մարդիկ մերժել են Նրա շնորհքն ու սերը և դրանով բերել Նրա դատաս- տաններն ու բարկությունը: «Մի ուրիշ հրեշտակ տեսա, որ կանգնած էր արեգակի վրա, և բարձրաձայն աղաղակեց՝ ասելով բոլոր թռչուններին, որ թռչում են երկնքում. «Եկե՛ք, հավաքվեցե՛ք մեծ Աստծո ընթրիքին, որ թա- գավորների մարմիններն ուտեք և հազարապետների մարմինները և հզոր- ների մարմինները, ձիերի և նրանց վրա նստողների մարմինները՝ ազատ- ների ու ծառաների, մեծերի ու փոքրերի» (Հայտն. 19:17,18): Եզեկիել մարգարեն ապշեցուցիչ նմանությամբ նկարագրել է այդ վեր- ջին ճակատամարտը, որին մասնակցում են երկրի թագավորները և նրանց զորքերը. «Իսկ դու, մարդու որդի, այսպես է ասում Տեր Եհովան. ասա ամեն թևավոր թռչնին և դաշտի բոլոր գազաններին. ժողովվեցեք ու եկեք՝ հա- վաքվեցեք շուրջանակի իմ զոհի համար, որ ես զոհել եմ ձեզ համար՝ մեծ զոհ Իսրայելի սարերի վրա, և միս կերեք ու արյուն խմեցեք: Զորավորների միս կերեք և երկրի իշխանների արյունը խմեցեք՝ խոյերի, գառների, նո- խազների, զվարակների, որոնք ամենքը Բասանի պարարտներ են: Եվ ճարպ կերեք, մինչև որ կշտանաք, և արյուն խմեցեք, մինչև որ արբենաք այն զոհից, որ զոհեցի ձեզ համար: Եվ կշտացեք իմ սեղանի վրա ձիերով և

կառքերով, զորավորներով և ամեն պատերազմական մարդով, ասում է Տեր Եհովան» (Եզեկ. 39:17?21): Այդ պահին երկու պատասխանատու անձնավորությունները, այսինքն՝ քաղաքական տիրակալը և կրոնական ղեկավարը բռնվում են և կենդանի?- կենդանի գցվում ծծմբով վառված լճի մեջ: «Տեսա գազանին, երկրի թագա- վորներին ու նրանց զորքերը՝ մեկտեղ հավաքված, որ ձիու վրա նստողի և նրա զորքերի հետ պատերազմեն: Եվ գազանը (քաղաքական ղեկավարը) բռնվեց, նրա հետ՝ սուտ մարգարեն էլ (կրոնական ղեկավարը), որ նրա առաջ սուտ նշաններ էր անում, որոնցով մոլորեցրել էր նրանց, ովքեր գա- զանի դրոշմն ընդունեցին, և նրանց էլ, ովքեր նրա արձանին երկրպա- գեցին: Երկուսն էլ կենդանի?կենդանի կրակի լճի մեջ գցվեցին, որ ծծմբով է այրվում» (Հայտն. 19:19,20): Այս վերջին ճակատամարտում չեն լինի գերիներ և փախուստի դիմած- ներ: Հյուսիսից եկած բոլոր զինված ուժերը, որոնք սատանայի ազդեցու- թյամբ դուրս են եկել Իսրայելի դեմ, կոչնչանան. «Մնացածներն սպանվե- ցին ձիու վրա նստողի սրով, որ նրա բերանից էր դուրս գալիս: Եվ բոլոր թռ- չունները նրանց մարմիններից կշտացան» (Հայտն. 19:21): «Եվ նրա հետ պիտի դատվիմ ժանտախտով և արյունով, և հորդահոս անձրև և կարկուտի քարեր և կրակ ու ծծումբ պիտի տեղամ նրա վրա և նրա գնդերի վրա և նրա հետ եղող շատ ազգերի վրա: Եվ ես պիտի փառավորվիմ և սրբվիմ և ճա- նաչվիմ շատ ազգերի աչքի առաջին, և պիտի իմանան, որ ես եմ Տերը» (Եզեկ. 38:22,23):


## Chapter navigation

- [Previous chapter](https://nasa.misia.sk/book_chapters/8924.md)
- [Book contents](https://nasa.misia.sk/books/3064.md)
- [Next chapter](https://nasa.misia.sk/book_chapters/8926.md)

## Available translations

- [հայերեն (armenian)](https://nasa.misia.sk/book_chapters/8925.md)
- [Česky](https://nasa.misia.sk/book_chapters/1024.md)
- [English](https://nasa.misia.sk/book_chapters/1048.md)
- [Русский язык](https://nasa.misia.sk/book_chapters/5377.md)
- [ไทย (Thai)](https://nasa.misia.sk/book_chapters/5684.md)

## Source

- [Canonical HTML page](https://nasa.misia.sk/book_chapters/8925)
- [Markdown representation](https://nasa.misia.sk/book_chapters/8925.md)
