---
type: BookChapter
work_id: '223'
book_url: https://nasa.misia.sk/books/3069
book_markdown_url: https://nasa.misia.sk/books/3069.md
language: am
position: 3
canonical_url: https://nasa.misia.sk/book_chapters/8938
markdown_url: https://nasa.misia.sk/book_chapters/8938.md
markdown_source: converted
translations:
  am: https://nasa.misia.sk/book_chapters/8938.md
  en: https://nasa.misia.sk/book_chapters/4889.md
---

# Շրջաբերական նամակ — Մարտ 2007

## Փորձության ժամը

Ֆիլադելֆիայի եկեղեցու, որը նախավերջին շրջանի եկեղեցին է, ասվել է. «Քանի որ համբերության իմ խոսքը պահեցիր, ես էլ քեզ կպահեմ փորձության այն ժամից, որ գալու է այս աշխարհի վրա, որպեսզի երկրի երեսին բնակվողներին փորձի: Ահա շուտով ես գալիս եմ. պահի՛ր այն, ինչ որ ունես, որպեսզի ոչ ոք քո պսակը չվերցնի» (Հայտն.3:10,11): Մեր ժամանակաշրջանին նախորդող եկեղեցու բոլոր շրջանները պահվել են «փորձության ժամից»: Բայց հիմա, երբ ամեն բանի վերջը մոտեցել է, հավատացյալները ոչ միայն լսում են կանչը՝ «Ահա Փեսան գալիս է, նրան դիմավորելու ելեք», այլև պետք է անցնեն «փորձության ժամով»: Ինչ վերաբերում է այս աշխարհի վրա հասնող փորձության ժամին, խոսքը սովորական, ամենօրյա փորձությունների մասին չէ, որոնց համար «Հայր մեր»-ում աղոթում ենք՝ ասելով. «Եվ մեզ փորձության մի տար»: Խոսքն այն փորձության մասին է, որին սատանան ինքը ենթարկեց մեր Փրկչին: Ամեն անգամ, երբ մեր Տերը մի զորավոր Խոսք արտաբերեց, այն, ինչ ասաց, կատարվեց: Ինչպես, որ մեր Տեր Աստվածը ամեն բան գոյության բերեց Իր ամենակարող Խոսքով (Ծննդ.1, Եբր.11:3), նույնն էլ մեր Տեր Հիսուսը արեց Մարդու Որդու Իր ծառայության ժամանակ (Հովհ.5:19,20): Նա խոսեց, և կատարվեց, հրամայեց, և իրականացավ, փոթորիկն ու ալիքները հանդարտվեցին: Նա ասաց կույրին՝ «տե՛ս», խուլին՝ «լսի՛ր», բորոտին՝ «մաքրվի՛ր»: Այդպես կույրը տեսավ, խուլը լսեց, բորոտը մաքրվեց: Մինչդեռ փորձության ժամանակ սատանան նրան դրդեց՝ ասելով. «Եթե դու Աստծո Որդին ես, ասա, որ այս քարերը հաց դառնան» (Մատթ.4:3): Տերը ծոմ էր պահել, և սատանան առիթից օգտվում էր Նրան մարտահրավեր նետելու համար: Մեր Տիրոջ պատասխանը ծանոթ է բոլորին. «Մարդ ոչ միայն հացով է ապրում, այլ այն ամեն խոսքով, որ Աստծո բերանից է դուրս գալիս» (Մատթ.4:4): Հետո սատանան նրան տարավ սուրբ քաղաքը և նրան տաճարի աշտարակի վրա կանգնեցրեց. «Եթե Աստծո Որդի ես, քեզ ցած գցիր, որովհետև գրված է, թե՝ «Քեզ համար իր հրեշտակների կհրամայի և քեզ ձեռքերի վրա կբարձրացնեն? Հիսուսը նրան ասաց. «Դարձյալ գրված է՝ «Տիրոջը՝ քո Աստծուն մի՛ փորձիր» (Մատթ.4:6,7): «Սատանան նրան դարձյալ առավ տարավ մի շատ բարձր սար և նրան աշխարհի բոլոր թագավորություններն ու նրանց փառքը ցույց տվեց: Եվ նրան ասաց. «Այս ամենը քեզ կտամ, եթե ընկած երկրպագես ինձ»: Այն ժամանակ Հիսուսը նրան ասաց. «Հեռացի՛ր, սատանա՛. որովհետև գրված է՝ «Տիրոջը՝ քո Աստծուն երկրպագիր և միայն Նրան պաշտիր» (Մատթ.4:8-10): Այդ փորձությունը կայանում էր նրանում, որ սատանան օգտագործելով Աստծո Խոսքը և «Գրված է» ասելով ուզում էր անկման տանել մեր Տիրոջն ու Փրկչին: Եդեմի պարտեզում սատանան նույն ռազմավարությունն էր օգտագործել, և այդպիսով գայթակղել Եվային և ներգրավել Ադամին: Դրախտում (Եդեմի պարտեզում) սկզբում տեղի ունեցավ մեծագույն փորձությունը և տարավ մեղքի մեջ անկման: Հիսուսը՝ վերջին Ադամը, հաղթեց փորձությանը և մեզ ազատեց անկումից, հաղթելով սատանային, մահին և դժոխքին: Բրանհամ եղբոր արտասովոր, գերբնական և հաստատված ծառայության մեջ որոշ առանձնահատուկ հրաշքներ կատարվեցին Խոսքը ասվելուց հետո: Բրանհամ եղբայրն ասում էր այն, ինչ Տերն էր պատվիրում ասել, և դա կատարվում էր: Առանձնահատուկ դեպքերում, որոնց նա վկայակոչել է, եղել են նաև արարչագործական հրաշքներ: Ինչպես Բրանհամ եղբայրը՝ պատգամաբերը, այնպես էլ Հարս-Եկեղեցին ամենավերջում ծառայությունը կիրականացնի Հիսուս Քրիստոսի Անունով հռչակված Աստծո Խոսքի բացարձակ իշխանությամբ: Այն, ինչ կատարվել է երկու հազար տարի առաջ, արդեն անցյալում է: Մինչդեռ հիմա էլ թշնամին գալիս է աստվածաշնչային հատվածներով և «Գրված է» խոսքով, բայց ամեն անգամ Խոսքն օգտագործում է մեզ փորձելու համար, այն իմաստով, որ այն հանում է համատեքստից և համապատասխանեցնում իր սեփական մեկնությանը: Այսօր մեր պատասխանը մեր Փրկչի պատասխանի նման պետք է լինի: Ինչպես որ մեր Տերը այն ժամանակ պետք է ենթարկվեր սատանայի փորձությանը, այնպես էլ փրկագնվածները պետք է հիմա հաղթեն փորձությանը, որպեսզի ապացուցվի նրանց հավատարմությունը Աստծո և Իր Խոսքի հանդեպ: Նախ, վիշապը կանգնում է կնոջ առջև, որը վերջին ժամանակների հեթանոսների եկեղեցին է, որից դուրս է գալու արու զավակը՝ հաղթողների խումբը: Նրանք Քրիստոսի՝ թագավորաց Թագավորի հետ վերադառնում են հարսանյաց ընթրիքից հետո՝ Նրա հետ հազար տարի թագավորելու համար (Հայտն.5:10, 20:1-10 և այլ համարներ): Սուրբ Գիրքը մեզ ասում է, որ երկրի բոլոր բնակիչները կերկրպագեն աշխարհի վերջին տիրակալին և նրա պատկերին, և հենց դրանում է փորձությունը, բոլորը կերկրպագեն նրան, բացի նրանցից, ում անունները գրված են մորթված Գառնուկի Կյանքի գրքում, որոնք հաստատուն են մնում Խոսքի մեջ (Հայտն.13-րդ գլուխ):

Այս թեմայի վերաբերյալ աստվածաշնչյան շատ հատվածներ կարելի էր մեջբերել, հատկապես Դանիելի գրքից և Հայտնությունից: Մեզ համար կարևոր է այն փաստը, որ ճանաչենք աստվածաշնչյան մարգարեությունների իրականացումը նաև քաղաքական ոլորտում: Դա մեզ համար պատի վրա գրող ձեռքի պես է՝ «Մանե, մանե, թեկեղ ու փարսին», այսինքն՝ Աստծո հստակ լեզուն: Այժմ, Քրիստոսի գալստից առաջ ողջ աշխարհը նայում է այն մարդուն, որն իրեն իրավասու է հռչակում ողջ աշխարհի համար: Տերը ճանաչում է Իրեններին, և Իր ձեռքում է պահում նրանց, մինչև այն պահը, երբ հավատքից կանցնեն տեսության:


## Chapter navigation

- [Previous chapter](https://nasa.misia.sk/book_chapters/8937.md)
- [Book contents](https://nasa.misia.sk/books/3069.md)
- [Next chapter](https://nasa.misia.sk/book_chapters/8939.md)

## Available translations

- [հայերեն (armenian)](https://nasa.misia.sk/book_chapters/8938.md)
- [English](https://nasa.misia.sk/book_chapters/4889.md)

## Source

- [Canonical HTML page](https://nasa.misia.sk/book_chapters/8938)
- [Markdown representation](https://nasa.misia.sk/book_chapters/8938.md)
