Circular Letter

Շրջաբերական նամակ — Ապրիլ 2020

Ewald Frank

calendar_month 12. 11. 2026 headphones Audiobooks
Listen

՗Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան՘ Շրջաբերական նամակ Ապրիլ 2020 Նամակ Աստծո հանձնարարությամբ Ողջունում եմ բոլոր հավատացյալներին, ողջ աշխարհի բոլոր եղբայրներին և քույրերին 2 Պետրոս 3:9 համարի խոսքերով. ՗Տերը խոստումը չի ուշացնի, ինչպես ոմանք կարծում են, թե ուշացնում է, բայց մեր նկատմամբ համբերող է լինում, որովհետև չի ցանկանում, որ կորչողներ լինեն, այլ որ բոլորն ապաշխարության հասնեն՘: Խոստումը սա է. ՗Եվ երբ գնամ ու ձեզ համար տեղ պատրաստեմ, նորից կգամ ու ձեզ ինձ մոտ կվերցնեմ: Որպեսզի ուր որ ես եմ, դուք էլ լինեք՘ (Հովհ. 14:3): Ողջ սրտով գոհանում ենք Աստծուց Իր թանկագին և սուրբ Խոսքի համար, Հին և Նոր Կտակարանների համար, Ավետարանների, առաքյալների նամակների, ինչպես նաև Հայտնության գրքի համար: Ամեն աստվածաշնչյան թեմա այնտեղ քննարկվել է անվիճելի հստակությամբ: Յուրաքանչյուր աստվածաշնչյան հավատացյալի համար գլխավորը եղել է և մնում է Քրիստոսի երկրորդ գալստին վերաբերող թեման: Ներկայումս դրա հետ կապված է վերջին պատգամը, որ Հիսուս Քրիստոսի Եկեղեցուն կոչ է անում դուրս գալ, զատվել և պատրաստվել մեր Տիրոջ վերադարձի փառավոր օրվան: 2 Պետրոս 3:14 համարում կարդում ենք. ՗Ուստի, սիրելիներ, դուք, որ սպասում եք այս բաներին, ջանացեք, որ Նա ձեզ խաղաղության մեջ գտնի՝ անբիծ ու անարատ՘: Առաքյալներն առաջնորդվել են հավատացյալներին բերելու խորացված ուսուցում մեր Տիրոջ վերադարձի վերաբերյալ: Այսպես է գրել Հովհաննեսը 1 Հովհ. 2:28 համարում. ՗Եվ այժմ, որդյակներ, մնացեք Նրա մեջ, որ երբ Նա հայտնվի, մենք համարձակություն ունենանք, և Նրա գալու պահին Նրա առջև չամաչենք՘: Ապշեցուցիչ է տեսնել, թե ինչ բեռ է դրել Աստծո Հոգին առաքյալների վրա այդ փառավոր օրվա պատրաստության կարևորության վերաբերյալ և ինչպես է նրանց առաջնորդել գրելու դրա վերաբերյալ: Դա հատկապես վերաբերում է մեզ, որ գիտակցում ենք, թե ինչքան մոտ է Հիսուս Քրիստոսի վերադարձը, որ իրոք կարողանանք ավարտել մեր պատրաստությունը: Այն, ինչ Պողոս առաքյալը գրեց իր գործընկեր Տիմոթեոսին, այսօր վերաբերում է ինձ առանձնապես, բայց նաև աշխարհի բոլոր եղբայրներին, որոնք հավատարմորեն քարոզում են բացահայտված Խոսքը և բաժանում են հոգևոր կերակուրը: ՗...որ դու այս պատվիրանը անբիծ ու անհանդիմանելի պահես՝ մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայտնվելը՘ (1 Տիմ. 6:14): Հիմա՝ Տիրոջ վերադարձից առաջ, քարոզչությունը պետք է լինի լիովին սուրբգրային: Պետք է անարատ կերպով փոխանցել Աստծո Խոսքը: 15-րդ համարում առաքյալը գրում է՝ խոսելով Տիրոջ վերադարձի մասին. ՗Որ իր ժամանակին ցույց կտա Երանելին ու միակ Հզորը, թագավորների Թագավորը ու տերերի Տերը՘: Աստված ամեն բան սահմանել է նախապես՝ փրկության ծրագիրն իր ամբողջության մեջ, այն, ինչ տեղի էր ունենալու Քրիստոսի առաջին գալստի ժամանակ, նաև այն, ինչ տեղի է ունենալու Քրիստոսի երկրորդ գալստի ժամանակ: Հետևաբար առաքյալը գրեց. ՗...որ իր ժամանակին ցույց կտա...՘: Դրա համար մեր ժամանակներում նույնպես պատգամ է նախորդում Քրիստոսի երկրորդ գալստին: 2 Տիմ. 2:15 համարում կարդում ենք. ՗Ջանա քո անձն ընտիր ներկայացնել Աստծո առջև՝ որպես մի մշակ, որ ամաչելու պատճառ չունի՝ ճշմարտության Խոսքը ուղիղ բացատրելով՘: Աստված իրոք մտածել է ամեն ինչի մասին: Եվ մենք դրա համար շնորհակալ ենք, ես անձամբ շնորհակալ եմ բոլոր այն տարիների համար, որոնց ընթացքում քարոզել եմ Աստծո Խոսքը, առանց որևէ մեկնություն բերելու, այլ քարոզել եմ միայն Աստծո սուրբ Խոսքը: Հատկապես գոհանում եմ այն բանի համար, որ Տերը 1980 թվականին ինձ պատվիրեց. «Իմ ծառա, վեր կաց և կարդա 2 Տիմ. 4-րդ գլուխը՘. ՗Արդ այս վկայությունն եմ դնում Աստծո և Տեր Հիսուս Քրիստոսի առաջ, որ դատելու է կենդանիներին ու մեռածներին իր հայտնության և թագավորության ժամանակ. Խոսքը քարոզիր շարունակ՝ ժամանակին լինի, թե ժամանակից դուրս, հանդիմանիր, սաստիր, հորդորիր ամենայն համբերատարությամբ ու վարդապետությամբ: Որովհետև ժամանակ կգա, որ ողջամիտ վարդապետությունը չեն հանդուրժի, այլ իրենց հատուկ ցանկությունների համաձայն ուսուցիչներ կդիզեն իրենց վրա՝ իրենց ականջներին հաճելի եղածների համեմատ և իրենց ականջները ճշմարտությունից հետ կդարձնեն ու առասպելների հետևից գնալով կմոլորվեն: Բայց դու ամեն բանում արթուն կաց`նեղություններ կրելով: Ավետարանչի գործն արա, քո պաշտոնը կատարիր՘ (2 Տիմ.4:1-5): Այն ժամանակվանից այս գլուխը առանձնահատուկ արժեք ունի ինձ համար: Տեսնում ենք, որ առաջին համարներում կա կարևոր հորդորանք: Այն ժամանակ Պողոս առաքյալի այս հորդորանքն ուղղված էր իր գործընկեր Տիմոթեոսին: 1980 թվականին Տերն ինձ ասաց այդ խոսքերը: Հետո կարդում ենք, թե Պողոսն ինչ ասաց իր ծառայության վերաբերյալ ու դա այսօրվան էլ է վերաբերում, որովհետև սա վերջին պատգամն է, որը քարոզվում է Աստծո հանձնարարությամբ: ՗Բայց Տերն ինձ հետ կանգնեց և զորացրեց ինձ, որպեսզի իմ միջոցով պատգամը լրիվ քարոզվի, և բոլոր հեթանոսները լսեն: Եվ ես ազատվեցի առյուծի բերանից՘ (2 Տիմ. 4:17): Այստեղ ունենք առանձնահատուկ մի բան: Պողոսը համոզված էր, որ իր քարոզչությամբ հաղորդվել է այն ամենը, ինչ Աստված որոշել էր Իր փրկության ծրագրում, այդ պատճառով ասում է, որ Տերն իրեն զորացրեց: Դա գոռոզություն չէր, ոչ էլ սեփական կարծիք: Դա Աստծո հանձնարարությունն էր: Եվ իրեն տրված զորությունը մարդկային ուժ չէր, այլ Սուրբ Հոգու զորությունը: Պողոսը առանձնահատուկ կերպով գրել է Հիսուս Քրիստոսի վերադարձի մասին 1 Կորնթ. 15, 1 Թես. 4 գլուխներում և այլ հատվածներում: Այնուհետև կարդում ենք Տիտոս 1:3 համարում. ՗...բայց իր ժամանակին Իր Խոսքը հայտնեց քարոզչությամբ, որն ինձ վստահվեց մեր Փրկիչ Աստծո հրամանով՘: Մենք կարդացինք, որ Տիրոջ վերադարձը կլինի իր ժամանակին, այստեղ կարդում ենք, որ Նա Իր Խոսքը հայտնեց իր ժամանակին: Այս երկու իրադարձությունները կատարվում են մեր ժամանակներում՝ բացահայտված Խոսքի պատգամի տարածումը և Տիրոջ վերադարձը իր ժամանակին: Թող փառավորվի և մեծարվի մեր Տերը: Նա հայտնել է Իր մարգարե Ուիլյամ Բրանհամին այս ժամանակաշրջանի համար նախատեսված Իր Խոսքը, ինչպես մի ժամանակ հայտնել էր Պողոսին, ով կարողացավ վկայել իրեն վստահված հանձնարարության մասին: Աստծո կողմից կանչված մարդիկ եղել են Հին և Նոր Կտակարաններում և բոլորը՝ Նոյը, Մովսեսը, Եղիան, Հովհաննես Մկրտիչը, Պողոսը և մյուսները, Աստծո կողմից հանձնարարություն են ստացել և կատարել: Նոր Կտակարանի սկզբում հայտնվում է Հովհաննես Մկրտիչը նախատեսված ժամանակում, այսինքն՝ այն ժամանակաշրջանում, երբ իրականանում էր աստվածաշնչյան մարգարեությունը, Քրիստոսի առաջին գալստի ժամանակ (Մատթ. 3): Նա Աստծո կողմից ուղարկվել էր՝ Աստծուց անմիջական կանչ ստանալով և պատրաստեց Տիրոջ ճանապարհը, ինչպես դա հաղորդվել էր Հին Կտակարանում՝ Եսայի 40:3 և Մաղաքիա 3:1 համարում: Նա կարող էր վկայակոչել Խոսքը և իր վկայությունը հիմնել դրա վրա: Հովհաննեսի Ավետարանի առաջին գլխում նրան հարցրին. ՗Դու՞ ես Քրիստոսը՘: ՗Նա խոստովանեց և չուրացավ, խոստովանեց, թե՝ ՗Ես Քրիստոսը չեմ՘: Եվ նրան հարցրին. ՗Հապա ո՞վ, Եղիա՞ն ես՘: Նա ասաց. ՗Ոչ՘: ՗Հապա ո՞վ ես, որ մեզ ուղարկողներին պատասխանենք. քո մասին ի՞նչ են ասում՘: Նրա պատասխանը գրված է 23-րդ համարում: Նա այստեղ վկայակոչում է Եսայի 40:3 համարը. ՗Անապատի մեջ կանչողի ձայնը. ՗Պատրաստեցեք Տիրոջ ճանապարհը, և ուղիղ արեք ամայության մեջ շավիղը մեր Աստծո համար՘: Նրա ծառայությամբ պատրաստ ժողովուրդ ներկայացվեց Տիրոջը. ՗Եվ Իսրայելի որդիներից շատերին իրենց Տեր Աստծո կողմը կդարձնի: Ինքն էլ Եղիայի հոգով ու զորությամբ նրա առաջից կգա, որպեսզի հայրերի սրտերը որդիներին դարձնի, անհնազանդներին` արդարների իմաստության, որպեսզի Տիրոջ համար պատրաստ ժողովուրդ կազմի՘ (Ղուկաս 1:16, 17): Ի՞նչ է կատարվում մեր ժամանակներում Այն պատգամով, որը բերեց Ուիլյամ Բրանհամը, Աստծո ճշմարիտ զավակները վերադարձան առաքելական հայրերի սկզբնական հավատքին: Տեր Աստված հսկեց հավիտենապես ճշմարիտ Իր Խոսքի վրա: Ասենք հստակորեն. ի՞նչ օգուտ, եթե իմանանք, թե ինչ է Աստված արել անցյալում, բայց չիմանանք, թե ինչ է խոստացել և ինչ է անում հիմա՝ Հիսուս Քրիստոսի վերադարձից առաջ: Մեր ժամանակներում նույնպես եղել է աստվածային կանչ, որի մասին Բրանհամ եղբայրն անդադար վկայել է: Այստեղ ներկայացնում ենք իր մեջբերումներից միայն մեկը, որը վերաբերում է 1933 թվականի հունիսի 11-ին ԱՄՆ-ի Ջեֆերսոնվիլ քաղաքում տեղի ունեցած իրադարձությանը. ՗Մեկ անգամ էլ լսեցի. ՗Բարձրացրու աչքերդ՘: Եվ երբ նայեցի, իջավ նույն կրակի սյունը, որն առաջնորդել էլ Իսրայելին անապատի միջով: Հազարավոր աչքեր այն տեսան: Այն իջավ հենց այնտեղ, որտեղ կանգնած էի և ասաց. ՗Ինչպես Հովհաննես Մկրտիչն ուղարկվեց Քրիստոսի առաջին գալստից առաջ, քեզ տրված պատգամն էլ կնախորդի Քրիստոսի երկրորդ գալստին՘ (1964, ապրիլի 12): Հենց այդ էլ կատարվեց ամբողջ աշխարհում և դարձավ իրականություն այն բանից հետո, երբ Բրանհամ եղբայրը վերցվեց փառքի մեջ: Արդեն 1958 թվականի հունիսի 12-ին Բրանհամ եղբայրն ինձ ասաց Տեքսասի նահանգի Դալաս քաղաքում. «Ֆրանկ եղբայր, դու այս պատգամով կվերադառնաս Գերմանիա»: Դա կատարվեց: Աստված կատարեց երկուսն էլ՝ Նա տվեց պատգամը բերելու հրամանը, նաև հոգ տարավ, որ այն հասնի մինչև երկրի ծայրերը: Գերբնական բաներ են եղել Ուիլյամ Բրանհամի կյանքում և ծառայության մեջ ոչ միայն 1933 թվականի հունիսի 11- ին, երբ նա կատարում էր իր առաջին մկրտության ծառայությունը, այլև իր հավաքույթների ժամանակ: Պողոս առաքյալը կարող էր վկայել, որ իրեն Լույս հայտնվեց իր կանչվելու պահին: Գործք առաքելոց 9-րդ գլխում կարդում ենք. ՗Երբ նա գնալով մոտեցավ Դամասկոսին, ու նրա չորս կողմից հանկարծակի երկնքից լույս փայլեց, նա գետնին փռվեց ու մի ձայն լսեց, որ իրեն ասում էր. ՗Սավու՜ղ, Սավու՜ղ, ինչու՞ ես Ինձ հալածում՘: Նա ասաց. ՗Ո՞վ ես, Տեր՘, ու Տերն ասաց. ՗Ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես. դժվար է քեզ համար խթանին քացով տալը: Կանգնիր և քաղաք մտիր, և կասվի քեզ, թե ինչ պետք է անես՘ (Գործք 9:3-5): Պողոսն այդ մասին վկայեց Ագրիպաս թագավորի և ժողովրդի իշխանավորների առջև. ՗Այսպիսով, երբ Դամասկոս էի գնում, գլխավոր քահանաներից իշխանություն ու հրաման ստացած, կեսօրին, ճանապարհի վրա, ո՜վ արքա, երկնքից մի լույս տեսա՝ արևի լույսից ավելի ուժգին, որ ծագել էր շուրջս, նաև՝ նրանց շուրջը, ովքեր ինձ հետ էին: Ու երբ մենք բոլորս գետին ընկանք, լսեցի մի ձայն, որ եբրայերենով ինձ ասում էր. ՗Սավու՜ղ, Սավու՜ղ, ինչու՞ ես Ինձ հալածում: Քեզ դժվար է լինելու խթանի դեմ աքացի տալը՘: Եվ ես ասացի. ՗Դու ո՞վ ես, Տեր՘: Եվ Նա ասաց. ՗Ես Հիսուսն եմ, Ում դու հալածում ես: Բայց վեր կաց ու և ոտներիդ վրա կանգնիր, որովհետև Ես քեզ երևացի, որպեսզի քեզ գործիչ և վկա դարձնեմ թե՜ այն բաներին, որոնցով Ես պիտի երևամ քեզ...՘ (Գործք 26:12-16): Արդեն Մովսեսի կանչվելու ժամանակ, Հին Կտակարանում Աստծո գերբնական զորոթյունը հայտնվեց վառվող մորենու մեջ: Մովսեսը պետք է հաներ կոշիկները, որովհետև իր կանգնած վայրը սուրբ էր: Այնտեղ նրան տրվեց իր հանձնարարությունը (Ելից 3): Հին Կտակարանում Տեր Աստված հայտնվում էր ամպի սյունի և կրակի սյունի մեջ: Ելից 13-րդ գլխում կարդում ենք. ՗Եվ Տերը գնում էր նրանց առջևից՝ ցերեկը ամպի սյունով նրանց ճանապարհ տալու համար, իսկ գիշերը՝ կրակի սյունով, որ նրանց լույս տա, որ գիշեր ու ցերեկ գնան՘ (Ելից 13:21): Մի՞թե դա հրաշալի չէ: Տեր Աստված ոչ միայն ազատեց Իր ժողովրդին գերությունից, Եգիպտոսից, այլև գնաց իր ազատագրված և ազատված ժողովրդի առջևից, ում հետ ուխտ էր արել: Նա նրանց առաջնորդեց և ուղեկցեց՝ ցույց տալով ճանապարհը գիշեր և ցերեկ: Քառասուն տարվա ճանապարհորդության ողջ ընթացքում Նա Իր ժողովրդի հետ էր՝ ցերեկը՝ գերբնական ամպի սյունով, գիշերը՝ գերբնական կրակի սյունով. ՗Ցերեկը ամպի սյունը և գիշերը՝ կրակի սյունը ժողովրդի առջևից չպակասեցին՘ (հ. 22): Այդ մասին ևս մեկ անգամ հիշատակվում է Սաղմոս 78:14 համարում. ՗Ցերեկը ամպով նրանց առաջնորդեց և ամբողջ գիշեր՝ կրակի լույսով՘ (Սաղմոս 78:14): Ելից 40-րդ գլխում կարդում ենք. ՗Եվ մի ամպ ծածկեց ժողովքի խորանը. և Տիրոջ փառքը լցրեց խորանը... Որովհետև Տիրոջ ամպը ցերեկը խորանի վրա էր, իսկ գիշերը նրա վրա կրակ կար Իսրայելի ամբողջ տան առջև՝ իրենց ամբողջ ճանապարհորդության ընթացքում՘ (Ելից 40:34+38): Երբ կատարվեց այն ամենը, ինչ Տերը պատվիրել էր Մովսեսին Աստծո գերբնական փառքն իջավ Սրբության Սրբոցի վրա, որտեղ դրված էր Ուխտի տապանակը և վկայեց Իր ժողովրդի մեջ Աստծո ներկայության մասին: Գերբնական ամպն իջավ Այլակերպության լեռան վրա, և մի ձայն լսվեց. ՗Դա է Իմ սիրելի Որդին. Նրան լսեք՘ (Մարկոս 9:7): Եսայի 4:5 համարում կարդում ենք, թե ինչ կլինի, երբ Տերն ավարտի Իր գործը Սիոն լեռան վրա: Այդ ժամանակ կիջնի գերբնական ամպը և տեսանելի ձևով կհայտնվի Աստծո ներկայությունը. ՗Եվ Տերը կշինի Սիոն սարի ամեն տեղերի վրա և նրա ժողովքների վրա՝ ցերեկով ամպ և մեջ, իսկ գիշերը փայլուն կրակի բոց, որովհետև ամեն փառքի վրա հովանի պիտի լինի՘ (Ես.4:5): Ականատեսի վկայությունը Ես սա ասում եմ որպես վկա և ականատես, Տիրոջ առաջ ակնածանքով: Ինչպես գիտեք, ես պատիվ եմ ունեցել մասնակցելու Բրանհամ եղբոր բազմաթիվ հավաքույթներին: Հաճախ հիվանդների համար աղոթելիս ասում էր. ՗Հիմա գերբնական լույսը՝ կրակի սյունը այսինչ անձնավորության վրա է՘: Նրան հայտնի էին դառնում մանրամասներ այն մարդու վերաբերյալ ում համար աղոթում էր: Իր ծառայության բոլոր տարիների ընթացքում ավելի քան հազար անգամ ասել է. ՗ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ՘: 1950 թվականի հունվարի 20-ին, երբ Բրանհամ եղբայրը քարոզում էր Տեքաս նահանգի Հյուսթոն քաղաքի ՗Coliseum՘-ում, ութ հազար հոգի էին հավաքվել: Երբ նա խոսում էր, մամուլի լուսանկարիչներ Ջեյմս Այերսն ու Թեդ Կիպերմանը մի քանի լուսանկարներ արեցին: Երբ լուսանկարները երևակայեցին, տեսան, որ միայն մեկ լուսանկար էր հաջողվել, հենց այն նկարը, որում Բրանհամ եղբայրն էր և գերբնական կրակի սյունը՝ նրա գլխավերևում: Դոկտոր Ջորջ Լեյսին՝ Վաշինգտոնում (Կոլումբիայի օկրուգ) Հետաքննությունների դաշնային բյուրոյի կասկածելի փաստաթղթերի հետազոտման պատասխանատուն, հետազոտեց լուսանկարը և 1950 թվականի հունվարի 29-ի իր զեկուցման մեջ գրեց, որ լույսը եղել է քարոզչի վերևում, այլապես ֆոտոխցիկը չէր կարող լուսանկարել այն: Աստված Ինքն է բազմիցս հաստատումը տվել: 1962 թվականի դեկտեմբերին Բրանհամ եղբայրը տեղափոխվեց Թուսոն՝ Արիզոնա, ինչպես նրան պատվիրել էր Տերը 1962 թվականի մարտին: 1963 թվականի փետրվարի 28- ին գերբնական ամպը տեսանելի եղավ կապույտ երկնքում: Ամպի մեջ, որը հայտնվեց Սանսեթ լեռան վրա, կային յոթ հրեշտակներ, և այդ վայրում Աստծո մարդուն պատվիրվեց. ՗Վերադարձիր Ջեֆերսոնվիլ, որովհետև ժամանակն է բացելու յոթ կնիքները՘: Հայտնի ՗Science՘ ամսագիրը լուսանկարը տեղադրեց առաջին էջում 1963 թվականի ապրիլի 19-ին: ՗Life՘ ամսագիրը 1963 թվականի մարտի 17-ի հրապարակեց մի հոդված ամպի լուսանկարով հետևյալ վերնագրով՝ ՗And a High Cloud Ring of Mystery (՗Մի բարձր խորհրդավոր օղականման ամպ՘): Ջեյմս Մակդոնալդը, որը Թուսոնի մթնոլորտի ֆիզիկայի ինստիտուտից է, երկար հոդված գրեց դրա վերաբերյալ, բայց ոչ մի հավանական բացատրություն չգտավ: Ինձ մոտ դեռ կան այդ երկու ամսագրերը: Ճանաչեք օրը և դրա պատգամը Մեր Տերը հսկել է Իր Խոսքի վրա և անում է այն, ինչ նախատեսել էր այս ժամանակաշրջանի համար: Եվ հաստատ է, որ իրականացել է արված խոստումը. ՗Ահա ես կուղարկեմ ձեզ համար Եղիա մարգարեն, Տիրոջ մեծ և ահեղ օրը գալուց առաջ՘ (Մաղաք.4:5): Մենք դեռ փրկության օրվա մեջ ենք (2 Կորնթ. 6:2), շնորհքի ժամանակաշրջանում: Մեր Տերն Ինքն է ասել Իր աշակերտներին Այլակերպության լեռան վրա. ՗Իրոք, նախ Եղիան պիտի գա և ամեն բան վերականգնի՘ (Մարկ. 9:12): Վերջին կանչը հնչում է, և նա, ով Աստծուց է, կլսի Աստծո Խոսքը և միայն Խոսքը կհամարի ճշմարտություն: Ցավոք սրտի, չնայած որ Տիրոջ գերբնական ներկայությունը Իսրայելի ժողովրդի հետ էր, նրանցից շատերը իրենց սրտում մոլորվեցին, ուստի Աստված ասաց. ՗Իմ հանգիստը չպիտի մտնեն՘ (Եբր. 3:11, Թվոց 14:23): Նրանք կռապաշտությամբ զբաղվեցին և տրտնջացին: 1 Կորնթ. 10:1-4 համարներում Պողոսը հիշատակում է բոլոր այն մեծ բաները, որ Աստված արել է նրանց մեջ: 5-10 համարներում ասվում է, թե ինչ սխալներ գործեցին իսրայելացիները, և ինչպես Աստված պատժեց նրանց դրանց համար: Դրան հետևեց նախազգուշացումը. ՗Եվ այդ ամենը նրանց իբրև օրինակ էր պատահում, բայց իբրև խրատ գրվեց մեզ, որ դարերի վերջին հասանք՘ (1 Կորնթ.10:11): Նույն կերպ մեր ժամանակներում ոչ մի օգուտ չունի, երբ վկայակոչում են, թե ինչ է արել Աստված Ուիլյամ Բրանհամի ծառայության միջոցով, եթե միևնույն ժամանակ պաշտում են նրան՝ ասելով, որ նրա ձայնը ՗Աստծո ձայն՘ է և տարածում են կեղծ ուսմունքներ: Անհասկանալի է, թե ինչքան կեղծ ուսմունքներ են տարածվում՝ վկայակոչելով մարգարեին և պատգամը, նույնիսկ պնդում են, որ մարգարեն բացահայտել էր բաներ, որոնք գրված չեն Աստվածաշնչում, ինչպես օրինակ՝ յոթ որոտները: Մեկ ուրիշ ոչ աստվածաշնչյան ուսմունք պնդում է, որ նախ մեռելների հարությունը կլինի, հետո մարգարեն կիրականացնի ՗երրորդ փուլ՘ կոչվող իր հատուկ ծառայությունը վրանում, 30-40 օրվա ընթացքում, որից հետո կլինի հափշտակությունը: Ըստ Գաղատ. 1:8 համարի այդպիսի մարդիկ անիծված են, որովհետև քարոզում են ուրիշ ավետարան (Գործք 22:18,19): Մարգարեն ինքը հաճախ կրկնել է. ՗Մի ընդունեք որևէ բան, որը գրված չէ Աստծո Խոսքում՘: Բազմիցս Բրանհամ եղբայրն ասել է. ՗Սա է պատգամը՝ վերադառնալ Խոսքին, վերադառնալ բնօրինակին, վերադառնալ սկզբին, այն փորձառություններին, որոնք հավատացյալներն ունեցել են սկզբում՘: Աստծո Խոսքում թաքնված բոլոր խորհուրդները բացահայտվել են. մենք հավատում ենք դրան: Ոչինչ, բացարձակապես ոչինչ չի կարող ավելացվել Խոսքին (Հայտն. 22): Ոչ մի ստություն Ճշմարտությունից չէ (1 Հովհ. 2:21), և նա, ով Ճշմարտությունից է, լսում և հավատում է միայն Աստծո Խոսքին: Հաստատ է, որ սուրբ Աստված չի կարող կնքել կեղծ ուսմունքը կամ մեղքի կյանքը: ՗Նրանց սուրբ արա քո ճշմարտությամբ. քո Խոսքը ճշմարտություն է՘ (Հովհ.17:17): Հովհաննես առաքյալը գրում է նրանց, ովքեր ճանաչել են Ճշմարտությունը. ՗Հանուն այն ճշմարտության, որ մեր մեջ է ու հավիտյան մեզ հետ է լինելու՘ (2 Հովհ. 1:2): Բոլոր կեղծ վարդապետները ստախոսներ են և դրսում են մնալու: ՗Եվ ոչ մի անմաքրություն նրա մեջ բնավ չի մտնի, ոչ էլ պղծություն ու ստություն կատարողը, այլ միայն նրանք, ովքեր գրված են Գառան կյանքի գրքի մեջ՘ (Հայտն.21:27): Թող Աստված ողորմություն անի, որ բոլորը հասկանան, որ մենք հասել ենք վերջին ժամանակաշրջանին, որի ընթացքում կատարվում է այն, ինչ նախապես սահմանված է եղել և կանխասվել է Աստծո Խոսքում (Գործք 13:41): Թող մեզանից ոչ մեկը անհավատ կամ անհնազանդ սիրտ չունենա: Այն, ինչ մեր Տերն ասել է Երուսաղեմի վերաբերյալ, այսօր էլ ուժի մեջ է. ՗Եթե դու էլ այսօր իսկ իմանայիր քո խաղաղության մասին, բայց հիմա քո աչքերից ծածկված է՘ (Ղուկաս 19:42): Նա ասում է Իրեններին. ՗Եվ երբ այս բաներն սկսեն լինել, վերև նայեցեք ու ձեր գլուխները բարձրացրեք, որովհետև ձեր փրկությունը մոտ է՘ (Ղուկ.21:28): Եվս մեկ անգամ ասենք. միայն սրտով մաքուրները կտեսնեն Աստծուն: Միայն նա, ով պատրաստ է, կմասնակցի հարսանյաց ընթրիքին: Միայն նա, ով ապրել է լիակատար փրկությունը՝ ներառյալ հաշտությունն ու մեղքերի թողությունը, կատարյալ նորոգությունը, ստացել է Սուրբ Հոգու լեցունությունն ու կնիքը, կհասնի նպատակին: Այս շարադրանքն ամփոփելու համար ևս մեկ անգամ թող բոլորին ասվի այն, ինչ մեր Տերը շեշտել է Մատթ. 17:11 համարում. ՗Իրոք, նախ Եղիան պիտի գա և ամեն բան վերականգնի՘ (Մարկ. 9:12): Հովհաննես Մկրտչի ծառայությունից հետո մեր Տերը կրկնել է այն, ինչ գրված է Մաղաքիա 4:6-ի վերջին խոստման մեջ, այսինքն՝ Եղիայի ծառայությամբ Աստծո զավակների սիրտը դառնալու է առաքելական հայրերի հավատքին: Այսօր մենք կարող ենք վկայել, որ այս գրվածը կատարվել է՝ այն, ինչ մեր Տերն ասել է, իրականացել է։ Ամեն աստվածաշնչյան ուսմունք վերականգնվել է, սկսած Աստվածության մասին ուսմունքից՝ որ Աստված բաղկացած չէ երեք հավիտենական անձերից, այլ հայտնվել է որպես Հայր, Որդու մեջ և Սուրբ Հոգու միջոցով Եկեղեցում։ Վերականգնվել է նաև նորադարձների աստվածաշնչյան մկրտությունը Տեր Հիսուս Քրիստոսի Անունով (Գործք 2:38-41): Վերջին պատգամով ամեն բան դրվել է առաքյալների և մարգարեների սկզբնական հիմքի վրա, որի անկյունաքարը Հիսուս Քրիստոսն է։ Մեր Տերը մեծ բաներ է արել և հիմա մենք մոտեցել ենք կատարելությանը, որը կատարվելու է Հիսուս Քրիստոսի վերադարձից առաջ։ Գոհություն Աստծուն դրա համար Հիսուսի սուրբ Անունով։ Ամեն։ Հրաժեշտ ամենամսյա միսիոներական ճանապարհորդություններին Անցած տասնամյակների ընթացքում ամեն ամսվա երկու շաբաթը հատկացնում էի միսիոներական ճանապարհորդություններին այնպես որ ամեն ամսվա վերջին կիրակին լինեմ Ցյուրիխում և առաջին շաբաթ-կիրակին՝ Կրեֆելդում։ Ընդհանուր առմամբ օդում անցկացրել եմ 15 միլիոն մղոն ճանապարհ (մոտ 25 միլիոն կիլոմետր): Քարոզել եմ աշխարհի 165 երկրների բազմաթիվ քաղաքներում։ Հիմա հասել եմ կյանքիս 87-րդ տարուն։ Լինելով առողջ՝ տարիքը թողել է իր հետքերը քայլելու կարողության, լսողության և տեսողության վրա, ուստի երկար ճանապարհորդությունները այլևս հնարավոր չեն ինձ համար։ Մինչդեռ առցանց հեռարձակումների միջոցով բոլոր երկրների բոլոր հավատացյալները կարող են տարբեր լեզուներով լսել քարոզները և մասնակցել մեր հավաքույթներին։ Այսպիսով հնարավոր է դարձել հոգևորապես հոգ տանել ողջ աշխարհի հավատացյալների համար, ինչպես դա շնորհակալությամբ հաստատում են ողջ աշխարհից բազում հավատացյալներ։ Ես կարող եմ ասել. «Տեր, հիմա խաղաղությամբ արձակիր քո ծառային, որովհետև վերջին պատգամը քարոզվել է ողջ աշխարհում։ Իմ աչքերը տեսել են մեր ժամանակների համար տրված խոստման իրականացումը»։ Բոլոր ճշմարիտ հավատացյալները մինչև վերջ կտեսնեն այն, ինչ անելու է Աստված։ Նա խոստացել է և կկատարի։ Հատկապես նրանց համար, ովքեր վերջին տարիների ընթացքում են ավելացել հավատացյալների թվին ամբողջ աշխարհում, կուզեի համառոտ պատմել իմ հոգևոր կյանքի պատմությունը: Ես քարոզել եմ ազատ հոգեգալստական եկեղեցում 1952 թվականից: Երբ առաջին անգամ տեսա Բրանհամ եղբորը հյուրանոցի ընդունարանում 1955 թվականի հունիսի 15-ին, մարգարեն ինձ ասաց. ՗Դու Ավետարանի սպասավոր ես՘, հետո նայեց աջից ձախ և ասաց. ՗Կինդ կանգնած է մուտքի մոտ՘: Հետո մենք իրար ձեռք սեղմեցինք և կարճ զրույց ունեցանք իրար հետ: 1958 թվականից ես թարգմանել եմ Բրանհամ եղբոր քարոզները գերմաներեն: 1962 թվականի ապրիլի 2-ին Տերն Ինքը լսելի ձայնով պատվիրեց ինձ քարոզել Խոսքը ուրիշ քաղաքներում: 1962 թվականի դեկտեմբերի երեքին դրա վերաբերյալ երկար զրույց ունեցա Բրանհամ եղբոր հետ, որի ընթացքում նա հայտնությամբ հաստատեց իմ ստացած ծառայությունը երկու վկաների ներկայությամբ: Դրանից անմիջապես հետո նա ինձ խնդրեց իր փոխարեն քարոզել Լոս Անջելեսում, Դեմոս Շաքարյանի մոտ, ինչպես նաև Էռնեստ Հոտտոնի մոտ, Օքլենդում, Օրեգոնում: Նաև խնդրեց հնարավորության դեպքում այցելել Հենրի Մարտինին Էդմոնտոնում, Կանադայում, որի տանը նրա քարոզները լսում էին ձայներիզներով: Նաև ինձ տվեց եղբայրների անուններն ու հեռախոսահամարները: Մեր զրույցի վերջում ասաց. ՗Ֆրանկ եղբայր, եթե միսիոներական ճամփորդության գնաս Հնդկաստան, հանդիպիր Պոլ Լորիին: Նա եղել է Բոմբեյի հավաքույթներին: Նա ավետարանիչ է, եկել է ԱՄՆ և մկրտվել այստեղի խորանում Տեր Հիսուս Քրիստոսի Անունով՘: 1964 թվականին կատարեցի իմ առաջին միսիոներական ճանապարհորդությունը Հնդկաստանում: Այնտեղ տեսա հազարավոր մարդկանց, որոնք եկել էին հավաքույթներին, և երեք հարյուր հավատացյալներ մկրտվեցին քարոզից հետո: Վերադարձի ճանապարհին գնացի Հորդանան և Իսրայել: 1965 թվականի դեկտեմբերին Բրանհամ եղբոր հեռանալուց հետո մի կարևոր ժամանակաշրջան ավարտվեց: Մի նոր փուլ սկսվեց, և ես քարոզեցի բացահայտված Խոսքի պատգամը աշխարհով մեկ, Աստծո հանձնարարությամբ, նախ՝ Գերմանիայում, Ավստրիայում և Շվեյցարիայում, հետո ողջ Եվրոպայում, իսկ հետագայում՝ ողջ աշխարհում։ Բացի պաշտամունքների և հավաքույթների ժամանակվա քարոզներից ամեն առիթ օգտագործել եմ բացահայտված Խոսքը քարոզելու համար ռադիոյի և հեռուստատեսության միջոցով, շրջաբերական նամակներով և գրքույկներով։ Մարգարեի հուղարկավորության ժամանակ, 1966 թվականի ապրիլի 11-ին, ես հրավիրել եմ Փիրի Գրին եղբորը, որ վկայի այն ինչ սեփական աչքերով տեսել է Բրանհամ եղբոր ծառայության ժամանակ և այն, ինչ ինքը ապրել է հավաքույթների ժամանակ։ Ցավոք սրտի նա միայն պատմեց պատմություններ մարգարեի կյանքից։ Կրեֆելդում իր առաջին քարոզի ժամանակ ոգևորությամբ ասաց. «Տեսիլքի մեջ մարգարեն տեսավ մի օրացույց, որն ինքն իրեն բացվեց և կանգ առավ 1977 թվականի վրա»։ 1977 թվականին ամեն բան կավարտվի և տեղի կունենա հափշտակությունը, --- պնդում էր նա։ Ես նրա թարգմանիչն էի և օրացույցի մասին հիշատակեցի իմ առաջին շրջաբերական նամակում, 1966 թվականին։ Հետագայում պարզեցի, որ Բրանհամ եղբայրը երբեք չի խոսել օրացույցի մասին։ Երբ 1977 թվականը եկավ և անցավ, մի նոր ուսմունք տարածվեց, ըստ որի հարություն է լինելու ԱՄՆ-ի արևմտյան ափում երկրաշարժի ժամանակ, և մարգարեն ավարտելու է իր ծառայությունը վրանում։ Իրոք չենք կարող զբաղվել այդ բոլոր կեղծ ուսմունքներով. դա կնշանակի ժամանակ վատնել։ Առանց քննարկելու ԱՄՆ-ի քարոզիչների ներկայացրած թեմաների մանրամասները՝ օգտակար է նշել, որ նրանցից ոչ մեկը չի կարող վկայել, որ կանչ է ստացել Տիրոջից։ Ոչ մեկը Խոսքը չի քարոզել, բոլորը պատմել են իրենց հնարած պատմությունները և միայն հետաքրքրված են մեջբերումներով՝ «Մարգարեն ասաց»։ Ես սա ասում եմ Աստծո փառքի համար. երբեք մի կողմ չեմ դրել Աստծո Խոսքը և չեմ ընդունել մեկնություններ։ Դրա պատճառով եղբայրներն իմ դեմ դուրս եկան, որովհետև մարգարեի մեջբերումները Խոսքից բարձր են դասում և գրված Խոսքը չեն ընդունում որպես վերջնական հեղինակություն։ Հետո եկավ 1979 թվականը, երբ թշնամին կասկածներ ցանեց իմ ստացած հանձնարարության վերաբերյալ, որ ինձ ներկայացնի որպես անվստահելի և քանդի եկեղեցին։ Ես ամբիոնի մոտ էի, երբ քարոզի ավարտից քիչ առաջ մի կին բարձր գոռաց. «Ամեն բան կեղծիք է այստեղ։ Դուրս եկեք, հեռացեք այս շենքից և այլևս չվերադառնաք, որովհետև ամեն բան այստեղ ընդմիշտ վերջացած է»։ Ամեն մարդ որ հավատաց այդ կնոջ ասածին այն ժամանակ, մինչև այսօր չվերադարձավ այս շենք։ Բոլոր նրանք ովքեր հավատում են այն բանին, ինչ Տիրոջ ձայնն ասաց 1962 թվականի ապրիլի 2-ին, և Բրանհամ եղբայրը հաստատեց 1962 թվականի դեկտեմբերի 3-ին երկու վկաների ներկայությամբ, ամբողջ աշխարհից եկան և լցրեցին եկեղեցու շենքը։ Եվ հազարավոր մարդիկ առցանց միանում են մեզ և լսում են այս ժամանակի համար տրված մաքուր Խոսքը։ Տերը պահեց Իր Խոսքը և չթողեց որ թշնամին կործանի Իր գործը։ 1933 թվականի հունիսի 11-ին տրված աստվածային հանձնարարության երկրորդ մասը՝ այսինքն այն, որ պատգամը տարածվելու է երկրով մեկ, իրականացավ մեր աչքերի առաջ: Մատթ. 24:14 համարում, մեր Տերն ասել է. ՗Եվ արքայության այս Ավետարանը ամբողջ տիեզերքում կքարոզվի՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար, և այն ժամանակ կգա վերջը՘: 1962 թվականի մարտին Բրանհամ եղբայրը հանձնարարություն էր ստացել կերակրի պաշար հավաքելու, որի մասին նա խոսեց ապրիլի մեկին: Երբ խոսում էր յոթերորդ կնիքի մասին, շրջվեց Նեվիլ եղբոր կողմը և ասաց. ՗Հիմա կերակրի պաշարը պահեստավորված է՘: 1976 թվականի սեպտեմբերի 19-ին Տերն ինձ կանչեց հզոր ձայնով. «Իմ ծառա, ըստ Մատթ.24:45-47 համարների Ես քեզ նշանակել եմ, որ կերակուր բաժանես ճիշտ ժամանակին»: Ես այն հաղորդեցի բոլոր ծառայող եղբայրներին և Աստծո ժողովրդին: Բոլոր ընտրյալները հավատում են Աստծո ամեն խոսքին և հարգում են Նրա որոշումը: Նրանք վայելում են Տիրոջ ճոխ սեղանից: Ես ընդամենը մարդ եմ, ինչպես Պողոսը, Եղիան կամ Բրանհամ եղբայրը, բայց նաև ճիշտ է, որ ես կատարել եմ Տիրոջ տված հանձնարարությունը: Կարիք չկա որ կրկնեմ բոլոր այն հանձնարարություններն ու գերբնական փորձառությունները, որոնք Տերն ինձ տվել է այս տարիների ընթացքում. ես դրանց մասին արդեն պատմել են տարբեր շրջաբերական նամակներում: Յուրաքանչյուր գերբնական փորձառություն ճշմարիտ է, Աստված վկա է: Ինչպես Պողոսն ու Բրանհամ եղբայրը, ես էլ կարող եմ նշել ժամն ու վայրը, որտեղ կատարվել են այդ գերբնական փորձառությունները: Աստծո շնորհքով Պողոսի նման ես էլ կարող եմ վկայել, որ կանչվել եմ ՗քարոզելու Աստծո ավետարանը, որ Սուրբ Գրքում Աստված նախապես Իր մարգարեների միջոցով խոստացել էր՘ (Հռոմ. 1:1,2), և կատարելու Աստծո հանձնարարությունը: Փիլիպ. 1:6-ի համաձայն Տերն Ինքը կավարտի Իր գործը. ՗Եվ հաստատ համոզված եմ սրանում, որ Նա, ով ձեր մեջ այս բարի գործն սկսեց, կկատարի էլ մինչև Հիսուս Քրիստոսի օրը՘ (Փիլիպ.1:6): ՗Ոչ թե զորությունով, ոչ թե ուժով, այլ իմ Հոգով,---ասում է զորաց Տերը՘ ( Զաքարիա 4:6): Գործելով Աստծո հանձնարարությամբ՝ Ժամանակների նշանները Հեվենու շալոմ Ալեխեմ Հիմա մենք տեսնում ենք աստվածաշնչյան մարգարեությունների իրականացումը: Կլիմայական փոփոխությունը վերջին ժամանակների նշան է: Այն կանխասվել է և կապ ունի Իսրայելի ժողովրդի հետ և խոստացված երկիր նրա վերադարձի հետ: Ավելի մոտիկից նայենք, թե ինչ է Աստված հաղորդել Եսայի մարգարեի գրքում, 30-րդ գլխի 26-րդ համարում. ՗Այն օրը լուսնի լույսը արեգակի լույսի պես կլինի, իսկ արևի լույսը յոթնապատիկ կլինի՝ յոթ օրվա լույսի չափ, երբ Տերը կապի Իր ժողովրդի վերքն ու նրա կրած հարվածի խոցը բժշկի՘ (Եսայի 30:26): Արդյո՞ք կլիմայական փոփոխությունն ու արեգակի աճող ճառագայթման պատճառով գլոբալ տաքացումը պետք է արթնության ազդանշան լինեն ողջ մարդկության համար: Երկրաշարժեր և այլ բնական աղետներ լինում են այստեղ և այնտեղ, բայց գլոբալ տաքացումը ամբողջ աշխարհում է: ՗Սա է այն որոշումը, որ որոշվել է համայն աշխարհի մասին, և սա է այն ձեռքը, որ մեկնված է բոլոր ազգերի վրա: Որովհետև Զորաց Տերը որոշեց, և ո՞վ կարող է արգելել, և Նրա ձեռքը մեկնված է, և ո՞վ կարող է Նրան ետ դարձնել՘ (Ես.14:26, 27): Մարդկությունը գիտակցում է, որ կլիմայական փոփոխությունն ու գլոբալ տաքացումը աճում են, և բոլորը հուսահատ կերպով լուծումներ են փնտրում: Հատկապես տուժում է գյուղատնտեսությունը, որը կենսական անհրաժեշտություն է մեզ համար: Դա կբերի կյանքի պայմանների թանկացման և սովի աշխարհով մեկ: Չնայած ածխաթթու գազի արձակումը նվազեցնելու համար բոլոր ցույցերին և ծրագրերին՝ այս ժամանակաշրջանի համար գրված մարգարեություններն իրականանալու են: Աստվածաշնչյան հատվածը պարզ ցույց է տալիս արևի լույսի յոթնապատիկ տաքացման և Իսրայելին հասցված վնասի հատուցման միջև կապը: Հռոմեացի զորավոր Տիտոսը քանդեց տաճարը և ավերեց Երուսաղեմը Քրիստոսից հետո 70 թվականին, և հրեաները ցրվեցին աշխարհով մեկ: Կոստանդիանոսի օրոք, երբ հռոմեական եկեղեցին ձևավորվեց Աթանասի ժամանակ, Քրիստոսից հետո 321 թվականին հրեաներին արգելվեց շաբաթը պահել, և ժողովարանները վերածվեցին անասնագոմերի: Այդ ժամանակաշրջանում քրիստոնեական հակասեմիտիզմը հայտնվեց և շարունակվում է մինչև այսօր: Հրեաները շատ տառապեցին հատկապես պապերի կողմից հրամայված խաչակրաց արշավանքների պատճառով: Պապերի կոչը սա էր. ՗Վրեժ լուծեք խաչյալի արյան համար՘: Առաջին խաչակրաց արշավանքը եղավ 1096-1099 թվականներին և բերեց 70000 հրեաների և այլ ազգերի մարդկանց մահը: Վերջինը տեղի ունեցավ 1248-1254 թվականներին: Սպանված մարդկանց ճշգրիտ թիվը հայտնի չէ՝ հարյուր հազարավոր զոհեր են, թե միլիոն: Հոլոքոսթի՝ Շոահի ժամանակ եղավ վեց միլիոն զոհ: Կրկնենք. արևի լույսի յոթնապատիկ տաքացումը, որը կանխասվել էր, կապված է խոստացված երկիր Իսրայելի վերադարձի հետ: Իսրայելի պետությունը նորից գոյություն ունի 1948 թվականի մայիսի 14-ից, և Մերձավոր Արևելքում խաղաղության պայմանագիր կնքելու ջանքերը հասնում են գագաթնակետին: Իսրայելի ժողովրդին հասցրած վերքերը լավանում են: Պետությունների բոլոր ղեկավարները պետք է հարգեն այն, ինչ գրված է վավերական փաստաթղթում, այսինքն՝ Աստվածաշնչում՝ Թորայում: Այս համատեքստում խոսքը Երուսաղեմի և տաճարի լեռան մասին է: Ըստ Ծննդոց 22-ի մոտ 4000 տարի առաջ Աբրահամին պատվիրվեց իր որդի Իսահակին զոհ մատուցել Մորիա լեռան վրա, որը հետագայում դարձավ Տաճարի լեռ: Աստված՝ Էլոհիմն ասաց. ՗Վերցրու քո սիրելի միամորիկ որդուն՝ Իսահակին և Մորիայի երկիր գնա և այնտեղ նրան ողջակիզիր այն լեռներից մեկի վրա, որ Ես քեզ կասեմ՘ ( Ծննդոց 22:2): 1 Մնացորդաց 21:18-25 համարների համաձայն Դավիթը Հեբուսացի Ոռնայից հողատարածք գնեց. ՗Այն ժամանակ Տիրոջ հրեշտակը հրամայեց Գադին. ՗Դավթին ասա, որ ելնի ու հեբուսացի Ոռնայի կալում Տիրոջ համար մի զոհասեղան պատրաստի... Ու Դավիթն այդ տեղի համար կշեռքով վեց հարյուր սիկղ ոսկի տվեց Ոռնային՘ (որը ներկայումս համարժեք կլիներ 600 000 եվրոյի կամ 660 000 դոլարի): 2 Մնացորդաց 3-րդ գլխի համաձայն Սողոմոնը տաճարը կառուցեց Մորիա լեռան՝ Տաճարի լեռան վրա. ՗Սողոմոնն սկսեց Տիրոջ Տունը կառուցել Երուսաղեմում՝ Մորիա լեռան վրա, որտեղ Տերը երևացել էր նրա հորը՝ Դավթին, այն տեղը, որ Դավիթը պատրաստել էր հեբուսացի Ոռնայի կալում՘ (2 Մնացորդաց 3:1): Ես հարգանք եմ պահանջում Աստծո՝ Էլոհիմի և Նրա Խոսքի՝ Աստվածաշնչի՝ Թորայի հանդեպ: Մենք Աստծո կողմից ընտրված երեք վկա ունենք՝ Աբրահամը, Դավիթն ու Սողոմոնը, որոնք հիշատակված են Երուսաղեմի և Տաճարի լեռան հետ կապված: Այս երեք սուրբգրային հատվածները վկայում են, որ ոչ ոք իրավունք չունի պահանջելու Երուսաղեմն ու Տաճարի լեռը: Քննենք ևս մի քանի սուրբգրային հատվածներ, որոնք խոսում են Իսրայելի ժողովրդի վերադարձի մասին: ՗Որովհետև Տերը ողորմելու է Հակոբին և տակավին ընտրելու է Իսրայելին, և նրանց տեղավորելու է իրենց սեփական երկրում...՘ (Եսայի 14:1): ՗... սիրտդ պողոտայի՝ քո գնացած ճանապարհի վրա դիր, վերադարձիր, ո՜վ Իսրայելի կույս, ետ դարձիր դեպի քո այս քաղաքները՘ (Երեմիա 31:21): ՗Եվ սուրբ երկրում Տերը ժառանգելու է Իր բաժին Հուդան ու նորից ընտրելու է Երուսաղեմը՘ (Զաքարիա 2:12): ՗Որովհետև Տեր Եհովան ոչ մի բան չի անի, եթե չհայտնի Իր խորհուրդը Իր ծառաներին՝ մարգարեներին՘ (Ամովս 3:7): ՗Ամայի երկիրը բոլոր անցորդների աչքի առաջ ամայի մնալու փոխարեն մշակվելու է: Ու ասելու են. ՗Այս ամայացած երկիրը Եդեմի դրախտի պես դարձավ, և ավերակ, ամայի ու փլված քաղաքները պարսպապատ ու մարդաբնակ դարձան՘ (Եզեկիել 36:34,35): Բոլոր այս սուրբգրային հատվածներն իրականացան մեր աչքերի առաջ: Եզեկիա 47-րդ գլխում տաճարի վերակառուցումը նկարագրված է ճշգրիտ կերպով: 48-րդ գլխում ցույց են տրվում Իսրայելի տասներկու ցեղերը իրենց տարածքում՝ ինչպես Աստված սահմանել էր Հեսուի ժամանակ: Իսրայելը բաժանողների համար դատաստան է հռչակված. ՗... և նրանց այնտեղ կդատեմ՝ Իմ ժողովրդի ու Իմ ժառանգություն Իսրայելի համար, որին ցրեցին ազգերի մեջ ու Իմ երկիրը բաժանեցին՘ (Հովել 3:2): ՗Եվ լինելու է՝ այն օրերին ես Երուսաղեմը ծանր քար եմ դարձնելու բոլոր ազգերի համար, բոլոր նրանով բեռնավորվողները պիտի կոտրվեն, և նրա հետ պիտի հավաքվեն երկրի բոլոր ազգերը՘ (Զաքարիա 12:3): Ոչ ոք չի կարող խանգարել, որ կատարվի այն, ինչ կանխասվել է աստվածաշնչյան մարգարեության մեջ այս ժամանակի համար: ՗Արեգակի, լուսնի ու աստղերի վրա նշաններ կլինեն. երկրի վրա ազգերը խռովությամբ կտագնապեն, ինչպես ծովի ալեկոծումի գոչյունից՘ (Ղուկ. 21:25): Այն ամենը ինչ կանխասվել է մարգարեության մեջ վերջին ժամանակների Իսրայելի համար, իրականանում է: Կլիմայական փոփոխությունն ու գլոբալ տաքացումը պարզ ցույց են տալիս դա մեզ, որպես ժամանակի նշան: Այն, ինչ Եսայի մարգարեն մարգարեացել է, իրական է, և մենք կարող ենք ասել, որ այս գրվածը կատարվեց մեր աչքերի առաջ: Իսրայելի Աստվածը հատուցում է Իր ժողովրդին հասած վնասները և բժշկում է նրա վերքերը (Եսայի 30:26): ՗Բայց երանելի են ձեր աչքերը, որ տեսնում են, և ձեր ականջները, որ լսում են՘ (Մատթ.13:16): ՗Եվ Տերը պիտի գոչի Սիոնից և Երուսաղեմից ձայն պիտի տա, և երկինքն ու երկիրը պիտի դողան, բայց Տերը ապավեն կլինի իր ժողովրդի համար, և ամրոց՝ Իսրայելի որդիների համար: Եվ դուք պիտի իմանաք, որ ես եմ ձեր Տեր Աստվածը, որ բնակվում եմ իմ սուրբ Սիոն սարում, և Երուսաղեմը սուրբ պիտի լինի և օտարներ այլևս չեն անց կենա նրա միջով՘ (Հովել 3:16,17): ՗Այն օրը Տերը պիտի պաշտպանի Երուսաղեմում բնակվողներին, և նրանցից ամենատկարն այն օրը Դավթի պես պիտի լինի, և Դավթի տունն՝ Աստծո պես, Տիրոջ հրեշտակի պես՝ նրանց առաջ՘ (Զաքարիա 12:8): Ի վերջո, բոլոր ժողովուրդները դա կընդունեն: Հեվենու շալոմ ալեխեմ:

Available translations