Շրջաբերական նամակ դեկտեմբեր 2005 - Միսիոներական գործի 40 տարիները

ՀԵՏԱԴԱՐՁՀԱՅԱՑՔԱՆՑԱԾՔԱՌԱՍՈւՆՏԱՐԻՆԵՐԻՆ

« »

Արդեն վաթսունական թվականներին ես այցելեցի արևելյան Եվրոպայի երկրները: Այն ժամանակ դեռևս կար «երկաթյա վարագույրը», և այն գրեթե անթափանցելի էր: Չնայած դրան՝ այս ժամանակվա համար տրված Խոսքը հասավ արևելյան բլոկ: 1989 թվականից հետո կարողացա ազատորեն քարոզել ոչ միայն Մոսկվայում, այլև Ուրալում, Սիբիրում և ողջ արևելյան Եվրոպայում: Բոլոր նրանք, ովքեր Աստծո վախն ունեն, կհասկանան, որ երկրի վրա եղած ամենամեծ պատասխանատվությունը կապված է աստվածային կոչման հետ (Գործք 26:19): Եթե ես մեկ անգամ ևս հիշատակեցի ամենակարևոր իրադարձությունները, որոնք Աստված ինձ տվել է Իր շնորհքով, ապա դրա նպատակն էր միայն բոլորին ցույց տալ Տիրոջ հավատարմությունը և հոգատարությունը Իր Եկեղեցու նկատմամբ: Կան անձնական փորձառություններ, որոնք ունենում են բոլոր հավատացյալները՝ դարձ, վերստին ծնունդ, Սուրբ Հոգու մկրտություն, բժշկություն, և այլն, բայց կան նաև այնպիսի փորձառություններ, որոնք ուղղակիորեն կապված են փրկության ծրագրի հետ, և ուրեմն շատ կարևոր են Եկեղեցու համար: Դա առանձնապես վերաբերում է Պողոս առաքյալին և նույնիսկ Բրանհամ եղբորը, որոնք կարևոր առաջադրանք ունեին կատարելու փրկության պատմության մեջ:

Այժմ նորից եմ վկայակոչում 1965 թվականից հետո ընկած ժամանակահատվածը: Հենց սկզբից Ալեքսի Բարիլյե եղբայրը ընդունեց իր դիրքորոշումը Պատգամի հանդեպ: Աստված օգտագործեց նրան մեծ օրհնություններ բերելու նախ Եվրոպայի ֆրանսախոս երկրներում, այնուհետև աֆրիկյան երկրներում: Իր խմբի հետ նա ֆրանսերեն է թարգմանում գրքույկները: Բացի այդ նա հատկապես ճամփորդում է կենտրոնական Աֆրիկայի երկրներում և անձամբ Խոսքը քարոզում ժողովրդին: Մեծ վարձ է սպասում մեր հավատարիմ եղբորը: Քանի որ 1955 թվականին նա Շվեյցարիայում մասնակցել է Բրանհամ եղբոր հավաքույթներին, նա էլ, որպես ականատես, կարող է վստահությամբ պատմել այն, ինչ տեսել և ապրել է:

Էտյեն Ժենտոն եղբայրը նույնպես անձամբ լսել է Բրանհամ եղբորը և տեսել է այդ արտասովոր ծառայությունը: Նա նույնպես սկզբից ի վեր ծառայել է Տիրոջը և մեծ օրհնություններ բերել նախ Իտալիայում, այնուհետև ուրիշ երկրներում: Այս երկու եղբայրները ֆրանսերեն և իտալերեն են թարգմանում Բրանհամ եղբոր քարոզները, նաև Կրեֆելդում հրատարակված շրջաբերական նամակները, գրքերն ու գրքույկները: Նրանք իրենց ողջ կյանքը նվիրել են իրենց Տիրոջն ու Փրկչին: Այս եղբայրները ուղիղ են մատակարարում Աստծո Խոսքը:

Բոլորովին ուրիշ, բայց նույնքան կարևոր աշխատանք էր կատարում Դետլեֆ Մեհներտ եղբայրը, որին Տերը վերցրեց 2003 թվականի ապրիլին: Լրագրողի պրոֆեսիոնալ գործունեության հետ մեկտեղ նա կարևորություն էր տալիս բոլոր հարանվանությունների միջև կապերին: Իրոք, 1989 թվականից նա Տիրոջ կողմից առանձնահատուկ կերպով օգտագործվեց այդ նպատակով, այնպես որ, հնարավորություն ունեցա մեկ շաբաթ շարունակ խոսել Մոսկվայի համալսարանի աստվածաբանական ֆակուլտետի ուսանողների հետ: Իր արտասովոր ընդունակությունների շնորհիվ նա կարողացավ ինձ համար նոր կապեր հաստատել ողջ աշխարհում, նույնիսկ մուսուլմանական երկրներում: Մեհներտ եղբայրը Իսրայելի համար առանձնահատուկ բարեկամ էր և օրհնության հետքեր է թողել Աստծո թագավորությունում: Մեծ վարձ է սպասում իմ սիրելի եղբորը:

Անցած տարիների ընթացքում Փարիզի Դիդյե և Ժիլբեր եղբայրները, Բրյուսելի Լեոնարդ Լիֆեզ եղբայրը, Շվեյցարիայի Ուրս Գրաֆ եղբայրը և Ավստրիայի Վալտեր Մյուլլեր եղբայրը մեծ օրհնություն են եղել տարբեր երկրներում: Աշխարհում հարյուրավոր եղբայրներ մնացել են Խոսքի մեջ և ծառայում են Աստծո ժողովրդին: Նրանցից շատերը մեծ պատասխանատվություն են կրում իրենց քաղաքում և երկրում: Մենք բոլորի հետ կապված ենք Աստծո սիրով: