Book

Աստվածաշունչը՝ աշխարհի ամենից շատ կարդացված Գիրքը

Ewald Frank

library_books Chapters: 18 calendar_month 12. 11. 2026 headphones Audiobooks
Listen

Navigate

Chapters

expand_more

Navigate

Chapters

Jump to any chapter without leaving the reader.

Chapter 14

Ճշմարիտ հավատքը

14 / 18

Ճշմարիտ հավատքը ՙՈվ որ Աստծուն չի հավատում, նրան ստախոս արեց... ՚ (1 Հովհ.5:10): ՙԱրդ, թող Աստված ճշմարիտ լինի և ամեն մարդ՝ սուտ, ինչպես, որ գրված է. ՙՈրպեսզի արդար լինես քո խոսքերում և երբ դատես, հաղթող լինես՚ (Հռոմ.3:4): Աբրահամի մասին ասվել է. ՙԱբրահամը հավատաց Աստծուն, և դա արդարություն համարվեց իրեն՚ (Հռոմ. 4:3, Գաղատ. 3:6): Աբրահամը ճշմարիտ հավատքի լավագույն օրինակն է. ճշմարիտ հավատքը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Աստված ինչ-որ մեկի հետ անձամբ խոսում է Իր Խոսքով: Անհավատությունն առաջանում է այն պահին, երբ թույլ են տալիս, որ սատանան կասկածի տակ դնի Աստծո Խոսքը: Ինչպես հավատքը, այնպես էլ անհավատությունը սկսվեցին արդեն դրախտում: Այն բանից հետո, երբ Տեր Աստվածը խոսեց Ադամի հետ, սատանան զրույց սկսեց Եվայի հետ Աստծո ասածի վերաբերյալ: Սատանան միշտ վերցնում է այն, ինչ Աստված է ասել, կասկած է ցանում, ավելացնում է, պակասեցնում է, աղավաղում է և մեկնաբանում: Դրա հետևանքը եղավ անհավատությունը, որը տարավ անհնազանդության և ի վերջո՝ գայթակղության և սկզբնական մեղքին: Սատանան գնաց նաև մեր Փրկչի մոտ ՙգրված է՚ խոսքով: Հենց սրանում է փորձությունը: Ոչ մի փորձություն, գայթակղություն և օրինազանցություն հնարավոր չէ առանց կասկածի տակ դնելու Աստծո Խոսքը: Մինչդեռ Տերը նրան պատասխանեց. ՙԳրված է նաև՚ (Մատթ. 4:1-11, Մարկ. 4:1-13): Աստվածաբանների թեմաներն էլ կարող են լինել աստվածաշնչյան, բայց դրանց շուրջ ասվածները՝ լրիվ հակառակը: Եթե մեկը վերցնում է մի սուրբգրային հատված և դրա վերաբերյալ կասկածներ է առաջացնում, ուրեմն սատանան է ուզում վերցնել այդ հատվածը և տանել փորձության, որն էլ անկում է առաջացնում: Աստծո ճշմարիտ զավակները վերցնում են նաև հաջորդ սուրբգրային համարները՝ թեման ավելի պարզ լուսաբանելու համար:

Available translations