Book

Աստվածաշունչը՝ աշխարհի ամենից շատ կարդացված Գիրքը

Ewald Frank

library_books Chapters: 18 calendar_month 12. 11. 2026 headphones Audiobooks
Listen

Navigate

Chapters

expand_more

Navigate

Chapters

Jump to any chapter without leaving the reader.

Chapter 6

Արժե այդ մասին մտածել

6 / 18

Արժե այդ մասին մտածել Ադամից մինչև Քրիստոս 4000 տարիների ընթացքում ոչ ոք չի խոսել երկնքում գտնվող Հոր հետ (ո՜չ Աբրահամը, ո՜չ Մովսեսը, ոչ էլ որևէ այլ մարգարե), և ոչ էլ խոսել են Աստծո Որդու հետ: Ոչ էլ որևէ երկխոսություն է եղել Հոր և Որդու միջև: Հետագայում թյուրըմբռնումներ առաջացան երրորդաբանական տեսանկյունից Սուրբ Գիրքը մեկնելու պատճառով: Ինչպես օրինակ, այս խոսքերը. ՙՄեր պատկերով և մեր նմանության պես մարդ շինենք...՚ (Ծննդոց 1:26): Կամ Ծննդոց 11:7-ը, որտեղ Տերն ասում է. ՙԵկեք իջնենք և այնտեղ նրանց լեզուն խառնակենք, որ իրար լեզու չհասկանան՚: Տեր Աստվածը չի զրուցել Ինքն Իր հետ, ոչ էլ որևէ աստվածային Անձի հետ, այլ Իրեն շրջապատող հրեշտակների: Մենք բազմիցս տեսնում ենք դրա հաստատումը, նաև 2 Մնացորդաց 18:18-22 համարներում, որտեղ Տերը խոսում է երկնային զորքերի հետ, որոնք կանգնած էին Իր աջ և ձախ կողմերում: Եսայի 6:1-13 համարներում Տերն ասում է Իր շուրջը գտնվող սերովբեներին. ՙՈրի՞ն ուղարկեմ, և ո՞վ կգնա մեզ համար՚ (հ. 8): Նա հարցրեց Հոբին. ՙՈւ՞ր էիր՝ ես երկրի հիմունքը դնելիս… առավոտյան աստղերը միասին ցնծալիս, երբ Աստծո բոլոր որդիները գովաբանում էին՚ (Հոբ 38:4,7): Տերը, որպես Աստծո Որդի, մարդկային մարմնի մեջ նմանվեց մեզ. ՙԱյլ Իր անձն ունայնացրեց և ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով ու կերպարանքով մարդու պես գտնվելով...՚ (Փիլիպ.2:7): Նա թափեց Իր արյունը մեր մեղքերի թողության համար. ՙՈրովհետև այդ է նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի մեղքերի թողության համար՚ (Մատթ.26:28): Նա Նոր Ուխտ կնքեց մեզ հետ. ՙՈրով փրկություն ունենք Նրա արյունով՝ մեղքերի թողություն Իր շնորհքի մեծության չափով՚ (Եփես. 1:7), և մեզ որդեգրություն տվեց. ՙԵվ քանի որ դուք որդիներ եք, Աստված ձեր սրտերի մեջ իր Որդու Հոգին ուղարկեց...՚ (Գաղատ.4:6): Անհրաժեշտ է իմանալ, որ Հին Կտակարանի ՏԵՐ ՅԱՀՎԵՆ Նոր Կտակարանի նույն ՏԵՐ ՅԱՀՇՈՒԱՆ է: Եդեմի պարտեզից սկսած հավիտենական, անտեսանելի Աստվածը տեսանելի ձևով հայտնվել է որպես Տեր ողջ Հին Կտակարանի ընթացքում: Նա այցելեց Աբրահամին երկու հրեշտակների ուղեկցությամբ. ՙԵվ Տերը նրան երևաց Մամբրեի կաղնիների մեջ... և վեր բարձրացրեց աչքերը և նայեց, ու ահա երեք մարդ էին կանգնել իր մոտ...՚ (Ծննդոց 18:1,2): Տերը շարունակեց խոսել Աբրահամի հետ (հ. 17), երբ երկու հրեշտակները գնացին Սոդոմ (19-րդ գլուխ): Հակոբը Նրան տեսավ սանդուղքի վրա, որի ծայրը երկինք էր հասնում. ՙԵվ ահա Տերը կանգնած էր դրա վրա և ասաց. ՙԵս եմ Տերը՝ քո հայր Աբրահամի Աստվածը և Իսահակի Աստվածը. այն երկիրը, որի վրա պառկած ես, Ես քեզ եմ տալու և քո սերնդին՚ (Ծննդոց 28:12, 13): Նա հայտնվեց Մովսեսին վառվող մորենու մեջ (Ելից 3), իսկ հետո հայտնվեց ողջ Իսրայելի ժողովրդին ամպի և կրակի սյունի մեջ (Ելից 40:34-38): Տերը նույնիսկ դեմ առ դեմ խոսեց Մովսեսի հետ (2 Օրինաց 34:10): Միքիա մարգարեն տեսավ Տիրոջը գահի վրա (3 Թագավորաց 22:19), ինչպես նաև Եսայի մարգարեն (Եսայի 6): Հովհաննես առաքյալը նույնպես Նրան տեսավ գահի վրա. ՙԵվ ահա երկնքում մի գահ կար, և գահի վրա՝ մեկը նստած՚ (Հայտն 4:2): Դա երկրորդ Անձը չէր, այլ Աստված Ինքը, որը Հոգի է, որպես Տեր՝ տեսանելի ձևով: Նոր Կտակարանում Աստված որպես Հայր երկնքում բացահայտվեց երկրի վրա միածին Որդու միջոցով: Որպես Որդի՝ Նա ասաց. ՙՀորից դուրս եկա...՚: Աշակերտները պատասխանեցին. ՙՍրանով հավատում ենք, որ Դու Աստծուց ես դուրս եկել՚ (Հովհ.16:28-30): Հենց որ փրկագնման գործն ավարտվեց Նա նստեց Աստծո աջ կողմում որպես Մարդու Որդի (Մատթ. 26:63, 64): ՙԵս իմ Հոր ու ձեր Հոր մոտ եմ բարձրանում...՚ (Հովհ.20:17): Արդեն իսկ Սաղմոս 110:1-ում կանխասվել էր. ՙՆստիր Իմ աջ կողմում, մինչև Քո թշնամիներին ոտքերիդ պատվանդան դարձնեմ՚: (Մատթ. 26:64, Ղուկաս 22:69, նայել նաև Եբր. 1:13 և Եբր. 2 :7,8 համարները): Որպես Տեր (ոչ որպես Որդի) կարող էր ասել. ՙՃշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, Աբրահամի լինելուց առաջ եմ ես՚ (Հովհ. 8:58): ԵՍ ԵՄ-ն ասում է Հին և Նոր Կտակարաններում. ՙԵս եմ Եհովա՝ ձեր Սուրբը, Իսրայելի Ստեղծողը, ձեր Թագավորը՚ (Ես.43:15): ՙԵ՜ս, Ես եմ, որ հանուն Ինձ ջնջում եմ քո հանցանքները և մեղքերդ չեմ հիշում՚ (Եսայի 43:25) : ՙԼսիր ինձ, ո՜վ Հակոբ և իմ կանչած Իսրայել. Ես նույնն եմ, Ես Առաջինն եմ, հենց Վերջինն էլ Ես եմ՚ (Ես.48:12) : ՙՊիղատոսը Նրան ասաց. ՙՀապա ուրեմն դու թագավո՞ր ես՚: Հիսուսը պատասխանեց.ՙԴու ես ասում, որ Ես Թագավոր եմ. և Ես նրա համար եմ ծնվել ու աշխարհ եկել, որ Ճշմարտության համար վկայեմ. ամեն ոք ով Ճշմարտությունից է, Իմ ձայնը լսում է՚ (Հովհ.18:37): ԵՍ ԵՄ խոսքերին հաճախ ենք հանդիպում Հովհաննեսի Ավետարանում. ՙԵս եմ Կյանքի Հացը: Ես եմ աշխարհի Լույսը: Ես եմ բարի Հովիվը: Ես եմ Հարությունը: Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը՚: ՙԵս եմ Ալֆան և Օմեգան՚,-- ասում է Տերը, Նա, որ է, և որ էր, և որ գալու է՝ Ամենակալը՚ (Հայտն. 1:8): ՙԵս եմ Ալֆան ու Օմեգան, Սկիզբն ու Վերջը, Առաջինն ու Վերջինը՚ (Հայտն.22:13):

Available translations