Book
Հիսուս Քրիստոսի գալուստը
Ewald Frank
Formats
Font Face
Line Height
Paragraph Gap
Font Size
Navigate
Chapters
expand_more
Navigate
Chapters
Navigate
Chapters
Jump to any chapter without leaving the reader.
Chapter 1
Նախաբան
1 / 13
Որպիսզի շատերին հասկանալի լինի այդ դժվարին, բայց կարևոր թեման Տերոջ գալստի մասին, ես որոշեցի գրել այս մեկնությունը: Ես գիտակցում եմ, որ որոշ կետերը շոշափվել են միայն թռուցիկ: Այդ նյու- թի բազմակողմանի մեկնության համար բավական չէին լինի հատորներ: Այնու- ամենայնիվ Աստվածաշնչից օգտագործած ավելի քան 200 մեջբերումներ պետք է հնարավորություն տան ընթերցողին հետագայում ինքնուրույն ուսում- նասիրել Սուրբ Գրերը՝ «թե այս այսպե՞ս է» (Գործք. 17:11): Ինձ երախտագիտությամբ էր լցնում երկու փաստ. առաջինը, որ Տերը ինձ ողորմությամբ տվել է խորը գիտություն և իրազեկություն Նրա փրկության ծրագրի մասին, երկրորդը՝ որ ես պարտավոր չեմ որևէ հավատքի դավանու- թյան ուղղության, և այդ պատճառով կարող եմ շարադրել Աստծո խոսքի մա- քուր ճշմարտությունները ուղիղ և ճիշտ փոխկապակցությամբ: Այն առիթով, որ Աստված ինձ գիտություն տվեց մարդկության վերաբերյալ Իր մեծ ու զորեղ ծրագրի և Իր մտքերի մասին, գոչում եմ սաղմոսերգու Դավթի հետ. «բոլոր անունիցդ բարձր մեծացրիր Քո խոսքը:» (Սաղմ. 138:2) և Պողոս Առաքյալի հետ. «Ո՜վ Աստծո մեծության և իմաստության ու գիտության խորու- թյունը» (Հռովմ. 11:33): Հետառաքելական ժամանակների մեծ մարդ Երենեյը ասել է. «Նրանց, ում մեջ Տերը հաճություն գտավ, Նա, ինչպես վարպետ շինարար ցույց էր տալիս փրկության (ազատագրման) ծրագիրը: Երգի հեղինակը գրել է. Սարքիր ինձ անձայն, Տե՛ր, դա է իմ աղոթքը, որպեսզի տեսնեմ Խոսքի մեջի հրաշքները: Այն ինչ իմաստունների և գիտունների համար մնում է ծածկված, այն Աստծո հոգին հայտնում է նրանց, ովքեր մանկան պես հավատում են Նրան: Այդ իմաստով ես սրտանց ցանկանում եմ բոլոր ընթերցողներին Աստծո օրհ- նություն և բարեհաջող խորացում Աստծո փառավոր խոսքի մեջ: Թող ամեն մե- կը թույլ տա Սուրբ Հոգուն առաջնորդել իրեն Նրա հայտնված Խոսքի չհետա- զոտած հարստության մեջ: Թող Աստված օրհնի Իր օրհնյալ Խոսքով բոլոր Իր օրհնյալերին:
Available translations