Book
Հիսուս Քրիստոսի գալուստը
Ewald Frank
Formats
Font Face
Line Height
Paragraph Gap
Font Size
Navigate
Chapters
expand_more
Navigate
Chapters
Navigate
Chapters
Jump to any chapter without leaving the reader.
Chapter 10
Հատուցում
10 / 13
ՀԱՏՈՒՑՈՒՄ
«Եվ շուտով այն նեղության օրերից հետո արեգակը կխավարի և լուսինն իր լույսը չի տալ (Տե?ս նաև Ես. 13:10, Յովել 2:30?32, Հայտ. 6:12?17), և աստղերը երկնքից վայր կնկնեն և երկնքի զո- րությունները կշարժվեն: Եվ այն ժամանակ կերևի մարդի Որդու նշանը երկնքումը, և այն ժամանակ կոծ կանեն երկրի բոլոր ազգերը. և կտեսնեն մարդի Որդին գալիս երկնքի ամպերի վրա զո- րությունով և շատ փառքով» (Մատթ. 24:29?30): «Եվ նշաններ կլինեն արեգակումը և լուսինումը և աստղերումը, և երկրի վրա հեթանոսները խռովությամբ կտագնապին, ծովը կգո- չէ և կծփան ալիքները: Որովհետև մարդկանց սրտերը կնվաղին վախից և այն բաների սպասելուցն, որ բոլոր աշխարհքի վրա պի- տի գան. որովհետև երկնքի զորությունները կշարժվին: Եվ այն ժամանակ կտեսնեն մարդի Որդին ամպերի վրա եկած զորությամբ և մեծ փառքով» (Ղուկ. 21:25?27): «Ահա նա գալիս է ամպերով և ամեն աչք կտեսնե նրան, և նրանք որ խոցեցին նրան, և նրա վրա կոծ կանեն երկրի ամեն ազգերը» (Հայտ. 1:7): Մենք տեսանք, որ եկեղեցին վերցնելուց հետո Տերը կգա 144 000 մոտ սկզբից որպես Գառ, հետո` որպես Ուխտի Հրեշտակ: Մեծ նեղության տարիներից հետո կգա Քրիստոսը, որպեսզի վե- րացնի նեռին, «անօրեն» կոչվածին: Պողոս առաքյալի խոսքերից կարելի է հասկանալ, որ նեռը կարող է բացվել իր զորությունով միայն եկեղեցին վերցնելուց հետո, երբ արդեն «մեջտեղիցը վեր է առնվել այժմ խափանողը», այսինքն Սուրբ Հոգին, որը գործում է եկեղեցի?հարսում: «Եվ այն ժամանակ կհայտնվի այն անօրենը, որին Տերը կսատակեցնե իր բերանի հոգովը և կխափանե իր գալստյան հայտնությունովը» (II Թես. 2:8): «…և երկրին կզարկե իր բերանի գավազանովը, և իր շրթունքների հոգովը կմեռցնե ամ- բարշտին» (Ես. 11:4): Հայտ. 19:11?16?ին համաձայն, Տերը կգա սպիտակ ձիով: Նա կոչվում է «Հավատարիմ և Ճշմարիտ», որը արդարությունով է դա- տաստան անում և պատերազմում և նրա անունն է «Աստծո Բան»: «Եվ նրա բերանիցը դուրս է գալիս սրած սուր, որ նրանով զարկե ազգերին. և ինքը հովվում է նրանց երկաթե գավազանով, և ինքը կոխում է Ամենակարող Աստծո բարկության և սրտմտու- թյան գինու հնձանը» (15 համար): Նման պատկեր տեսնում ենք և Հայտ. 14:17?20?ում. «Եվ հրեշտակն իր գերանդին գցեց երկրի վրա և երկրի այգու խաղողը քաշեց և գցեց Աստծո բարկության մեծ հնձանի մեջ» (19 համար): Այդ հատուցման մասին շատ տեղեր կան Աստվածաշնչում. «Եվ նա հագավ արդարությունը զրահի պես, և փրկության սաղավարտը իր գլխին, և վրեժխնդրության զգեստը հագավ իբրև պատ- մուճան, և նախանձն իր վրա առավ վերարկուի պես: Գործերի համեմատ հատուցում է տալու. բարկությունիր հակառակորդնե- րին, հատուցում իր թշնամիներին…» (Ես. 59:17?18): Այսպես է ասում Տերը. «Որովհետև վրեժխնդրության օր կար իմ սրտումը, և իմ փրկվածների տարին եկել էր: … Եվ ես ժողո- վուրդները կոխ տվի իմ բարկությունովը, և նրանց արբեցրի իմ սրտմտությունովը, և նրանց արյունը իջեցրի գետինը» (Ես. 63:4,6): «Ահա Տիրոջ անունը հեռվից է գալիս, նրա բարկությունը բոր- բոքված է և բոցը սաստիկ. ու շրթունքները լիքն են բարկությու- նով, և լեզուն մաշող կրակի պես է: … Եվ Տերը լսել է տալու իր ձայնի փառքը, և իր բազուկի իջնելը ցույց է տալու սաստիկ բար- կությունով և լափող կրակի բոցով, հեղեղով, փոթորկով և կարկտի քարերով» (Ես. 30:27,30): «Գնա, ով իմ ժողովուրդ, մտիր քո սենյակները, և գոցիր քո դռ- ները ետևիցդ. ծածկվիր մի փոքրիկ վայրկեան, մինչև որ բարկու- թյունն անցնի» (Ես. 26:20): «Ճեղքվում ճեղքոտվում է երկիրը, պատառվում պատառ պա- տառ է լինում երկիրը, դողում է դողդողում է երկիրը. Երերվում տրորվում է երկիրը արբածի նման, և ճոճում է հյուղի նման, և նրա մեղքը ծանրացել է նրա վրա, և նա վայր է ընկնելու, և այլևս վեր չի կենալ: Եվ այն օրը լինելու է, որ Տերը կայցելե բարձանց մեջ բարձանց զորքերին, և երկրի վրա երկրի թագավորներին: Եվ պիտի հավաքվին մեկ հավաքված դառնան, և կապվին գուբի մեջ, և պիտի բանտարկվին բանտի մեջ, և շատ օրերից հետո պիտի այցելություն ունենան: Եվ պիտի ամաչէ լուսինը, ու արեգակը պատկառէ, երբոր թագավորէ Զորաց Տերը Սիոն սարի վրա և Երուսաղեմում, և պատիվ կլինի իր ծերերի առաջը» (Ես. 24:19?23): «Այսպես է ասում Տեր Եհովան. Մեկ չարիք, ահա մեկ չարիք է գալիս: Վախճանն է գալիս, եկել է վախճանը. արթնացել է քեզ վրա, ահա գալիս է: …ժամանակը եկել է, մոտ է խռովության օրը, և ոչ թե ցնծություն սարերի վրա…» (Եզ. 7:5?7): Աստծուն հակառակ ուժերի հետ դատաստանը կկատարվի մեկ օրում մեկ ճակատամարտով. «Ահա գալիս եմ գողի նման, երանի նրան, ով արթուն է, և իր հանդերձները պահում է, որ մերկ ման չգա, և նրա ամոթանքը չտեսնեն. և ժողովեցին նրանց այնտեղ, որ
Եբրայեցերեն Արմագեդոն է կոչվում» (Հայտ. 16:15?16): Այսպիսով, այս գալուստով կկայանա Արմագեդոնի ճակատամարտը: Եզեկի- ելը նկարագրում է Աստծո թշնամիների վերջը. «Եվ նրա հետ պի- տի դատվիմ ժանտախտով և արյունով և յորդահոս անձրև և կար- կուտի քարեր և կրակ ու ծծումբ պիտի տեղամ նրա վրա և նրա գունդերի վրա և նրա հետ եղող շատ ազգերի վրա» (Եզ. 38:22): Զաքարիան էլ է նկարագրում, թե ինչպես կլինի Երուսաղեմի դեմ դուրս եկողների դատաստանն ու հատուցումը. «…նրանց մարմինը պիտի հալվի` իրանց ոտների վրա կանգնած և նրանց աչքերը պի- տի հալվեն իրանց խորշերումը. և նրանց լեզուն պիտի հալվի իրանց բերանումը: Եվ պիտի լինի այն օրը որ Տիրոջ խռովությու- նը մեծ պիտի լինի նրանցում, և ամեն մարդ պիտի բռնի իր ըն- կերի ձեռքը, և նրա ձեռքը պիտի բարձրանա իր ընկերի դեմ» (Զաք. 14:12?15): Հաղթանակը նեռի վրա և դրա հետ կապված դատաստանները և հատուցումը Աստծո թշնամիներին կլինի. «Տեր Հիսուսի երկնքից հայտնվելումը իր զորության հրեշտակներովը: Կրակի բոցով վրեժ առնելու նրանցից, որ Աստծուն չեն ճանաչում և չեն հնազանդում մեր Տեր Հիսուսի ավետարանին…» (II Թես. 1:7), այսինքն «Աստծո օրում», որի մասին մարգարեանում էին մարգարեները և առաք- յալները: «Որովհետև ահա գալիս է այն օրը, որ վառված է թոնրի պես, և բոլոր գոռոզներն ու չարագործները յարդի պես են լինելու. և նրանց պետք է այրե այն եկող օրը…» (Մաղ. 4:1): «Բայց Տիրոջ օրը (գիշերվա) գողի պես կգա, որ նրանում եր- կինքը շառաչյունով կանցնե և տարերգը կրակով վառված կհալ- վին, և երկիրը և նրանում եղած բաներն էլ կայրվին» (II Պետ. 3:10):
Available translations