Book

Հիսուս Քրիստոսի գալուստը

Ewald Frank

library_books Chapters: 13 calendar_month 12. 11. 2026 headphones Audiobooks
Listen

Navigate

Chapters

expand_more

Navigate

Chapters

Jump to any chapter without leaving the reader.

ՓՈՂ

Փողը, որը համաձայն I Թես. 4:15?ի հնչում է Տիրոջ գալուստի ժամանակ անվանված է Աստծո փող: Հին կտակարանում սահ- մանված էր հատուկ դեպքերում փչել փողը: Երբ Տերը իջավ Սի- նա լեռը, ժողովուրդը տեսնում էր կրակոտ կայծակներ, լսում էր որոտումներ և փողի ձայնը (Ելից. 20:18): Հոբելյանական տարում պետք էր հնչեցնել փողի ձայնը (Ղևտ. 25:8?12): Միշտ, երբ Սուրբ Գրքում խոսքը գնում է փողի և փողերի մա- սին, ապա սպասվում են յուրահատուկ իրադարձություններ: Հի- սուս Քրիստոսի գալուստի կապակցությամբ Սուրբ Գիրքը խոսում է «Աստծո փողի» մասին, որովհետեև այն ժամանակ Տերը բերում է վերջին Իր ընտրյալների փրկության մեծ ծրագիրը: Մենք գի- տենք, որ Տերը կգա նույն ձևով, ինչպես որ համբարձվեց երկինք: Եվ նույնպես Սաղմ. 47:5?ում գրված է մարգարեական խոսք. «Աստված բարձրանում է ցնծության օրհնությունով. Տերը՝ փողի ձայնով»: Երբ որ Աստծո փողը հնչի կկանչվեն մեծ փառքի խն- ջույքի ընտրյալները: Պողոսը նկարագրում է, թե ինչպես և երբ կլինի այդ մեծ իրադարձությունը. «Հանկարծ, մի ակնթարթում հե- տին փողի ժամանակին. որովհետև փողը կփչի…» (I Կոր. 15:52): Հիսուս Քրիստոսը կգա կրկին հրամայական խոսքով Հրեշտա- կապետի ձայնի և Աստծո փողի ձայնակցությամբ, որպեսզի վեր առնի փրկվածներին, մեռած լինեն արդեն, թե՝ կենդանի, մինչև Աստծո բարկության և դատաստանի սկսելը, այսինքն մինչև մեծ նեղության օրերը: Եկեղեցի?հարսի հափշտակությունով, փրկության պատմության այս գերագույն իրդարձությունով ավարտվում է ազ- գերի և ժողովուրդների շնորհքի ժամանակաշրջանը: Դրանից հե- տո Աստված կրկին կդիմի Իր ժողովրդին՝ Իսրայելին (Հռոմ. 11:25?27): Այս կապակցությամբ է խոսում նաև Եսայիա մարգարեն մեծ փողի մասին, որը փչվելու է (Ես. 27:13): Աստծո գալուստը կլինի ինչպես կայծակ, այսինքն միանգամից, մեկ ակնթարթում: Ով այդ ժամին իրոք պատրաստված լինի կվե- րափոխվի և կառնվի վերև ի փառս: Ինչպես Ենովքը, Ադամից հե- տո յոթերորդը, առնվեց և այլևս չգտնվեց երկրի վրա, այնպես էլ եկեղեցու յոթերորդ շրջանի վերջում կառնվեն հարսին պատկանող- ները և այլևս չեն գտնվի երկրի վրա:

Available translations