Book

Հիսուս Քրիստոսի գալուստը

Ewald Frank

library_books Chapters: 13 calendar_month 12. 11. 2026 headphones Audiobooks
Listen

Navigate

Chapters

expand_more

Navigate

Chapters

Jump to any chapter without leaving the reader.

Chapter 3

Դա կկատարվի փաստորեն

3 / 13

ԴԱ ԿԿԱՏԱՐՎԻ ՓԱՍՏՈՐԵՆ

Աստվածաշնչյան հատվածների մեջբերումների մեծ քանակը ցույց է տալին իրողության կարևորությունը: Ցավոք, առաքյալների մահից հետո շատ շուտ սկսվեց Հիսուս Քրիստոսի հոգևոր գալստ- յան մասին մեկնությունը և այն շարունակվում է մինչ այսօր: Մար- դիկ մահանում են, իսկ ոգիները չեն մահանում, նրանք տիրում են ուրիշներին և շարունակում են տարածել խեղաթյուրված ուսմուն- քը: Հանրահայտ է մի կազմակերպության տեսությունը, որն ասում է որ Աստծո Արքայությունը ծնվել և կառուցվել է 1914 թվականին: Նման տեսություններ, կապված ժամանակի և ժամկետների վորոշ- ման հետ կային և առաջ, կան և հիմա: Այսօր, օրինակ, նրանք տարածվում են «Քրիստոսի պարուսիա» վերնագրով: Դրա ջատա- գովները պնդում են, որ Քրիստոսը արդեն եկել է և ներկա է որ- պես դատավոր: Ընդ որում, նախ և առաջ, Քրիստոսի գալուստը բացատրվում է ավելի հոգևոր և ինչպես հատուկ «հայտնություն», որը կարող է ստանալ միայն որոշակի բացարձակ խումբ: Միշտ էլ եղել է այդպես: Դրա մասին քարոզվում է մեծ եռանդով և մարդիկ չեն նկատում, թե ինչպես են շեղվել իսկական ճշմարտությու- նից և զրկվել երանելի հույսից: Ինչքան առաքինի են հնչում այդպիսի ձևակերպումները, այն- քան նրանք կեղծ են և մոլորեցնող: Հունական «Պարուսիա» բա- ռը նշանակում է «ներկայություն: «Para?ousia» նշանակում է «ներ- կա գտնվող սուբստանց»: Երբ, օրինակ Միացյալ Նահանգների նախագահը մտնում է Սպիտակ տուն, դա լինում է «պարուսի- ա»: Պարուսիան դա ֆանտազիա չէ. այն տրվում է միայն անձի տեսանելի և մարմնավոր ժամանելուց հետո: Քրիստոսի պարուսի- ան առանց Իր անձնական և մարմնավոր հայտնության գոյություն չունի: Այդպիսի ուսմունքը, պարզ ասած, անիմաստ է: Ինչպես ճշմարիտ էր Նրա ներկայությունը (պարուսիան) առաջին գալստ- յան ժամանակ (Էպիֆանիա), այնպես էլ ճշմարիտ, մարմնավոր և անձնապես կլինի Նրա ներկայությունը (պարուսիան) Նրա վերա- դարձին: «Քրիստոսի պարուսիայի» ուսմունքը առանց Նրա իրա- կան անձնական հայտնության և ներկայության չունի նախ և առաջ ոչ աստվածաշնչյան, ոչ տրամբանական հիմք: Ինչպես Հիսուս Քրիստոսի գալուստը, այնպես էլ դրա հետ կապված իրադարձությունները ոչ թե երևակայություն է կամ ուս- մունք, այլ իրականություն: Պողոսը գրում է. «Ահա մի խորհուրդ եմ ասում ձեզ. Ոչ թե ամենքս կննջենք, այլ ամենքս կփոխվենք» (I Կոր. 15:51): Թե ինչպես կկատարվի այդ փոփոխությունը կարող ենք կարդալ Մատթ. 17:2. «Եվ նրանց առաջին կերպարանափոխ- վեցավ, և նրա երեսը փայլեց ինչպես արեգակը, և նրա հանդերձ- ները լույսի պես սպիտակ եղան»: Այդպիսին Նրան տեսավ և Հով- հաննեսը Պատմոս կղզում. «Եվ նրա գլուխը և մազերը սպիտակ բուրդի և ձյունի պես սպիտակ էին, և նրա աչքերը կրակի բոցի պես…» (Հայտ. 1:14): Կերպարանափոխումը իր մեջ ներգրավում է. «Վասնզի պետք է որ այս ապականացուն հագնե անապականությունը, և այս մահ- կանացուն հագնե անմահությունը» (I Կոր. 15:53): Բացարձակ կա- տարելություն ավարտված գործում, որտեղ չկա ծերանալ, այլ մի- այն հավերժ պատանեկություն: Հոբի 33:23?28?ում մենք գտնում ենք պատանեկության վերադարձի նկարագրումը: Այնտեղ խոսքը գնում է միջնորդի և քավություն անողի մասին: Դրանից հետո ցույց է տրված հաշտված ների փառավոր վիճակը ծաղկուն երիտասարդության մեջ. «Այն ժամանակ նրա մարմինը փափուկ կլի- նի երեխայի մարմնից, նա ետ կդառնա իր մանկության օրերին»: Դա կկատարվի. «Հանկարծ մի ակնթարթում հետին փողի ժամա- նակին, որովհետև փոխը կփչվի, և մեռելները հարություն կառնեն անապականելի և մենք կփոխվենք» (I Կոր. 15:52): Այսպիսով, այն ժամանակ կվերափոխվեն ոչ միայն Հիսուսով ապրողները, այլև այդ կենդանի հույսով մեռածներն էլ: Հոբը այս- պես է արտահայտում իր հավատքը հարության. «Իսկ ես գիտեմ, որ փրկիչս կենդանի է, և նա վերջը պիտի կանգնե հողի վրա և իմ մորթը այսպես թափվելուց հետո, այն ժամանակ իմ մարմնիցը տեսնելու եմ Աստծուն» (Յոբ. 19:25?26): Տիրոջ գալուստին Քրիստոսով ննջեցյալները կստանան հարու- թյան մարմին, իմչպես գրված է. «Այսպես էլ մեռելների հարությու- նը. սերմվում է ապականությունով, և հարություն է առնում անա- պականությունով: …սերմվում է շնչավոր մարմին, և հարություն է առնում հոգևոր մարմին:» (I Կոր. 15:42,44): «Որովհետև եթե հավատում ենք, որ Հիսուսը մեռավ և հարու- թյուն առավ, այնպես էլ Աստված ննջեցյալներին Հիսուսի Ձեռով կբերե նրա հետ» (I Թես. 4:13): Ով սովորեցնում է, թե Քրիստոսը արդեն եկել է, թող մեզ ասե՝ ո՞ւր են այն մեռածները, որոնց Նա բերեց Իր հետ: Ով պնդում է դա, խոսում է Քրիստոսով ապրող- ների առավելության մասին և դրանով հակասում է Սուրբ Գրքի պարզ ասացվածքին. «Որովհետև սա ենք ասում ձեզ Տիրոջ խոս- քովը, թե մենք, որ կենդանի մնացած ենք մինչև Տիրոջ գալը, ննջեցյալներիցը չենք առաջանալ: Որովհետև ինքը Տերը հրամա- նով, հրեշտակապետի ձայնով և Աստծո փողով վայր կգա երկն- քիցը և Քրիստոսով մեռելներն առաջ հարություն կառնեն: Եվ հե- տո մենք, որ կենդանի ենք մնացած նրանց հետ մեկտեղ ամպե- րով օդի մեջ կհափշտակվենք Տիրոջը դիմավորելու…» (I Թես. 4:14- 16): Այստեղ երևում է, որ Տերը, մինչև երկիր չի իջնում, այլ բոլոր հաղթանակողները, ինչպես Քչիստոսով մեռածները, այնպես էլ Քրիստոսով ապրողները միասին վերափոխված վիճակում կդիմավո- րեն Տիրոջը օդում, «…և այնպես ամեն ժամանակ Տիրոջը հետ կլի- նենք» (I Թես. 4:16): Տերը Հոգով, ինչպես խոստացել է, Իրենների հետ է շնորհքի

ամբողջ ժամանակի ընթացքում: Որտեղ երկու կամ երեք հոգի իրոք հավաքված են Իր անունով, Նա այնտեղ է: Պենտեկոստեի օրը Նա իջավ և այն ժամանակից ապաստան ստեղծեց հավա- տացյալներում (Հովհ. 14:18): «Նրա հետ մեզ հարույց, և նրա հետ երկնավորներումը նստեցրեց Քրիստոս Հիսուսումը» (Եփ. 2:6): Ճշ- մարիտ հավատացյալները երկրի վրա հյուրեր են և եկվորներ և միևնույն ժամանակ արդեն հիմա «.. սուրբերի հետ քաղաքացիներ և Աստծո ընտանիքներ» (Եփ. 2:19): Քրիստոսի գալստյան ժամանակ բոլոր Իրեն պատկանողներըարդեն մեռած լինեն, թե կենդանի, հարության կենդանարար ուժով կվերափոխվեն ապականությունից անապականություն և կհամ- բարձվեն Նրա մոտ: Դա վերաբերվում է նրանց, ովքեր Քրիստո- սի առաջին գալուստից ի վեր սրտանց հավատացել և վերապրել են իրենց քարոզված Աստծո Խոսքը, որոնց կենդանի հույսը իրոք Հիսուս Քրիստոսն էր: Պողոսը այսպես է արտահայտում դա. «... ամենին, որ սիրեցին նրա հայտնությունը» (II Տիմ. 4:8): Եկեղեցու յոթ շրջանների ընթացքում (Հայտ. 2, 3) միշտ կային մարդիկ, որոնք լսում էին, թե ինչ է ասում Հոգին Եկեղեցիներին, և որոնք հույս էին դնում Տիրոջ գալստյան վրա: Նրանք իրար ասում էին «Մարանաթա» (մեր Տերը կգա) և սրտանց աղոթում էին. «Տեր Հի- սուս, շուտ արի?»: Նրանք մոլորված չէին և չեն հիաստափվի: Նրանք մեզանից առաջ էին և միայն սպասում են, որ թիվը լրա- նա: Հիմա ամենավերջում, կատարվում է լիակատար համաձայ- նություն Խոսք?Փեսայի Խոսքի?Հարսի հետ, այնպես, որ Հոգին և Հարսը վերջում խոսում են նույն բանը (Հայտ. 22:17): Հին Կտակարանի ընտրյալները, համաձայն Մատթ. 27:51?53 արդեն հարություն առան Քրիստոսի հետ: «Եվ սրանք ամենքը հավատքով վկայություն առան, բայց խոստմունքը չընդունեցին, որովհետև Աստված ձեզ համար ավելի լավ բան նախապատրաս- տեց, որ նրանք առանց մեզ չկատարվեն» (Եբր. 11:39?40): Դրա համար նրանք սպասում են դրախտում մինչև բոլորի լրացումը և Նոր Կտակարանի սուրբերի հետ կմասնակցեն հարսանեկան խն- ջույքին: Դրան էր հղում մեր Տերը, երբ ասաց. «Եվ ասում եմ ձեզ, որ շատերը արևելքից և արևմուտքից կգան և կնստեն Աբրահամի և Իսահակի և Յակոբի հետ երկնքի արքայությունումը» (Մատթ. 8:11):

Available translations