Book

Հիսուս Քրիստոսի գալուստը

Ewald Frank

library_books Chapters: 13 calendar_month 12. 11. 2026 headphones Audiobooks
Listen

Navigate

Chapters

expand_more

Navigate

Chapters

Jump to any chapter without leaving the reader.

Chapter 2

Նրա տարբեր գալուստները և դրանց հետ կապված իրադարձությունները

2 / 13

Քրեֆելդ, սեպտեմբեր 1988 թ. Հեղինակ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԳԱԼՈՒՍՏԸ Նրա տարբեր գալուստները և դրանց հետ կապված իրադարձությունները

Ինչպես բոլոր աստվածաշնչյան թեմաներում, Քրիստոսի գալստյան մասին Սուրբ Գրքում գտնում ենք բազմաթիվ ասաց- վածքներ տարբեր կապերով, որոնք հարկ է ճիշտ միացնել: Եվ իրոք կան որոշ գալուստներ, բայց միայն մեկ գալուստի դեպքում է, որ Երկնավոր Փեսան իր Հարսին կդիմավորի երկնքում (I Թես. 4:13?18), որպեսզի տանի իրեն հարսանյաց ընթրիքին (Հայտն. 19:1?10): Նա խոստացավ. «Եվ եթե գնամ և ձեզ համար տեղ պատրաստեմ, դարձյալ կգամ և ձեզ ինձ մոտ կառնեմ, որ ուր ես եմ, դուք էլ լինեք:» (Հովհ. 14:3): Այդ գալուստի մասին նույնիսկ չի հիշատակվում այսպես կոչ- ված «առաքելական դավանության» մեջ, որի մասին, իհարկե, Առաքյալները ոչինչ չգիտեին, որովհետև այն վերջնականապես ձևավորվեց միայն չորրորդ դարում: Հավատացյալների վերցնման, այսինքն հափշտակության մասին, «ողորմության վերջին ժամա- նակների գլխավոր իրադարձության» մասին ոչինչ ասված չէ: Մի- այն նշված է. «… որտեղից Նա կգա դատելու կենդանիների և մե- ռելներին»: Վերջին դատաստանը լինելու է շատ ավելի ուշ՝ Հա- զարամյա Թագավորությունից հետո (Հայտն. 20:11?15): Արդեն առաջին դարերում աստվածաշնչյան լուրի մեջ ներխու- ժած կեղծ չափանիշները կարելի է գտնել և այսօր այդպիսի կամ ձևափոխված տեսքով եկեղեցիներում և ազատ եկեղեցիներում: Ավ- գուստինը (354?430), որը որոշ պատմաբանների կողմից կոչվել եկեղեցու մեծագույն հայրերից մեկը, բացատրում էր հոգևոր վե- րածնունդը ինչպես առաջին հարություն: Պողոսը, որին նա պաշ- տում էր, լինելով վերածնված և Հոգով լցված Առաքյալ, ձգտում էր հասնել բարձր նպատակի՝ «հարության» Քրիստոսի գալստյանը (Փիլ. 3:10?11). Ավգուստինի համար սատանան արդեն կապված էր, եկեղեցին նա տեսնում էր ինչպես Հազարամյա թագավորություն, պետության և եկեղեցու միացյալ իշխանությունը ինչպես «Աստծո պետություն: Մենք ցանկանում ենք հրաժարվել բոլոր մարդկային օրինադ- րություններից և փաստարկներից, որոնք օգտագործվել են եկեղե- ցու պատմության ընթացքում, և շարադրել աստվածաշնչյան մա- կարդակով և հիմքով: Թեև Սուրբ Գրքում չկա ոչ մի ամբողջական քարոզ, որտեղ Առաքյալը մեկնած լինի Ա?ից մինչև Ֆ Քրիստոսի տարբեր գալուստները, մենք գտնում ենք այնտեղ բոլորովին պարզ ցուցումներ: Առաջին քրիստոնյա հավատացյալները առավելու- թյուն ունեին լսելու շատ քարոզներ այդ բոլոր իրադարձություննե- րի մասին կանչված շուրթերից: Պողոսը, ինչպես ինքն է վկայում, Աստծո բոլոր կամքը մեզ պատմեց (Գործք. 20:27): Առաքյալները իրենց ուղերցներում մեծ մասամբ գրում են եկեղեցիներին, որոնք գիտեն դրանց մասին և հետևաբար միայն կարճ հիշեցնում են: Որպիսզի ստանանք ամբողջ պատկերը, պետք է ցրված տեղերը կարգավորեոլ, ինչպես մարգարեության մեջ: Նոր Կտակարանում Մատթևոսի Ավետարանից մինչև Հայտնու- թյուն կրկին և կրկին խոսք է գնում Տիրոջ գալստյան մասին: Ընդ որում ամեն անգամ չէ, որ խոսքը գնում է միևնույն գալուստի մա- սին, առանձին տեղերի ժամանակաբանական հաջորդականությունը պահպանված չէ: Մեր կարդացածը իսկապես հասկանալու կարևորությունը թող մեզ ցույց տան երկու առակներ, որոնք թեև նման են հնչում, սա- կայն նկարագրում են երկու բոլորովին տարբեր իրադարձություն- ներ: Մատթ. 25:1?10 խոսքը գնում է մարդկանց մասին, որոնք պատրաստ են Փեսայի գալուց մտնել Իր հետ հարսանեկան ընթ- րիքին: Ղուկասի Ավետարանի 12:35?40 խոսքը գնում է մարդկանց մասին, որ սպասում են իրենց տիրոջը, թե նա երբ կդառնա հար- սանիքից: Այդ երկու իրադարձությունների մեջ ընկած է ժամանա- կի տարիների տարբերություն և խոսքը վերաբերում է տարբեր խմ- բերի, թեև օգտագործվում են միևնույն խոսքեր. «հարսանեկան ընթրիք», «ճրագները վառված», «պատրաստ լինել»: Տիրոջ ամեն գալստյան հետ կապված են տարբեր իրողություն- ներ: Բավական է հիշատակել միայն հարյուրից ավելի Հին ուխ- տի մարգարեությունները, որոնք կատարվեցին Հիսուսի առաջին գալստյան ժամանակ: Երեք գալուստները վերաբերվում են նորկտակարանային եկեղեցուն. առաջին գալուստով Տերը ազատեց Իրեններին, երկրորդ անգամը՝ դա իր ավետած գալուստն է, որ- պեսզի վերցնի Իրեններին, վերջապես Նա կգա Իրենների հետ (Հայտն. 19:11?16), որ հաղթեն թշնամու զորքերը և հաստատեն Հազարամյա Թագավորությունը (Հայտն. 20): Այս մեկնության մեջ մենք հիմնականում կզբաղվենք Հիսուսի գալուստով և Իր սեփական Եկեղեցու վերցնումով, ինչին բոլոր հա- վատացյալները մոլեգին սպասում են Նրա համբարձման ժամա- նակից ի վեր: Տերը Ինքն էլ ասաց. «Գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու: Եվ եթե գնամ և ձեզ համար տեղ պատրաստեմ, դարձյալ կգամ և ձեզ ինձ մոտ կառնեմ, որ ուր ես եմ, դուք էլ լի- նեք:» (Հովհ. 14:2?3): Մատթ. 24?ում աշակերտները ցույց տվեցին իրենց Տիրոջը և Ուսուցչին տաճարի գեղեցիկ շենքը և, իհարկե, զարմացած էին Նրա պատասխանով. «Չե՞ք տեսնում այդ ամենը. ճշմարիտ ասում եմ ձեզ. այդտեղ քար քարի վրա չի թողնվի, որ չքանդվի»: Դրանից հետո նրանք երեք հարց տվեցին Իրեն. 1) «ասիր մեզ, այդ ե՞րբ կլինի», 2) «և ի՞նչ կլինի քո գալստյանը», 3) «և աշխար- հիս վերջի նշանը»: Ով ուշադիր է կարդում է այդ գլուխը, նա կն- կատի, որ Հիսուսը համապատասխան ձևով պատասխանեց յուրա- քանչյուր հարցին: Իր գալստյան վերաբերյալ Նա ասաց. «Որով- հետև, ինչպես կայծակը դուրս է գալիս արևելքից և երևում է մինչև արևմուտք, այնպես էլ կլինի Մարդու Որդու գալուստը» (Մատթ. 24:27): Եվ ուրիշ տեղերում էլ է ասել. «Եվ ինչպես Նոյի օրերն, այն- պես կլինի և Մարդի Որդու գալուստը» (Մատթ. 24:37): «Եվ չգիտացին, մինչև որ ջրհեղեղն եկավ և ամենքը վեր առավ, այնպես կլինի մարդի Որդու գալուստը» (Մատթ. 24:39): «Արդ արթուն կացեք, որ չգիտեք թե ո՞ր ժամում ձեր Տերը կգա» (Մատթ. 24:42): «Սրա համար դուք էլ պատրաստ կացեք, որ այն ժամին, որ դուք չեք կարծում, մարդի Որդին կգա» (Մատթ. 24:44): «Եվ երբ որ նրանք գնացին գնելու, փեսան եկավ և պատ- րաստները նրա հետ հարսանիքը մտան, և դուռն փակվեցավ» (Մատթ. 25:10): «Ուրեմն արթուն կացեք, և ամեն ժամանակ աղոթք արեք, որ

արժանի լինեք ազատվել այն բոլոր բաներիցը, որ պիտի լինեն, և կանգնել մարդի Որդու առաջին» (Ղուկ. 21:36): Անդրանիկ քրիստոնեությունում դա կենդանի հույս էր հավա- տացյալների սրտերում: Դա երևում է բազմաթիվ դրվակներից, որ- տեղ այդ մասին խոսվում է: «Որ Տիրոջ երեսիցը հանգստանալու ժամանակները գան, և Նա ուղարկե առաջուց ձեզ համար քարոզված Հիսուս Քրիստոսին» (Գործք. 3:20): «Որովհետև, քանի անգամ որ այս հացը ուտեք և այս բաժա- կը խմեք, Տիրոջ մահը պատմեցեք, մինչև որ նա կգա» (I Կոր. 11:26): «…ինչպես դուք դարձաք կուռքերիցը դեպի Աստված, որ ծառա- յեք կենդանի և ճշմարիտ Աստծուն: Եվ սպասեք Նրա Որդուն երկնքիցը, որին հարություն տվավ մեռելների միջից՝ Հիսուսին, որ փրկում է մեզ գալու բարկությունից» (I Թես. 1:9-10): «Որովհետև ո՞վ է մեր հույսը կամ ուրախությունը կամ պար- ծանքի պսակը, եթե ոչ դուք Տերումը մեր Տեր Հիսուս Քրիստոսի առաջին նրա գալու ժամանակումը» (I Թես. 2:19): «Որովհետև ինքը Տերը հրամանով, հրեշտակապետի ձայնով և Աստծո փողով վայր կգա երկնքիցը,…» (I Թես. 4:15): «Եվ Ինքը, խաղաղության Աստվածը ձեզ սուրբ անի բոլորովին, և ձեր բոլոր հոգին և շունչը և մարմինը անարատ պահվի մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալը» (I Թես. 5:23): «Աղաչում եմ ձեզ, եղբարք, մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալստ- յան և մեր նրա մոտ ժողովելու համար» (I I Թես. 2:1): «… Որ դու պատվիրանքը անբիծ և անարատ պահես, մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայտնությունը: Որ իր ժամանակին ցույց կտա Երանելին և միակ հզորը, թագավորների թագավորը և տերերի Տերը» (I Տիմ 6:14?15): «Այսուհետև մնում է ինձ արդարության պսակը, որ Տերը կտա ինձ այն օրումը, արդար դատավորը. և ոչ միայն ինձ, այլև ամե- նին, որ սիրեցին նրա հայտնությունը» (II Տիմ 4:8): «Արդ, եղբարքս, երկայնամիտ եղեք մինչև Տիրոջ գալուստը. ահա մշակը երկայնամիտ եղած սպասում է երկրի պատվական պտղին, մինչև որ առաջի և վերջի անձրևն առնե: Երկայնամիտ

եղեք դուք էլ, հաստատեցեք ձեր սրտերը, որ Տիրոջ գալուստը մո- տեցել է» (Յակ. 5:7?8): «Որովհետև մենք ոչ թե վարպետությամբ հնարված առասպել- ների հետևելով ցույց տվինք ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի զո- րությունը և գալուստը» (II Պետ. 1:16): «Բայց առաջ այս գիտեցեք, որ հետին օրերումը ծաղր անող- ներ կգան, որ իրենց ցանկությունների պես կվարվեն: Եվ կասեն. Ո՞ւր է Նրա գալստյան խոստումը…» (II Պետ. 3:3?4): «Սիրելիներ, հիմա Աստծո որդիք ենք, և տակավին հայտնված չէ, թե ինչ պիտի լինենք, բայց գիտենք, թե երբոր նա կհայտնվի, նրան նման կլինենք, որովհետև կտեսնենք նրան ինչպես որ է» (I Հով. 3:2): «…այնպես էլ Քրիստոսով ամենը կենդանանում են: Եվ ամեն մեկը իր կարգումը. առաջի պտուղը Քրիստոսը և հետո՝ Քրիստո- սինները նրա գալու ժամանակումը» (I Կոր. 15:22?23):

Available translations