Book

Հիսուս Քրիստոսի գալուստը

Ewald Frank

library_books Chapters: 13 calendar_month 12. 11. 2026 headphones Audiobooks
Listen

Navigate

Chapters

expand_more

Navigate

Chapters

Jump to any chapter without leaving the reader.

Chapter 4

Հույսի և կենդանի ցանկության իրականացում

4 / 13

ՀՈՒՅՍԻ ԵՎ ԿԵՆԴԱՆԻ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ«Որովհետև ստեղծվածների եռանդալից ակնկալությունը Աստծո որդկանց հայտնությանն է սպասում: …Եվ ոչ միայն նրանք, այլ ինքներս էլ, որ հոգու առաջին պտուղներն ունենք, մենք էլ մեր անձերում հառաչում ենքորդեգրությանն սպասելով, այսինքն մեր մարմնի ազատությանը» (Հռոմ. 8:23): Ծննդոց 1:27 կարդում ենք. «Եվ Աստված ստեղծեց մարդը իր պատկերովը. Աստծո պատկերովը ստեղծեց նրան»: Դա հոգևոր?- մարմնավոր պատկեր էր: Հետագայում նա ստացավ այդ հողե- ղեն?մսեղեն մարմինը, ինչպես գրված է. «Եվ Եհովա Աստվածը հո- ղի փոշուցը շինեց մարդը...» (Ծն. 2:7): Այդ մսեղեն մարմնում տե- ղի ունեցավ մարդու անկումը: Դրա համար հարկ էր, որ Աստված, որը Ինքը հենց Հոգին է, դառնար մարդ Որդու մեջ, որպեսզի մեզ գնի և վերադարձնի սկզբնական հոգևոր?մարմնավոր Աստծո կեր- պարը. «Որովհետև, նրանց, որ առաջուց ճանաչեց, առաջուց էլ սահմանեց իր Որդու պատկերին կերպարանակից լինելու...» (Հռոմ. 8:29): «Առաջին մարդը երկրիցն է հողեղեն, բայց երկրորդ մարդն է Տերը երկնքից:Ինչպես հողեղենը, այնպես էլ հողեղենները և ինչ- պես երկնավորը, այնպես էլ երկնավորները: Եվ ինչպես հողեղեն պատկերը հագանք, երկնավորի պատկերն էլ պիտի հագնենք» (I Կոր. 15:47?49): Իրական հավատացողների նպատակն ու ձգտումը ամենասկզ- բից եղել էլինել առաջին հարության, կերպարանափոխման և հափշտակման մասնակից: «Որովհետև հույսով փրկվեցանք, բայց հույսը, որ տեսնում է հույս չէ...» (Հռոմ. 8:24): Գողգոթայում կատարված քավարար զո- հի միջոցով մարդուն վերադարձվեց կարողությունը, որը նա ուներ մեղանչելուց առաջ, բացառությամբ կերպարանափոխությունը, որը դեռ առջևում է: Դրան էր ձգտում և Պողոսը, ասելով. «Որ ճանաչեմ նրան և նրա հարության զորությունը` և նրա չարչարանքին մասնակից լի- նելը, նրա մահվան մասնակից լինելով, որպեսզի մեռելների հարու- թյանը հասնեմ» (Փիլ. 3:10?11):

Ինչքանով ճշմարիտ է այն փաստը, որ հողեղեն մարմինը դնում են դագաղի կամ գերզմանի մեջ այնքանով էլ ճշմարտապես կհա- րուցանի հոգևոր մարմինը: Ճիշտ այդպես էլ կկերպարանափոխ- վեն և կստանան հարուցյալ մարմին ճշմարիտ հավատացյալները, որոնք դեռ կենդանի են երկրի վրա, Տիրոջ գալստյան ժամանակ: «Սիրելիներ, հիմա Աստծո որդիք ենք, և տակավին հայտնված չէ թե ինչ պիտի լինենք, բայց գիտենք, թե երբ որ նա կհայտնվի, նրան նման կլինենք» (I Հովհ. 3:2): Հիսուս Քրիստոսը, Աստծո Որդին, որը խաչվեց և գերեզմանի մեջ դրվեց, երրորդ օրը մարմնով հարություն առավ: Դրանից հե- տո նա քառասուն օր իր աշակերտների հետ էր. ուտում և խմում էր իրենց հետ և սովորեցնում էր Աստծո Արքայության մասին (Ղուկ. 24:36?49, Գործք. 1:3): «Եվ նրանց հանեց մինչև Բեթանիա և իր ձեռքերը բարձրացրեց և օրհնեց նրանց: Եվ եղավ, որ նա նրանց օրհնելիս ջոկվեց նրանցից և վերանում էր երկինքը» (Ղուկ. 24:50?51): «… և մի ամպ վեր առավ նրան նրանց աչքերից: Եվ դեռ որ նրանք աչքերը ուղղած մտիկ էին տալիս դեպի երկին- քը նրա գնալիս, ահա երկու մարդիկ երևցան նրանց սպիտակ հանդերձներով, որ և ասեցին. Ով Գալիլեացի մարդիկ, ի՞նչ եք կանգնել և մտիկ եք անում դեպի երկինքը. այս Հիսուսը, որ ձե- զանից վերացավ երկինքը այնպես կգա, ինչպես նրան տեսաք եր- կինքը գնալիս (Գործք. 1:9?11): Ինչպես հիշատակվեց, Հիսուս Քրիստոսի գալուստը կլինի ոչ թե բարեպաշտ երևակայություն, այլ մեծ իրադարձություն, տեսանելի նշաններով զուգորդված: Եվ դառը իրականություն կդառնա այն, ինչ գրված է Ղուկ. 17:34?36. «…նույն գիշերում երկու հոգի մեկ մահիճի մեջ կլինեն, մեկը կառնվի և մյուսը կթողվի: Երկու հոգի միասին աղալու վրա կլինեն, մեկը կառնվի և մյուսը կթողվի»:

Available translations