Book
Սկզբում էր Խոսքը, ոչ թե մեկնությունը
Ewald Frank
Formats
Font Face
Line Height
Paragraph Gap
Font Size
Navigate
Chapters
expand_more
Navigate
Chapters
Navigate
Chapters
Jump to any chapter without leaving the reader.
Chapter 2
ԱՅՍՊԵՍ ՍԿՍՎԵՑ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆԸ
2 / 18
ԱՅՍՊԵՍ ՍԿՍՎԵՑ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆԸ
Առաջին մարդիկ, հանձինս որոնց ներկայացված ենք մենք բոլորս, ըն- կան մեղքի մեջ, որովհետև լսեցին թշնամուն, որը Եվայի համար կեղծեց Աստծո Խոսքը և այդպիսով երկրի վրա բերեց առաջին սուտը: Այդ մասին բոլորը գիտեն: Մենք բոլորս ապրել ենք նույն բանը և չենք դիմադրել փոր- ձությանը: Քանի որ դա պատահել է մեղքի մեջ անկման պատճառով, մենք բոլորս այս աշխարհ եկել ենք մարմնավոր ծննդի միջոցով: Այսպիսով՝ մա- հը բոլորիս հասավ: Այն ժամանակից, երբ փրկագնման գործը լիովին կատարվեց, թշնա- մուն միշտ հաջողվել է աղավաղել Աստծո Խոսքը մակերեսային հավա- տացյալների համար և այնպես անել, որ հավատան իր կրոնական մոլորու- թյուններին: Առաջին եկեղեցին միայն կարճ ժամանակ մնաց մաքուր, աստ- վածային վարդապետության մեջ: «Մեկ Տեր, մեկ հավատք, մեկ մկրտու- թյուն» ուսմունքը (Եփես.4:5) ուշադրությունից դուրս մղվեց «կեղծարար- ների» կողմից: Մասնավորապես, Պողոսը ստիպված եղավ բացատրվել սուտ վարդապետների հետ իրենց ոչ սուրբգրային ուսմունքների վերաբեր- յալ, որոնք միշտ գալիս են դևերից (1 Տիմ.4-րդ գլուխ): Նա նախօրոք ասաց, որ եկեղեցում կհայտնվեն մարդիկ և կսովորեցնեն կեղծ վարդապետու- թյուններ: Այդպես էլ պատահեց, չնայած որ նա քարոզել է Աստծո ողջ խոր- հուրդը և Սուրբ Հոգու առաջնորդությամբ երեցներ կարգել եկեղեցում (Գործք 20:24-32): Նա և մյուս առաքյալները հավատացյալներին զգուշաց- րին այն մարդկանց դեմ, ովքեր երկպառակություններ են առաջացնում և հեռանում ողջամիտ վարդապետությունից: Դա սկսվեց Եդեմի պարտեզից: Ամեն ինչ այնտեղ սկսվեց: Տեր Աստված տվել էր հատուկ նախազգուշացում. «Բայց բարիի ու չարի գիտութեան ծառէն մի՛ ուտեր, քանզի այն օրը, որ անկէ ուտես, անշուշտ պիտի մեռ- նիս» (Ծննդ.2:17): Աստված միշտ մտածում է այն, ինչ ասում է, և ասում է այն, ինչ մտածում է: Թշնամին աղավաղում և շուռ է տալիս Աստծո Խոսքը, կասկածի տակ է դնում այն և ասում. «Ի՜նչ, Տերն ասաց, որ չպե՞տք է ուտեք պարտեզի բոլոր ծառերից»: Եվ ասաց. «Ոչ թէ անշուշտ պիտի մեռնիք, քանզի Աստուած գիտէ, թէ այն օրը, որ անկէ ուտէք, աչքերնիդ պիտի բացուին եւ աստուածներու պէս պիտի ըլլաք՝ բարին ու չարը գիտնա- լով» (Ծննդ.3:1-7): Այո՛, երբ դա կատարվեց, նրանց աչքերը իրոք բացվե- ցին: Բայց մեղքի մեջ անկումի պատճառով մերկ և Աստծուց զատված գտն- վեցին: Թզենու տերևները բավական չէին նրանց ամոթը ծածկելու համար. այսօր էլ ոչ մի օգուտ չունի փորձել եկեղեցու՝ մեղքի մեջ անկման ամոթը թաքցնել ցանկացած կրոնի թզենու տերևներով:
Թշնամին միշտ գալիս է շատ կրոնասեր կերպարանքով, լուսո հրեշտակի պես (2 Կորնթ. 11-րդ գլուխ) և «Գրված է» խոսքով: Ճշմարտությունն էլ, կեղծիքն էլ ներշնչված են: Այն, ինչ ճշմարիտ է և գալիս է Աստծո Հոգուց, անընդհատ հաստատում է իր ճշմարտացիությունը, որովհետև «…Աստծո մարդիկ խոսեցին Սուրբ Հոգուց մղված» (1 Պետր.1:20,21): Որպես նա- խազգուշացում՝ գրված է. «Հոգին հայտնապես ասում է, որ վերջին ժա- մանակներում ոմանք հավատքից կհեռանան և կհետևեն մոլար ոգինե- րի և դևերի ուսմունքների» (1 Տիմ.4:1):«Որովհետև ժամանակ կգա, երբ ողջամիտ վարդապետությանը չեն հանդուրժի, այլ իրենց հատուկ ցանկությունների համաձայն ուսուցիչներ կդիզեն իրենց վրա՝ իրենց ականջներին հաճելի եղածների համեմատ: Եվ իրենց ականջները ճշ- մարտությունից հետ կդարձնեն ու առասպելների հետևից գնալով կմոլորվեն» (2 Տիմ.4:3,4): «Եվ այն ժողովրդի մեջ սուտ մարգարեներ էլ կային, ինչպես ձեր մեջ էլ պիտի սուտ ուսուցիչներ լինեն, որ կորս- տական հերձվածողություններ ներս կբերեն և ուրանալով այն Տիրո- ջը, որ իրենց գնեց՝ իրենց վրա վաղահաս կորուստ կբերեն» (2 Պետր. 2:1): Ամեն քարոզիչ պետք է ինքն իրեն հարց տա. ինքը քարոզում է ինչ-որ «քրիստոնեական» պատգա՞մ, թե՞ Քրիստոսի Պատգամը: Յուրաքանչյու- րը, անկախ նրանից, քարոզում է, թե գրում, պետք է քննի ինքն իրեն և քննվի ուրիշների կողմից՝ իմանալու համար, թե ինքը քարոզում է ճշմա- րիտ, թե՞ սուտ վարդապետություն:Անկեղծ լինելը բավարար չէ, որովհետև յուրաքանչյուրը իր չափով անկեղծ է: Պետք է ամեն ինչ քննել Սուրբ Գրքով, որովհետև «Ամբողջ Գիրքն աստվածաշունչ է ու օգտակար՝ սովորեց- նելու…» (2 Տիմ. 3:16, 17): Ավանդույթները և կրոնական համոզմունքները Աստծո առջև արժեք չունեն, եթե նույնիսկ մեջբերվում է Սուրբ Գիրքը, երբ այդ մեջբերումների նշանակությունը հասկացվում և կիրառվում է սխալ ձևով: Ավելի ճշգրիտ քննումից հետո մնում է միայն սեփական արդարու- թյունը: Այժմ պետք է ճանաչել այն մեծ տարբերությունը, որ կա Խոսքի ճշմարիտ նշանակության և Խոսքի վերաբերյալ արված բազմաթիվ մեկնությունների միջև: Պողոսն ուզում էր Քրիստոսին՝ երկնային Փեսային, ներկայացնել մի անարատ Հարս?Եկեղեցի, որը կկարողանար Փեսային հանդիպել որպես մաքուր, անարատ կույս, որը ոչ մի հոգևոր շնություն չի գործել: Բայց նա անմիջապես արտահայտում է այն վախը, որ ինչպես օձն իր խորամանկու- թյամբ Եվային խաբեց, այնպես էլ այդ միամիտ հավատացյալները, որոնք հավատարմորեն լսում էին, նույնպես խաբվեն, եթե իրենց ուրիշ Հիսուս քարոզվի, կամ ուրիշ ավետարան, և մի օտար հոգի գործի
(2 Կորնթ.11:2?4): Մինչդեռ ո՞վ է պատրաստ ընդունելու, որ մենք ծնվել ենք քիչ թե շատ կեղծված քրիստոնեության մեջ: Նրանք, ովքեր շարու- նակում են հարատևել մոլորության մեջ՝ առանց այդ իմանալու, նույնպես կնստեն մեղադրյալի աթոռին, որովհետև հոգևոր գիտության բացակայու- թյունը մեզ պատժից չի ազատում: Սրա մասին պետք է մտածի ամեն քա- րոզիչ և Աստծո Խոսքի լույսի տակ քննի իր ասածները՝ իմանալու համար, թե արդյոք չի հաղորդում կեղծված ավետարան: Իրոք, այն մարդը, որ փո- խանցում է կեղծված թղթադրամ, կպատժվի, եթե նույնիսկ չգիտեր, որ դրա- մը կեղծ է: Այն հավատացյալները, ովքեր ընդհանրապես անգիտակից են, ապա- վինում են թշնամու փաստարկներին, որոնք շարունակում են տարածել քրիստոնեական դպիրները: Եվան ամենևին չնկատեց, որ ինքը մոլորու- թյան մեջ է և խաբվել է թշնամու կողմից, որովհետև նա այնքան հմուտ կեր- պով ձևափոխեց և շրջեց Խոսքը և դրանով իսկ մահացու թույնով թունավո- րեց Եվային: Մենք էլ ոչինչ չենք նկատել մինչև արթնանալը և լուսավորվե- լը: Նախ թշնամին կասկած դրեց Աստծո Խոսքի նկատմամբ: Նա կանգ էր առել նույն թեմայի վրա, բայց ոչ Խոսքի սկզբնական Ճշմարտության, այն Խոսքի, որ դուրս էր եկել Աստծո բերանից: Այսօր նույնպես դրա մեջ է կրոնական աշխարհում գոյություն ունեցող մեծ մոլորությունը: Սատա- նան ոչ մի սեփական թեմա չունի. մեծամասնությունը դա չի հասկանում: Նա միշտ օգտագործում է հարանվանությունների կրոնական թեմաները: Նա սեփական վարդապետություն չունի. նա հմուտ կերպով վերցնում է Աստծո Խոսքը և աղավաղում այն: Դրանք Աստծո, մկրտության, Տերունա- կան ընթրիքի և այլնի վերաբերյալ թեմաներն են, որոնց նա հավատալ է տալիս ոչ աստվածաշնչային ձևով: Նա գալիս է «Գրված է» խոսքով, ինչ- պես կարդում ենք Մատթեոսի ավետարանի չորրորդ գլխում: Այն ժամա- նակ նա գրված Խոսքը հանեց և առանձնացրեց իր համատեքստից (և հենց դրա մեջ է գայթակղությունը), հիմա էլ նույնն է անում: Ոմանց նա մեջբերում է Մատթ.28:19 համարը, մյուսներին՝ Հովհ.20:23 համարը, բայց զգուշանում է հիշատակել Գործք 2:38 համարի «Գրված է նաև»?ը: Նա միշտ հակասություն կդնի սուրբգրային հատվածների միջև, մինչդեռ Աստ- ծո Հոգին սուրբգրային յուրաքանչյուր հատված ներդաշնակության մեջ է դնում մյուս հատվածների հետ: Սատանան չի ժխտում ո՛չ Աստծուն, ո՛չ Աստծո Խոսքը: Բայց օր ու գիշ- եր զբաղված է իր գաղափարները թելադրելով մարդկանց, հատկապես նրանց, ովքեր գտնվում են աստվածաշնչյան դպրոցներում և քարոզիչներ պատրաստող ճեմարաններում, ինչպես նաև հոգևորականությանը: Եդեմի պարտեզում բնական մարմնի՝ մեղքի մեջ անկումը խաբեության հետևանք
էր, և ողջ աշխարհն այսօր տանջվում է դրա պատճառով: Եկեղեցում առկա է Աստծո և Նրա Խոսքի հանդեպ ուրացողությունը, որն անհնազանդության միջոցով տանում է Աստծո Խոսքից շեղումներին, որոնց պատճառով տանջ- վում է եկեղեցին այսօր և միշտ: 325 թվականին տեղի ունեցած Նիկիայի առաջին տիեզերական ժողովի ժամանակ տարբեր կրոնական հոսանքների 250 ներկայացուցիչները բա- նավիճում էին աստվածաշնչային թեմաների վերաբերյալ, հատկապես Քրիստոսի և Աստվածության: Մինչդեռ պետք է մեզ հարց տանք. ինչո՞ւ եր- բեք մարգարեները և առաքյալները այդ թեմաների վերաբերյալ վեճեր չունեցան: Ինչքան լաց եղավ երկինքը և ուրախացավ դժոխքը, երբ այս աշխարհի իշխանին հաջողվեց չեղյալ հայտարարել Աստծո Խոսքը և դրա փոխարեն ներմուծել տեսություններ, որոնք ձևակերպվել են Աստծուն բոլորովին չճա- նաչող մարդկանց կողմից: Հելլենիզմը և հեթանոսական փիլիսոփայական մտածողությունը ակնհայտ կերպով իշխել են եկեղեցու հայրերին: Քանի որ նրանցից ոչ ոք չգիտեր արամեական կամ եբրայական լեզուն՝ բնագիրը կարդալու համար, ոչ ոք չգիտեր Հին Կտակարանի բնույթը՝ փրկության պատմության հետ կապված, ոչ էլ ճանաչում էր Իսրայելի Աստծուն: Բոլորը ընդունել էին քրիստոնեությունը որպես կրոն, բայց նրանցից ոչ ոք չէր ըն- դունել Քրիստոսին որպես Փրկիչ և Տեր: Նրանցից ոչ ոք չէր կարող վկայել, որ աստվածային կոչում է ստացել: Մենք կարող ենք կարդալ եկեղեցու պատմության ճանաչված պատմագիրների գրառումներում, որ եկեղեցու բոլոր հայրերը առանց բացառության իրենց չար հայտարարություններով հրեաների հանդեպ ատելություն են սերմանել: Իգնատիոս Անտիոքցին սկ- սեց, և բոլորը հետևեցին նրա օրինակին: Հուստինիանոսը, Հիպպոլիտոսը, Ցիպրիանոսը, Գրիգոր Նյուսացին, Որոգինեսը, ինչպես նաև Տերտուլիանո- սը և Աթանասը, մինչև Ոսկեբերանը, Հերոնիմոսը և այլն: Լևոն առաջինը, որն իշխանության անցավ 441 թվականից և բողոքականների տեսանկյու- նից ճանաչված է որպես առաջին Պապը, նրանց բոլորին գերազանցեց: Եկեղեցու իշխանների ազդեցության ներքո միայն անեծքներ, չար մեղադ- րանքներ և հրեաների արտաքսումներ եղան: «Տիեզերաժողովի հայրերի» (ինչպես նրանց հետագայում անվանեցին) ազդեցության առաջին կոնկ- րետ հետևանքը հայտնի դարձավ արդեն 321 թվականին, երբ Կոնստան- տինուս կայսրը պատժի սպառնալիքի տակ հրամայեց, որ հրեաներին ար- գելված էր տոնել շաբաթը, և նրանց ստիպում էր պատվել կիրակին: Շատ ժողովարաններ փակվեցին և դարձան եկեղեցիներ: Նոր Կտակարանից մեջբերումները սատանան աղավաղեց եկեղեցու հայրերի համար և նրանց մղեց անարգելու հրեաներին որպես «Քրիստոսին սպանողների», մերժելու
և անիծելու նրանց: Մինչդեռ Իսրայելին անիծողը անիծված է Աստծո կող- մից (Թվոց 24:9): Այն բանից հետո, երբ Թեոդոսիոս 1?ին կայսրը (347?395) 380 թվակա- նի փետրվարի 28?ին Երրորդության հանդեպ հավատքը հռչակեց որպես միակ պետական կրոն, և Կոստանդնուպոլսի ժողովը այն հաստատեց 381 թվականի մայիսին, բոլորին ստիպեցին ընդունել այդ հավատքը: Միայն յոթ խաչակրաց արշավանքների ժամանակ, 1095?1291 թվականներին, հազիվ 200 տարվա ընթացքում 22 միլիոն մարդ սպանվեց պետական եկե- ղեցու կողմից: «Deus lo vult!»՝ «Աստված է այդ ուզում». սա էր Գոտֆրիդ Բուլյոնացու ռազմակոչը: Առաջին խաչակրաց արշավանքի համար հրա- մանը եկավ Ուրբանոս Երկրորդ պապից՝ «հանուն Հոր և Որդու և Սուրբ Հո- գու»: Մի ձեռքում խաչ, մյուսում՝ սուր, խաչակրաց արշավողները մեծ կո- տորածներ արեցին: Ամբողջությամբ վերցրած, մինչև միջնադարը, 50?60 միլիոն մարդ դարձան նահատակները «Երրորդության եկեղեցու», որը մի- աժամանակ պետական իշխանությունն էր Հռոմեական սրբազան կայսրու- թյունում: Քրիստոնեական դարաշրջանում նա նույնպես պատասխանատու է հրեաների հանդեպ բոլոր հալածանքների համար: Շատ հեղինակներ են փնտրում իսկական պատճառը սարսափելի Ողջակիզման (հրեաների կո- տորածը նացիստների կողմից), որը սպանեց 6 միլիոն մարդու: Նա, ով կարդացել է Դանիել Գոլդհեյգինի և ուրիշ հեղինակների գրքերը, գիտի, թե որն է Հռոմի եկեղեցու դերը: Եկեղեցու հայրերի ժամանակներից ի վեր՝ չոր- րորդ դարում նրանց կողմից սերմանված անտիսեմիտական սերմերը հե- տագայում անդադար հայտնվեցին նաև Մարտին Լյութերի, բողոքականնե- րի, ուղղափառների միջոցով և ողջ քրիստոնեության մեջ: Ըստ Հայտն.6:9?11 համարների, սպանվածների հոգիները վրեժխնդրություն են աղաղակում: Ինչպես վկայում է պատմությունը, պատերազմներն ունեցել են քաղա- քական նախադրյալներ, բայց հալածանքներն ունեցել են կրոնական նա- խադրյալներ: Բոլոր խարույկները, որոնք չեն խնայել ո՛չ երեխաներին, ո՛չ ծերերին, «սուրբ ինկվիզիցիան», որը առանձնապես դաժանորեն մոլեգնեց Իսպանիայում, և վերջապես պատմության մեջ եղած բոլոր նահատակու- թյունները պետք է վերագրել հռոմեական «Երրորդության պետական եկե- ղեցուն»: Միջնադարում, երբ իշխում էր միայն Հռոմի եկեղեցին, գոյություն չունեին մարդու ոչ մի իրավունք, խղճի, կրոնի, խոսքի ազատություն: Կար- ծում են, որ կախարդուհիներին այրելու համար նախատեսված խարույկնե- րի թիվը 1430?ական թվականներից սկսած հասել է 60 հազարի: Ֆրանսի- այում Սուրբ Բարդուղիմեոսի գիշերվա ընթացքում՝ 1572 թվականի օգոստոսի 23?ին և 24?ին տեղի ունեցած բողոքական հուգենոտների կոտորա- ծի ժամանակ, մեկ գիշերվա ընթացքում սպանվել է 20?30 հազար մարդ: Աստվածաշունչը՝ երկրի վրա եղող միակ Գիրքը, որը պարունակում է զուտ Ճշմարտությունը, երբեք որևէ ազգի պատասխանատու չի համարում նա- հատակությունների համար: Ոչ մի տեղ գրված չէ՝ «Իսպանական ազգը պա- տասխանատու է ինկվիզիցիայի համար»: Նաև չենք կարդում՝ «Ֆրանսիա- ցիները պատասխանատու են հուգենոտների կոտորածի համար», ոչ էլ՝ «Գերմանացի ժողովուրդը պատասխանատու է Ողջակիզման համար»: Նաև ոչ ոք չի ասի. «Ավստրիացիները նույնպես մեղավոր են, որովհետև Հիտլերն ավստրիացի էր, իսկ Էյխմանը՝ ավստրիացի?գերմանացի: Սուրբ Գիրքը հստակորեն վկայում է, որ Հռոմի եկեղեցին է պատասխանատու նա- հատակների թափած արյան համար: «Մեծ Բաբելոն … սրբերի արյունով … արբած» (Հայտն.17:5,6): «Եվ նրա մեջ գտնվեց մարգարեների, սրբերի և երկրի վրա բոլոր սպանվածների արյունը» (Հայտն.18:24 և այլ համարներ): Քանի որ Հին Կտակարանն ընդհանրապես մերժված է եղել եկեղեցու իշխանների կողմից, նրանք չէին կարող հասկանալ Նոր Կտակարանը: Նրանք չհասկացան, որ Նոր Կտակարանը գրողները ընդգծել են Հին Կտա- կարանի կարևորությունը և այնտեղից մեջբերել են 845 հատված, որ ընդու- նել և պատվիրել են հրեաների և հեթանոսների միջև եղած հարաբերու- թյունները, ինչպես նաև օրենքի և շնորհքի միջև եղած կապը՝ համաձայն Աստծո փրկության ծրագրի: Սուրբ Գրքի խոսքերով՝ տիեզերաժողովների հայրերը ընդամենը կույրեր էին, որոնք ուզում էին առաջնորդել ուրիշ կույ- րերի: Իրենք էլ, իրենց հետքերով քայլողներն էլ կգտնվեն մեղադրյալի աթոռին Աստծո դատաստանի օրը: Քրիստոնեությունն այսօր դեռ ապրում է իրենց «եռամիասնական հավատամք»?ի մեջ, որը իրենք են գտել և ձևակերպել և որն աղտոտված է արյունով, որովհետև մղել է մերժելու և անարգելու հրեաներին: Ո՛հ, Տե՛ր, ողորմի՛ր: Հավատքի ոչ մի կետ, ոչ մի վարդապետություն կարիք չուներ նոր ձևակերպման: Նոր Կտակարանը ճշմարիտ առաքելական?մարգարե- ական ուսմունքով արդեն գտնվում էր Նոր Կտակարանի կանոնի մեջ, որը հավիտյան մնում է միակ ճշմարիտ չափանիշը: Նոր Կտակարանի եկեղեցին շինված է առաքյալների և մարգարեների հիմքի վրա, որի անկյունաքարը Քրիստոսն է (Եփես.2:20): Պողոսը, որպես Տիրոջ կողմից հաստատված իմաստուն ճարտարապետ, դրել է դրա հիմքը: Բայց կարևոր է այն հարցը, թե ինչպես են կառուցում մյուսները (1 Կորնթ.3:10?15): Ըստ 1Տիմ.3:15 համարի Հիսուս Քրիստոսի ճշմարիտ եկեղեցին Ճշմարտության սյունն ու հաստատությունն է, ոչ թե ստու- թյան կրոնական ապաստարան (Ես.28:17): Ո՛չ Հին, ո՛չ էլ Նոր Կտակարանում չկա մի դեպք, որտեղ բանավեճ լինի Աստծո և Նրա հայտնության վե- րաբերյալ: Աստծո ծառաները ճանաչում էին Տեր Աստծուն և ոչ մի դեպքում չէին դիպչում Նրա հայտնություններից ոչ մեկին: Աստծո ծառաներից ոչ մե- կի մտքով չէր անցնի Աստծո բազմազան հայտնությունների պատճառով բաժանել Աստծուն, մի քանի Անձ դարձնել այն Մեկին, որի մասին խոսում է Աստվածաշունչը իր 66 գրքերում: Մենք պետք է շատ լրջորեն հարցնենք. ի՞նչ իրավունքով են Աստվա- ծաշնչի վարդապետները, աստվածաբանության պրոֆեսորները, քարոզիչ- ները և ավետարանիչները, որոնք գտնվում են բողոքականության մեջ և Ռեֆորմացիայի ժամանակներից ծնունդ առած բոլոր եկեղեցիներում, պաշտպանում Հռոմեական կայսրության եկեղեցու ներմուծած վարդապե- տությունները: Այդպիսով չե՞ն շփոթում աստվածային իրավունքը կանոնա- կանի հետ: Քրիստոսի կողմից ճշմարտապես ուղարկվածը, լինի առաքյալ, մարգարե, ավետարանիչ թե հովիվ, ի՞նչ ընդհանուր բան ունի հարյուրա- վոր տարիներ հետո տարբեր ժողովների ժամանակ հաստատված հավա- տո հանգանակի հետ: Ի՞նչ իրավունքով են այդ բանը կոչում «Առաքելա- կան հավատո հանգանակ»: Առաքյալների դավանանքներն ու վարդապետությունները հնարավոր է գտնել միմիայն Գործք առաքելոց գրքում և առաքյալների թղթերում: Մնա- ցած բոլոր բաները միայն կեղծումներ են, որոնք ծնունդ են առել աստվա- ծաշնչյան հատվածների սեփական մեկնություններից: Թշնամին արդեն սկսել էր այդպես գործել սկզբնական քրիստոնեության մեջ՝ մեկնաբանելով Աստծո Խոսքը, և այն ժամանակից ի վեր չի դադարում այդ անել: Առանց իմանալու՝ ողջ կրոնական աշխարհը հոգևորապես կույր է և մնում է մոլո- րության մեջ, եթե միայն հայտնություն չտրվի իրեն: Թեև շքեղորեն զար- դարված են սուրբգրային հատվածներով, նաև բողոքական ուսմունքները մնում են ոչ սուրբգրային, և նույնիսկ «Լրիվ Ավետարանի» եկեղեցիներում և համայնքներում դրանք ծածկված են բաբելոնյան ծածկոցով: Խոսքի սկզբնական նշանակությունը ամենուրեք փոխարինվել է սեփական մեկնություններով:
Available translations