Book

Սկզբում էր Խոսքը, ոչ թե մեկնությունը

Ewald Frank

library_books Chapters: 18 calendar_month 12. 11. 2026 headphones Audiobooks

Navigate

Chapters

expand_more

Navigate

Chapters

Jump to any chapter without leaving the reader.

Chapter 3

ԱՄԵՆ ԲԱՆ ՔՆՆԵՑԵՔ

3 / 18

ԱՄԵՆ ԲԱՆ ՔՆՆԵՑԵՔ

Այժմ խոսենք մի բանի մասին, որը շատերի համար առաջին ան- ակնկալն է, այնպիսի անակնկալ, որ ցնցում է ամեն ինչ և ամենքին: Աստ- վածաշնչում նշված ոչ մի գործողություն երբեք չի կատարվել հանուն Հոր, Որդու և Սուրբ Հոգու: Հուսանք, որ այս կարևոր պնդումը դեռևս ոչ

սուրբգրային ավանդույթների մեջ գտնվողների մեջ կառաջացնի տևական և բժշկող ցնցում: Աստծո ճշմարիտ զավակների համար, ովքեր իսկապես հավատարիմ են Աստվածաշնչին (ոչ թե հավակնում են, թե հավատարիմ են), նշանա- կություն չունի, թե ինչ են ասել Աթանասը, Օգոստինոսը, Տերտուլիանոսը, Հերոնիմուսը և ուրիշները, այլ այն, ինչ ասել են Պետրոսը, Հովհաննեսը, Հակոբոսը և Պողոսը և այն, ինչ գրված է Խոսքի մեջ և որը մեզ համար «Այսպես է ասում Տերն»? է: Այն, ինչ Աստված ասել է Իր ծառաների բերանով, որոնք խոսել են Իր անունով, Սուրբ Հոգուց շարժված, չի գտնվում ոչ մի կատեխիզիսում, եկեղեցու վարդապետության ոչ մի գրքում, ոչ էլ «Դիդախեի» մեջ, որը սխալմամբ կոչում են «Տասներկու առաքյալների վարդապետու- թյուն», առավել ևս ոչ էլ Թալմուդում կամ Ղուրանում, այլ միայն Աստ- վածաշնչում: Միայն մեկ Բացարձակ Հիմք կա՝ Սուրբ Գիրքը: Աստծուց վախեցող բոլոր մարդիկ պետք է լրջորեն վերաբերվեն այն փաստին, որ սկզբնական քրիստոնեության մեջ ոչ մի աղոթք չի սկսվել ու չի վերջացել եռամիասնական ֆորմուլայով: Ո՛չ մի մկրտություն, ո՛չ մի բժշկություն, ոչ մի օրհնություն, բացար- ձակապես ոչինչ աստվածաշնչյան ժամանակներում չի կատարվել այս ֆորմուլայով՝ «Հանուն Հոր, Որդու և Սուրբ Հոգու»: Դա համարվում է ինք- նին ընդունելի միայն կրոնական ավանդույթներից ելնելով: Բայց հիմա բոլորս պետք է ուսումնասիրենք Սուրբ Գիրքը այնպես, ինչ- պես գրված է, և ճանաչենք իրականությունը: Նա, ով ուսումնասիրել է եկե- ղեցու համաշխարհային պատմությունը՝ գիտակցաբար նայելով այդ կարևոր թեմային, կցնցվի՝ տեսնելով, որ մինչև քրիստոնեության երկրորդ դարի վերջը, հետևելով առաքյալների օրինակին, ամեն գործողություն կա- տարվել է Տեր Հիսուս Քրիստոսի անունով. հենց դա էլ զարմանալի ձևով Սուրբ Գրքից փոխանցվել է մեզ սկզբնական քրիստոնեության վկաների՝ Հիսուսի ժամանակներում ապրած մարդկանց միջոցով: Հենց դրա վրա էլ կանգնած եմ ես՝ առաքյալների և մարգարեների ուս- մունքի վրա: Ես ուրիշ բան չեմ կարող անել: Թող Աստված օգնական լինի ինձ: Ներքոհիշյալ հարցերը ոչ ոքի վիրավորելու համար չեն, այլ քննելու և լուսաբանելու: Յուրաքանչյուր ընթերցող պետք է սիրով, նաև անհրաժեշտ լրջությամբ մտածի և կատարի անհրաժեշտ ուղղումներ:

Available translations