Book

Սկզբում էր Խոսքը, ոչ թե մեկնությունը

Ewald Frank

library_books Chapters: 18 calendar_month 12. 11. 2026 headphones Audiobooks

Navigate

Chapters

expand_more

Navigate

Chapters

Jump to any chapter without leaving the reader.

Chapter 13

ՄԵԾ ՈՒՐԱՑՈՒԹՅՈՒՆԸ

13 / 18

ՄԵԾ ՈՒՐԱՑՈՒԹՅՈՒՆԸ

Ի՞նչն է պատճառը, որ նույնիսկ այն եկեղեցիներում, ուր դեռևս վերջերս աղոթքները շնորհաց աթոռին բարձրանում էին Հիսուս Քրիստոսի Անունով, այժմ բարձրանում են աստվածաշնչյան հիմքը լքած եկեղեցիների վարդա- պետության ավանդական ընթացքի համաձայն: Եթե այսօրվա եկեղեցու առաջնորդները ընդունեն, որ Աստված հիմա ամեն ինչ վերադարձնում է իրենց ճիշտ վիճակին, մի՞թե հակառակը չէր տեղի ունենա: Պողոսը նորից չէ՞ր հարցնի. «Ձեզ ո՞վ հմայեց» (Գաղատ.3:1): Շատ տարօրինակ բաներ են ներմուծվել, հատկապես խարիզմատիկ դավանան- քի հավաքույթների ժամանակ: Մարդիկ առանց իրենց կամքի հայտնվում են տարօրինակ ազդեցության տակ, «դիսկո երաժշտության» ներքո և լցված են խանդավառությամբ: Նրանք, ովքեր մասնակցում են այդպիսի հավաքույթներին, պատվիրան են դարձնում այն ամենը, ինչ իրենց ասվում է: Նրանք պատասխանում են հրավերին և, ինչպես սպասվում էր, մեջքի վրա վայր են ընկնում: Խարիզմատները դա բացատրում են նրանով, որ «հարվածվել» են Սուրբ Հոգու կողմից և մտել են Աստծո հանգստի մեջ: Բայց իրո՞ք այդպես է: Սուրբ Գիրքը կարդացող ամեն մարդ գիտի, որ բոլորը, առանց բացա- ռության, Աստծո ներկայության մեջ ընկել են երեսի վրա. Աբրահամից (Ծննդ.17:3), Մովսեսից և Ահարոնից (Թվոց 14:5), սկսած մինչև Հեսուն (Հե- սու 5:14) և նույնիսկ ողջ Իսրայելը տաճարի ընծայման ժամանակ (3 Թագ.18:39): Դավիթն աղաղակեց. «Եկէք, երկրպագութիւն ընենք ու ծռինք. ծունկ կրկնեք մեզ ստեղծող Տէրոջը առջեւ» (Սաղմ. 95:6): Դա- նիելը նույնպես ընկավ երեսի վրա (Դան. 8:18): Գեթսեմանի պարտեզում Հիսուսն ընկավ երեսի վրա (Մատթ. 26:38?42): Պողոսը գրում է 1 Կորնթ.14:25 համարում, որ այնտեղ, ուր Աստծո Հոգին գործում է մարգա- րեության պարգևի միջոցով, մարդիկ ընկնում են երեսի վրա: Հովհաննեսը նույնպես Պատմոս կղզում ընկավ երեսի վրա (Հայտն.1:17): Այո՛, նույնիսկ երկնային զորքերը երկրպագության ժամանակ ընկնում են երեսի վրա. «Եվ բոլոր հրեշտակները կանգնել էին աթոռի, երեցների և չորս կենդանիների շուրջբոլորը և աթոռի առաջ ընկնում էին երեսի վրա ու երկրպագում էին Աստծուն՝ ասելով. «Ամեն, օրհնությունը, փառքը, իմաստությունը, գոհու- թյունը, պատիվը, կարողությունը և զորությունը մեր Տեր Աստծուն լինեն հավիտյանս հավիտենից. ամեն» (Հայտն. 7:11,12): Ինչ?որ մեկը պետք է ասի, որ ինչ?որ բան այնպես չէ, և նախազգուշա- ցում պետք է տրվի: Աստծո Խոսքի մեջ մեջքի վրա ընկնելը սպառնալիք է նրանց համար, ովքեր չեն ուզում լսել և չեն մտել աստվածային հանգստի մեջ. «Ուստի Տէրոջը Խօսքը պիտի ըլլայ անոնց՝ խրատ խրատի վրայ, խրատ խրատի վրայ, հրաման հրամանի վրայ, հրաման հրամանի վրայ, քիչ մը հոս, քիչ մը հոն, որպէս զի երթան, կռնակի վրայ իյնան ու կոտրտին եւ որոգայթի մէջ իյնալով, բռնուին» (Ես. 28:7?13): Այս գր- վածն է կատարվում այժմ և ամենուրեք: Երբ մարդիկ վայր են ընկնում ինչ- պես քիչ առաջ ասված Խոսքի մեջ, չենք կարող խոսել օրհնության մասին, այլ դատապարտության: «Քննեք հոգիները» հորդորը այսուհետ և հատկա- պես հիմա ժամի պատվիրանն է: Բայց քննել պետք է միայն Աստծո Խոսքի հետ համեմատելով: Այժմ՝ ժամանակների վերջում, մոլորեցնող հոգիները շատ նման են Աստծո իսկական դրսևորումներին, որպեսզի «եթե հնարա- վոր լինի, ընտրյալներին էլ մոլորեցնեն» (Մատթ. 24:24): Եթե գործեր նույն Աստծո Հոգին, որ գործում էր սկզբում, ուրեմն ամեն ինչ այնպես կլիներ, ինչպես սկզբում էր. նույն հավատքը, նույն մկրտությունը, նույն ծառայու- թյունները, Հոգու նույն պարգևները և պտուղները պետք է հայտնվեին: Նո- րից մոլորեցնող բաները միախառնվել են ճշմարիտների հետ, և այդպիսով, մոլորությունը շարունակվում է: Դեռ ինչքա՞ն կշարունակվի:

Նա, ով չի հասկանում, որ սա Քրիստոսի վերադարձից առաջ եղող վեր- ջին կարևոր ժամանակաշրջանն է, որի ընթացքում ամեն ինչ պետք է վերա- դառնա սկզբնական աստվածաշնչյան վիճակին և կարգի դրվի, չի տեսնի վարդապետական հարցերում շտկվելու անհրաժեշտությունը: Այն, ինչ Պո- ղոսը նախօրոք ասել էր՝ մարգարեանալով վերջին ժամանակների մասին, մենք այժմ տեսնում ենք դա: Մեծ ուրացությունը անդադար առաջ է գնում, որպեսզի անօրենության մարդը բարձրանա և ճանաչվի որպես բարոյա- կան և կրոնական իշխանություն և գնահատվի մոլորակի մասշտաբով: Իրական թշնամին կորստյան որդին է, որը գոռոզացած է բոլորի նկատ- մամբ և իրեն համարում է ամեն բանում գիտուն, որն աստված պիտի կոչ- վի կամ պաշտվի: Մարդկանց մեծամասնությունը չի նկատում, որ ողջ կրո- նական աշխարհը լսում է նրան մեկ կամ նույնիսկ երկու ականջով, և այդ- պիսով գտնվում են նույն նավում: Աստվածաշունչն ասում է, որ բոլոր նրանք, ովքեր սեր չունեն Ճշմարտության հանդեպ, որը միմիայն հավիտե- նապես մնացող Աստծո Խոսքն է, կստանան մոլորության ներգործություն, որ ստության հավատան (1 Թես. 2?րդ գլուխ): Որովհետև նա, ով չի հա- վատում Աստծո բնօրինակ Խոսքին, դատապարտված է հավատալու կեղծված խոսքի ստերին: Նա, ով չի հավատում Աստծո Որդուն, կհավա- տա կորստյան որդուն: Նա, ով չի հավատում այն բանին, ինչ Աստված ասաց ճշմարիտ Մարգարեի, Մեսիայի, Օծյալի միջոցով, ինչպես շեշտում է Պետրոսը. «Եվ այնպես կլինի, որ ամեն մարդ, ով այն մարգարեին չլսի, ժողովրդի միջից պիտի ջնջվի» (Գործք 3:17?26), նա կհավատա սուտ մարգարեի ասածին (Հայտն.19:20): Նա, ով կատարելապես և լիովին չի հավատում Քրիստոսի ասածին, կհավատա հակաքրիստոսի ուսմունքին: Պետրոս կամ Պողոս առաքյալներին վկայակոչելը ոչ ոքի ոչ մի օգուտ չի տա, եթե չկա կատարյալ ներդաշնակություն նրանց աստվածաշնչյան ուս- մունքների և գործերի հետ: Մեր հավիտենական կյանքի հարցն է վճռ- վում: Միայն այն ժամանակ, երբ մարդիկ հավատան այնպես, ինչպես Սուրբ Գիրքն է ասում, կհայտնվի Հոգուց բխած կյանքը: Խոսքը սերմն է (Ղուկաս 8:11), իսկ աստվածային կյանքը, որը Սերմի մեջ է, կհայտնվի մի- այն նրանց մեջ, ովքեր այն ընդունել են հավատքով և մեռել են Քրիստոսի հետ. «Բարի սերմը ցանողը Մարդու Որդին է: Արտն աշխարհն է, բարի սեր- մը նրանք են, որ արքայության որդիներն են, իսկ որոմները չարի որդիներն են» (Մատթ.13:37,38): Բազմաթիվ սուտ մարգարեները և սուտ օծյալները, այսինքն վերջին ժամանակների հրաշքներ գործողները, որոնց մասին նախօրոք ասել էր մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսը (Մատթ. 24?րդ գլուխ), համաձայն են երրոր- դության վարդապետության հետ, որը չի ճանաչվել ո՛չ Քրիստոսի, ո՛չ էլ

առաքյալների կողմից: Նրանք ընդունում են եռամիասնական մկրտությու- նը և, այդպիսով, հակառակվում են Քրիստոսին և առաքյալներին: Բայց առաջին եկեղեցին մնում էր առաքյալների վարդապետության մեջ(Գործք 2:42): Այդպիսով, չնայած արտաքին ապացույցներին՝ Խոսքով քննելուց հետո պարզվում է, որ նրանք սուտ առաքյալներ են (Հայտն. 2:2): Ըստ Մատթ.7:21 համարի, նրանք են, որ վկայում են, թե ամեն ինչ արել են Հիսուսի Անունով: Մինչդեռ նրանք ուրանում են այն Անունը, որը եր- գում են և օգտագործում: Նրանք կտրականապես մերժում են մկրտվել Պողոսի նման (Հռոմ.6:3), աստվածաշնչյան ձևով՝ Տեր Հիսուս Քրիստո- սի Անունով: Նրանք պատրաստ չեն կրելու Քրիստոսի նախատինքը, այլ, հակառակը, ուզում են փառավորվել մարդկանց առջև (Հովհ. 5:44): Առանց այդ իմանալու քարոզում են ուրիշ ավետարան, ուրիշ Հիսուս և գտնվում են ուրիշ հոգու ազդեցության տակ (2 Կորնթ.11:1?13): Մինչդեռ, որպեսզի կա- տարվի գրվածը, այդպես էլ պետք է լինի. «Ոչ թե ամեն Ինձ ՛՛Տեր, Տեր՛՛ ասողն է երկնքի արքայություն մտնելու, այլ նա, ով կատարում է իմ Հոր կամքը, որ երկնքում է: Այն օրը շատերն ինձ կասեն. ՛՛Տեր, Տեր, չէ՞ որ Քո անունով մարգարեացանք ու Քո անունով դևեր հանեցինք, Քո անունով շատ հրաշքներ գործեցինք՛՛: Ես էլ այն ժամանակ նրանց հս- տակ կասեմ. ՛՛Ձեզ երբեք չեմ ճանաչել. Ինձանից հեռացեք, ով անօրե- նություն գործողներ» (Մատթ. 7:21?23): Չնայած իրենց ազդեցիկ ծառայությանը՝ նրանք մերժված են անօրենու- թյուն գործելու համար և, այդպիսով, գտնվում են հակառակորդի՝ անօրե- նության մարդու հետ նույն շարքում (2 Թես.2:3?7): «Մարդու Որդին Իր հրեշտակներին կուղարկի, Նրա արքայությունից բոլոր գայթակղություն- ներն ու անօրենություն կատարողներին կհավաքեն և նրանց կրակի փռի մեջ կգցեն. այնտեղ կլինի լաց ու ատամների կրճտոց» (Մատթ.13:41, 42): Մեղադրանք պետք է բարձրանա Աստծո առջև բոլոր կրոնական մոլո- րությունների դեմ, այն բոլոր բաների դեմ, որոնք մեկնաբանվում են Իր Խոսքի մեջ: Նրա մոտ ընդունելի է միայն այն, ինչ իսկապես ասում է Իր Խոսքը, որին ոչինչ չպետք է ավելացնել (Հայտն. 22:18): Դատաստանը, որը հռչակվեց աստվածային արդարադատության կողմից, այժմ պետք է սկսվի Աստծո տնից, Հիսուս Քրիստոսի եկեղեցում: Ինչպես սկզբում խոս- քը դուրս եկավ Երուսաղեմից, և օրենքը՝ Սիոնից (Ես. 2:3, Գործք 2?րդ գլուխ), այնպես էլ հիմա պետք է քարոզվի նույն մաքուր վարդապետու- թյունը: Այժն նորից ճշմարիտ եկեղեցու համար ուժի մեջ է. «Բայց մոտեցել եք Սիոն սարին և կենդանի Աստծո քաղաքին, երկնային Երուսաղեմին ու բյուրավոր հրեշտակներին և երկնքում գրված անդրանիկների հանդեսին ու եկեղեցուն, բոլորի դատավոր Աստծուն ու արդարների կատարելության

հասած հոգիներին և Նոր Կտակարանի միջոնորդ Հիսուսին ու այն արյան սրսկմանը, որ ավելի լավ է խոսում, քան Աբելի արյունը» (Եբր.12:22?24): Սա վերջին կոչն է վերջին Պատգամի միջոցով՝ դուրս գալ բաբելոնյան գերությունից: Մենք չենք ապրում Ռեֆորմացիայի ժամանակներում, երբ շատ բաներ միայն բարեփոխվեցին, երբ Լյութերի 95 թեզիսները փակցվե- ցին ամրոցի եկեղեցու դռան վրա, ոչ էլ ապրում ենք դրան հաջորդող դա- րերում, երբ եղան արթնություններ, որոնք առաջնորդում էին ավելի խորա- նալու Աստծո Խոսքի մեջ. մենք ապրում ենք այն ժամանակներում, երբ կատարվում է լիովին վերականգնումը, և ամեն բան կատարելապես վերադառնում է աստվածաշնչյան կարգ ու կանոնին: Այժմ թվացյալ հիմքերը, որոնք, ինչպես պարզվեց, ավազից էին, ոչ թե «Ժայռից»՝ ճշմա- րիտ հիմքից, կործանվեցին, և ամեն ոչ սուրբգրային կառույց տապալվեց: Բայց ո՞վ է գիտակցում, թե որն է այս օրը, որում ապրում ենք և ո՞վ է ընդու- նում Աստծո Պատգամն այս օրվա համար: Ո՞վ է պատրաստ հետևելու Տի- րոջը հավատքի հնազանդությամբ, ողջ ճանապարհին, մինչև կատարելու- թյան հասնելը: Ո՞վ է լուրջ վերաբերվում այս նախազգուշացմանը:

Available translations