Book
Սկզբում էր Խոսքը, ոչ թե մեկնությունը
Ewald Frank
Formats
Font Face
Line Height
Paragraph Gap
Font Size
Navigate
Chapters
expand_more
Navigate
Chapters
Navigate
Chapters
Jump to any chapter without leaving the reader.
Chapter 1
Սկզբում էր Խոսքը, ոչ թե մեկնությունը
1 / 18
ՍԿԶԲՈՒՄ ԷՐ ԽՈՍՔԸ ՈՉ ԹԵ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆԸ
ՄԵՂԱԴՐԱՆՔ - ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ - ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
Է. ՖՐԱՆԿ Երևան, 2005 թ.
Բնագրի անվանումը՝ Am Anfang war das Wort ?- nicht die Deutung Anklage ?- Warnung ?- KlՊrung
Հեղինակ՝ Միսիոներ Էվալդ Ֆրանկ, Կրեֆելդ (Գերմանիա)
Copyright . 2003 by Freie Volksmission e.V., Krefeld (Գերմանիա)
Ընդօրինակման (նույնիսկ մասնակի) և թարգմանության բոլոր իրավունքները վերապահված են: Տարածվում է անվճար:
Հրատարակիչ՝ Հայաստան, Երևան 10, ա/ա 68, 375010 ազատ միսիոներների կենտրոն Էլ. փոստ. kelisa@kelisanet.org
ՍԿԶԲՈՒՄ ԷՐ ԽՈՍՔԸ, ՈՉ ԹԵ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՂԱԴՐԱՆՔ ? ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ? ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
Առանց սովորաբար ընդունված ներածության, միանգամից անցնենք փաստին: Վիճաբանության առարկա հանդիսացող աստվածաշնչյան հար- ցերին՝ վարդապետությանը և գործերին վերաբերող ամեն քննադատու- թյան և դատողության համար Աստված արդեն որոշել և Իր Խոսքում ցույց է տվել, թե ինչն է ընդունելի: Դրա համար այս շարադրանքի մեջ կօգտա- գործենք միայն Աստծո հավիտենական և անապական Խոսքը, այնպես, ինչպես գրված է Աստվածաշնչում: Նաև այդ Խոսքն է օգտագործվելու «վերջին օրը», «վերջին դատաստանի» ժամանակ և վերջնական դատա- վճռի հռչակման ժամանակ: Հիմա, ինչպես հետաքննության ժամանակ, Աստծո արդարության առջև մեղադրանք պետք է բարձրանա, նախազգու- շացում պետք է տրվի, որ պարզաբանումը հնարավոր լինի: Մեղադրանքը հետևյալն է. մշտատև կրոնական մոլորությունը: Ինչպես կտեսնենք, Աստծուն և կրոնը վկայակոչելով հանդերձ մարդկությունը դեռևս շարունակում է մնալ խաբեության և մոլորության մեջ: Եթե լիներ հնարավորություն մահից հետո փոխելու մեր հավիտենական ճակատագի- րը, ոչ ոք իրեն նեղություն չէր տա այս մեղադրանքը բարձրացնելու: Մինչ- դեռ գրված է. «Եվ ինչպես մարդկանց սահմանված է մեկ անգամ մեռնել և դրանից հետո՝ դատաստանը» (Եբր. 9:27): Մեղադրանքն ուղղված չէ որևէ անծանոթի, այլ երկրի վրա գտնվող ողջ հոգևորականությանը: Մարդկային տեսանկյունից կարող էինք գտնել մեղմացուցիչ հանգամանքներ, որովհետև իրականում ծնվել ենք մոլորության, ժառանգած ավանդույթների մեջ: Բայց Աստծո տեսանկյունից ոչ մի արդա- րացում չկա, որովհետև Նա մեզ թողել է Աստվածաշունչը՝ որպես միակ ճշմարիտ չափանիշ: Այսպես է ասել Տեր Հիսուսը. «Ես լույս եկա աշ- խարհ, որ ամեն Ինձ հավատացող խավարի մեջ չմնա: Եվ եթե մեկն Իմ խոսքերը լսի ու չհավատա, Ես նրան չեմ դատի, որովհետև Ես չեմ եկել, որ աշխարհը դատեմ, այլ, որ աշխարհը փրկեմ: Ինձ անարգողն ու Իմ խոսքերը չընդունողն իրեն դատողն ունի. այն Խոսքը, որ ձեզ ասացի, վերջին օրը այն կդատի նրան» (Հովհ. 12:46-48): Բոլորն ուսումնասիրում են Սուրբ Գիրքը, բայց իրենց անձնական կար- ծիքների պատճառով հասնում են բոլորովին տարբեր արդյունքների: Ու- սումնասիրելը և սերտելը բավական չէ. հենց այդ է անում հոգևորականու- թյունը: Դա պետք է սկսվի փրկության անձնական փորձառությամբ և առա- ջին հերթին Հիսուս Քրիստոսին հետևելով: Ճշմարտապես Նա է Աստծո հայտնության կենտրոնը, և Նրա մեջ են գտնվում իմաստության և գիտու- թյան բոլոր գանձերը: (Կողոս.2:2,3): Ահա թե ինչու գրված է. «Քննեցեք գր- քերը, որոնցով դուք ուզում եք հավիտենական կյանք ունենալ, և նրանք են, որ վկայում են Իմ մասին: Բայց դուք չեք ուզում Ինձ մոտ գալ, որ կյանք ունենաք» (Հովհ. 5:39,40): Նաև լիովին անընդունելի է աստվածաշնչային թեմաների վերաբերյալ բերել սեփական տեսակետը: Յուրաքանչյուրը պետք է գտնվի Խոսքի դա- տողության ներքո: Ինչպես այսօր, այնպես էլ վերջին օրը, գերագույն Դա- տավորը դատավճիռը կարձակի միայն Իր Խոսքի համաձայն: Պողոս առաքյալը գրում է. «…որովհետև բոլորս էլ Քրիստոսի ատյանի առջև ենք կանգնելու» (Հռոմ. 14:10): Կորնթացիներին ուղղված նամակում նա ևս մեկ անգամ շեշտում է. «Դրա համար էլ ջանք ենք անում, որ հաճելի լինենք Նրան, որովհետև մենք բոլորս էլ պետք է ներկայանանք Քրիս- տոսի ատյանի առաջ…» (2 Կորնթ.5:9,10): Վերջին դատաստանը հստա- կորեն պատկերված է մեր աչքերի առջև Հայտնության գրքի 20-րդ գլխում՝ 11-րդ համարից սկսած: Հիմա անհրաժեշտ է, որ բոլոր նրանք, ովքեր վկայակոչում են Աստծուն, գնահատեն միայն առաքյալների ժամանակվա աստվածաշնչյան վարդապետությունները և գործերը: Առաքյալները դրանք մեզ որպես օրինակ են թողել: Իր հարությունից հետո Տերը Իր աշակերտներին սովո- րեցրեց 40 օրվա ընթացքում՝ Իր համբարձումից առաջ (Ղուկաս 24:50,51): Միայն դրանից հետ Իր ընտրած առաքյալներին, որոնց կենդանի լինելու վկայությունն էր տվել (Գործք 1:1-3), պատվիրեց աշակերտել բոլոր ազ- գերին և սովորեցնել նրանց պահել Իր պատվիրած բոլոր բաները
(Մատթ.28:20): Դա կատարվեց, և շարունակում է կատարվել Աստծո բոլոր ճշմարիտ ծառաների միջոցով: Պենտեկոստեի օրը Պետրոսի առաջին քա- րոզչությունից սկսած մինչև վերջին քարոզչությունը, կքարոզվեն նույն վարդապետությունը և նույն գործերը: Այսպիսով կատարվում է Ես.54:13 համարում գրված խոսքը. «Քու բոլոր որդիներդ Տէրոջմէ պիտի սորվին, ու քու որդիներուդ խաղաղութիւնը շատ պիտի մեծնայ»: Հովհաննեսի ավետարանում Տերը վկայակոչեց նույն խոսքը և ասաց. «Մարգարեների գրքերում գրված է՝ «Բոլորն Աստծուց սովորած կլինեն: Արդ, ամեն ոք, ով Հորից լսում և սովորում է, Ինձ մոտ է գալիս» (Հովհ.6:45): Մեղադրանքը կբարձրանա բոլոր նրանց դեմ, ովքեր փոխել են Աստվա- ծաշնչում գրված բնօրինակ Խոսքը, մեղադրանքը կբարձրանա նրանց դեմ, ովքեր փոխել են այն ու կեղծել Աստվածաշնչի վարդապետություննե- րը: Այժմ մարդկությունը պետք է ևս մեկ անգամ լսի աստվածաշնչային Պատգամը, որը քարոզվում է հստակությամբ և ճշմարտությամբ Իր բնօրինակ տարբերակով: Ցավալի է, որ Սուրբ Գրքի ժամանակակից դպիրներն ու գիտակները, ինչպես նաև ողջ կրոնական աշխարհը, գնում են իրենց սեփական ճանապարհներով. նրանք խոսում են փրկության մասին, բայց չեն քայլում փրկության այն ճանապարհով, որը կար սկզբնական քրիստոնեության մեջ: 40 և ավելի տարիների քարոզչի՝ իմ ծառայության ընթացքում ես եղել եմ 130-ից ավելի երկրներում և այս երկրի վրա գտնվող գրեթե բոլոր հա- րանվանություններում և եկեղեցիներում: Այդ պատճառով կարող եմ ասել, որ ես տեղյակ եմ այն ամենին, ինչ կատարվում է կրոնական աշխարհում: Հիմա ամենուրեք էկումենիկ հոգին ուժով ետ է մղում կրոնական կուսակ- ցության հոգին և սահուն կերպով առաջնորդում դեպի «բազմապաշտա- մունքային համակարգ», դեպի «Պետությունների համաշխարհային համա- գործակցություն», որտեղ յուրաքանչյուրը գտնում է իր տեղը: Այսպես, օրի- նակ՝ «Առաքելական հավատո հանգանակը», ավելի ճիշտ՝ «Նիկյան-Քաղ- կեդոնյան հավատո հանգանակը» ձևակերպվել է միայն Քրիստոսից հետո 325 և 381 թվականներին և քիչ թե շատ չափով ընդհանուր դարձել քրիս- տոնեական հավատքի եկեղեցիների մեծ մասի համար: Այնտեղ նաև գրված է. «Հավատում եմ միակ սուրբ, կաթոլիկ եկեղեցուն… սրբերի հաղորդակ- ցությանը»: 12 կետից բաղկացած մի հավատո հանգանակ ներկայացրին ինձ Հեռավոր Արևելքում գտնվող լրիվ Ավետարանի եկեղեցիներից մեկում: Իններորդ կետը քիչ առաջ հիշատակված հատվածն էր: Նման մի բան պա- տահեց ինձ հետ նաև վերջերս կենտրոնական Ամերիկայի մայրաքաղաք- ներից մեկում, երբ հոգեգալստական եկեղեցիների նախագահը անունս հյուրանոցում գրանցելուց առաջ ինձ խնդրեց ստորագրել իրենց «հավատո հանգանակը»: Միայն դա ստորագրելուց հետո այդ երկրում բոլոր դռ- ները կբացվեին կոնֆերանսներին մասնակցելու համար: Մինչդեռ արդեն առաջին կետի պատճառով ես չէի կարող հանգիստ խղճմտանքով ստո- րագրել: Փառք Աստծուն, որ փոխեց այդ մարդու սիրտը, որն ինձ բացեց բո- լոր դռները: Վերջին ժամանակներում իմ միսիոներական ճամփորդությունների ժա- մանակ ամենից շատ ինձ վշտացնում է աղոթքը հետևյալ ֆորմուլայով վեր- ջացնելու շատ տարածված սովորությունը. «Հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու»: Բացի այդ, իսկապես տարօրինակ է, որ նախ աղոթում են Հոր փառքի համար, հետո՝ Որդու և վերջում՝ Սուրբ Հոգու. ամեն անգամ փառա- բանությանը նույն ժամանակն է հատկացված, որովհետև ասում են, որ «երեքն» էլ արժանի են նույն պատվին ու երկրպագությանը: Նաև ասում են.«Այժմ ուզում ենք ծափահարություններով ողջունել Սուրբ Հոգու անձ- նավորությանը և Նրան մաղթել առանձնահատուկ բարի գալուստ՝ ասելով՝ «բարի երեկո, Սուրբ Հոգի»: Սա արդեն չափազանց է. գրեթե հայհոյություն է: Այդպիսի մարդկանց համար ի՞նչ նշանակություն ունի իսկական առաքե- լական տարբերակը. «Օրհնյալ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ մեզ Քրիստոսով օրհնեց ամեն հոգևոր օրհնություններով երկնքում» (Եփես.1:3 և այլ համարներ): Գրեթե ամենուրեք վերջնական աղոթքի ժամանակ օգտագործվում է միայն մեկ ֆորմուլա. «Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Աստծո սերը և Սուրբ Հոգու հաղորդակցությունը ձեր բոլորի հետ լինի»: Ով կարդում է, Պողոսի նամակները, կտեսնի, որ նա չի մտածել ինչ-որ նորմա կամ ֆորմուլա հաստատելու մասին, որովհետև նրա նամակներից յուրաքանչյուրը վերջանում է տարբեր կերպ: Հռոմեացինե- րին ուղղված նամակը նույնիսկ երկու վերջնական ողջույնի խոսք ունի, և երկուսն էլ իրար նման չեն. «Եվ խաղաղության Աստվածը ձեզ հետ լի- նի. ամեն» (Հռոմ. 15:33): «Միմիայն իմաստուն Աստծուն Հիսուս Քրիս- տոսի միջոցով, Նրան փառք հավիտյանս» (Հռոմ. 16:27): Աստվածաշն- չի վերջին գլխի վերջին տողում ասվում է. «Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը բոլոր սրբերի հետ լինի»: Ուրեմն ինչո՞ւ ստեղծել մի քարացած ֆորմուլա և թույլ չտալ, որ Սուրբ Հոգին ազատորեն գործի: Այդպիսի և ուրիշ շատ իրադարձություններ ինձ մղեցին գրելու այս շա- րադրանքը, որը միաժամանակ պետք է ծառայի որպես մարտահրավեր և նախազգուշացում: Ի՞նչ է իրականում գրված Սուրբ Գրքում, և ի՞նչ է մեկնաբանվում կամ հասկացվում: Իրականում ի՞նչ են արել առաքյալ- ները, և ի՞նչը կարող է վերագրվել նրանց: Ո՞րն է Աստծո Խոսքը, և ո՞րը՝ մեկ- նությունը:
Available translations