Book
Սկզբում էր Խոսքը, ոչ թե մեկնությունը
Ewald Frank
Formats
Font Face
Line Height
Paragraph Gap
Font Size
Navigate
Chapters
expand_more
Navigate
Chapters
Navigate
Chapters
Jump to any chapter without leaving the reader.
Chapter 12
ԱՆՈՒՆԸ ՀԻՆ ԵՎ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆՆԵՐՈՒՄ
12 / 18
ԱՆՈՒՆԸ ՀԻՆ ԵՎ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆՆԵՐՈՒՄ
Մեր Տիրոջ անվան կարևորությունը ևս մեկ անգամ պետք է ցույց տալ Իր համապարփակ նշանակության մեջ՝ հավատքի, մկրտության և լիակա- տար փրկության համար: Հովել մարգարեի գրքում շատ տեղեկություն ենք գտնում Տիրոջ անվան վերաբերյալ, որը պետք է կանչվի հոգիների փրկության համար: Խոստումը հետևյալն է. «Եվ այնպես կլինի, որ ամեն ոք, ով Տիրոջ անունը կանչի, պիտի փրկվի» (Յովէլ 2:32): Իր առաջին քարոզի ժամանակ Պետրոսը հավաքված ամբոխի առաջ վկայակոչում է այդ մար- գարեական խոսքը: Փրկագնման շնորհիվ «Եվ այնպես կլինի»?ն դարձավ «Եվ այնպես եղավ»: «Եվ նրանք, ովքեր նրա խոսքը հոժարությամբ ըն- դունեցին, մկրտվեցին, և այդ օրը երեք հազարի չափ մարդ ավելա- ցավ» (Գործք 2:41): Առաքյալը մտածեց նույն Տիրոջ մասին, ում մասին մտածել էր Հովելը, ում մասին մարգարեացել էր վերջինս: Նոր Կտակարանի եկեղեցու ստեղծ- ման օրը Գործք 2:38 համարում հստակորեն ցույց տրվեց, թե որ Անվան մասին է խոսքը. «Ապաշխարեցեք և ձեզանից ամեն մեկը թող Հիսուս Քրիս- տոսի անունով մկրտվի՝ մեղքերի թողության համար…»: Սա է ճշմարիտ օրինակը բոլոր ժամանակների համար ավետարանչության կարգադրու- թյան կատարման վերաբերյալ: Եռամիասնական ֆորմուլայով ավանդա- կան մկրտությունը հայհոյություն է մկրտության համար տրված պատվերի հանդեպ, որովհետև այն ուրանում է Անունը: Քրիստոսի վարդապետու- թյունը, որը նաև առաքյալների վարդապետությունն ու գործերն են, գտն- վում է միայն Աստծո Խոսքի մեջ: Քրիստոսին և Պետրոսին միայն վկայակո- չելը ոչ ոքի օգուտ չի բերի: Այն, ինչ կատարելապես ներդաշնակ չէ ամբողջ Խոսքի հետ, բնավ ճշմարիտ չէ: Հետևյալ սուրբգրային հատվածները պետք է ևս մեկ անգամ մեզ ցույց տան մկրտության կարևորությունը. «Կամ չգիտե՞ք, թե մեզանից քանիսը, որ Հիսուս Քրիստոսով մկրտվեցինք, նրա մահվանը մկրտվեցինք: Մկր- տությամբ նրա հետ մեռնելով թաղվեցինք մահի մեջ, որ ինչպես Քրիս- տոսը մեռելների միջից Հոր փառքով հարություն առավ, այնպես մենք էլ նոր կյանքի մեջ ընթանանք: Որովհետև եթե նրա մահվան նմանությամբ նրա հետ միացանք, ապա նրա հարությանն էլ նրա նման կլինենք» (Հռոմ. 6:3?5): «Նրա հետ մկրտությամբ թաղվեցիք, որով նրա հետ էլ հարություն առաք՝ հավատալով Աստծո զորությանը, որ մեռելներից հարություն տվեց նրան» (Կողոս. 2:12): Մանուկների վրա ջուր սրսկելու ավանդական, բայց ոչ սուրբգրային սո- վորությունը նույնիսկ «մկրտություն» են կոչում, բայց դա մկրտություն չէ: Հունարեն «baptisma» (մկրտություն) բառը նշանակում է «ընկղմվել»: Սա գիտեն բոլոր աստվածաբանները: Ավելին՝ սարսափելի թյուրիմացություն կա Հովհ.3:5 համարում Հիսուսի ասած խոսքերի և դրանց կիրառման վե- րաբերյալ. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. եթե մեկը ջրից ու Հո- գուց չծնվի, նա Աստծո թագավորությունը չի կարող մտնել»: Այս հա- մարը լիովին հանել են իր համատեքստից և մեկնաբանել որպես «վերստին
ծննդյան մկրտություն». այս վարդապետությանը հավատում են և սովորեց- նում այն: Մանուկը, որը ոչինչ չգիտի շնորհքի, փրկության, վերստին ծննդի մասին, արդյո՞ք վերստին կծնվի ծիսակատարության միջոցով: Եթե հետա- գայում կյանքի ընթացքում Հիսուս Քրիստոսի մասին խոսում են այն մարդ- կանց հետ, որոնք մկրտվել են «քրիստոնեական» մկրտությամբ, նրանք ոչինչ չեն ուզում լսել շնորհքի մասին և ուզում են, որ իրենց հանգիստ թող- նեն և չխոսեն այդ թեմայի վերաբերյալ: Մկրտության ոչ սուրբգրային ուս- մունքի և դրա կիրառման դեմ նույնպես մեղադրանք է ելնում Աստծո դա- տաստանի առջև: Սկզբում մկրտությունը կատարվում էր միայն նրանց համար, ովքեր հա- վատացյալ էին դարձել և, համաձայն Սուրբ Գրքի, միայն մեկ անգամ ընկղմվում էին ջրի մեջ: Ինչպես մեռած մարդուն մեջքի վրա պառկեցնում են դագաղում և թաղում, այնպես էլ Քրիստոսի հետ իր անձի համար մեռա- ծը խորհրդանշական ձևով թաղվում է Նրա հետ մկրտությամբ (Հովհ. 6:3?11): Ջրից դուրս գալու փաստը նշանակում է, որ մկրտված անձ- նավորությունը այսուհետ քայլում է Քրիստոսով նոր կյանքի մեջ: Չպետք է շարունակել վիճաբանությունները Աստծո վերաբերյալ կամ վիճարկել մկր- տությունը, այլ, հակառակը, նորից պետք է գործի դրվի աստվածային կար- գադրությունը. «Մեկ Տեր, մեկ հավատ, մեկ մկրտություն: Մեկ Աստված ու ամենքի Հայր, որ ամենքի վրա, ամենքի հետ ու ձեր ամենքի մեջ է» (Եփես. 4:5,6): Սամարիայում Փիլիպոսը քարոզեց Աստծո թագավորության բարի լուրը և Հիսուս Քրիստոսի Անունը: Եվ բոլոր հավատացողները՝ թե տղամարդիկ, թե կանայք, մկրտվեցին Տեր Հիսուսի Անունով (Գործք 8:1?17): Երբ ավե- տարանիչը թագուհու իշխանին քարոզեց Հիսուս Քրիստոսի Ավետարանը՝ սկսելով Եսայի մարգարեի գրքի խոսքերից, նա ասաց. «Ահա ջուր. ի՞նչն է ինձ արգելում, որ մկրտվեմ»: Փիլիպոսը հաստատում է այդ հնարավո- րությունը՝ ասելով. «Եթե ամբողջ սրտով հավատում ես, կարելի է»: Նա պատասխանեց. «Հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսն Աստծո Որդին է»: Եվ հրամայեց, որ կառքը կանգնեցնի. երկուսն էլ՝ Փիլիպոսն ու ներ- քինին, ջուրն իջան, և նա մկրտեց նրան» (Գործք 8:34?40): Հովհաննես Մկրտիչն էլ մկրտում էր այնտեղ, որտեղ շատ ջուր կար (Հովհ. 3:23), որպես- զի ճիշտ կերպով կարողանան ընկղմվել ջրի մեջ: Հիսուսն Ինքն էլ, երբ մկրտվեց նրա կողմից, մկրտությունից հետո ջրից դուրս եկավ (Մատթ. 3:16): Սուրբգրային մկրտության ժամանակ երկուսն էլ՝ մկրտվողը և մկրտողը, իջնում են ջուրը: Որևէ մեկը կուզենա՞ հերքել այս փաստը, թեև այսպես է նկարագրված: Ճիշտ հերթականությունը միշտ ուժի մեջ է մնում՝ քարոզչություն, հավատք, մկրտություն: Ո՞վ է այն մարդը, որ կհամարձակվի վիճել Աստծո և Նրա Խոսքի հետ՝ ոչ սուրբգրային ավանդույթի մեջ մնալու հա- մար: Հին Կտակարանում կանչվում էր ՅԱՀՎԵ Տիրոջ Անունը: Նոր Կտակարա- նում կանչվում է ՅԱՀՇՈՒԱ Անունը, որը նույն ԵՍ ԵՄ?ն է, որ ասում էր. «Ճշ- մարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, Աբրահամի լինելուց առաջ ԵՄ ԵՍ» (Հովհ. 8:58): Հին Կտակարանի ՅԱՀՎԵՆ Նոր Կտակարանի ՅԱՀՇՈՒԱ?ՀԻ- ՍՈՒՍՆ է: Հին Կտակարանում Նա հայտնվում է հոգևոր մարմնով, մինչդեռ Նորում գալիս է մարմնեղեն մարմնով, մեր պատճառով, որ մարմնեղեն մարմնի մեջ ենք, որ մեզ փրկի: Պողոսը դա ամփոփում է այսպես. «…եթե Հիսուսին բերանովդ Տեր դավանես և սրտումդ հավատաս, որ Աստված Նրան մեռելներից հա- րություն տվեց, կփրկվես: Քանի որ սրտով հավատում են արդարանա- լու համար և բերանով դավանում են փրկվելու համար: Որովհետև Գիրքն ասում է.՛՛Ամեն ոք, ով Նրան հավատա, չի ամաչի՛՛: Որովհետև հրեայի և հույնի միջև խտրություն չկա, որովհետև բոլորի Տերը նույնն է, հարուստ բոլորի համար, ովքեր կանչում են Նրան: Քանի որ ով, որ Տիրոջ անունը կանչի, պիտի փրկվի» (Հռոմ.10:9?13): Գործք առաքելոց 3?րդ գլխում պատմվում է անդամալույծի բժշկության հրաշքի մասին: Պետրոսն ասաց. «Արծաթ ու ոսկի չունեմ, բայց ինչ որ ունեմ, այն կտամ քեզ. Հիսուս Քրիստոսի՝ Նազովրեցու անունով վեր կաց ու քայլիր» (հ.6): Չորրորդ գլխում առաքյալներին տարան ատյանի առաջ այդ բժշկության պատճառով և հարցրին. «Դուք դա ի՞նչ զորու- թյամբ կամ ո՞ւմ անունով արեցիք»: Պետրոսի պատասխանն էր. «Թող հայտնի լինի ձեզ բոլորիդ և Իսրայելի ամբողջ ժողովրդիդ, որ Հիսուս Քրիստոսի՝ Նազովրեցու անունով, Որին դուք խաչ հանեցիք, և Որին Աստված մեռելներից հարություն տվեց. Նրանով է սա հիմա ձեր առաջ առողջ կանգնած: Սա է ձեզանից՝ շինողներիցդ անարգված քարը, որ անկյան գլուխ եղավ: Եվ էլ ուրիշ մեկով փրկություն չկա, որովհետև երկնքի ներքո մարդկանց տրված ուրիշ անուն էլ չկա, որով հնարավոր լինի մեզ փրկվել» (հհ.7?12): Պողոսը՝ զորությամբ լցված և երկնային ան- միջական կոչում ստացած առաքյալը գրում է. «Եվ ամենը, ինչ էլ որ անեք, խոսքով կամ գործով, Տեր Հիսուսի անունով արեք՝ Նրա միջոցով գոհություն տալով Աստծուն և Հորը» (Կողոս.3:17): «Ամեն ինչ» նշանակում է ամեն ինչ, և այդպես է պատվիրում Աստծո մարդը: Նոր Ուխտի եկեղեցում ամեն ինչ պետք է արվի Նոր Կտակարանի Ուխտի Անունով: Այդպիսին է ճիշտ սուրբգրային մկրտության վկայությունը՝
ամենաքիչը երեք վկայի ներկայությամբ: Կհամարձակվե՞նք պարզապես շրջանցել այն: Տեսնում ենք, որ Հին և Նոր Կտակարաններում շեշտը դրվում է Տիրոջ անվան վրա, որի մեջ ամեն բան կատարվում է. «Եվ ամէն տեղ, ուր Իմ անունս յիշել տամ, քեզի պիտի գամ ու քեզ պիտի օրհնեմ» (Ելից 20:24 բ): «Որովհետև ուր որ երկու կամ երեք հոգի Իմ անունովս հավաքված լինեն, Ես այնտեղ նրանց մեջ եմ» (Մատթ.18:20): Սաղմ.22:22 համարում կարդում ենք. «Քու անունդ եղբայրներուս պիտի պատմեմ…»: Լեռան քարոզում մեզ ասվում է, թե ինչպես պետք է աղոթենք. «Արդ, դուք այս- պես աղոթք արեք. ՛՛Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ լինի քո անունը» (Մատթ.6:9,10): Քահանայապետական աղոթքի մեջ կարդում ենք. «Քո անունդ հայտնեցի այն մարդկանց, որոնց աշխարհից տվեցիր ինձ» (Հովհ.17:6): Քիչ հետո Աստծո Որդին այսպես է աղոթում. «Ով սուրբ Հայր, Քո անունով պահիր նրանց, որոնց Ինձ տվեցիր…» (հ.11): «Եվ Ես Քո անունը նրանց ճանաչել տվեցի ու ճանաչել կտամ» (հ.26): Խոսքը այն Անվան մասին է, որ վեր է ամեն անունից, որում Աստված՝ որպես Հայր, բա- ցահայտվեց Որդու մեջ: Լսե՛ք այս, բոլոր ժողովուրդներ, և դու՛, Աստծո ժո- ղովուրդ, լուրջ ընդունիր այս բարեմիտ նախազգուշացումը, հավատա և գործիր դրան համապատասխան:
Available translations