Book

Սկզբում էր Խոսքը, ոչ թե մեկնությունը

Ewald Frank

library_books Chapters: 18 calendar_month 12. 11. 2026 headphones Audiobooks

Navigate

Chapters

expand_more

Navigate

Chapters

Jump to any chapter without leaving the reader.

Chapter 9

ԱՍՏԾՈՒՑ ԵԼԱԾ

9 / 18

ԱՍՏԾՈՒՑ ԵԼԱԾ

«Սկզբում (ոչ թե հավիտենության մեջ, որը ոչ սկիզբ ունի ոչ վերջ) էր Բանը, և Բանն Աստծո մոտ էր»(Հովհ. 1:1): Սա վերաբերում է ժամանակ- ների սկզբին և ողջ Հին Կտակարանին: Ներքոհիշյալ համարը խոսում է Նոր

Կտակարանի մասին: «Եվ Բանը մարմին դարձավ ու մեր մեջ բնակ- վեց…» (Հովհ. 1:14): Խոստումի իրագործման մեջ գտնում ենք. «Եվ Բանը Աստված էր»: Ճիշտ հասկանալու բանալին Հին և Նոր Կտակարանների ներդաշնակության մեջ է: Մեկը ցույց է տալիս ապագան և հայտնում, թե ինչ է կատարվելու, մյուսը վկայում է շարունակվող ներկայի մասին, մինչև ամեն բան կատարվի: Ողջ Հին Կտակարանում Նրան տեսնում ենք որպես Տիրոջ, Նոր Կտա- կարանում տեսնում ենք, որ Նա մարդ է դառնում որպես Որդի, որպես անդ- րանիկը շատ եղբայրների մեջ: Որպես Որդի՝ Նրա վկայությունը այն ժամա- նակվա և այսօրվա դպիրների մասին, սա է. «Եթե ձեր Հայրն Աստված լի- ներ, Ինձ կսիրեիք, որովհետև Աստծուց եմ Ես դուրս եկել…» (Հովհ. 8:42): Դիմելով այն ժամանակվա և այսօրվա Իր աշակերտներին՝ Նա ասում է. «Նրա համար, որ Հայրն ինքը սիրում է ձեզ, որովհետև դուք Ինձ սիրել եք ու հավատացել եք, որ Ես Աստծուց դուրս եկա: Հորից եմ դուրս եկել և աշխարհ եկել» (Հովհ.16:26?28): Այդ խոսքին նրանք պատասխանեցին. «Հիմա գիտենք, որ դու ամեն ինչ գիտես և պետք չէ, որ մեկը Քեզ հարցնի. սրանով հավատում ենք, որ Դու Աստծուց ես դուրս եկել» (Հովհ.16:30): Իր քահանայապետական աղոթքի մեջ Որդին ասում է. «Որովհետև այն խոսքը, որ Ինձ տվեցիր, Ես նրանց տվեցի, և նրանք ընդունեցին ու ճշմար- տապես իմացան, որ Քեզանից դուրս եկա ու հավատացին, որ Դու Ինձ ու- ղարկեցիր» (Հովհ.17:8): Հովհաննեսի Ավետարանի 14?րդ, 15?րդ և 16?րդ գլուխներում Որդին, որ Հորից է դուրս եկել, հաղորդում է Սուրբ Հոգու գալուստը, որը նույնպես Հորից է դուրս գալիս. «Բայց երբ Մխիթարիչը գա, որին Ես Հոր կողմից կու- ղարկեմ ձեզ, Ճշմարտության Հոգին, որ Հորից է դուրս գալիս, Նա ինձ հա- մար կվկայի» (Հովհ. 15:26): Հին Կտակարանում Աստված ասում է. «Ասկէ յետոյ Իմ Հոգիս ամէն մարմնի վրայ պիտի թափեմ…» (Յովէլ 2:28): Այս խոստումը կատարվեց Նոր Կտակարանում: Որդու գալստյան և Սուրբ Հո- գու իջնելու վերաբերյալ բոլոր մարգարեությունները կատարվեցին: Դա կատարվեց այն ժամանակ, երբ Սուրբ Հոգին Իր ստվերով ծածկեց Մարի- ամին և այդպիսով Հայրը ծնեց Որդուն, որը չկոչվեց «Սուրբ Հոգու Որդին», այլ «Աստծո Որդին»(Ղուկաս 1:35): Հոգով ծնված Աստծո Որդին մկրտվե- լուց հետո լցվեց Սուրբ Հոգով (Մատթ.3:13?17), և այդպիսով, Նրա մեջ բնակվեց Աստծո լեցունությունը, ինչպես գրված է. «Որովհետև Նրա մեջ Աստվածության ամբողջ լիությունը բնակված է մարմնապես» (Կողոս. 2:9), որպեսզի կատարվի՝ «…Եվ դուք նրանով լցված եք, որովհետև Նա է ամեն իշխանության և պետության գլուխը» (հ.10): Նախակարապետը նույնպես հաղորդել էր, թե ինչ պետք է կատարվի. «Ես ձեզ ապաշխարության համար ջրով եմ մկրտում, բայց իմ հետևից եկողն ինձանից զո- րավոր է, ես նրա կոշիկներն էլ վերցնելու արժանի չեմ, Նա ձեզ կմկր- տի Սուրբ Հոգով ու կրակով» (Մատթ. 3:11): Գործք 2:33 համարում տրված վկայությունը վերաբերում է Հոգու հեղ- մանը: Այդպես ասաց Պետրոսը նրանց մասին, ովքեր հավատացին, մկրտ- վեցին և ստացան Սուրբ Հոգու պարգևը (Գործք 10:44?48): 11?րդ գլխում նա ևս մեկ անգամ շեշտը դնում է դրա վրա, որպեսզի բոլորը մեկընդմիշտ հասկանան. «Երբ սկսեցի խոսել, Սուրբ Հոգին իջավ նրանց վրա, ինչ- պես և սկզբում՝ մեզ վրա: Այն ժամանակ ես հիշեցի Տիրոջ այն խոսքը, որ ասում էր. «Հովհաննեսը ջրով էր մկրտում, բայց դուք Սուրբ Հոգով կմկրտվեք» (Գործք 11:15,16): Նույն բանը շնորհվում է Աստծո բոլոր որդի- ներին ու դուստրերին. նրանք լսում են Խոսքը, ընդունում են այն որպես աստվածային Սերմ իրենց սրտերում և Հոգով վերստին ծնվում (Հա- կոբ 1:18, 1 Պետր.1:23) կենդանի հույսի համար և ունենում Սուրբ Հոգով լցվելու փորձառությունը: Մեկ անգամ ևս պետք է հարցնել, թե ինչ իրավունքով համաժողովի հայ- րերը չեղյալ համարեցին Սուրբ Գրքի վկայությունը և որպես պատվիրան հաստատեցին իրենց սեփական վարդապետությունները: Պետք է հարց- նել, թե ինչու են բողոքական եկեղեցիները հարատևում ոչ սուրբգրային դավանանքի և ավանդական ուսմունքների մեջ: Պետք է հարցնել նաև, թե արդյոք չի՞ կատարվում այն Խոսքը, որն ասում է, որ կառուցողները մերժե- ցին Անկյունաքարը, և նույնը չի՞ կրկնվում, որովհետև Նա նաև Գլխային Քարն է, այսինքն՝ Ալֆան և Օմեգան: Խոսքը նրանց մասին է, ովքեր կառու- ցում են սեփական ծրագրերի համաձայն, և որոնց մասին խոսվում է մար- գարեական խոսքում. «Այն քարը, որ շինողներն անարգեցին, անկիւնին գլուխը եղաւ» (Սաղմոս 118:22): Եվ մինչդեռ «…Անիկա սրբարան պիտի ըլլայ» ոմանց համար և դժբախտաբար, «…գայթակղության քար և գլոր- ման վեմ»՝ մյուսների համար (Ես. 8:14): «Անոր համար Տէր Եհովան այս- պէս կ՛ըսէ. «Ահա ես Սիօնի մէջ վէմ մը կը դնեմ իբրեւ հիմ, ընտիր վէմ՝ պատուական անկիւն, հաստատուն հիմ. ՛Ով որ հաւատայ անոր, պիտի չարտորայ փախչելու՛» (Ես. 28:16): Աստված ամեն բան դրել է հավատքի և հայտնության սկզբունքի վրա: Այսպես է ասում Տեր Հիսուսը. «Դուք Գրքում երբևէ չե՞ք կարդացել՝ ՛՛Այն քարը, որ շինարարներն արհամարհեցին, անկյունաքար դարձավ. սա Տիրոջից եղավ…» (Մատթ. 21:42): Սա կատարվեց այն պատճառով, որ Հիսուսն Ինքը կառուցի Իր եկեղեցին (Մատթ. 16:16?18), և դա զարմանալի է մեր աչքերին (Մատթ. 21:42 բ): Պետրոս առաքյալը այս թեմայի վերաբեր- յալ մանրամասն գրել է 1 Պետր. 2:1?10 համարներում:

Հավիտենապես ճշմարիտ Աստծո Խոսքը ուղղակիորեն ենթարկվել է

չարի իշխանությանը և անխնա կերպով արհամարհվել այն աստիճան, որ «Անկյունաքարը» այս ու այն կողմ են շպրտել: Բայց հիմա Աստծո Խոսքի իշխանությամբ աստվածաշնչյան վարդապետությունները նորից պետք է գործի դրվեն առանց փոխզիջման: Բոլոր ոչ սուրբգրային վար- դապետական տեսությունները, ինչպես նաև եկեղեցական դոգմաները պետք է տապալել իրենց հիմքից: «Գլխային քարը» Հոգու վերջին և զորա- վոր գործողության ընթացքում նորից իր տեղը կդրվի աղաղակների ուղեկ- ցությամբ (Զաքար. 4:7,10): Ուսուցման բոլոր ծրագրերը, կարծիքներն ու մեկնությունները կանհետանան, որովհետև միայն Աստծո Խոսքն է մնում հավիտյան (Ես. 40:8, 1 Պետր. 1:25, Ղուկաս 21:33): Այսպես է ասում Տերը. «Ե՛ս եմ Աստուած եւ Ինծի պէս մէկը չկայ, որ վերջինը սկիզբէն ու դեռ չեղածը առաջուընէ պատմեցի ու կ՛ըսեմ թէ ՛Իմ խորհուրդս պիտի հաս- տատուի, եւ Իմ ամէն կամքս պիտի կատարուի» (Ես. 46:10): Աստծո թագավորության բոլոր մշակները մեծ պատասխանատվություն ունեն իրենց վստահված հոգիների հանդեպ, և ոչ ոք չպետք է անտարբե- րությամբ վերաբերվի այն հարցին, թե որտեղ են այդ հոգիները անցկացնե- լու հավիտենությունը: Ամեն քարոզիչ պետք է ինքն իրեն հարցնի, թե ումից է գալիս իր բերած վարդապետությունը: Փրկչի վկայությունը հստակ է. «Իմ ուսուցումը Իմը չէ, այլ Ինձ ուղարկողինն է: Եթե մեկը ցանկանում է Նրա կամքը կատարել, Նա այդ ուսուցման մասին կիմանա, թե արդյոք Աստծո՞ւց է, թե՞ Ես ինձանից եմ խոսում» (Հովհ.7:16,17): Այսօր այս խոսքերը կարո՞ղ են ասվել քարոզիչների, ավետարանիչնե- րի, հովիվների, վարդապետների և այլոց կողմից: Պետք է տալ նաև այս հարցը. կա՞ ուղղակի կոչում Տիրոջից, իրո՞ք Տերն է ուղարկել և ո՞ւմ են վե- րաբերում այս խոսքերը. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ՛՛Ով որ ըն- դունի նրան, ում Ես կուղարկեմ, Ինձ է ընդունում, իսկ Ինձ ընդունողը Ինձ ուղարկողին է ընդունում՛՛» (Հովհ. 13:20): Միայն այդ ժամանակ ճշմարտապես կարող է ասվել. «Ձեզ լսողն Ինձ է լսում և ձեզ մերժողն Ինձ է մերժում, իսկ Ինձ մերժողն էլ Ինձ ուղարկողին է մերժում…» (Ղուկ. 10:16) Ո՞ւմ է այսօր ճշմարտապես վերաբերում այս խոսքը. «Ինչ- պես Իմ Հայրն Ինձ ուղարկեց, Ես էլ ձեզ եմ ուղարկում» (Հովհ. 20:21 բ): Մարգարեներն ու առաքյալները Աստծո կողմից ուղարկված ծառաներ են: Աստվածային հայտնության Խոսքը փոխարինել են աստվածաբանա- կան?փիլիսոփայական ֆակուլտետով, աստվածային կոչումը փոխարինել են մասնագիտությամբ: Այլևս իրական չեն այս խոսքերը. «Բոլորն Աստծուց սովորած կլինեն»: Հավատքը վերածել են փիլիսոփայության, թեև Պողոսը իր ժամանակին զգուշացրել էր. «Զգույշ կացեք, գուցե մեկը ձեզ փիլիսոփայությամբ ու դատարկ խաբեբայությամբ գրավի՝ մարդկանց ավանդության պես, աշխարհի սկզբունքների պես և ոչ թե Քրիստոսի պես» (Կողոս.2:8): Աստծո բոլոր ծառաների համար դեռ հնչում է կոչը. «Խոսքը քարոզիր շարունակ՝ ժամանակին լինի, թե ժամանակից դուրս, հանդիմանիր, սաստիր, հորդորիր ամենայն համբերատարությամբ ու վարդապետու- թյամբ» (2 Տիմ. 4:2?5): Այսպես է հորդորում Պողոսը իր գործակից Տիմո- թեոսին: Սպասավորը չէ իշխանություն ունեցողը, այլ Աստծո Խոսքն է բա- ցարձակ հիմքը և միակ աստվածային իշխանությունը:

Available translations