Book
Սկզբում էր Խոսքը, ոչ թե մեկնությունը
Ewald Frank
Formats
Font Face
Line Height
Paragraph Gap
Font Size
Navigate
Chapters
expand_more
Navigate
Chapters
Navigate
Chapters
Jump to any chapter without leaving the reader.
Chapter 11
ԻՆՉ?ՈՐ ՄԵԿԸ ՊԵՏՔ Է ԱՍԻ ԱՅԴ
11 / 18
ԻՆՉ?ՈՐ ՄԵԿԸ ՊԵՏՔ Է ԱՍԻ ԱՅԴ
Ինչ? որ մեկը պետք է ասի այդ և հնչեցնի նախազգուշացման կոչը: Աշ- խարհի բոլոր երկրներում բոլոր կրոնի ներկայացուցիչները պայքարում են իրենց սեփական վարդապետական գաղափարների համար և պաշտպա- նում են իրենց ավանդույթները որպես «իշխող մշակույթ»: Բոլորն ուղար- կում են իրենց միսիոներներին, որոնք ամենուրեք ջերմեռանդ են իրենց գործերում: Ոչ միայն աշխարհում շատ կրոններ կան, այլև 342 «քրիստոնե- ական եկեղեցիներ» «Եկեղեցիների էկումենիկ խորհրդում», որը հիմնվել է 1948 թվականի օգոստոսի 23?ին Ամստերդամում: Բոլորը վկայակոչում են Աստծուն և Աստվածաշունչը, բայց գրում և սովորեցնում են տարբեր կերպ: Բոլորը բացահայտ կերպով կառուցում են իրենց սեփական թագավորու- թյունը և , չնայած դրան, այն կոչում Աստծո թագավորություն: Ինչ վերաբե- րում է Հիսուս Քրիստոսի եկեղեցուն, նա չի ուզում ճանաչվել աշխարհի մարդկանց կողմից, դառնալ այս աշխարհի զորություն, այլ պայքարել աստվածաշնչյան հավատքի համար, որը սկզբից ի վեր ավանդվել է սրբե- րին և Աստծուն նվիրվածներին(Հուդա հ.3): Այն, ինչ կար առաքյալի սրտում այն ժամանակ, նույնը մեր սրտում է հիմա: Աստծո Խոսքը բոլոր բանե- րում պետք է ճանաչվի որպես միակ ճշմարիտ չափանիշ, իսկ ամեն մարդկային մեկնություն և ուսմունք պետք է մերկացվի և ճանաչվի այնպես, ինչպես կա իրականում, այսինքն՝ որպես թշնամու խաբեու- թյուն: Ոչ մի իմաստ չունի, եթե որևէ ավետարանիչ խոսում է Քրիստոսի վե- րադարձի մասին, քարոզում է վերջին ժամանակների նշանների մասին և շարունակում է մնալ ավանդույթների և ոչ սուրբգրային ուսմունքների հին խմորի հետ: Բոլոր նրանք, ովքեր փնտրում են անկեղծորեն, այս շարադ- րանքը կարդալով պետք է գիտակցեն, թե ինչ ուղղությամբ են գնում: Պետք է հասկանան նաև, որ Աստծո Խոսքը անարդյունք չի մնա, այլ կկատարի այն, ինչի համար ուղարկվել է (Ես.55:11): Այդ պատճառով շեշտենք, որ եթե կա ինչ?որ բան, որ պետք է ուղղվի, պետք է ուղղել Տիրոջ անունով: Տխուր իրականությունն այն է, որ քրիստո- նեությունը բնավ չի նկատում, որ ինքը ապրում է կեղծված հավատքի մեջ: Ամենուրեք կան մեկնություններ, բայց ոչ Խոսքը: Պողոսը վստահ էր, որ քարոզում էր ճշմարիտ Ավետարանը, որը ստա- ցել էր Հիսուս Քրիստոսի հայտնությամբ, և գիտակցում էր իր պատասխա- նատվությունը Աստծո առաջ, որի պատճառով անիծյալ հայտարարեց բո- լոր նրանց, ովքեր քարոզում էին ուրիշ ավետարան (Գաղատ. 1?ին գլուխ): Մինչդեռ այսօր գրեթե բոլորը խոսում են օրհնությունների մասին և քարո- զում են ուրիշ ավետարան՝ առանց այդ գիտակցելու: Եվ դարձյալ մենք
հարցնում ենք. «Ի՞նչ է ասում Գիրքը»: Եվ Աստծուց եղողների համար մի- այն Աստծո Խոսքից եկող պատասխանը արժեք ունի: Մնացած բոլորը կշա- րունակեն մնալ և ապրել իրենց եկեղեցիների ուսմունքների համաձայն և կպաշտպանեն դրանք: Եկեղեցու պատմության ընթացքում սուրբգրային շատ հատվածներ սխալ են հասկացվել և կամայականորեն մեկնաբանվել, հատկապես Մատթ. 28:19 համարը. «…մկրտելով նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով»: Այս համարը սխալ է մեկնաբանվել նույնիսկ Աստվածաշնչի այն թարգմանիչների կողմից, որոնք մեծապես հարգված են եղել և հիմա էլ հարգված են: Նույն կերպ սխալ է մեկնաբանվել Հովհ. 20:23 համարում մեր Տիրոջ ասածը. «Այն, որ սկզբից էր, որ լսեցինք և մեր աչքերով տեսանք, որին նայեցինք, և մեր ձեռքերը շոշափեցին… պատմում ենք ձեզ» (1 Հովհ. 1:1?3): Մյուս թեմաների վերաբերյալ նույնպես թեժ վիճաբանու- թյուններ եղան, և, ի վերջո, յուրաքանչյուր ուսմունք քիչ թե շատ չափով սխալ հասկացվեց և մեկնաբանվեց: Դրա դեմ է, որ Աստծո կողմից մեղադ- րանք ենք բարձրացնում: Եթե իսկապես և անկեղծորեն ուզում ենք դուրս գալ կրոնական քաոսից, պետք է վերադառնանք սկզբին, որ տեսնենք, թե ինչպես են հասկացել և կիրառել այդքան վեճերի առիթ եղած թե- մաները և հատվածները, որոնց վերաբերյալ իրենք՝ առաքյալները, եր- բեք չեն վիճել: Հովհաննես առաքյալը գրում է. «Այն, որ սկզբից էր, որ լսեցինք և մեր աչքերով տեսանք, որին նայեցինք և մեր ձեռքերը շոշափեցին… պատ- մում ենք ձեզ» (1 Հովհ. 1:1?3): Այն, ինչ սկզբից էր, ոչ թե այն, ինչ հայտնվեց ավելի ուշ: Սկզբում՝ Նոր Կտակարանի եկեղեցում, ամեն ինչ ընթանում էր այնպես, ինչպես պատվիրել էր Պետրոսը, որը հարուցյալ Տի- րոջ կողմից էր հաստատվել և ստացել երկնքի թագավորության բանալինե- րը: Պենտեկոստեի օրը՝ հենց առաջին քարոզի ժամանակ, նա դուռը ցույց տվեց նրանց, ովքեր փնտրում էին, և բացեց նրանց համար, ովքեր հավա- տացին: Ապաշխարության և մկրտության միջոցով նա ցույց տվեց նեղ ճա- նապարհը, որը տանում է հավիտենական կյանքին: Այդպիսով նրանք հա- սան հավատքով հնազանդությանը և գիտակցաբար մտան Աստծո թագա- վորության մեջ: Դա ճշգրիտ կերպով համապատասխանում էր Մատթ. 28?րդ գլխում մեր Տիրոջ ասածին և Մարկոսի Ավետարանում տր- ված կարգադրությանը. «Ով որ հավատա ու մկրտվի, կփրկվի, իսկ ով որ չհավատա, կդատապարտվի» (Մարկ. 16:16): Նախ և առաջ Պետրոսը հետևել էր հարուցյալ Տիրոջ հրավերին, որի մասին գրված է Ղուկասի ավետարանում. «Եվ նրա անունով… բոլոր ազ- գերի մեջ ապաշխարություն ու մեղքերի թողություն քարոզվեր» (Ղուկաս 24:47): Այդպիսով, առաջին քարոզի ժամանակ կատարվեց այն, ինչ Տերն ասել էր Հովհաննեսի Ավետարանում. «Որոնց մեղքերը որ թողնեք, թողնված կլինի նրանց, որոնցը, որ պահեք, պահված կլինեն» (Հովհ. 20:23): Ավետարանի քարոզչության միջոցով մեղքերի թողություն քարոզվեց, և հավատացողները ստացան այն: Հավատքի եկողներին առաջին ժամի Աստծո մարդը կարղ էր ասել.«Ձեր մեղքերը ներված են Նրա անունով»: Բայց չհավատացողներին պետք է ասեր. «Ձեր մեղքերը ներված չեն»: Հա- վատքը լսելուց է, իսկ լսելը՝ Աստծո Խոսքից (Հռոմ. 10:17): Հավատացող- ների մեղքերը ներվեցին, չհավատացողներինը պահվեցին: Այդպես է կատարվում մեր Տիրոջ ասածը մինչև այսօր, Հիսուս Քրիստոսի Ավետարա- նի քարոզչությամբ: Պենտեկոստեի օրը առաջին հավաքույթի ժամա- նակ տրվեց ավետարանչության կարգադրությունը, ինչպես գրված է չորս Ավետարաններում, և քարոզվեց ու կատարվեց ճիշտ կերպով: Նախ լինում է քարոզչությունը, որը հավատք է առաջացնում, հետո Հոգին առաջնորդում է ապաշխարության, և այդպիսով անձնավորությունը ստա- նում է մեղքերի թողություն: Դրանց հաջորդող փորձառություններն են ջրի մկրտությունը և Սուրբ Հոգու մկրտությունը: Նա, որ կարծում է, որ հակասություն կա Տիրոջ պատվերի և առաքյալ- ների կողմից այդ պատվերը գործադրելու միջև, չի հասկացել, որ իրակա- նում պետք է մկրտել Անվան մեջ: Հայրն, անշուշտ, անուն չէ, Որդին և Սուրբ Հոգին նույնպես անուններ չեն: Դրանք կոչումներ են, ինչպես «Արա- րիչ», «Փրկիչ», «Թագավոր» բառերը և այլն: Մինչդեռ մենք պետք է մկր- տենք միայն անվան մեջ, ինչպես որ մկրտել են սկզբում: Եվ ի վերջո, ինչպիսին կլիներ մեր կարդացած Գիրքը, եթե հակասու- թյուններ լինեին դրա մեջ: Հակասությունները առաջանում են մարդկանց գլխում, այն բանից հետո, երբ թշնամին նրանց մեկնում է Խոսքը: Այսպի- սով, Աստծո Խոսքը դարձնում են ոչ վստահելի և արդարացվում են եկեղե- ցական ավանդույթները: Այսպես է ասում Տերը. «Եվ Աստծո Խոսքը անարգում եք ձեր ավանդույթով, որ ժառանգել եք» (Մարկ. 7:9?13):
Available translations